ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված արցախցիները կարող են ֆինանսական փոխհատուցման հարց բարձրացնել՝ ընդդեմ Ադրբեջանի ներկայացված ՄԻԵԴ գանգատներով 10/05/2023 21:04 | Ցեղասպանություն՝ Արցախում

Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված արցախցիները, որոնք իրենց կյանքը փրկելու համար տեղահանվել են՝ թողնելով Արցախում իրենց տունը, գույքը, ամբողջ կյանքի աշխատանքը, կարող են ֆինանսական փոխհատուցում պահանջել Ադրբեջանից։ Միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ ֆինանսական փոխհատուցման հարցը ՄԻԵԴ-ում կարող է բարձրացվել ինչպես անհատական գանգատների, այնպես էլ՝ Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ գանգատի շրջանակներում։ Մասնավորապես, ՄԻԵԴ պրակտիկայի համաձայն՝ միջպետական գանգատով որոշում կայացնելուց հետո հարցը թողնում է Նախարարների կողմիտեին՝ փոխհատուցումների և այլնի վերաբերյալ մեխանիզմներ ստեղծելու։
«Կարող են անհատական գանգատներ ներկայացնել, բայց հարցը կարող է քննվել նաև միջպետական գանգատի շրջանակներում, որն արդեն կա՝ 2020թ․ պատերազմից հետո գոյություն ունեցող իրավիճակների հետ կապված։ Կարծում եմ՝ այս մասով պետք է լրացվի արդեն»,- նշեց փորձագետը։
Դիտարկմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են՝ «կապույտ» անձնագրերով, սակայն արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը չի կարող խոչընդոտ համարվել ՄԻԵԴ-ում գործի քննության համար, Գալստյանը նշեց, որ դա մարդու իրավունք է, քաղաքացիության հետ շատ ավելի քիչ կապ ունի։
«Գոյություն ունի անձի՝ բռնի տեղահանված լինելու վիճակի ապացուցման խնդիրը, որովհետև, եթե անձն ինքնակամ է լքել որոշակի տարածք, ապա դրա հետ կապված պահանջ ներկայացնել չի կարող։ Այսինքն, եթե ցույց տրվի, որ կա ռիսկ՝ կյանքին, առողջությանը, որ այդ ռիսկն այնքան բարձր է եղել, որ անձը ստիպված թողել է և հեռացել, այդ դեպքում գանգատների ներկայացումը կլինի ողջամիտ և իրավաչափ՝ բավարարման հնարավորության համատեքստում։ Միտքը, որ «արցախցիների կյանքին վտանգ» չի սպառնում (Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՄԱԿ ԱԽ նիստից առաջ, որը փաստացի Ադրբեջանը հենց այդ նիստում օգտագործել է արդեն ՀՀ-ի դեմ՝ հակադարձելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած փաստերին՝ Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման, ցեղասպան քաղաքականության վերաբերյալ․ հեղ․ ), այ այդտեղ խնդիր կա և հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ քաղաքացիություն է տալիս և այլն՝ ցույց տալու համար՝ իբրև թե ամեն բան նորմալ է, արցախցիներն, իբր, ինքնակամ են հեռացել և ոչինչ չի սպառնում»,- նշեց Գալստյանը՝ ընդգծելով, որ մեր կողմից պետք է ներկայացվեն փաստերը, որ կար այնպիսի սպառնալիք, որ արցախցիները ստիպված, բռնի տեղահանվել են՝ 9-10 ամիս մնացել են շրջափակման մեջ՝ քաղցած, Ադրբեջանի իշխանությունները փակել են միջանցքը, ապա՝ ռազմական ագրեսիա իրականացրել, ինչի հետևանքով արցախցիների կյանքին իրական սպառնալիք է եղել։
Դիտարկմանը, որ պաշտոնապես դեռևս հայտնի էլ չէ՝ արդյո՞ք բռնի տեղահանված արցախցիների մասնակցությամբ արդեն ՀՀ իրավապահ մարմինները քննչական գործողություններ իրականացրել են, տուժող ճանաչել, արդյո՞ք փաստերի հավաքագրման համար ՀՀ-ն կարևոր ժամանակը չի կորցնում՝ հետագայում նաև միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու համար, Գալստյանը կարեւորեց փաստերի համակարգված հավաքելը, հավաքագրելը։ «Դրանցով պետք է զբաղվել, իրավապահների հետ ինչ-որ հանձնաժողով, հանձնախումբ ստեղծել, փաթեթավորել բոլոր գործողությունները՝ ինչ կատարվել է այդ օրերին, որ դրանք էլ չկորչեն, արդյո՞ք Արցախի իշխանություններից ստացել են այդ օրերի գործողությունների ամբողջ պատկերը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության կարիք էլ, կարծում եմ, կլինի, քանի որ բավականաչափ կապի խզում է եղել։ Այդ ամենը պետք է գնահատել, բայց քանի որ տեղեկություն չունեմ՝ ինչ է արվում, չեմ կարող ասել՝ ապահովվում է, թե՝ ոչ։ Գուցե արվում է, գուցե ինչ-որ համակարգեր կան, որ արվում է»։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախցիներին փախստականի կարգավիճակ տալուն և հարցին՝ դա որքանով կնպաստի ՄԻԵԴ-ում գանգատների քննությանը, Գալստյանը նշեց, որ պետությունը պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ տրվի նրանց, բոլորս ասում ենք, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են, բայց հնարավոր են կառուցակարգեր, որ նրանց նաև փախստականի կարգավիճակ տրվի, այդ դեպքում՝ ՄԱԿ-ի կառուցակարգերի պայմաններում ՄԱԿ համապատասխան մարմինները ավելի շատ գործ կունենան անելու այդ անձանց հետ՝ նրանց իրավունքների պաշտպանության համար։
«Այդ բոլոր հարցերն առանձին քննարկման առարկա են։ ՄԻԵԴ-ի տեսանկյունից դա քիչ նշանակություն ունի, կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց եթե անձը տեղահանվել է բռնի ձևով կամ իր կյանքին վտանգ սպառնալու պայմաններում՝ զուտ գույքային իրավունքների տեսանկյունից, չեմ ասում՝ կյանքի իրավունքի սպառնացող վիրավորանքի, անձնական իրավունքի՝ գերեզմաններ են թողել, անձնական կապեր են կորցրել և գույքային իրավունքներն այլ դաշտում են։ Փախստականի կարգավիճակն ուղղակիորեն ազդեցություն չի կարող ունենալ, դա կարող է գործոն լինել՝ որոշակի հարցեր ավելի լավ հիմնավորելու»,- նշեց Գալստյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել շուրջ 1 տարի բլոկադայի մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, անձանց։ Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով պաշտոնապես հայտնի է առնվազն 200 անձանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանության մասին։ Ընդ որում, ադրբեջանցիները շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելուց հետո, որի ժամանակ թիրախավորել էին խաղաղ բնակիչները, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար, համաձայնվել էին կրակը դադարեցնել միայն Արցախի ՊԲ-ն լուծարելու պայմանով՝ պարտադրելով ընդունել ինտեգրացիայի պահանջը ու ներկայացրել Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանց ցուցակը։ Բաքուն պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը և այժմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն առևանգված են ադրբեջանցիների կողմից։
Հաշված օրերի ընթացքում ավելի քան 100.000 հայ գաղթել է Արցախից։ Արցախի
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/13/2025 08:23 Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․«Հրապարակ»
- 02/13/2025 08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ»
- 02/13/2025 08:09 Ալեն Սիմոնյանը Աժ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ «Հրապարակ»
- 02/13/2025 08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ»
- 02/13/2025 07:59 ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
- 02/13/2025 07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ»
- 02/13/2025 07:49 «Փաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնում». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/13/2025 19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր
- 02/13/2025 19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
- 02/13/2025 17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան
- 02/13/2025 14:04 Ինչով էր Ալիկ Սիրունյանը զիջում Գագիկ Ջհանգիրյանին. ՔՊ-ն ուզածի նման օգտագործում ու դեն է նետում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/13/2025 18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
- 02/13/2025 16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
- 02/13/2025 15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 02/13/2025 12:12 Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում