Թեմաներ
Շաբաթ 07 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2024   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 07/26/2024   23:48 Հայտնի է հիշողությունը բարելավելու միջոցը 07/26/2024   23:24 Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 07/26/2024   23:06 Բելգիայում ձերբակալել են չեչենների, որոնք կասկածվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ 07/26/2024   22:48 Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ 07/26/2024   22:33 Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանը 07/26/2024   22:22 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ 07/26/2024   22:09 Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ 07/26/2024   21:55 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/26/2024   21:36 Մանկապարտեզի սանի նկատմամբ բռնություն կիրառած դաստիարակը ձերբակալվել է 72 ժամով 07/26/2024   21:21 Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ 07/26/2024   21:09 Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից 07/26/2024   20:59 Աշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 07/26/2024   20:41 Կիրանցում նկարահանումներն արգելված են. ԱԱԾ-ն ասում է՝ խախտում եք սահմանային ռեժիմը 07/26/2024   20:31 Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է 07/26/2024   20:15 Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել 07/26/2024   19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   19:30 Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/26/2024   19:18 Թուրքական Դերսիմ նահանգում արգելվել են ցույցերը 07/26/2024   19:00 Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան 07/26/2024   18:54 Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է 07/26/2024   18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/26/2024   18:37 ԿԳՄՍՆ-ի հայտարարությունը՝  մանկապարտեզում բռնության դեպքի վերաբերյալ 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/26/2024   18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/26/2024   17:57 Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել 07/26/2024   17:52 ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը, որում մանկապարտեզի աշխատակիցը հարվածում է երեխայի 07/26/2024   17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ 07/26/2024   17:28 Տարածքի բարեկարգման համար հատկացվել է 348 մլն դրամ, սակայն տույաներն այսօր չորացել են 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/26/2024   17:14 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել 07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   16:47 Մոսկվայի Կարմիր հրապարակում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել 07/26/2024   16:41 Բաբայան փողոցը հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու 07/26/2024   16:36 Գեղարքունիքի մարզում ծնվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքի 9-րդ երեխան 07/26/2024   16:31 Ուշադրություն. Գյումրիում փակ են լինելու փողոցներ 07/26/2024   16:28 Կաթողիկոսն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 07/26/2024   16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ 07/26/2024   16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է 07/26/2024   16:17 Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետ (տեսանյութ) 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/26/2024   15:49 Լուծարել են Հանրապետական գիտական, տեխնիկական գրադարանը 07/26/2024   15:44 Չեմ ասում՝ սարքենք տոնավաճառ, բայց տուրիստը գալիս ա, ասում՝ Զվարթնոցը շատ լավ տեղ էր, բայց չկարողացանք ջուր, սուրճ առնել. Փաշինյան 07/26/2024   15:38 Բարով ես եկել, համով ախպեր. էջմիածնի բնակչուհին՝ Փաշինյանին (տեսանյութ) 07/26/2024   15:25 Արգիշտի Քյարամյանը մոմեր է վառել Գավառի եկեղեցում
07/26/2024   16:54 Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում 07/26/2024   14:26 Ողբերգական վթարի զոհ է դարձել գյումրեցի ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 8-ամյա որդին 07/26/2024   10:38 Բագրատ Սրբազանն այցելել է դերասան Հրանտ Թոխատյանին 07/26/2024   19:40 Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. Զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .Ղազարյան 07/26/2024   17:19 Գյումրի-Վանաձոր ճանապարհին 3 մարդու կյանք խլած վթարի վայրից BMW X3-ի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, քրեական վարույթ է նախաձեռնվել 07/25/2024   08:40 Երևանում բազմաբնակարան շենքի պայթեցումը մեծ աղմուկ է առաջացրել. «Հրապարակ» 07/26/2024   18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան 07/25/2024   21:31 Մոսկվայում 17 մարդու թունավորման պատճառով ձերբակալվել է շաուրմայի վաճառքի կետի խոհարար-վաճառողը 07/26/2024   21:39 Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան 07/25/2024   17:27 Դե արի ու մի խենթացիր. դուք հանցակից եք և այսօրվա բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու. Արամ Սարգսյանն՝ Անահիտ Ավանեսյանին 07/26/2024   13:49 Չարենցավանցիները պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը. ակցիա՝ Կոտայքի մարզպետարանի դիմաց 07/26/2024   18:41 Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին ձերբակալվել է. ՆԳՆ 07/25/2024   23:30 Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքի վերաորակման գործով ՍԴ-ն որոշում է կայացրել 07/26/2024   15:54 «Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին». մանկապարտեզում փոքրիկը բռնության է ենթարկվել (տեսանյութ) 07/25/2024   20:42 Նոր Հաճն քաղաքի 35-ամյա բնակիչ Գևորգ Նազարյանին սպանել են Երեւանի «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտ. մանրամասներ 07/26/2024   11:34 Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած օտարերկրացի աղջիկը անհետացել է 07/25/2024   16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել 07/26/2024   18:33 Տևական ժամանակ է շինծու եւ ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. գեներալ-մայորի հայտարարությունը 07/26/2024   18:30 Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Հովիկ Աղազարյան 07/25/2024   23:13 Դանիայի թագուհուն հարվածել է ինքնագլորը

Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, նրան չի կարելի գերիների հետ փոխանակել և փոխանցել Ադրբեջանին 12/06/2023   20:33  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդները մտավախություն ունեն, որ Հուսեյին Ախունդովին ցմահ ազատազրկման դատապարտելուց հետո կարող է բարձրացվել «գերիների փոխանակման» քողի ներքո նրան Ադրբեջանին հանձնելու հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է տուժող կողմի բողոքը՝ մասնակիորեն բեկանելով Հուսեյին Ախունդովին 20 տարվա ազատազրկման դատապարտելու մասով դատավճիռը և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակելով ցմահ ազատազրկումը։

Տուժող կողմը, թեև համոզված է, որ իրապես Ախունդովը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվի, սակայն ԶՊՄԿ պահնորդի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում կիսվեց որոշ կասկածներով և մտավախություններով առ այն, որ բողոքի հապճեպ բավարարմամբ Ախունդովին ցմահ ազատազրկման դատապարտելով՝ կարող են նրան փոխանցել Ադրբեջանին, մինչդեռ, տուժող կողմը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ։

«Արդեն ութ ամիս է՝ դատական պրոցեսների մեջ ենք, միշտ բախվել ենք խնդիրների, մեր դեմ «պատնեշ» է եղել, այսօր առավոտյան՝ 09։30-ին փաստաբանը զանգեց, ասաց, որ Վերաքննիչ դատարանից զանգել և տեղեկացրել են, որ ժամը 10։00-ին դատական նիստն է լինելու։ Կապանից, բնականաբար, 30 րոպեի ընթացքում անգամ շատ մեծ ցանկության դեպքում չէինք կարող 320 կմ անցնել և հասնել Երևան՝ մասնակցելու նիստին։ Մեր բոլոր հնարավոր և անհնարին ջանքերը, որ դատական նիստը չեղարկվի, չի հաջողվել և առանց տուժող կողմի դատական նիստը կայացել է։ Արդեն ավելի ուշ տեղեկացանք, որ տրվել է ցմահ ազատազրկում, այսինքն, այն ինչ պահանջել ենք, մեր բողոքը, այսպես ասած, բավարարվել է, բայց շատ կասկածելի և տարօրինակ է, որ դեկտեմբերի 19-ին նշանակված դատական նիստը տեղափոխել են այսօր, հապճեպ՝ 30 րոպեի ընթացքում դատական նիստ անցկացրել։ Այն, որ պետք է ցմահ լիներ, այո, պետք է լիներ, որ գոնե մի փոքր սրտհովանք լիներ մեզ համար։ Պայքարը դրա համար էր, բայց ոչ թե զուտ բառի համար, որ անունը դնեն ցմահ, այլ՝ որ իսկապես ցմահ պատիժ կրի։ Ես չգիտեմ՝ այս դատավճիռն իսկապես առանց որևէ ենթատեքստի է, առանց որևէ սպասվող քայլերի, թե ինչ-որ բան է ծրագրվում»,- ասաց Մելիքսեթյանը՝ հավելելով, որ խոսակցություններ են գնում գերիների փոխանակման հետ կապված։

Տուժողի դուսրտը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, տուժող կողմը դեմ է նրա փոխանակմանը Ադրբեջանում պահվող գերիների հետ։

«Ներկայացված վերաքննիչ բողոքով խնդրել էինք նաև այդ մարդասպանին տարանջատել գերու կարգավիճակից, նա դիվերսանտ է, որ հատել է սահմանը և եկել խաղաղ պայմաններում խաղաղ բնակիչ սպանել։ Իմ ընտանիքը դեմ է, որ նրան բերեն, հավասարեցնեն գերու կարգավիճակին։ Իշխանության գլուխ ով էլ լինի՝ ոչ ոք չունի իրավունքը, որ առանց մեր ընտանիքի համաձայնության՝ Ախունդովին գերիների հետ փոխանակման գործընթաց սկսի։ Որևէ երաշխիք չունենք։ Ութ ամիս պայքարել ենք, իրականում ութ ամիս դժոխքի միջով ենք անցել, այսօր կա այն, ինչին փորձել ենք հասնել՝ արդարության, բայց դա ավելի շատ անհանգստացնում է »,- ընդգծեց Անի Մելիքսեթյանը՝ հարց բարձրացնելով, թե այս երկրում կա արդյոք մի տեղ, որտեղ հնարավոր է հասնել արդարության․ «Գիտեք, ութ ամիս է՝ իմ ընտանիքը միայնակ է պայքարում։ Ի սկզբանե պետությունն այս հարցը որակել է որպես պետական, ազգային հարց, բայց պետությունը ոչինչ չի արել։ Արդեն ութ ամիս է անցել, ութ ամսվա մեջ իշխանության որևէ ներկայացուցիչ, պետական որևէ անձ չի հետաքրքրվել, թե արդյո՞ք այս ընտանիքը ապրում է, թե ոչ։ Հիմա գոնե խնդրում եմ, որ մարդ լինեն, գոնե վստահ լինենք, որ իրապես լինելու է ցմահ բանտարկություն։ Իմ խնդրանքը սա է, որ այլ բան չլինի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՊՄԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։

Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՊՄԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։

Տուժող կողմը համաձայն չէր առաջին ատյանի դատարանի վճռի հետ և բողոք է ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին, որը բավարարվել է և Ախունդովը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:01 06/12/2023  |  Քրեական խրոնիկոնԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման
18:18 01/12/2023  |  Միջազգային լրահոսՄոսկվայում ադրբեջանցի միլիարդատերերի շուկայում բռնկված հրդեհը 600 քմ տարածք է ընդգրկել (տեսանյութ)
15:24 01/12/2023  |  Միջազգային լրահոսՄոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող շուկայում. կան տուժածներ. (տեսանյութ)
12:06 27/11/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանցի զինծառայողը կտրել է քրոջ կոկորդը, քանի որ վերջինս օգտվել է Instagram-ից
15:18 25/11/2023  |  ՏնտեսությունՏրոցենկոյի պրիմիտիվ մանիպուլյացիաները. ԶՄՊԿ-ի նոր «շահառուն»՝ Երշովան, դասվում է ուկրաինական պատժամիջոցների թեկնածուների ցուցակում
16:15 23/11/2023  |  ԼՐԱՀՈՍԶՊՄԿ-ն փորձում է մոլորեցնել ԱՄՆ պետքարտուղարությա՞նը
18:22 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍԶՄՊԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. Պետական համակարգում աշխատած դատավորին որտեղից այդքան գումար՝ պարզ չէ
14:56 13/11/2023  |  Միջազգային լրահոսՄահացել է Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը
14:45 13/11/2023  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի բանակում ավագ լեյտենանտ է ինքնասպան եղել
16:45 12/11/2023  |  Միջազգային լրահոսՎրաստանում ադրբեջանցի է կալանավորվել ԻՊ ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով

Տեսանյութեր

07/05/2024   18:35 Միջազգային քիլլերը ձերբակալվել է Հայաստանում

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]