Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը 05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Ի սկզբանե Արմեն Չարչյանին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այլ բան, քան արդարացնող դատական ակտ կայացնելը, ուղղակի հնարավոր չէ. Փասատաբան (տեսանյութ) 01/10/2024   14:50  |  Դատական ռեպորտաժներ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպանը պահանջում է արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հանրային մեղադրողը նախորդ դատական նիստում պահանջել էր մեղավոր ճանաչել Արմեն Չարչյանին և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում հրապարակվեց Արմեն Չարչյանի պաշտպանական ճառը։ Ճառում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել է ոչ օրինական առիթի հիման վրա, այլ՝ ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա, մինչդեռ, ՀՔԾ մամուլի քարտուղարը քրեադատավարական իմաստով չի կարող համարվել պատշաճ սուբյեկտ՝ նման զեկուցագիր ներկայացնելու համար։ Ավելին՝ զեկուցագրում հղում է կատարվում անանուն աղբյուրին՝ «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հրապարակված ձայնագրությանը, հետևաբար, ո՛չ հրապարակված ձայնագրությունը, ոչ էլ՝ դրա հիման վրա մամուլի քարտուղարի ներկայացրած զեկուցագիրը չեն կարող օրինական առիթ լինել՝ քրեական գործի հարուցման համար։ Պաշտպանը հիշեցրեց, որ ոչ օրինական առիթի հիման վրա հարուցված քրեական գործն, ի սկզբանե, անօրինական է, հետևաբար՝ քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բոլոր տվյալները, ապացույցները՝ անթույլատրելի։ Ալեքսանյանի խոսքով՝ պաշտպանության կողմը չպետք է կրի վարույթն իրականացնող մարմնի շտապողականության բացասական հետևանքները։ Բացի այդ, թեև պաշտպանության կողմի պնդմամբ՝ «չկա օրինական առիթ, չկա և քրեական գործ», այդուհանդերձ, անդրադարձ կատարեց նաև բուն մեղադրանքին՝ նշելով, որ, եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ քրեական գործի հարուցման համար լիներ օրինական հենք, ապա, միևնույն է, գործում առկա փաստական տվյալները բավարար չեն՝ Արմեն Չարչյանի մեղավորությունը հիմնավորելու համար։ Ըստ պաշտպանության կողմի՝ Չարչյանին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, չկա որևէ կոնկրետացում՝ հարկադրանքի ձևի, թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, ճնշումը եղել է հոգեբանական, թե ֆիզիկական, առկա չէ կոնկրետացում՝ բացասական հետևանքների վերաբերյալ,ավելին, ձայնագրության համաձայն՝ խոսքը եզրափակելով Չարչյանը խոստացել էր, որ չի լինելու որևէ ռեպրեսիա։ Ինչ վերաբերում է ենթադրյալ սպառնալիքների մասին տուժողների սուբյեկտիվ ընկալմանը, ապա պաշտպանը հիշեցրեց նրանց ցուցմունքները, համաձայն որոնց՝ Չարչյանն իրենց հետ հանդիպել է ոչ թե որպես «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ, այլ՝ որպես ընկեր։ Ավելին, պաշտպանը պնդում է, որ Արմեն Չարչյանը ոչ թե հորդորել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել «ՔՊ»-ին՝ քվեարկելով այլ դաշինքի, այլ՝ ընդամենը խնդրել է մասնակցել քվեարկությանը ու կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Պաշտպանը միջնորդեց՝ արդարացնել Չարչյանին՝ առաջադրված մեղադրանքում՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը։

Փաստաբանը պաշտպանական ճառը եզրափակեց՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով նաև այն հարցին, որ տելեգրամյան ալիքում տարածվել է մոնտաժված ձայնագրությունը, որով,թեև ևս չի որոշվում մեղավորությունը, սակայն ձայնագրության ամբողջական տարբերակը չի հրապարակվել, քանի որ այդկերպ կփոշիացվեր ամբողջ մեղադրանքը։ Ալեքսանյանը նշեց՝ այլ բան, քան՝ արդարացումն է ՝ ընդունելի չէ։ Վերջին խոսքով հանդես գալ Չարչյանը չցանկացավ՝ նշելով, որ արդեն իսկ դիրքորոշումը ներկայացվել է իր ցուցմունքով և պաշտպանական ճառով։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը եզրափակիչ խոսքում պնդեց՝ քրեական գործը հարուցվել է օրինական առիթի հիման վրա։ Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը պնդումներն անհիմն են, որով փորձ է արվում ստեղծել դատավարական խախտումների պատրանք, քրեական գործի հարուցման հարց լուծելիս քննության առարկա է դարձվել «Փաստերի ստուգման հարթակում» տեղ գտած հրապարակումները, Գլխավոր դատախազության կողմից ներկայացված տվյալները։
Դատախազն անդրադարձավ նաև մեղադրանքի շուրջ պաշտպանության կողմի դիտարկումներին՝ պնդելով իր մեղադրական ճառը եւ խնդրելով բավարարել ճառով ներկայացված միջնորդությունը,


այն է՝ մեղավոր ճանաչել Չարչյանին և դատապարտել 5 տարվա ազատազրկման։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ևս եզրափակիչ ելույթ ունեցավ՝ կրկին արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ մատնանշվել է զեկուցագիրը և անարժանահավատ աղբյուրում՝ տելեգրամյան ալիքում, հրապարակված ձայնագրությունը, իսկ հետագայում «Փաստերի ստուգման հարթակում» ուսումնասիրությունը և ձայնագրությունը հրապարակվել է՝ «տեղը լցնելու» համար, քանի որ իրավապահները շատ գիտակցել են, որ անանուն աղբյուրում ձայնագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։
Դատարանը խորհրդակցական սենյակ կհեռանա՝ հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:44 10/01/2024  |  Դատական ռեպորտաժներՎաստակավոր բժշկի գործով դատավարությունը մոտենում է ավարտին. դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
12:18 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
17:45 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱլեն Սիմոնյանի հայտարարությունը՝ պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ
13:10 23/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
18:02 19/10/2023  |  ԼՐԱՀՈՍԴատախազը պահանջում է Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով
16:17 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներՍա քաղաքական հետապնդում է. Արմեն Չարչյանը պնդեց՝ վերջին երկու տարվա իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի (տեսանյութ)
15:28 31/05/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանը ցուցմունք է տալիս դատարանում՝ ուղիղ
11:22 02/03/2023  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Չարչյանի գործով դատական նիստին հարցաքննվեց մեկ վկա
11:53 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
11:14 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]