Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   18:22 Ռուսաստանը առաջիկա շաբաթներին կփորձի առաջ շարժվել Ուկրաինայի հետ սահմանին. Պենտագոնի ղեկավար 05/20/2024   18:18 Վաղը Բագրատ Սրբազանը հանդիպումներ կունենա հասարակական գործիչների, արցախցիների հետ 05/20/2024   18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել 05/20/2024   18:05 Ընդդիմադիր պատգամավորներն ուղեւորվել են ոստիկանության բաժին 05/20/2024   17:57 Ճշմարտության համար նեղություն, կալանք ստանալը պատիվ է․ Բագրատ Սրբազան 05/20/2024   17:42 Սպիտակ տունը չի ակնկալում փոփոխություններ Իրանի հետ ԱՄՆ հարաբերություններում Ռաիսիի մահից հետո 05/20/2024   17:40 «ԵՊՀ ռեկտորի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատելը»․ Հայաստանի ԲՈՒՀ-երի Արհմիության ահազանգը 05/20/2024   17:36 Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը․ «Հայաստան» խմբակցության ցավակցական ուղերձը 05/20/2024   17:31 Մեդվեդևը հավանական է համարել, որ Զելենսկու դեմ մահափորձ իրականացվի, ինչպես 1944-ին Հիտլերի դեմ 05/20/2024   17:22 Բագրատ Սրբազանի ծննդյան օրվա առթիվ քաղաքացին մատաղ է բերել 05/20/2024   17:15 Կիրանցի ճանապարհից 14 քաղաքացու են բերման ենթարկել 05/20/2024   17:12 Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագծի շուրջ քննարկումները 05/20/2024   17:08 Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   16:45 Սրբազանը հիմա գյուղում է, Վահե Ղազարյանը թող մտածի, որ այլևս համակարգը չի գործում․ ինչպես է Բագրատ Սրբազանը շրջանցել ոստիկանական պատնեշն ու հասել Կիրանց 05/20/2024   16:40 ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ 05/20/2024   16:30 Հ1–ի նկարահանող խմբին փորձել են ոստիկանական մեքենայով տանել Կիրանց, բարձրացված աղմուկից հետո չեն կարողացել 05/20/2024   16:24 Բերետավորները բիրտ ուժով բերման ենթարկեցին քաղաքացիներին. ոստիկանները փակել են ճանապարհը, բայց քաղաքացիներին մեղադրում դրա մեջ 05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 15 հազար կենսաթոշակառուի դիմում. Նարեկ Մկրտչյան 12/29/2023   17:07  |  ԼՐԱՀՈՍ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ:

Նարեկ Մկրտչյանը, ամփոփելով կատարված աշխատանքները, նշել է, որ ՀՀ կառավարությունն արագ արձագանքել է ստեղծված իրավիճակին և այդ ընթացքում մշակել ու իրականացրել է աջակցության ամենատարբեր ծրագրեր՝ կարճաժամկետ, միջնաժամկետ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել:

Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել է ընտանիքի յուրաքանչյուր անդամին 100 հազար դրամ միանվագ դրամական աջակցության ծրագիրը: Դրան զուգահեռ մենք ավելի միջնաժամկետ ծրագրերի մասին սկսեցինք մտածել: Խոսքը՝ 40+10 հազար դրամական 6-ամսյա աջակցության ծրագրի մասին է, որը տրամադրվել է բնակարանի վարձակալության և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշենք նաև, որ 10 հազար դրամների շահառուներ են դարձել նաև ՀՀ-ում բնակարաններ ունեցող մեր հայրենակիցները»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ արագացված և պարզեցված ընթացակարգով իրականացվել է նաև 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, որը նույնպես ուղղված է առաջնային ծախսերը հոգալուն:

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ այս ամիսների ընթացքում շատ ակտիվ աշխատանքներ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության տարածքային 49 գրասենյակները, ինչպես նաև մի շարք տարբեր համայնքներում ստեղծված հումանիտար կայանները: Նախարարի խոսքով՝ բոլոր ծրագրերին զուգահեռ մշակվել են էլեկտրոնային հարթակներ, որոնք նպաստել են աջակցության տրամադրման հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ու օպերատիվ իրականացմանը: Հարթակների միջոցով հնարավոր է եղել նաև համակարգել տարբեր նախաձեռնություններ:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական երաշխիքների ապահովմանը՝ Նարեկ Մկրտչյանը հիշեցրել է, որ այդ նպատակով փոփոխություններ են կատարվել «Պետական կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում:

Արդյունքում՝ ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվել որոշակի առանձնահատկություններ սահմանել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների իրավունքի իրացման մասով: Ըստ այդմ` սահմանվել է, որ եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա վերջինս իր այդ իրավունքը կարող է ստանալ առցանց հարթակի միջոցով՝ դիմում լրացնելու դեպքում: Այս պահի դրությամբ, ըստ նախարարի, արդեն իսկ հաստատվել է ավելի քան 15 հազար դիմում: Իսկ եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ և անցնել սահմանված ընթացակարգերը: Նշվել է կենսաթոշակները և նպաստները վճարվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

Աջակցության համապատասխան ծրագրեր են իրականացվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար: «Այս պահին մեր խնամքի հաստատություններում ունենք 10 երեխա և ավելի քան 90 միայնակ տարեց : Մենք նաև այս ընթացքում աշխատանքներ ենք տարել ընտանիքներին վերամիավորելու ուղղությամբ: Ունենք նաև արտապատվիրակած ծառայություններ, որոնք իրականացվում են ՀԿ-ների միջոցով: Մենք հայտարարեցինք, որ այդ ծառայությունները հասանելի պետք է դարձնենք նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային պայմաններում որոշակի ծառայությունների մատուցելը»,-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև, որ տարվել են աշխատանքներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելուն ուղղված, որի արդյունքում 1000-ավոր քաղաքացիների՝ տրամադրվել է խորհրդատվություն, տեղավորվել են աշխատանքի: Նա հայտնել է նաև, որ քննարկվում է զբաղվածության ավելի հստակ թիրախային միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու հարցը, որը հնարավորություն կտա ավելի մեծ շրջանակներ ներգրավելու: «Քննարկվում են տարբեր մոդելներ, ծրագրեր, և առաջիկայում առիթ կունենանք դրանց մասին խոսելու: Դրանք կարող են լինել ինչպես կայուն զբաղվածությանը, այնպես էլ բնակարանային ապահովմանը միտված ծրագրեր»,-ասել է նախարարը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:10 28/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿենցաղային ապրանքներ ձեռք բերելու նվեր-քարտեր՝ արցախցի ընտանիքներին
18:35 26/12/2023  |  ԼՐԱՀՈՍՈւշադրություն ԼՂ հայրենակիցներին՝ ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար
10:40 24/12/2023  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԲարեկամավան գյուղը բնակության է հրավիրում տեղահանված արցախցի 10 ընտանիքի. նաև տնային կենդանիներ են խոստանում տրամադրել
22:22 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ԼՂ ճարտարապետների և կոնստրուկտորների գործունեությունը ՀՀ-ում կազմակերպելու վերաբերյալ հարցեր
16:25 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍԿենտրոն հեռուստաընկերությունը արցախցի գործընկերներին հրավիրում է համագործակցության (տեսանյութ)
12:56 22/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ -ի պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 315 մլրդ դրամ է. բեռը ՀՀ-ն կվերցնի իր վրա. նախարար
15:50 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼյուքսեմբուրգի համայնքը աջակցում է VIVA բարեգործական հիմնադրամին. 11․500 եվրո է հատկացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
13:07 21/12/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանյան բուհերում սովորող արցախցի 935 ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցվեն
17:01 20/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 1900 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում
17:46 19/12/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար դրամ աջակցության դեկտեմբերի վճարումները կսկսվեն հաջորդ շաբաթվանից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]