ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ այսօր ասֆալտ պետք չէ, մեզ ավելի շատ զենք է պետք. Եփրեմ Մարգարյան 08/23/2023 19:29 | Քաղաքական
Այսօրվա դրությամբ, մեզ ասֆալտ պետք չէ։ Մեզ ավելի շատ զենք է պետք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՏԱՆ ՌՀՀԿ-ի շտաբի պետ, մահապարտ Եփրեմ Մարգարյանը՝ հավելելով, որ ադրբեջանական սադրանքներն ու ռազմական գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ բավարար քայլեր չեն կատարվել՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։
«Բնականաբար անելու են։ Եթե ամեն ինչ մեր կողմից թույլ է, իրենք էլ, այսպես ասած, «հաղթողի» մոտեցմամբ «թելադրողներ» պիտի լինեն։ Այս դեպքում, ամենաառաջին քայլը, որ պետք է արվի ոչ թե բանակը քանդելն է, այլ այն ուժեղացնելը։ Այսինքն, այն պետական ռեսուրսները, որոնք ծախսվում են չգիտես՝ ինչերի վրա... մեզ հիմա ավելի շատ զենք է պետք, ոչ թե ասֆալտ»,- ասաց նա։
Այդուհանդերձ, այս պահին էլ Սյունիքի սահմանային հատվածում գտնվող մեր զրուցակիցն, անդրադառնալով վերջին շրջանում պարբերաբար շրջանառվող՝ թշնամու ԶՈւ սահմանային կուտակումների վերաբերյալ լուրերին, վստահեցրեց, որ իր գտնվելու վայրում այժմ հանգիստ իրավիճակ է։ Ինչ վերաբերում է հայկական ԶՈւ սահմանային ամրացումներին՝ Մարգարյանն ասաց, որ հնարավորության սահմաններում այդ աշխատանքը տարվում է։ Իր խոսքով, սակայն, առկա է մի կարևորագույն խնդիր, որը հրատապ լուծման կարիք ունի։
«Պետք է արվի կադրերի ճիշտ ընտրություն։ Ծառայող հրամանատարներին պետք է դնել ավելի բարձր և ղեկավար օղակներում, որովհետև նրանք ծառայող հրամանատարներ են։ Իսկ թիկունքայիններին, առհասարակ, պետք չէ տալ մարտական զորամասերում պաշտոններ։ Որովհետև թիկունքայինը, բացի թղթից ուրիշ ոչինչ չգիտի։ Բայց այսօր զենք բռնող հրամանատարները ենթարկվում են թիկունքային ինչ-որ հրամանատարի»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների շարունակականության պայմաններում խաղաղության մասին քննարկումներին՝ Մարգարյանն ասաց, որ Հայաստանը բավարար ռեսուրս չունի՝ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում դիմագրավելու թշնամուն, չնայած, իր խոսքով, անցած 3 տարիներին, Հայաստանը, այդ ռեսուրսը վերականգնելու նպատակով, պետական մակարդակով արել է հնարավորը։
«Դա ի՞նչ ռեսուրսներով պետք է արվի։ Մեր այս ազգաբնակչությա՞մբ, որը բացի սեփական շահից, ուիշ ոչ մի բան չի տեսնում։ որն իր սեփական շահը գերադասում է պետական շահի՞ն, կոմերսանտի մտածելակերպով ազգաբնակչությունի՞ց։ Կամ ինչ-որ մի քանի հոգի հարբած ֆիդայիների՞ց։ Ես շատ հեռու չեմ գնում։ Նայեք Երևանի բոլոր շենքերի առաջին հարկերը։ Ամբողջը խանութ է, ճի՞շտ է, ու բոլորն առևտուր են անում։ Առևտրականի մտածելակերպ ունեցող ազգը կարո՞ղ է պետականամետ մտածելակերպ ունենալ։ Նրա արյան մեջ արդեն իսկ մտած է անձնական շահը։ Կամ, որ մի քանի հոգի հարբած գոռգոռում են պատերազմ, գնանք, գնանք... կասե՞ք՝ ինչ ռեսուրսներով են գնալու պատերազմ։ Պետք է ռեսուրսները հաշվի առնել, ոչ թե անհատներին ու անձերին։ Մեր հակառակորդն իր ռազմական ծախսերը հասցրել 3.5 մլրդ»,- կարծում է նա։
Ավելին, նրա կարծիքով բացվել է մեր հարևան պետության ախորժակը։ Պատկերացրեք, որ երկուսս էլ ունենք հողակտոր։ Ես էլ հնարավորություն ունեմ հարևանի հողակտորից 1 մետր գողանալու, կամ, քանի որ ես ուժեղ եմ, ասեմ՝ հետ գնա։ Ու ինքը որևէ ճար չունի։ Մենք քաղում ենք այն, ինչ ցանել ենք տարիներ առաջ։ Եթե օրինակ՝ գեներալն իր կորտեժով չգնար, եթե ամեն մի պաշտոնյայի հետևից օճառը չվերցնեին՝ վազեին, եթե մարտական ծառայություն իրականացնող սպային չկոտրեին ու առաջ տային իրենց քրոջ, հորքուրի կամ էլ սիրուհիների տղաներին, ապա այսօրվա դրությամբ մեր բանակի վիճակը սա չէր լինի։ Իսկ քանի որ արել են, ապա ինչ ցանել ենք, այն էլ հնձել ենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Կապանի օդանավակայանի տարածքում, Բերձորի սցենարի կրկնության հնարավորության վերաբերյալ հարցին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ տարածքում հսկողություն իրականացնող զինվորականներն իրենց ծառայությունն իրականացնում են լիարժեքորեն։ Պետական որևէ խոչընդոտ, ըստ նրա, առկա չէ։
«Նրանք ծառայում են։ Այսօրվա դրությամբ, անում են այն, ինչ իրենց ռեսուրսների ու իրավասությունների սահմաններում է։ Դա իմ աչքի տեսածն է ու ես տվյալ պահին հենց այդ տարածքում եմ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ