ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառք՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետում տալու դիմաց. 5 անձի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է 10/20/2023 19:38 | Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ. Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա. Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ. Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:
Վերջինս զբաղեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդություններով բժշկական հաստատություն ուղեգրված զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2 զորակոչիկների վերաբերյալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ստացել է ընդհանուրը 1600 ԱՄն դոլարի կաշառք, իսկ վերը նշված մյուս ԲԿ աշխատակիցները հավաստիացրել են կաշառք տվողներին, թե իբր կարող են համապատասխան բժշկական ոլորտի լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց միջոցով ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշումներով առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը, սակայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն ուղղված որևէ գործողություն չեն կատարել խաբեությամբ հափշտակելով խոշոր չափերով գումարներ:
Կատարված նախաքննությամբ խոշոր չափերով կաշառք տված և ստացած, ինչպես նաև նույն չափերով խարդախություն կատարած շուրջ 20 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող հիմքերով, որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու և հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում Ղ. Վ.-ի, Թ. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին/, Ա. Ա.-ի նկատմամբ 6 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Կ. Հ.-ի նկատմամբ 3 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/:
Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2023 08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:23 Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:17 Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:04 Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:58 ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:54 ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/06/2023 17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ
- 12/06/2023 16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում
- 12/06/2023 15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան
- 12/06/2023 15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2023 16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի
- 12/06/2023 14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն
- 12/06/2023 12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է
- 12/06/2023 11:48 Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը