ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լևոն Քոչարյանի նկատմամբ արտաիրավական քրեական հետապնդում է իրականացվում՝ քաղաքական մոտիվով»․մեկնարկեց Լևոն Քոչարյանի կալանքի երկարացման հարցով դատական նիստը 10/18/2023 13:47 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի նկատմամբ արտաիրավական քրեական հետապնդում է իրականացվում՝ քաղաքական մոտիվով։ Այս մասին հայտարարել է Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, մեկնարկել է Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ դատական նիստը։ Նիստի մեկնարկից առաջ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ ակնկալիք չունեին, որ Մնացական Մարտիրոսյանն այլ դատավորի կմակագրեր կալանավորման միջնորդությունը կամ Մասիս Մելքոնյանը կունենար անհրաժեշտ անաչառություն, օբյեկտիվություն, բարոյականություն, որ այս գործով ինքնաբացարկ հայտնի։
«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և չի կարող երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ, իր քաղաքական թիմի ղեկավարի բացառիկ ատելությամբ՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արդեն իսկ պրոցեսը մեկնարկում է իրավունքների խախտմամբ»,- նշեց Կոչուբաևը՝ հավելելով, որ դեռևս միջնորդության նյութերին ծանոթ չեն, պետք է ժամանակ խնդրեն դրանց ծանոթանալու համար։
Նշենք, որ Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումը կայացվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից, սակայն մինչ կալանքի միջնորդությունը պաշտպանները բողոքարկել էին Քոչարյանի ձերբակալության որոշումը, որից հրաժարվել էին պայմանավորված դատավորի անձով, որին մակագրվել էր բողոքը։ Կալանքի առաջին միջնորդությունը, սակայն, կրկին մակագրվել է նույն դատավորին՝ Մասիս Մելքոնյանին, որը չորս ամիս առաջ է դատավոր նշանակվել ԲԴԽ-ի կողմից՝ «իրավունքի ուժով», քանի որ նախագահը չէր ստորագրել հրամանագիրը, իսկ մինչ այդ Մելքոնյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ՝ իշխանամերձ ՝ «Հանրապետություն» կուսակցության շարքերում։ Ավելին, նրա փաստաբանական գործունեության ընթացքը ևս առանց աղմկահարույց դեպքերի չի անցել։ Նրա դեմ հաղորդում էր ներկայացվել դերասանուհի Մարջան Ավետիսյանի կողմից, որի պնդմամբ՝ Մելքոնյանը իրենից գումար է շորթել, յուրացրել։ Այս պահին Մելքոնյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, սակայն քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ միշտ էլ առկա է։ Բացի այդ, ըստ շրջանառվող լուրերի, Մասիս Մելքոնյանը ՌԴ-ում բիզնեսով էր զբաղվում։
Այս անգամ ևս, ինչպես պարզվեց, Լևոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կրկին «վստահվել» է դատավոր Մասիս Մելքոնյանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Լևոն Քոչարյանին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ