ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անպատժելիությունն ակնհայտորեն խրախուսել է Ալիևին՝ էթնիկ զտումներ իրականացնելու հարցում»․ Գասպար Կարապետյան 10/06/2023 11:50 | ԼՐԱՀՈՍ
Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ընդունված բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումները և Ադրբեջանի կառավարության դեմ պատժամիջոցների կիրառման կոչ արել։ Բանաձեւում ընդգծվել է նաև միջազգային երաշխիքների պահանջը հայերի` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համր։ Ավելին, Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել «Եվրամիության և Ադրբեջանի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։ Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։
Եվրախորհրդարանի բանաձևը, որն ընդունվել է 491 կողմ, 9 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, նեկայացվել է 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներից և բռնի ուժով Արցախի բնակչությանն իր հայրենիքից տեղահանելու արդյունքում:
Եվրախորհրդարանի լիագումար նիստը նաև դատապարտել է Ադրբեջանի ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները, կոչ արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բանաձևը կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերն Արցախից և միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել տարածաշրջանում, ինչպես նաև պահանջում է պաշտպանել հայ ժողովրդի ունեցվածքը, ովքեր բռնի ուժով տեղահանվել են: Պահանջվում է Ադրբեջանից ազատ արձակել և լայն համաներում հայտարարել Արցախի բոլոր բնակիչների համար, ովքեր ձերբակալվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ներառյալ Արցախի նախկին պաշտոնյաները, և առհասարակ բոլոր նրանց հանդեպ ովքեր ձերբակալվել են մինչև այդ թվականը:
Բանաձեւում ընդգծվում է միջազգային երաշխիքներ ապահովելու կարևորությունը՝ Արցախի բնակիչների վերադարձի իրավունքն ապահովելու համար: Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել հայ ժողովրդին իր կյանքն ու համայնքները վերականգնելու ջանքերում:
Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է. «Արդեն երկրորդ անգամ Եվրախորհրդարանն ընդունում է բանաձև՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս բանաձեւն ավելի կոնկրետ ու մանրամասն է իր պահանջներում։ Այն նաև ցույց է տալիս ԵՄ խորհրդարանի պահանջների և Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԵՄ իրական քաղաքականության միջև հսկայական անջրպետը, մինչդեռ իրականում կարևորը ԵՄ պաշտոնական քաղաքականությունն է: Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։ Մենք իսկապես երախտապարտ ենք Եվրախորհրդարանին ԵՄ արժեքային համակարգին հավատարիմ մնալու և արդարության տեր կանգնելու համար։ Այդուհանդերձ, այս բանաձեւերը մնում են ապարդյուն, եթե ԵՄ գործադիր իշխանությունը համապատասխան քայլեր չձեռնարկի: Մինչ այժմ և՛ ԵՄ խորհուրդը, և՛ ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը սատարում էին Արցախի հայերի Ադրբեջանի «ինտեգրման քաղաքականությանը», մինչդեռ պարզ էր, որ այս այսպես կոչված ինտեգրումը կա՛մ նշանակում էր ենթարկվել բռնապետական ռեժիմի, կա՛մ արտագաղթ, եթե տեղում անվտանգության շոշափելի երաշխիքներ չկան։ Այս մոտեցումն ու անպատժելիությունը ակնհայտորեն խրախուսել են Ալիևին էթնիկ զտումներ իրականացնելու հարցում։ Թեև պարզ է, որ ռուս խաղաղապահները՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավորներ, կրում են առաջնահերթ պատասխանատվություն, սակայն մինչ այժմ ԵՄ-ն շոշափելի ոչինչ չի արել՝ իրականում Ադրբեջանին հասկացնելու, որ նա չի կարող շարունակել իր ցեղասպան քաղաքականությունը։ Սա է տխուր իրականությունը։ Ուստի հայկական կողմը ծայրահեղ սթափությամբ է գնահատել իրավիճակը, որը մինչ այժմ եղել է թերի և գործել համապատասխանաբար, քանի որ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում մեր պետականության համար վտանգները հսկայական են»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել