Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

Հայրենասիրության մասին չէր խոսում, միշտ գործով էր ցույց տալիս․ սեպտեմբերի 19-ին էլ չասաց, որ դիրքեր է գնում․ 3 պատերազմների մասնակից 28-ամյա Նվերն ընդամենը 28 օրվա ամուսնացած էր 01/12/2024   19:21  |  Ցեղասպանություն՝ Արցախում

28-ամյա Նվեր Փարամազյանի մասին կինը՝ Ամալյան, անցյալով չի խոսում։ Ձայնից անչափելի տխրություն ու հուզմունք է ծորում, երբ ամուսնու մասին որևէ բան է պատմում․ միասին անցկացրած օրերի հիշողություններն ու ունեցած զրույցների բոլոր մանրամասները սրբությամբ պահում է հիշողության մեջ։ Ամալյան ու Նվերը Արցախի Մարտունու շրջանից են․ Ամալյան Ճարտարից է, Նվերը՝ Մուշկապատից։ Սեպտեմբերի 19-ին, երբ պատերազմն սկսվել է, նրանք 28 օրվա ամուսիններ էին։

«Երկու շաբաթ էր, որ Մարտունիում տուն էինք վարձել։ Հարևանների հետ չէինք հասցրել ծանոթանալ։ Այդ օրը սովորականից մի քիչ շուտ էի տուն եկել ու պատրաստվում է սեղան գցել, որ Նվերը գար, ճաշեինք, ու միանգամից սկսեցին պայթյունները․ հասկացա, որ պատերազմ է․․․»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշում է Ամալյան։

Դեռևս անծանոթ հարևանների հետ Ամալյան նկուղ է իջնում։ Կարճ ժամանակ անց հասնում է ամուսինը, որպիսությունը հարցնում ու ավանդական արտահայտությունն է անում՝ «պինդ կաց․․․»։ Նվերը նկուղում չի մնում, մոտ 40-50 րոպե շենքի դիմաց հեռախոսով խոսում է, զանգում դիրքերում գտնվող ծանոթներին, հարազատներին, որ հասկանա իրավիճակը։

«Ընդմիջման գալիս՝ ճանապարհին խանութ էր մտել, բահ ու երկու հաց առել։ Երբ բարձրանում է տուն, որ դնի այնտեղ, հետևից բարձրանում եմ, խնդրում, որ մի բան ուտի, բայց հրաժարվում է։ Շատ լավ ծանոթ լինելով բնավորությանը՝ գիտեի, որ նորից աշխատավայր է գնալու՝ վարչակազմ։ Ասում է՝ գնամ, տեսնեմ ինչ ենք անում․․․ Դա վերջին անգամն էր, որ Նվերին տեսել եմ․․․»,-պատմում է կինը։

Այդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, մինչև երեկո Նվերից ոչ ոք լուր չի ունենում։ Ամալյան մտածում է, որ կապի խնդիր է միայն, քանի որ սովորական օրերին էլ նրա աշխատավայրում հազվադեպ էր կապ լինում։ Երեկոյան 19։17 Նվերից զանգ է ստանում․

«Հարցնում է ոնց եմ, ինչ կա-չկա․․․ հետո խշշոց է լսվում, կապն ընդհատվում է։ Բայց այնքան հանգիստ էր խոսում, ու կողմնակի ոչ մի ձայն, աղմուկ չկար․․․ Մտքովս ընդհանրապես չի անցել, որ կարող է դիրքեր գնացած լինի, քանի որ ինքը քաղպաշտպանության բաժնում էր, պետք է ապաստարաններով շրջեր․․․ Ավելին՝ սպասում էի, որ կտեսնեմ իրեն այդ երեկո․․․Հետո ենք վերլուծել, համադրել փաստերն ու եկել այն եզրակացության, որ այդ ժամանակ արդեն վիրավոր էր, բլինդաժ էին իջեցրել․․․ Կրծքավանդակի շրջանում էր ստացել վիրավորումը ու ներքին արյունահոսություն էր սկսվել․․․

Շտապ օգնությունը որ հասցրել է հիվանդանոց, արդեն ուշ էր․․․»,-պատմում է կինը։

Նվերին զոհվելու բոթն ընտանիքն իմանում է հաջորդ օրն առավոտյան։ Առայսօր առեղծված է մնում այն, թե ինչպես, ինչ հանգամանքներում է Նվերը հայտնվել դիրքերում։ Ամալյան ասում է՝ զինվորական գործը Նվերը չի սիրել, բայց թե՛ 4-օրյա, թե՛ 44-օրյա պատերազմերին մասնակցել է։ Հատկապես 44-օրյայի ժամանակ, հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, վեր է կացել, հագել զինվորական շորերն ու մորն ասել՝ մամ, դե ես գնացի․․․

«Ինքը հայրենասիրությունից չէր խոսում, բայց իր ամբողջ կյանքում ապացուցել է, թե ինչքան շատ է սիրում Արցախը։ Ես որ հայրենասիրական երգեր էի ուղարկում իրեն, ասում էր՝ ինչ լավ է, որ հայրենասեր ես այդքան․․․ Շրջափակման ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չի խոսել Արցախից դուրս գալու մասին։ Երկուսս էլ մտածում էինք՝ ինչ դժվարություն էլ լինի, հաղթահարելու ենք, բայց շարունակելու ենք ապրել Արցախում․․․ Հայրենիքն ու արժանապատվությունն իր համար առանձնահատուկ տեղ ունեին։ Մի անգամ հոգեբանական թեստ էինք լրացնում։ Որ վերջացրեցինք, պարզվեց, որ իր համար առաջին տեղում արժանատավությունն ու պատիվն են, հետո նոր՝ ընտանիքը։ Հարցրեցի՝ Նվեր, ինչու՞ ես արժանապատվությունը գերադասում ընտանիքից, ասաց՝ եթե մարդ արժանապատվություն ու պատիվ չունի, չի կարող լավ ընտանիք ունենալ․․․»,-հիշում է կինը։

Նվերին սիրում էին բոլորը․ նրան ճանաչողները հիմա էլ իր հետ կապված պատմությունները երանությամբ ու ժպիտով են հիշում՝ կարծես ներկա լինի, իրենց կողքին նստած, հետո լռում են ու արտասվում․

«Կատարյալ մարդ էր՝ հոգատար զավակ, շատ ուշադիր ամուսին․․․ Բոլորի մասին մտածում էր, բոլորի․․․ Հարսանիքից օրեր առաջ գյուղից մի կերպ մի մեքենա գտանք, որ Ստեփանակերտից իրերս տեղափոխենք Մարտունի։ Դե, բլոկադա էր, վառելիք չկար, մեքենա գտնելը լուրջ խնդիր էր։ Ամբողջ ճանապարհին ինչքան մարդ ասես, տեղավորեց էդ մեքենայի մեջ, բոլորին տեղ հասցրեց ու որ մարդիկ ուզում էին գումար տալ, չէր վերցնում։ Ասացի՝ Նվեր, քեզ էնքան շատ են օրհնել այսօր, մեզ դժվար կյանքում որևէ վատ բան պատահի․․․»։

Նվերն ու Ամալյան շրջափակման ընթացքում են նշանվել ու ընտանիք կազմել։ Նրանց առաջին հանդիպումը 2022թ. հոկտեմբերի 29-ին էր։ Մեկ տարի անց նույն օրը Նվերի քառասունքն էր․․․

«Իրոք երջանիկ էինք՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների։ Բլոկադան մեզ չէր խանգարում, որ երջանիկ լինենք։ Անգամ հող էր գնել Մարտունիում, ասաց՝ իմ ձեռքով ամեն ինչ կցանեմ։ Ամսի 19-ին որ բահ էր առել, հենց դրա համար էր առել, որ բերի փխրեցնի ու մշակաբույսեր ցանի․․․ Անգամ մտադիր էր տուն առնել Մարտունիում։ Այն ժամանակ, երբ շատ-շատերը բլոկադայի հետևանքով ստեղծված անտանելի պայմաններից հոգնած՝ պատրաստ էին դուրս գալ Արցախից, ինքը տուն էր ուզում առնել»,-ասում է Ամալյան ու շարունակում՝ Նվերը միշտ գործով է ցույց տվել իր հայրենասիրությունը․ այս անգամ էլ այդպես արեց․ նախընտրեց մեզնից առաջ կանգնել, որ հողը՝ Հայրենիքը պաշտպանի, որ մեզ հետ վատ բան չլինի ու անգամ չասաց էլ, որ գնում է դիրքեր․․․ Ուղղակի որոշեց ու գնաց․․․

Նվեր Փարամազյանի մարմինն ամփոփված է Եռաբլուրում․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:56 11/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱրցախը վերադարձնելու ներուժ ունենք, միայն թե Ալիևի ձեռքում չպետք է հայտնվի որևէ փաստաթուղթ, որով Արցախը կհանձնվի Ադրբեջանին․ Ռոման Բալայան
12:09 11/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը
17:52 10/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԳյուղում բակ չկար, որ ռումբ ընկած չլիներ․ տատ ու թոռ հենց իրենց տանն են սպանվել, որդիս էլ՝ դիրքում, հրետանավոր էր․ Ներքին Հոռաթաղի գյուղապետ
19:38 09/01/2024  |  Ցեղասպանություն՝ Արցախում«Սնարյադների» բեկորները գլխներիս էին լցվում․ ադրբեջանցիները կրակում էին նաև կանանց ու երեխաներին տեղափոխող «Ֆորդ»-ի վրա․ Խրամորթի գյուղապետ
14:27 09/01/2024  |  ՀարցազրույցՓորձում եմ հասկանալ՝ ինչ է ներսումս մնացել, զգում եմ, որ խաբվածության անբացատրելի զգացում է․ ուզում եմ, որ ինձ նորից չխաբեն․ Հերմինե Ավագյան
20:47 08/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲռնի տեղահանվածները՝ այդ թվում բազմաթիվ լավագույն մասնագետներ, պետության կողմից անտեսված են․ ստիպված կամ ժենգյալով հաց են թխում կամ տաքսի քշում, կամ էլ՝ արտագաղթում
13:34 08/01/2024  |  ՔաղաքականՕկուպացված Արցախի տարածքում Ադրբեջանը ձևավորել է ընտրատեղամասեր
21:14 07/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱվերել են Մարտակերտում գտնվող խաչքարը․ Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ
16:16 07/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ
10:54 07/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹոռներս պնդեցին, որ քեռու շիրիմի մոտ փոքրիկ տոնածառ դնենք․ 4-րդ տարին է`արցախցի ընտանիքը Եռաբլուրում է դիմավորում (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]