ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչպես խուսափել ամռան շոգին աղեստամոքսային բորբոքումից ու ջրազրկումից. մեկնաբանում է դիետոլոգը 08/08/2023 22:43 | Առողջություն
Շոգ եղանակով պայմանավորված՝ մարդկանց շրջանում թունավորման ու ինֆեկցիայի զարգացման դեպքերի ու ջրազրկման հավանականությունը մի քանի անգամ բարձրանում է։ Ամռան տաք եղանակին, հնարավոր վտանգից զերծ մնալու համար պետք է խստիվ պահպանել սննդակարգը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց դիետոլոգ Հասմիկ Աբգարյանը՝ հորդորելով զգուշանալ հատկապես փողոցում վաճառվող ու արագ փչացող սննդատեսակներից։
«Այս եղանակին հատկապես աղեստամոքսային տրակտի խանգարումները կապված են ոչ այնքան շոգի, որքան հենց մթերքների հետ։ Եթե մենք օգտագործենք հին կամ ո՛չ պատշաճ կերպով պահպանված մթերքներ, դա սպառնում է թե՛ աղիքային խնդիրներով, թե՛ սննդային ինֆեկցիաներով»,- ասաց նա։
Ըստ մասնագետի՝ այս ամենի հետևանքը կարող է լինել ջրազրկումը։ Սա, դիետոլոգի խոսքով, ամենավտանգավորն է, քանի որ քրտնարտադրության պարագայում մարդը կարող է չհասցնել լրացնել օրգանիզմում ջրի պակասը։ Դրա համար պետք է շատ բանջարեղեն, միրգ ու հատապտուղ ուտել, ինչն, ըստ նրա, կարող է լրացնել օրգանիզմին անհրաժեշտ ջրի 1 լիտրի պահանջը։ Մասնագետի խոսքով՝ չափահաս մարդն օրական պետք է առնվազն 1-1.5 կգ միրգ ու բանջարեղեն ընդունի։
«Այս սեզոնին խորհուրդ է տրվում քչացնել սննդամթերքների կալորեականությունը, դրա փոխարեն շատացնել հեղուկայնությունը։ Այս դեպքում, ջուր խմել անհրաժեշտ կլինի միայն ծարավ զգալու դեպքում։ Այն դեպքում, եթե մարդիկ չեն ընդունում մրգերի ու բանջարեղենի անհրաժեշտ քանակը, պետք է ջուրն ընդունել մշտապես՝ հնարավոր ջրազրկման վտանգից խուսափելու համար։ Ջրազրկման առաջին նշաններից կարող է լինել գլխապտույտը։ Պետք է ուշադիր լինել այդպիսի դեպքերից խուսափելու համար։
Միջին թվերով՝ մարդու 1 կգ քաշին անհրաժեշտ է 13 մլ ջուր»,- ասաց նա։
«Փաստինֆո»-ի զրուցակիցը հայտնեց, որ սննունդը պետք է ընդունել չափաբաժիններով։ Ցերեկային ժամերին, երբ մարդը շարժվում է, սնունդը կարելի է ընդունել ըստ ծախսած էներգիայի չափաբաժնի։ Երեկոյան, արդեն, երբ ավելի քիչ էներգիա է ծախսվում,սննդի չափաբաժինը կարելի է նվազեցնել։ Հասմիկ Աբովյանն այս առումով, խորհուրդ տվեց սնունդ չընդունել հատկապես քնից 3 ժամ առաջ՝ օրգանիզմը չծանրաբեռնելու համար։
«Հատկապես պետք է հետևել հիգիենային, մթերքներն ընդունել շատ լավ լվանալուց հետո միայն։ Եթե ջերմամշակվող է, ապա պետք է լավ ու ճիշտ ջերմամշակել։ Մթերքները պետք է միշտ լինեն թարմ, պատրաստած մթերքը չպետք է երկար պահել սառնարաններում։ Պետք է պատրաստել քիչ և ամեն օր։ Խուսափել կրեմայի քաղցրավենիքից ու թխվածքներից։ Պատրաստի խմորեղենները շատ վտանգավոր են այս սեզոնին։ Լավ կլինի, եթե մարդիկ խուսափեն մայոնեզներից, վաղուց պատրաստված աղցաններից՝ հատկապես եթե մենք այդ ամենը գնում ենք»,- ասաց նա։
Դիետոլոգի խոսքով՝ այս սեզոնին, հատկապես շատանում է նաև սիրտանոթային խնդիրների ծավալը։ Սա նույնպես կարող է կապված լինել ջրազրկման ու երակների լայնացման հետ։ Մեր զրուցակիցը, հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ տվեց խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, մնալ հնարավորինս զով ու համեմատաբար խոնավեցված օդ ունեցող միջավայրում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել