Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   00:21 Առաջիկա 8-9 օրերի ընթացքում երկու կողմերի սահմանապահները կանգնելու են Տավուշում համաձայնեցված սահմանի վրա 05/16/2024   00:14 Ֆրանսիան Նոր Կալեդոնիա զորքեր է մտցրել ջարդերի պատճառով 05/16/2024   00:00 Ուսուցչուհին թմրանյութ է վաճառել եւ խուսափել բանտից 05/15/2024   23:53 Ֆիցոյի վիճակը կրիտիկական են անվանել 05/15/2024   23:48 Սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. ստորագրվել է արձանագրություն 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   23:03 Առավոտյան ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 05/15/2024   22:43 Windows 11-ում օգտատիրոջը հետեւելու գործառույթ են հայտնաբերել 05/15/2024   22:29 Տարածքների փոփոխության հետ կապված ցանկացած գործընթաց  պետք է տեղի ունենա հանրաքվեով. արքեպիսկոպոս 05/15/2024   22:16 34-ամյա տղամարդը վերադարձել է Հայաստան 05/15/2024   21:57 Բայդենն ու Թրամփը համաձայնել են մասնակցել սեպտեմբերին կայանալիք բանավեճին 05/15/2024   21:40 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:23 Դանիելյանն իրավունք է տվել քաղցկեղով հիվանդ երեխաներին մկրտելու. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   21:15 Սլովակիայի խորհրդարանը կուժեղացնի անվտանգության միջոցառումները՝ այդ երկրի վարչապետի դեմ մահափորձից հետո 05/15/2024   21:09 Ոստիկանապետը՝ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի մասին (տեսանյութ) 05/15/2024   21:01 Այս շաբաթվա մեջ կավարտենք նախանշած ծրագիրը. արքեպիսկոպոս 05/15/2024   20:52 Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել. Ավագանին պետք է նոր ղեկավար ընտրի 05/15/2024   20:39 Արցախյան պատերազմի վետերանները միացել են շարժմանը (տեսանյութ) 05/15/2024   20:30 Լուկաշենկոն մեկնել է Ադրբեջան՝ բանակցությունների 05/15/2024   20:22 Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը (տեսանյութ) 05/15/2024   20:14 Փաշինյանը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին. քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը 05/15/2024   20:08 Ոստիկանությունն այնքան նշանակություն ունի, որքան նշանակություն մենք կտանք.Արքեպիսկոպոս Գալստանյան 05/15/2024   19:57 Մենք ապրում ենք մի մեծ հոգեբուժարանում, որտեղ գլխավոր բժիշկը բացակա է. Շարժման առաջնորդ 05/15/2024   19:56 Հատուկ միջոցներով զինված ոստիկանները պաշարել են Թումանյան փողոցը. ինչ է ծրագրվում (տեսանյութ) 05/15/2024   19:53 ՀՀ զինված ուժերում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները 05/15/2024   19:41 Սա մեր բոլորի անարգանքն է. Տավուշի թեմի առաջնորդ 05/15/2024   19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 05/15/2024   19:27 Ոստիկանական ուժերը սահմանափակել են քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը և թույլ չեն տալիս անցնել դեպի Սուրբ Աննա եկեղեցի 05/15/2024   19:12 Ճապոնիայում ռեկորդային արագ տարածվում է մահացու վտանգավոր հիվանդությունը 05/15/2024   19:00 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Վարչապետ 05/15/2024   18:51 Բագրատ Սրբազանն արձագանքել է իր հետ ողջագուրվելու համար վաստակավոր բժշկին աշխատանքից ազատելու դեպքին 05/15/2024   18:46 EBRD միջազգային ֆորումի մասնակիցներն ապշած են ոստիկանական ուժերի կենտրոնացման աստիճանից 05/15/2024   18:30 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ 05/15/2024   18:17 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն վիրավորվել է հրաձգության ժամանակ 05/15/2024   18:09 Զգուշացնում եմ՝ իրենց կողմից որեւէ հրահրումը լինելու է իրենց վերջը բառիս բուն իմաստով. Շարժան առաջնորդ 05/15/2024   18:05 Ստամբուլում՝ մետրոյի մուտքի մոտ, պայթուցիկ է հայտնաբերվել 05/15/2024   17:55 Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ -որ վատ իրադարձության.Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են 05/15/2024   17:41 Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին 05/15/2024   17:36 Ռազմական մեքենաներ կայանվում են մեկ- մեկ այդ հատվածում. Այգեհովիտի համայնքապետը հաստատել է 05/15/2024   17:18 Բաքուն շարունակում է ապօրինաբար կալանքի տակ պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ բոլորի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 5 ամսով 05/15/2024   17:08 Սա նշանակում է վախ. Շարժման առաջնորդը շնորհակալություն է հայտնել ոստիկաններին՝ ճանապարհները փակելու համար (տեսանյութ) 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով 05/15/2024   16:42 15 հոգով եկան ծեծեցին, այդ մարդու շանն էլ քարշ տալով տարան. ականատես քաղաքացիները պատմեց բերետավորների բռնության մանրամասները (տեսանյութ) 05/15/2024   16:40 Ոստիկանները ծեծելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացուն 05/15/2024   16:32 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել 05/15/2024   16:27 Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները․ արքեպիսկոպոս 05/15/2024   16:23 Ես իմ քաղաքի մեջ ոնց ուզեմ պետք է գնամ, թուրքերը վրա են տվե՞լ. քաղաքացիները՝ բերետավորներին 05/15/2024   16:19 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա)
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին

Ավարտվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության համահիմնադրի և տնօրենի կողմից ընկերությունից և բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը 10/12/2023   19:17  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է  առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Ասրյանը, հանդիսանալով «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 50 տոկոս, այնուհետև 99.9 տոկոս բաժնեմասի բաժնետեր Գ.Ամանշիևայի ամուսինը, փաստացի մասնակցելով Երևան քաղաքի Դավթաշեն  2-րդ թաղամասի 26/13 հասցեի բազմաբնակարան շենքի կառուցապատմամբ զբաղվող հիշյալ ընկերության ղեկավարմանը, ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանի հետ միասին, ով իրավասու է եղել գործել ընկերության անունից, տնօրինել ընկերության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, կնքել պայմանագրեր, 24.05.2020թ. կնքված տրանսպորտային միջոցների առուվաճառքի պայմանագրերով «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է. Ղազարյանից ձեռք են բերել 143.940.000 ՀՀ դրամ արժողության թվով 13 միավոր տեխնիկական միջոցներ:

Նշված ավտոտրանսպորտային միջոցների գումարը չվճարելու պայմաններում, 28.09.2020թ. կնքված տեխնիկական միջոցների առուվաճառքի պայմանագրերով, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը «Էռնեստո Կո»  ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Է.Ղազարյանից «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անվամբ ձեռք են բերել 136.212.000 ՀՀ դրամ արժողության ևս 7 միավոր տեխնիկական միջոցներ՝ դրանց դիմաց «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից Է.Ղազարյանին 450.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք բնակարաններ տրամադրելու պայմանով:

Վերը նշված ընդհանուր 20 տեխնիկական միջոցների դիմաց փաստացի չվճարելու, բոլոր պայմանավորվածությունները խախտելու և խոստացված ժամկետում իրենց պարտավորությունները չկատարելու պատճառով Գ.Ասրյանն ու Ռ.Գևորգյանը, որպես երաշխիք, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը անվանափոխել են Է.Ղազարյանի անվամբ, միևնույն ժամանակ վերջինիցս խնդրել՝ իրենց պարտքով տրամադրել ևս 500.000 ԱՄՆ դոլար, որից 142.737.000 ՀՀ դրամը փոխանցվել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության հաշվեհամարին և հափշտակվել Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, իսկ 201.000 ԱՄՆ դոլարը առձեռն ստացել է Գ.Ասրյանը:

«Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության բաժնեմասը ձեռք բերելուց հետո և համոզվելով, որ Ռ.Գևորգյանն ու Գ.Ասրյանը չեն կատարում իրենց պարտավորությունները, Է.Ղազարյանը  2020թ. նոյեմբերի 9-ին Ռ.Գևորգյանին ազատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնից:

 Վերը նշված պայմաններում, Գ.Ասրյանը և Ռ.Գևորգյանը, գիտակցելով, որ պայմանավորված ժամկետներում չեն կարող կատարել ստանձնած  պարտավորությունները և զրկվելու են ընկերությունը հետ ստանալու հնարավորությունից, նախնական համաձայնության են եկել յուրացման եղանակով հափշտակել «Էռնեստ Կո» ՍՊ ընկերության կողմից նրանց տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը փաստացի և իրավաբանորեն ազատ կամքով իրենց հանձնված ու վստահված, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցները և այդ նպատակով, Է.Ղազարյանի համաձայնության բացակայության և անտեղյակ լինելու պայմաններում, հանձնարարել են ընկերության աշխատակցին՝ «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության անունից հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում և հիշյալ ավտոմեքենաները վաճառել իրենց մատնանշած ընկերություններին՝ վերջինիս տրամադրելով Ռ.Գևորգյանի կողմից «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում՝ դեռևս 01.10.2020թ. թվագրմամբ կազմված լիազորագիրը, որից հետո «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերությանը պատկանող 14 տրանսպորտային միջոցները վաճառվել են տարբեր կազմակերպությունների:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընդհանուր 20 տրանսպորտային միջոցներից հայտնաբերվել և Է.Ղազարյանին է վերադարձվել թվով 10-ը,  2 տրանսպորտային միջոց հայտնաբերվել և ի պահ են հանձնվել դրանք ձեռք բերող կազմակերպությանը, իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 110.660.000 ՀՀ դրամ արժողությամբ 8 անուն տրանսպորտային միջոցները՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից հափշտակվել են:

Բացի այդ, «Ասիամեգաստռոյ» ՍՊ ընկերության սեփականատեր ներկայացած Գ.Ասրյանը և ընկերության տնօրեն Ռ.Գևորգյանը 2019-2020թթ. ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղ. 26/13 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու վերաբերյալ համաձայնության են եկել ՀՀ-ում և արտերկրում բնակվող մի շարք քաղաքացիների հետ, որով պայմանավորված՝ վերջինների և Ասիամեգաստռոյ ՍՊԸ-ի միջև կնքվել են բնակարանների ամրագրման կանխավճարի պայմանագրեր, որոնք իր ստորագրմամբ վավերացրել է Ռ․Գևորգյանը։ Դրանից հետո պայմանագրերով նախատեսված կանխավճարները՝ 854.206.720 ՀՀ դրամը, բնակիչները, հիմնականում կանխիկ՝ առձեռն, տվել են Գ.Ասրյանին և Ռ.Գևորգյանին, սակայն նախատեսված երեք տարում շենքի շինարարությունը ավարտելու և իրենց բնակարաններ հատկացնելու խոստումը չի կատարվել, շինարարությունը դադարեցվել է, որի արդյունքում հիշյալ քաղաքացիներին զրկել են վճարած գումարների դիմաց անշարժ գույք ստանալու հնարավորությունից:

Նախաքննության ընթացքում նշանակված դատաշինարարատեխնիկական, դատահաշվապահա­կան (ֆինանսա­տնտեսա­գիտական) և դատաապրանքագիտական համալիր փորձա­քննու­թյան եզրակացությամբ և ապացուցողական մի շարք գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. հոկտեմբերից «Ասիա­մեգաստռոյ» ՍՊ ընկե­րու­թյան բանկային դրամային հաշիվներ ու դրամարկղ ֆիզիկական և իրավաբա­նա­կան անձանց կողմից մուտքագրված 1․627․798․526 ՀՀ դրամ դրա­մա­կան միջոց­ներից Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի կողմից, նախնական համաձայնությամբ, հափշտակվել է 627.738.746 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Գևորգյանի և Գ.Ասրյանի նկատմամբ  հանրային քրեական հետապնդում հարուցել, ինչը բավարարվել է և նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետով (2 դրվագ), որոնք համապատասխանում են հանցավոր արարքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանքներ են դրվել «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ շարժական և անշարժ գույքերի վրա:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ սնանկության դատարանի 22.11.2021թ. վճռով «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ։

ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կառավարության և ՀՀ գլխավոր դատախազության  արդյունավետ աշխատանքի արդյունքում, սնանկության գործով կառավարչի մասնակցությամբ, ներկայացվել է ֆինանսական առողջացման ծրագիր, որի շրջանակներում  պարտատերերի խորհուրդը հաստատել է «Ասիամեգաստռոյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Դավթաշեն վարչական շրջանում գտնվող 3 անշարժ գույքերի ուղղակի գործարքով վաճառքի ծրագիրը, ըստ որի՝ նշված անշարժ գույքերը ամբողջությամբ, որպես մեկ միասնական կառուցապատման օբյեկտ, օտարվում է «Քրաուդ Էֆֆորթ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերությանը և անշարժ գույքերի իրացումից գոյացած դրամական միջոցները, օրենքով սահմանված և Դատարանի կողմից հաստատված բաշխման ծրագրով, ամբողջությամբ ուղղվելու են ապահովված և չապահովված պահանջների բավարարմանը։

Նշված ընկերությունը, որպես կառուցապատող, պարտավորվելու է ավարտին հասցնել շինարարությունը և բնակարան ձեռք բերած անձանց հատկացնել բնակարանները, հատուցել աշխատողների չվճարված աշխատավարձերը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:09 11/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱզատազրկված անձանց շախմատի հավաքականը հաղթանակ է գրանցել շախմատի աշխարհի հերթական առաջնությանը
22:20 05/10/2023  |  ԼՐԱՀՈՍՍիլիկյան թաղամասում քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորը վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
21:29 02/10/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ
22:05 25/09/2023  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիների նկատմամբ ոստիկանական «ջարդի» հետքերով. 11 քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով
16:55 24/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքերով կալանավորվել է 26 անձ. ՔԿ
13:22 23/09/2023  |  Քրեական խրոնիկոնԶանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:53 21/09/2023  |  ԼՐԱՀՈՍՄեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով
19:40 21/09/2023  |  ԼՐԱՀՈՍՔԿ-ն քրեական գործ է հարուցել ոչ թե ցուցարարներին վրաերթի ենթարկող վարորդի, այլ ցուցարարների դեմ
22:56 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍԶանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով մի շարք անձինք ձերբակալվել են. ՔԿ
20:45 20/09/2023  |  ԼՐԱՀՈՍՀանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]