ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Անդրեասյանի լիազորությունները ոչ միայն դադարեցվելու են, այլև՝ քրեական պատասխանատվության է ենթարկվելու. բացահայտումներ են սպասվում 08/08/2023 21:23 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի լիազորությունները ոչ միայն դադարեցվելու են, այլև՝ վերջինս քրեական պատասխանատվության է ենթարկվելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց փաստաբան, ՓՊ Խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ տեղափոխվելուց հետո դատական համակարգի նկատմամբ իրականացվող ճնշումներին և հեղինակություն ունեցող դատավորների նկատմամբ հետապնդումներին նոր թափ է հաղորդվել։ Մասնագիտական համայնքը պնդում է՝ Կարեն Անդրեասյանը և նրա ղեկավարությամբ գործող ԲԴԽ-ն դատական իշխանության անկախության համար չարիք են դարձել։ Ասել է թե՝ դատական համակարգում «վհուկների որս» է իրականացվում, ազատվում են բոլոր այն դատավորներից, որոնք հեղինակություն են վայելում համակարգում։ Միայն հուլիսի երեքին ԲԴԽ-ն դադարեցրեց միանգամից չորս դատավորի լիազորություն, այդ թվում՝ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, Վճռաբեկ դատարանի դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի լիազորությունները։
Ընդ որում, վարույթները ԲԴԽ-ի կողմից քննվել են առերևույթ խախտումներով և իրավունքների սահմանափակումներով։ Դատավոր Դավիթ Հարությունյանին անգամ թույլ չեն տվել դիրքորոշում հայտնել՝ իրեն վերաբերող վարույթի վերաբերյալ, ավելին, դատական նիստերի դահլիճից նրան հեռացնելուց հետո թույլ չի տրվել անգամ փաստաբաններին մուտք գործել նիստերի դահլիճ, կարգադրիչներին հրահանգվել է փակել դռները, ինչի մասին էլ տարածվել է աղմկահարույց ձայնագրությունը։
Հուլիսի 11-ին ԲԴԽ վարչական շենքի մոտ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվել, արձանագրվել է՝ Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ։ Ակցիայի ընթացքում Կարեն Անդրեասյանին 10 օր ժամանակ էր տրվել՝ սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացնելու համար։
Անդրեասյանին «տրված» 10-օրյա ժամկետն արդեն ավարտվել է, սակայն Անդրեասյանը շարունակում է պաշտոնավարել։
Անդրեասյանի հրաժարականի պահանջը, սակայն, շարունակում է մնալ օրակարգում։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը, որի նախաձեռնությամբ էլ բարձրացվել էր Անդրեասյանի հրաժարականի հարցը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ ժամկետը նրան տրված էր կամովին հրաժարական ներկայացնելու համար և, նկատի ունենալով, որ Կարեն Անդրեասյանը մինչև հուլիսի 31-ը արձակուրդում էր, փորձել են մինչև օգոստոսի 1-ը սպասել, քանի որ այստեղ չգտնվելու ժամանակ նրա հրաժարական ներկայացնելը իրատեսական չէր։
«Հիմա հստակ քայլերի հերթականություն ենք անում, որով ստիպված է լինելու հրաժարական ներկայացնել։ Եթե հրաժարական չներկայացնի, լիազորությունների դադարեցմանն ենք հասնելու։ Կարծում եմ՝ հրաժարական չի ներկայացնի, ստիպված կլինեն լիազորությունների դադարեցմամբ այդ հարցը լուծել։ Զարգացումներ կլինեն, քայլերի հերթականությունն ենք պլանավորում»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ մամուլի ասուլիս կիրականացվի՝ մի շարք բացահայտումներով։
Փաստաբանը համոզված է՝ Կարեն Անդրեասյանի լիազորությունները ոչ միայն դադարեցվելու են, այլև՝ վերջինս քրեական պատասխանատվության է ենթարկվելու։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 18:07 Այս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել
- 05/20/2024 15:21 Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա ադբեջանցիները վաղուց էին աչք դրել
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ