Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Փորձում եմ հասկանալ՝ ինչ է ներսումս մնացել, զգում եմ, որ խաբվածության անբացատրելի զգացում է․ ուզում եմ, որ ինձ նորից չխաբեն․ Հերմինե Ավագյան 01/09/2024   14:27  |  Հարցազրույց

Արցախի կորստից հետո առաջին անգամ «Փաստինֆո»-ն զրուցել է արցախցի մտավորական, գրող Հերմինե Ավագյանի հետ։ Զրույցը ներկայացնում ենք ստորև․

- Տիկին Ավագյան, երեք ամսից ավել է, որ Արցախը կորցրել ենք։ Կարողանու՞մ եք լիովին գիտակցել, թե ինչ ենք կորցրել Արցախի հետ։

- Պիտի անկեղծ խոստովանեմ, որ 44-օրյա պատերազմից հետո  ինձ ամեն օր նախապատրաստում էի դրան, թեև ամեն կողմից հույս ու հավատ էին ներշնչում: Երեք տարի է՝  ներսումս դատարկություն է, ասես մեկը հարձակվել ու կողոպտել է ներսս: Հիմա, երբ փորձում եմ հասկանալ ինչ է ներսումս մնացել, զգում եմ, որ խաբվածության անբացատրելի զգացում է, ուրիշ ոչինչ: Հիմա  ուզում եմ, որ ինձ նորից ու նորից չխաբեն: Իրականությունը դաժան է, բայց ես այն գիտակցում եմ իր ողջ դաժանությամբ: Սակայն դա չի նշանակում, որ այս իրականությունը պիտի խեղճացնի ինձ ու մեզ․ դա չի նշանակում, որ իրականությունը անփոխելի է: Ես չեմ ընկճվում, ավելի ուժեղ եմ դարձել, ավելի շատ բան եմ գիտակցում, գնահատում, արժևորում: Իրականության զգացումը չպիտի մարի պայքարի կայծերը: Այդ կայծերը հաստատ մի օր կրակ են դառնալու, ու սա պաթետիկ խոսքեր չեն, սա այն է, ինչ մտածում եմ ու զգում:

-Արցախի հետ կապված՝ նախկինում գրած ստեղծագործություններիդ ու այս փուլում գրածներիդ միջեւ ի՞նչ ընդհանրություններ կան։

-Նախկին գրածներիս ու այսօրվա գրածներիս միջև միակ ընդհանրությունը լավատեսությունն է: Ստեղծագործություններս ինձ են փրկում, ես ՝ իրենց: Այդպես էլ ապրում ենք՝ իրար թև թիկունք...

- Երազում հաճա՞խ եք լինում Արցախում։

- Շատ քիչ եմ քնում: Արդեն երեք տարի է: Շատ եմ ուզում քնել, որովհետև երազներս միշտ այնտեղ են՝ հեռու-մոտիկ երկրում, կամրջից այն կողմ: Հետաքրքիր է, որ հենց աչք եմ փակում, հայտնվում եմ մեր գյուղում: Հորս գերեզմանն եմ միշտ տեսնում, էնտեղ միշտ թարմ ծաղիկներ են, կարծես մեկը իմ փոխարեն այցելում է: Երևի երազներս ինձ փորձում են սփոփել...

-Ամեն եկող տարվա հետ մարդիկ որոշակի հույսեր ու նպատակներ են կապում։ Երեք տարի, ըստ էության, պաթոսով ու լավատեսությամբ գլորել ենք։ Ի՞նչ հիմքեր եք տեսնում, որոնց վրա նպատակներ կարող ենք կառուցել ու առաջ շարժվել։

-Պատերազմներից հետո մարդկանց կյանքը բաժանվում է «առաջ»-ի  ու «հետո»-ի, որովհետև պատերազմներից հետո մարդն այլևս նախկինը չի լինում: Ամեն մի պատերազմ խլում-տանում է կյանքեր, իսկ ամեն մի կյանքի տակ հազարավոր երազանքներ են, որոնք այդպես էլ մնում են անկատար: Նրանք, ովքեր բախտ են ունենում փրկվելու պատերազմից, մնում են կիսատ ու ծվատ, մեղավոր՝ ողջ մնալու և ապրելու համար: 44-օրյա պատերազմից հետո և մինչև այսօր ես  ինձ այդպես եմ զգում: Մեղավորության զգացումը շատ դաժան է, բայց միաժամանակ նաև պարտավորեցնող: Այդ զգացումը ստիպում է «ծանել զքեզ» ու փորձել ավելի լավը լինել , քան նախկինում էիր. լավ՝ խորը իմաստով: Հայտնի գրքերից մեկում կարևոր խոսքեր կան, հեղինակն ասում է՝ կրկին լավը դառնալու հնարավորություն կա: Այս խոսքերը կարծես մեզ համար են ասված ու հենց այսօրվա մասին: Կարծում եմ՝ եթե կատարվածի համար ամեն մարդ իր իսկ չափով, թեկուզ  փոքր-ինչ զգա մեղավորության զգացում, ապա կփորձի ավելի լավը լինել, քան նախկինում էր: Հայրենիքները կործանվում են, երբ «Ես»-ն  այնքան է գլուխ բարձրացնում, որ ներսից ուտում-վերջացնում է ամեն բան: «Ես»-ը կերավ մեր Հայրենիքի կենսատու մասնիկը, հիմա մնացյալը պետք է փրկել: Փրկել մեզ, որ փրկել կարողանանք...Ես չգիտեմ՝ կհասցնե՞նք արդյոք, բայց ուզում եմ հավատալ...

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:47 08/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲռնի տեղահանվածները՝ այդ թվում բազմաթիվ լավագույն մասնագետներ, պետության կողմից անտեսված են․ ստիպված կամ ժենգյալով հաց են թխում կամ տաքսի քշում, կամ էլ՝ արտագաղթում
13:34 08/01/2024  |  ՔաղաքականՕկուպացված Արցախի տարածքում Ադրբեջանը ձևավորել է ընտրատեղամասեր
21:14 07/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱվերել են Մարտակերտում գտնվող խաչքարը․ Ադրբեջանը պատերազմում է խաչքարերի դեմ
16:16 07/01/2024  |  ԼՐԱՀՈՍ«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ
10:54 07/01/2024  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԹոռներս պնդեցին, որ քեռու շիրիմի մոտ փոքրիկ տոնածառ դնենք․ 4-րդ տարին է`արցախցի ընտանիքը Եռաբլուրում է դիմավորում (տեսանյութ)
18:47 05/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱյս անգամ մեր կորուստն անչափելի է․ եթե չինքնամաքրվենք ու չվերադառնանք ինքներս մեզ, Արցախն Արևմտյան Հայաստանի ճակատագրին կարժանանա․ Բակուր Կարապետյան
19:46 04/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱլիևի օգնականը հայտարարել է, թե Արցախի հարցն ամբողջությամբ հանվել է օրակարգից
14:54 04/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը
16:05 30/12/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ պատգամավորը լքել է խմբակցությունը
19:54 29/12/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՄի քանի ժամվա մեջ 4-5 անգամ հարձակվել են մեր դիրքերի վրա, բայց հետ են շպրտվել․ առնվազն 20 զոհ իրենք են տվել, մենք՝մեկ զոհ, չորս վիրավոր․ Ավդուռի աշխարհազորի հրամանատար

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]