ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն ինչ կորցրեցինք, առանց չափազանցության՝ ամեն ինչ, բայց հույսս չեմ կորցնում, որ մի օր հետ ենք գնալու մեր տուն․ հրաշքների հրաշքին եմ սպասում․ 44-օրյայում զոհված Գևորգի կինն ու երեխան տուն չեն գտնում 10/05/2023 21:18 | Ցեղասպանություն՝ Արցախում

Մարիաննան մեկն է բռնի տեղահանված այն հազարավորներից, որ պաշարված Արցախում է թողել ոչ միայն տունը, այլև ամուսնու ու հոր գերեզմանները։ Նրա հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում՝ 1993 թվականին։ Հոր շիրիմին այցի գնալ չի կարողանում 2020թ․-ից, երբ Թաղավարդի կեսն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Արդեն նաև ամուսնու՝ Գևորգի գերեզմանին այցելելու հնարավորությունից է զրկվել․ Գևորգի մարմինը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում է ամփոփված։ Գաղթի ճանապարհը բռնելուց առաջ մայր ու որդի գնացել ու հրաժեշտ են տվել նրան․․․
«Հույսս չեմ կտրում, որ մի օր հետ ենք գնալու մեր տուն։ Գիտեմ, որ անհնար բան եմ ասում, բայց հրաշքների հրաշքին եմ սպասում․․․ Մի սենյականոց տուն էինք ստացել Գևորգի զոհվելուց հետո ու ցավի հետ համակերպված՝ այնտեղ էինք ապրում՝ որդուս հետ։ Տնից դուրս գալիս էլ պատերին գրել ենք՝ «վերադառնալու ենք․․․»։ Ահավոր ցավում եմ, որ դուրս գալուց առաջ վառել եմ Գևորգիս զինվորական համազգեստը, մեդալները, պատվոգրերը․․․ Ասել էին՝ վտանգավոր է, վառենք, որ ադրբեջանցիները հանկարծ չիմանան ու չվնասեն մեզ․ Գևորգը հատուկ նշանակության զորքերում էր ծառայում»,-հուզմունքը զսպելով՝ «Փաստինֆո»-ին պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Մարիաննա Բաբայանը։
Գևորգ Բաբայանը զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ Հադրութի մատույցներում։ Մարմինը հանել մարտական ընկերները չեն կարողացել։ Հադրութն ընկնելուց ավելի քան երեք ամիս անց՝ հունվարի 28-ին հայկական կողմին փոխանցված 31 մարմինների թվում նաև Գևորգի մարմինն էր․
«Ռազմական գործողությունների ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 25-ին հետ ենք գնացել Ստեփանակերտ․Գևորգին դեռ որոնում էինք․ փետրվարի 18-ին՝ պատերազմից չորս ամիս անց ԴՆԹ-ով նույնականացվեց․․․ Որոշել էինք Եղբայրական գերեզմանոցում հուղարկավորել, այդպես էլ արեցինք։ Եթե հնարավորություն ունենայի, անպայման կտեղափոխեի այստեղ ամուսնուս մարմինը, բայց, ցավոք, չկարողացա․․․»։
Գաղթի ճանապարհը Մարիաննային ու մինուճար որդուն՝ 4-ամյա Նարեկին Արարատի մարզի Վեդի քաղաք են հասցրել։ Երեք-չորս ընտանիքով հանգրվանել են բարեկամի տանը, որը ևս վարձակալած է։ Առաջարկված տների գներն այնքան բարձր են, որ հնարավորություն չունի վարձակալելու։
«250 հազարով տներ կան՝ նորմալ պայմաններով․ որդիս, իհարկե, արժանի է, որ նորմալ տան ապրի, բայց իմ հնարավորությունը չի ներում, որ միայն տան համար ամսական այդքան վճարեմ։ Որպես զոհվածի ընտանիք՝ ամսական 125 հազար ենք ստանում ես ու որդիս, մյուս կեսն ամուսնուս ծնողներն են ստանում․․․ Ես եկածս օրից չեմ դադարում հուսալ, որ իմ տուն եմ վերադառնալու»,-ասում է Գևորգի այրին։
Ամուսնու կորստից հետո տունը, հետո էլ մորաքրոջ տղային է կորցրել Մարիաննան․ 44-օրյա պատերազմում հրաշքով փրկված զարմիկն Ասկերանում տեղի ուենցած պայթյունի տարածքում է եղել ու առայսօր որևէ լուր չունեն հարազատները։
«Ծնողները ԴՆԹ են հանձնել, արդեն հույսներս կտրել ենք, որ ողջ կգտնվի։ Ամեն ինչ կորցրեցինք, գոնե նա ողջ լիներ․․․»,- շշնջում է երիտասարդ, բայց անչափելի ցավ տեսած կինը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 10 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության վրա՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը։ Արցախի ՊԲ-ն կատաղի դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ պատճառելով զգալի՝ այդ թվում մարդկային կորուստներ։ Այդուհանդերձ, Արցախի իշխանությունն ստիպված եղավ ընկրկել ու ընդունել կրակի դադարեցման ադրբեջանական պայմանը, քանի որ Հայաստանից չգնաց որեւէ օգնություն, ավելին՝ շրջափակման մեջ գտնվող Արցախից խաղաղ բնակիչներին տարհանել ուղղակի հնարավոր չէր։
Արցախի ՊԲ-ն հանձնեց զենքը, լուծարվեց, իսկ քաղաքացիներն էլ հաշված օրերի ընթացքում տեղահանվեցին ու Արցախը հայաթափվեց։ Արցախից գաղթել է ավելի քան 100 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/12/2025 17:31 Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Հայկ Դեմոյան
- 02/12/2025 17:23 1988թ. փետրվարի 12-ը Արցախի պատմության համար եղավ շրջադարձային. Պետրոսյան
- 02/12/2025 13:55 Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացիր Իրական Հայաստանը. քաղաքագետ
- 02/12/2025 12:13 Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար.ԱԱԾ պահեստազորի սպաներ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 21:21 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից
- 02/12/2025 20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար
- 02/12/2025 19:30 Հովիտ գյուղի սկզբնամասում այրվել է միկրոավտոբուս․ տուժածներ չկան
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում