ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թշնամին փակել էր Ներքին Սզնեք գյուղից ելքի ճանապարհը, որտեղով պետք է տարհանեին բնակիչներին. ծեր ու մանուկ ոտքով անտառների միջով հասել են մինչև Խաչմաչ․ Ներքին Սզնեքի գյուղացիներից կան գերեվարվածներ 11/30/2023 14:19 | Ցեղասպանություն՝ Արցախում
![](https://www.pastinfo.am/news_images/560/1677649_1/photo_2023_11_30_14_15_52.thumb.jpg)
Արցախի վերջին՝ ամենաաղետալի ելքով պատերազմից երկուսուկես ամիս անց Ասկերանի Ներքին Սզնեքից վեց ընտանիք իրենց հարազատներին են սպասում։ Գյուղից առնվազն չորս հոգի ադրբեջանական գերության մեջ են, երկուսի գտնվելու վայրն էլ անհայտ է։ Վերջիններս տարեց տղամարդիկ են, որոնցից մեկը գյուղապետի հայրն է։
«Մեր գյուղից վեց հոգու գերի էին վերցրել ադրբեջանցիները, երկուսին Կարմիր Խաչի միջոցով վերադարձրել են։ Նրանց պատմելով՝ վերջին անգամ հորս Խաչմաչից Կարմիր գյուղ ընկած հատվածում են տեսել։ Ասել է, որ էլ չի կարող քայլել, ոտքերը չեն ենթարկվում․․․ Մյուս համագյուղացուն էլ Կարմիր գյուղ չհասած են տեսել․ ինքն էլ, էդ երկուսի պատմելով, չի կարողացել ճանապարհը շարունակել։ Մինչև այսօր որևէ տեղեկություն չունենք, թե ինչ է կատարվել հորս ու այդ տղամարդու հետ»,-«Փաստինֆո»-ին պատմում է Ներքին Սզնեքի գյուղապետ Էդուարդ Մուսայելյանը։
«Սեպտեմբերի 19-ին ես ու մեր գյուղից մի տղա ուտելիք էինք տարել տղաների համար՝ դիրքեր։ Էդտեղ իմացանք, որ տագնապ է։ Շուտ իջանք նորից, որ գյուղացիներին տեղեկացնեմ իրավիճակի մասին ու եթե կարիք լինի, տարհանումը կազմակերպենք։ Չանցած մեկ ժամ՝ սկսվեց ահավոր ինտենսիվ հրետակոծություն։ Քանի որ տղամարդ քիչ կար, մարդկային ռեսուրսներ չունեինք, հնարավոր չէր, որ ադրբեջանական բոլոր դիրքերի դիմաց մենք էլ դիրքավորվեինք։ Գյուղից դեպի Սարուշեն ընկած հատվածում՝ մոտ 10 կմ տարածք, անպաշտպան էր մնացել։ Մի խմբով բարձրացա էդտեղ, որ գոնե ինչ-որ չափով պահենք, թույլ չտանք գյուղ մտնեն մինչև բնակիչները կհասցնեն դուրս գալ։ Էդ դիրքը, որտեղ մենք էինք, համեմատաբար բարձրադիր էր, մեր մյուս դիրքերը երևում էին։ Թե ինչ ինտենսիվությամբ էին հրետակոծում մեր աջակողմյա դիրքերը, հնարավոր չի նկարագրել։ Ամեն ինչի տեղը գիտեին հստակ, նախապես անօդաչուներով նկարել էին, ֆիքսել․․․ էնքան ինտենսիվ ու դիպուկ էր կրակը, որ մեր դիրքերը հողին հավասարեցնելուց, մի մասին սպանելուց, մի մասին էլ վիրավորելուց հետո հանգիստ շարժվեցին դեպի գյուղ։ Դե, քիչ էինք, շատ քիչ էինք, ու որքան էլ աշխարհազորը միացել էր ինքնապաշտպանությանը ու տղերքի հետ դիրք էինք պահում, մեկ է՝ թշնամու թվաքանակի համեմատ՝ շատ էինք քիչ․․․
Մեր մի քանի տղաների վրա մեծաթիվ խմբերով էին գալիս։ Էն աստիճան էինք անհավասար, որ վերջում արդեն աշխարհազորի տղաներին ասացի, որ իջնեն անմիջապես գյուղ, որ թույլ չտան մտնեն տները։ Ադրբեջանցիներն արդեն առաջացել, անցել էին գյուղի թիկունք ու փակել Սզնեքից Ստեփանակերտ տանող ճանապարհը, բնակիչներն էլ գյուղում էին՝ ապաստարաններում»,-պատմում է Մուսայելյանը։
Տեսնելով, որ թշնամին փակել է գյուղից ելքի ճանապարհը, որտեղով պետք է տարհանեին բնակիչներին, Մուսայելյանը ռացիայով կապվում ու հրահանգում է գյուղացիներին դեպի Խաչմաչ շարժվել՝ դաշտերի ու անտառների միջով անցնող դժվարանցանելի արահետով։
«Այլ տարբերակ չկար․ դա միակ այլընտրանքային ճանապարհն էր, եթե կարելի է դա ճաապարհ անվանել։ Բարեբախտաբար, մեր գյուղից բոլորը դուրս են գալիս։ Վառելիքի որոշակի պաշար ունեինք պահեստավորած սև օրվա համար․ դա էդ սև օրն էր․ ով մեքենայով, ով ոտքով՝ դաշտերով, անտառներով հասնում են Խաչմաչ։ Ծեր, մանուկ թե ոնց են էդ անտառներով անցել, ես էլ եմ զարմանում․ ամենափոքրը 5 տարեկան էր, ամենամեծը՝ 93։ Ես էլ չեմ հասցրել իջնեմ տուն, գոնե հրաժեշտ տամ, ընտանիքիցս էլ լուր չունեի․ էնքանն է՝ տղաներին կապ էի տվել, ասել, որ բոլորին անպայման տարհանեն։ Խաչմաչում մի քանի ժամ մնացել են, բայց որ արդեն էդ գյուղն էլ է վտանգավոր դիրքում հայտնվել, էդտեղից էլ են ժողովրդին տարհանել։ Հետո՝ հաջորդ օրը պարզվել է, որ մեր գյուղից վեց հոգի մնացել են Խաչմաչում։ Թե ինչպես է այդպես ստացվել, մինչև հիմա պարզ չի։ Գիշերն այդտեղ անցկացնելուց հետո՝ ամսի 20-ի առավոտյան, տեսնելով, որ գյուղում մարդ չկա ու հասկանալով՝ թե ինչն է ինչոց է, անտառներով ճանապարհ են ընկել դեպի Կարմիր գյուղ։ Էդքանը գերությունից վերադարձած մեր երկու համագյուղացիներից եմ իմացել։ Տարեց մի տղամարդու անտառում ադրբեջանցիները սպանել են։
Հետո էդ մարդու դիակը մերոնք հանել են։ Մի հոգի էլ էլի գերի է ընկել․ հաստատված է, որ տարել են ադրբեջանցիները։ Հորիցս ու մյուս տարեց տղամարդուց որևէ տեղեկություն չկա մինչև այսօր»,-ասում է գյուղապետն ու հավելում, որ երեք տղամարդու ևս, դեռևս անհայտ հանգամանքներում, նույնպես գերեվարել են։
Հորն ու մյուս համագյուղացուն փնտրելու նպատակով Մուսայելյանը սեպտեմբերի 24-ին միացել էր որոնողափրկարարական աշխատանքներին, բայց երթուղին այլ էր․ Խաչմաչի ու Կարմիր գյուղի անտառներում նրանց փնտրելու հնարավորություն չի տրվել․․․
Գյուղապետը երանությամբ է հիշում մինչև 2020թ․ պատերազմը եղած կյանքը։ Ասում է՝ այն ժամանկ Սզնեքն Արցախի կենտրոնում էր, 44-օրյա պատերազմից հետո առաջնագիծ դարձած գյուղի մի մասը թշնամու վերահսկողության տակ էր, իրենց դիրքերից էլ տներում մարդկանց անցուդարձը պարզ երևում էր։
«Մի շրջան դրանց դիրքերը մեր տներից 200 մետր էին հեռու, 44-օրյայից մի երկու-երեք ամիս անց էր դա։ Օգտվելով նրանից, որ էդ հատվածում մենք դիրք չունեինք, առաջ էին եկել, բայց էնքան հետևողական ենք եղել, որ ռուսների միջամտությամբ նորից հետ էին գնացել նախկին տեղը՝ մոտ 800 մետր հեռու։ Էդտեղից էլ, սակայն, հանգիստ չէին տալիս․ անընդհատ կրակում էին, փորձում խանգարել, վախեցնել։ Գյուղի դպրոցը 2020թ․-ից հետո փակվեց, քանի որ ուղիղ դրանց քթի տակ էր, բայց ժողովուրդը չկոտրվեց․ կոմբայնի վրա կրակում էին, սերմը գցելուց կրակում էին, էլի ցորեն ցանեցինք, եղած հողն էլ լրիվ մշակեցինք՝ կրակի տակ»,-ասում է Ներքին Սզնեքի գյուղապետն ու խորը ցավ ապրում, որ այդքան դժվարություններից, տառապանքներից հետո հակադրված են եղել հեռանալ իրենց օջախներից ու նորից՝ կորուստներով․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35380_1/f668804d9f1d6c_668804d9f1dac.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/26/2024 08:36 Փաշինյանը քայլեր է անում, որոնք քննադատում էր ընդդիմադիր եղած ժամանակ. «Հայկական ժամանակ»-ը պատկանում է վարչապետի զոքանչին. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:31 Հսկողությունը հանձնվել է տեսչական մարմնին. «Հրապարակ»
- 07/26/2024 08:27 Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախընտրական արշա՞վ է սկսել. «Հրապարակ»
- 07/26/2024 08:19 Երկրում կուսակցաշինական բում է. նախընտրական շրջանի շունչ է զգացվում. «Հրապարակ»
- 07/26/2024 08:11 Կյանքը՝ Կիրանցում. 7 հոգի հրաժարվե՞լ է փոխհատուցումից. «Հրապարակ»
- 07/26/2024 08:05 Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ»
- 07/26/2024 08:01 515.430 արձանագրություն 25 օրում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 07/26/2024 18:47 Հետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործին. Գարիկ Սարգսյան
- 07/26/2024 18:18 Սյունիքի ճանապարհին պատահաբար նկատեցի, որ Երասխի հատվածում մեր հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը. Ասլանյան
- 07/26/2024 15:17 Մինչև ո՞ւր ենք իջեցնելու կրթության և գիտության նշանձողը. գիտական կոպիտ սխալներ ունեցող այս դասագիրքը հաղթել է. Կրթության փորձագետն ահազանգում է
- 07/26/2024 13:00 Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/26/2024 19:56 Պարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին․ նրա մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղել
- 07/26/2024 18:26 Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտ բեռնատարը խցանել է ճանապարհը
- 07/26/2024 17:48 Թիավարելով՝ մոտ 200 մետր հեռացել են ափից ու չեն կարողացել վերադառնալ
- 07/26/2024 16:25 Ավտոմեքենան արգելափակվել է Ապարանի ջրամբարի ջրի մեջ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 07/25/2024 23:47 Երգեք լոգարանում. հայտնի են ամենօրյա պարզ սովորությունները, որոնք օգնում են խուսափել դեմենցիայից
- 07/25/2024 22:13 70-ամյա տղամարդը 5 օր գոյատևել է վայրի բնության մեջ՝ առանց սննդի և ջրի
- 07/25/2024 17:11 Տղամարդը մարգարեական երազի շնորհիվ միլիոն դոլար է շահել
- 07/25/2024 16:18 Ամենասեքսուալ օլիմպիադան. Ֆրանսիայի իշխանությունները մրցումների մասնակիցներին 300 հազար պահպանակ են տրամադրել
Հետաքրքիր է իմանալ
- 07/26/2024 16:23 Պարզվում է՝ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
- 07/24/2024 14:01 Լուսնի հողաշերտում ջրի հետքեր են հայտնաբերվել
- 07/20/2024 19:45 Թմրանյութերը, ալկոհոլը և ծխախոտը կարող են տկարամտության պատճառ դառնալ
- 07/19/2024 16:22 Որքան մեծ է արեգակնային ակտիվության հետևանքով կատակլիզմների հավանականությունը Երկրի վրա