ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա քաղաքական հետապնդում է. Արմեն Չարչյանը պնդեց՝ վերջին երկու տարվա իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի (տեսանյութ) 05/31/2023 16:17 | Դատական ռեպորտաժներ
Շուրջ երկու տարի է արդեն, ինչ ընթանում է իմ դեմ բացարձակ անհիմն, ապօրինի, նպատակաուղղված քաղաքական հետապնդում: Վերջին երկու տարվա ստեղծված իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի: Այս մասին դատական նիստում հայտարարեց «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Չարչյանը ցուցմունքում հիշեցրեց «Ամառային կեսգիշերային երազ, կամ մեծ աղմուկ ոչինչից» կատակերգությունը, ինչպես նաև՝ համանուն օպերան, որի կրկնակի պրեմիերային ինքը և իր ընտանիքը ներկա են եղել 2019թ. հոկտեմբերին Վիենայի օպերային թատրոնում և նստած են եղել կայսերական օթյակում:
«Մենք դիտեցինք օպերա-կատակերգություն, սակայն իրական կյանքում նույնը կատարվեց ինձ, նաև իմ ընտանիքի, հարազատների, ընկերների և բարեկամների հետ, որպես ֆարս, որպես ողբերգություն: Շուրջ 5 ամիս ես գտնվեցի կալանքի տակ և նույնքան ժամանակ պահանջվեց, որ ես փոքր ինչ վերականգնեմ կալանավայրում խաթարված առողջությունս և շարունակեմ կյանք և առողջություն պարգևել ժողովրդիս: 10 ամսվա ընթացքում ես կանեի մոտ 200 վիրահատություն և մոտ 4000 խորհրդատվություն և բուժում, որոնք ցավոք չարվեցին: Սա է այս գործընթացի «հանրային հասարակական արժեքը», իհարկե խիստ բացասական նշանով: Սա ի գիտություն գործընթացը նախաձեռնողների Բ26, ՀՔԾ և նրանց հրահանգողներին»,- հայտարարեց Արմեն Չարչյանը:
Անդրադառնալով քրեական գործին՝ Չարչյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սղագրությունում չորս դրվագում նշված է, որ խոսքը չի հասկացվում, երեք դրվագում՝ միտքը չի ավարտվում, ապա, դատախազին դիմելով նշեց, որ նրա չհասկացած խոսքերի համար հիմա իրեն դատում են։
«Իսկ միգուցե դրանք այնպիսի բառեր են որոնք սկզբունքորեն և էապես կփոխեին ելույթի ամբողջությունն ու ընկալումը»,- նշեց նա՝ հավելելով, որ, եթե դիմեին իրեն, ինքը կբացատրեր բառերի նշանակությունը։
Դիտարկելով հարցը տեխնիկական կողմից՝ Չարչյանը նշեց, որ ակնհայտ է դառնում, որ վարույթն իրականացնող մարմնին հանձնարարված է եղել գործը կարել շատ արագ և վարույթն իրականացնող մարմինը շատ շտապել է:
«Այդ բացթողումներն ու թերությունները ես վերագրում եմ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցածր պրոֆեսիոնալ մակարդակին , այլ խիստ շտապողականությանը: Որի հետևանքով ի վերջո ստացվել է փնթի և անփույթ աշխատանք: Ներողություն, սակայն դա իմ անձնական կարծիքն է»,- արձանագրեց Չարչյանը:
Անդրադառնալով բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը՝ Չարչյանը նշեց, որ հանդիպմանը եղել է որպես Արմեն Չարչյան, ոչ թե՝ որպես ԲԿ տնօրեն կամ «Հայաստան» դաշինքի անդամ։ Չարչյանի խոսքով՝ ի սկզբանե ինքը վերացրել է տնօրեն – աշխատակից պատգամավոր – քաղաքացի հարաբերությունների անջրպետը և իրեն դասել աշխատակիցների հետ նույն հարաբերության վրա, նույն շարքում։
«Վերը նշյալ օրը իմ և աշխատակիցների միջև չեր կարող լինել որևէ կախվածություն, առավել ևս ծառայողական: Ամբիոնի երկու կողմերում էլ ազատ և արժանապատիվ ՀՀ քաղաքացիներ են: Մի կողմում ես՝ որպես հռետոր, և մյուս կողմում աշխատակիցները՝ որպես ունկընդիր: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, սակայն մեղադրող կողմը կամ չի տեսնում, կամ չի ուզում ընդունել»,- նշեց Չարչյանը, ապա հիշեցեցրեց Վարդգես Պետորսյանին՝ «չլսեց, թե չհասկացավ, չլսեց, որովհետև, եթե լսեր կհասկանար»:
Չարչյանի խոսքով՝ դատախազությունն իրեն մեղսագրրում է աշխատակիցների նկատմամբ ընտրություններին մասնակցելու հարկադրանք և պարտադրանք, մինչդեռ, ակնհայտ տարամիտում-դիսոնանս կա իր կողմից օգտագործված տերմինաբանության՝ խնդրանք, հորդոր, պահանջ, և դատախազության ընկալման՝ հարկադրանք և պարտադրանք, միջև: Չարչյանը վստահեցրեց, որ որևէ կերպ պահանջը չի կարող լինել հարկադրանք և պարտադրանք:
«Այսօր մենք և աշխարհի առաջադեմ հանրությունը պահանջում է Ադրբեջանից բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Իսկ Ադրբեջանը չի բացում: Չի բացում, որովհետև մենք հարկադրել և պարտադրել չենք կարող: Գործիքակազմ չունենք: Սակայն տարբեր համաշխարհային կառույցներին պահանջում ենք, հորդորում ենք, խնդրում ենք»,- նշեց Չարչյանը:
Նա վստահեցրեց, որ որպես տնօրեն մշտապես գործել է օրենքի սահմաններում և երբեք պարտադրանքի և կամ հարկադրանքի որևէ գործիքակազմ չի ունեցել:
«Դա դուրս է իմ բարոյական սկզբունքներից, և տնօրենի մասնագիտական արժանապատվույթունից: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում երբեք վախի մթնոլորտ չի եղել»,- հայտարարեց Չարչյանը։
Ամփոփելով ցուցմունքը՝ Չարչյանը նշեց, որ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր՝ հաշվեհարդար տեսնելու ընդդիմախոսների հետ: Նրա դիտարկմամբ՝ չկա հանցակազմ, չկա անգամ ոչ իրավական կամ պարսավելի գործողություն:
«Վերջին և անբեկանելի խոսքն իհարկե պատկանում է պատվարժան դատարանին: Սակայն կա հարուցված քրեական գործ, այն արդեն 2 տարի է ընթացքի մեջ է, կան արժանապատիվ հաղթահարված կալանքի 5 ամիսներ, խեղված և խաթարված առողջություն, կան բազում չապաքինված հիվանդներ, որոց ես կարող էի բուժել, բայց ամենադաժանը ինձ հմար իմ 12 ամյս դստեր հայացքն էր՝ իրավիճակը չհասկացող, ձևակերպող, չհամակերպվող արժանապատիվ ու մելամաղձոտ, լուռ արցունքները»,- ասաց Չարչյանը։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև հունիսի 20-ը, ժամը՝ 15.00-ն։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։
Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։
Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։
Քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Վահե Միսակյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել