Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/20/2024   16:00 Ռաիսիի մահվան գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է. Զարիֆ 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/20/2024   15:37 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին 05/20/2024   15:36 Միջազգային դատարանի դատախազը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ձերբակալության օրդեր է պահանջում 05/20/2024   15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել 05/20/2024   15:19 Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան 05/20/2024   15:15 Ռուբեն Ռուբինյանը գերմանացի պատգամավորներին ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում 05/20/2024   15:12 Որպես Իրանի մերձավոր և բարեկամ երկիր՝ ՀՀ -ում մեծ ցավով ենք ընդունել նախագահ Ռայիսիի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու անժամանակյա ողբերգական մահվան լուրը. Պապիկյան 05/20/2024   15:05 Տիկին Խանումի ճնշումը հասել էր 200-ի. մեկի տունը որ խլեն, թշնամին՝ ռամիլսաֆարովը վայելի, դա նորմալ ա՞. Դանիելյան 05/20/2024   14:55 Սիրիան, Պակիստանը և Լիբանանը սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբ 05/20/2024   14:48 Երեկ ԱԱԾ, ոստիկանական ստորաբաժանումները հետապնդում են պատգամավորներին, ԱԹՍ է բարձրացվել օդ․ Դանիելյան 05/20/2024   14:43 Այս պահին շինարարական տեխնիկա է աշխատում. Միջպետական ճանապարհի մաս կազմող կամուրջը հանձնվում է. փորձում են արագ տեմպերով նորը կառուցել 05/20/2024   14:38 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան 05/20/2024   14:36 Իրանը կարող է այս ընթացքում չկարողանա լիարժեքորեն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը. Ստեփան Դանիելյան 05/20/2024   14:23 «Ոսկին» Բագրատ Սրբազանի հետ հասել է Կիրանց 05/20/2024   14:22 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ 05/20/2024   14:18 ՀՀ ՆԳՆ-ն որոշել է եռաշերտ «ապահովել» ձեր անվտանգությունը․ Բագրատ Սրբազան 05/20/2024   14:01 Ոստիկանների կողմից Կիրանցի շրջափակման հետևանքով գյուղում սննդի խնդիր է առաջացել 05/20/2024   13:34 Կիրանցում բերետավորները շղթա կազմեցին 05/20/2024   13:15 Աննա Վարդապետյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը 05/20/2024   13:14 Կիրանցը կրկին շրջափակված է ոստիկանական ուժերով. շարժման առաջնորդին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ. ուղիղ 05/20/2024   13:08 «Իմ ճանապարհը ոչ ոք չի փակել այսքան ժամանակ»․ Բագրատ Սրբազանին Կիրանցը պաշարած ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց 05/20/2024   12:49 Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ Անահիտ Մանասյան 05/20/2024   12:46 Բացահայտվել է 4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ» և 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է 05/20/2024   12:34 Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվել 05/20/2024   12:33 Ալի Բաղերի Քանին նշանակվել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար 05/20/2024   12:30 Սարսափելի լուրեր ենք իմանում. ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է Իրանի ժողովրդին 05/20/2024   12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/20/2024   12:09 Ուղիղ մեկ ամիս առաջ Գերմանիայի դաշնային ՀԸ-ի ծաղրական հաղորդումներից մեկում Ռաիսիին արդեն մահացած են ներկայացրել՝ դրախտում այլոց հետ խոսելիս․ Գրիգորյան 05/20/2024   12:02 Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոփոխարինվում են վճարային համակարգերը 05/20/2024   11:58 Ռաիսիի ուղղաթիռում գտնվողները մահացել են վթարի առաջին իսկ վայրկյաններին. կարմիր մահիկ 05/20/2024   11:55 Դժվարին այս պահին մեր բոլոր մտքերն ու աղոթքներն ԻԻՀ բարեկամ պետության և եղբայրական ժողովրդի հետ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցավակցական ուղերձը 05/20/2024   11:50 Երևանի քաղաքապետարանում նոր նշանակում է արվել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   11:39 Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին 05/20/2024   11:36 Մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 05/20/2024   11:32 Իսրայելը հայտարարել է, որ առնչություն չունի Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի դեպքի հետ 05/20/2024   11:28 Իրանում համազգային սուգ է հայտարարվել 05/20/2024   11:22 «Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ 05/20/2024   11:11 Կիրանց գյուղի մեջ սահմանային հենասյուններ են դրվել 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   10:41 Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է 05/20/2024   10:38 Բագրատ սրբազանը համախոհների հետ մեկնում է Կիրանց 05/20/2024   10:36 Ոստիկանական ուժերով ամբողջությամբ շրջափակված է Տավուշի մարզի Կիրաց գյուղը 05/20/2024   10:32 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/20/2024   08:42 Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարարը և ուղեկցող մյուս անձինք զոհվել են՝ ուղղաթիռի կործանման հետևանքով.«Միհր» 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար

Դատախազն ուսումնասիրել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթը. ի հայտ է եկել նոր հանգամանք 08/24/2023   10:57  |  Քրեական խրոնիկոն

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի՝ ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառների վերհանման վերաբերյալ հանձնարարության՝ Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քննության առարկա է դարձել Կոտայքի մարզային քննչական վարչությունում 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Բ.-ի դիմումի հիման վրա՝ դեռևս 2019 թվականի հուլիսի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ հանցավորին վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելը կամ վատնելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Նախաքննությամբ պարզվել է, որ Արդարադատության նախարարության կողմից սնանկության կառավարչի գործունեության թույլտվություն ունեցող և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված Տ.Հ.-ն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով նշանակվել է քաղաքացի Ա.Ս.-ի սնանկության գործերով կառավարիչ:

Տ.Հ.-ն, սնանկ ճանաչված Ա.Ս.-ի և Ս.Բ.-ի համատեղ սեփականություն հանդիսացող 285 մլն 755 դրամ արժողությամբ գույքերը հափշտակելու դիտավորությամբ, համաձայնության է եկել «Անիկոմ» ՍՊԸ աշխատակից, գնահատող Պ.Գ.-ի հետ և պայմանագիր կնքել: Պ.Գ.-ն «Արցախբանկ» ՓԲԸ-ում գրավադրված՝ Ա.Ս.-ի և Ս.Բ.-ի համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքերն ուսումնասիրելով՝ կեղծել է գույքերի իրական բնութագիրը, կազմել ակնհայտ կեղծ բովանդակությամբ գնահատման հաշվետվություն:

 Մասնավորապես՝ «Անիկոմ» ՍՊԸ-ի գնահատող Պ.Գ.-ն, անշարժ գույքերի բնութագրերում չի ներառել հողատարածքները ոռոգման ցանցով համալրված լինելու և պտղատու այգի հանդիսանալու փաստը, գույքերը բնութագրել է որպես չորացած ծառերով անջրդի հողատարածքներ և գնահատել ակնհայտ ցածր՝ 14 մլն 700 հազար դրամ: Այնուհետև, սնանկության գործով կառավարիչ Տ.Հ.-ն, այդ արժեքով գույքերն աճուրդով օտարելու նպատակով՝ միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը, հիմք ընդունելով անշարժ գույքերի գնահատման հաշվետվությունը, բավարարել է գույքերը 14 մլն 700 հազար դրամով մեկնարկային աճուրդով ներկայացնելու վերաբերյալ Տ.Հ.-ի միջնորդությունը: 2015 թվականի նոյեմբերի 12-ին երկու աճուրդով՝ ակնհայտ ցածր արժեքներով՝ 10 մլն 800 հազար դրամով և 3 մլն 900 հազար դրամով, գույքերը վաճառվել են Մ.Հ.-ին:

Արդյունքում` սնանկության կառավարիչ Տ.Հ.-ն, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված անշարժ գույքերը՝ գույքի սեփականատերեր Ա.Ս.-ին և Ս.Բ.-ին պատճառելով 270 մլն 955 հազար դրամի գույքային վնաս:

2021 թվականի հոկտեմբերի 25-ին Տ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել (հանրային քրեական հետապնդում) 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն թվականի նոյեմբերի 17-ին Պ.Գ.-ին մեղադրանք է ներկայացվել 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը):

2023 թվականի օգոստոսի 18-ին հսկող դատախազը հաստատել է քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը և հանձնել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական վարույթով 2023 թվականի հուլիսին կատարված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վարույթով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնատար անձը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները և դրսևորել է անգործություն:

Մասնավորապես, վերոնշյալ սնանկության գործով, դատարանի պաշտոնատար անձը, ունենալով տեղեկություններ, որ վերոնշյալ սնանկության գործով հողատարածքների շուկայական արժեքը 285 մլն 755 հազար դրամ է, բավարարել է փաստացի այգի հանդիսացող հողատարածքները որպես անջրդի դատարկ հողատարածք ակնհայտ ցածր՝ 14 մլն 700 հազար դրամ մեկնարկային արժեքով աճուրդի ներկայացնելու վերաբերյալ սնանկության գործով կառավարչի միջնորդությունը: Դրանից հետո հողատարածքները ներկայացվել են աճուրդի և կայացված աճուրդում ակնհայտ ցածր արժեքով հաղթող է ճանաչվել պաշտոնատար անձի հետ կապերի մեջ գտնվող Մ.Հ.-ն:

2015 թվականի դեկտեմբերի 12-ին Արմավիրի նոտարական գրասենյակում սնանկության գործերով կառավարիչ Տ.Հ.-ի և աճուրդում հաղթող ճանաչված Մ.Հ.-ի միջև հողատարածքների վերաբերյալ կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, իսկ 2016 թվականի հունվարի 18-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է պետական գրանցում և որպես սեփականություն հաշվառվել է Մ.Հ.-ի անվամբ: Մ.Հ.-ն 2016 թվականի հունվարի 19-ին 3 մլն դրամով հողատարածքները վաճառել է Հ.Պ.-ին, ստացել պետական գրանցում, որից հետո այգին չի մշակվել, այն վերածվել է ամայի դաշտի: Արդյունքում՝ սեփականատերերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 270 մլն 955 հազար դրամի գույքային վնաս, ինչպես նաև նրանք զրկվել են այգուց ստացված եկամուտով պարտքերը հետագայում մարելու հնարավորությունից:

Հաշվի առնելով նախաքննությամբ ձեռք բերված տվյալները՝ հսկող դատախազի հանձնարարությամբ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դրվագի կապակցությամբ 2023 թվականի հուլիսի 31-ին նախաձեռնվել է քրեական վարույթ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 18/08/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն ընթացք է տվել կնոջ կողմից՝ աղջիկ երեխայի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ տեսանյութին
15:19 15/07/2023  |  ԼՐԱՀՈՍՊետությանը պատճառված վնասի վերականգնում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում․Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Գլխավոր դատախազություն
12:27 14/07/2023  |  Քրեական խրոնիկոն«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը
13:06 11/07/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը հարուցել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ 128 մլն 463 հազար դրամի բռնագանձման պահանջով. ամփոփվել են 2023 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները
15:02 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել է Դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի նոր համարը
13:54 23/06/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը Սնանկության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք և շուրջ 150 մլն դրամ
12:23 21/06/2023  |  Քրեական խրոնիկոն500 000 դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն 2004-ին բանկից ստացել է շինությունը և 1 ամիս անց 90 000 դոլարով վաճառել մեկ այլ բանկի
18:26 19/06/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն «Ընդերքի գործակալության» նախկին պետի պաշտոնակատարից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 500 մլն դրամ
11:39 16/06/2023  |  Քրեական խրոնիկոնՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թվականին օտարվել է քաղաքացի Ա.Ս.-ին. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ
17:31 14/06/2023  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2 ամսում դատարան է ներկայացրել 235 հայց

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]