Թեմաներ
Երկուշաբթի 06 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/17/2024   17:12 Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 58 անձի նկատմամբ, 29 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ամփոփում 06/17/2024   17:03 Այս պահին Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Գագիկ Սուրենյան 06/17/2024   16:57 Ուրախանալու բան չկա, իմ տունը, այգիները, ամեն ինչը մնացել է թուրքին, հիմա էլ փոխհատուցում են. Շուռնուխի բնակիչ 06/17/2024   16:50 ՀՀ ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավոր Արթուր Ստեփանյանին՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա 06/17/2024   16:45 Թուրքիայի օդանավակայանները կարող են ավելի մանրակրկիտ վերահսկողություն մտցնել ուղևորների ուղեբեռի վրա 06/17/2024   16:39 Հայտնի է ուղերձի տեքստը, որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում 06/17/2024   16:24 Կրակել են Կոլումբիայի փոխնախագահի ընտանիքի անդամների վրա 06/17/2024   16:13 Մոսկվայում տարհանում են 2 ադրբեջանցի գործարարներին պատկանող առևտրի կենտրոնը. ռումբի ահազանգ է եղել 06/17/2024   15:59 «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 10 անձի, որոնցից 3-ը կալանավորվել է 06/17/2024   15:55 Բաղրամյան պողոտայում բռնության ենթարկված քաղաքացիներից 6-ը, որոնց թվում ԶԼՄ-ի երկու ներկայացուցիչ, դերևս հիվանդանոցում են 06/17/2024   15:50 Նեթանյահուն որոշել է ցրել Իսրայելի ռազմական կաբինետը 06/17/2024   15:33 Երիտասարդներին մեկտեղելը նշանակում է մեկտեղել դեպի հաղթանակ գնալու կամքը. «Հայաստան – Արցախ» երիտասարդական միությունն այլեւս փաստ է (տեսանյութ) 06/17/2024   15:29 Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշեն գյուղը դատարկելու վերաբերյալ լուրերը 06/17/2024   15:27 Մոսկվայում ավելի քան 120 մարդ սննդային թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց 06/17/2024   15:09 Թող իրա երեխեքը հանուն ոչնչի գնային, ինքն էլ մեր պես հպարտ ման գար...իրանք մարդ չեն. զոհվածի մայր 06/17/2024   15:07 Չեխիայի զորավարժարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ 06/17/2024   14:56 Հնդկաստանում գնացքներ են բախվել. առնվազն 15 զոհ կա 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/17/2024   14:37 Հետախուզվում է Լիանա Գրիգորյանը 06/17/2024   14:37 Արդյո՞ք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն.Նարիշկինի արձագանքը 06/17/2024   14:35 Հետախուզվում է Էդվարդ Ադամյանը 06/17/2024   14:28 Արգիշտի Քյարամյանը և իր կառույցը մաս են կազմում այս հանցագործ իշխանության ամբողջ գործունեության․ Բագրատ Սրբազան 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/17/2024   13:57 Փաշինյանը Շուռնուխում բանալիներ է հանձնել այն բնակիչներին, որոնց տները Փաշինյանի կառավարության որոշմամբ 2020 թվականին հանձնվել են Ադրբեջանին (տեսանյութ) 06/17/2024   13:54 Մենք իրավունք չունեն «Եռաբլուրը» գերեզմանատան վերածելու, սա ուխտատեղի է․ Բագրատ Սրբազան 06/17/2024   13:46 Երգիչ Գրիգորի Լեպսը որոշել է ամուսնանալ 18-ամյա ուսանողուհու հետ 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/17/2024   13:32 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 06/17/2024   13:27 Վայոց ձորի մարզում Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է. 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/17/2024   13:19 ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 06/17/2024   13:09 Վրաստանում մեկ օրում 4 երկրաշարժ է տեղի ունեցել 06/17/2024   13:06 ԵՄ մեղր եւ մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը 06/17/2024   13:00 Իսրայելը Բելառուսին նոտա է հղել՝ հրեաների մասին Լուկաշենկոյի խոսքերի պատճառով 06/17/2024   12:47 Թուրքիայում հազարավոր մարդիկ վիրավորվել են Բայրամին կենդանիների զոհաբերության ժամանակ 06/17/2024   12:40 Մեր պարտքն առաջին հերթին իրենց է՝ հայրենիքը վերադարձնելու․ Բագրատ Սրբազանը հարգանքի տուրք մատուցեց Իգոր Մուրադյանի հիշատակին 06/17/2024   12:20 Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց 06/17/2024   12:14 Մայրաքաղաքի կամուրջներից ոչ մեկ անձնագիր չունի, հաշվարկված չէ դրանց կրողունակությունը. Արեյանը՝ Ավինյանին 06/17/2024   12:10 Բագրատ Սրբազանն այցելում է Եռաբլուր. ուղիղ 06/17/2024   11:55 33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը 06/17/2024   11:46 Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվեցին 06/17/2024   11:36 Քաղաքը մի օր կանգնելու է, եթե տրանսպորտի առանձնացված գծեր չունենանք. Տիգրան Ավինյան 06/17/2024   11:25 ՔԿ-ն պաշտոնապես հայտնել է Գերասիմ Վարդանյանի եւ եւս մեկ անձի կալանավորման մասին 06/17/2024   11:19 Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը․ հայտարարություն 06/17/2024   11:16 Բաղրամյան պողոտայում բախումների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նրանցից 8-ը կալանավորվել է 06/17/2024   11:10 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք մինչև ԱՊՊԱ-ն կորոշի վթարի վնասի չափը. Ավինյան 06/17/2024   11:04 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 06/17/2024   11:02 Այսօր կմեկնարկի Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը 06/17/2024   10:55 Վահան Քերոբյանը պապիկ է դարձել ու գրառում կատարել իր տնային կալանքի մասին 06/17/2024   10:49 «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը
06/16/2024   11:31 Աբրահամ Գասպարյանը դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում 06/16/2024   18:05 Արցախցի Երվանդ Աղբալյանը կալանավորվեց 06/16/2024   20:05 Դանակը ոսկորին մի հասցրեք. բժիշկը զգուշացնում է (տեսանյութ) 06/16/2024   13:13 Արտառոց դեպք՝ Երևանում. բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված «Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար 06/16/2024   21:36 Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան 06/17/2024   13:24 Հեռախոսների կարիք չի լինի. Իլոն Մասկը ապագայի կանխատեսում է արել 06/15/2024   17:55 Հետհաշվարկի գործընթացն սկսված է 06/15/2024   20:00 Ի զարմանս աշխարհի՝ ցեղասպանվել ենք ուզում. կյանքն ուրիշ բան է, թղթով պայմանավորվել չի, կարո՞ղ եք գայլի հետ պայմանագիր կնքել, որ ինքը միս չուտի. Մեսրոբյան (տեսանյութ) 06/16/2024   12:14 Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 06/16/2024   15:46 Ոսկեպարում սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այնտեղ բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը՝ Ճակատենի բնակիչներին (տեսանյութ) 06/17/2024   14:05 Նիկոլ Փաշինյանը երեկվանից Սյունիքում է, նրան ուղեկցում է Առուշանյանը 06/16/2024   21:06 Մեր նորանկախ պատմության կարևորագույն գործընթացով ենք անցնում. Արթուր Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել 06/15/2024   19:00 Աննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար» 06/17/2024   13:43 Մեծ ամոթով եմ այցելում Եռաբլուր, վեհորեն, բայց՝ ամոթով․ Սրբազան 06/17/2024   14:51 ԱԱԾ-ն զրույց է ունեցել Սուրեն Պետրոսյանի հետ, ինչից հետո նա մեկնել է Հայաստանից 06/16/2024   14:15 Բաղրամյանում բախումների գործով ձերբակալված Էդգար Յուխանաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 06/16/2024   18:55 Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն 06/15/2024   21:22 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 06/15/2024   20:44 Երևանի Էրեբունու ՁՊՎ-ից ազատ արձակվեց լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը 06/16/2024   11:10 Այս բերետը բանտ չի՛ նստի՝ մազերը քաշելով երեխային դիտավորյալ ցավացնելու համար. փոխարենը կնստեն պլաստիկ շիշ նետողները. Մելիքյան

Հրատապ. Արցախի պետնախարարը հայտարարել է համաժողովրդական անժամկետ շարժում սկսելու մասին. իրավիճակը օրհասական է (տեսանյութ) 07/13/2023   21:10  |  ԼՐԱՀՈՍ

Հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր իրավիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը րոպեներ առաջ հանդես է եկել տեսաուղերձով՝ կոչ անելով հանրությանը վաղը՝ հուլիսի 14-ին՝ ժամը 09:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում համաժողովրդական հավաք սկսել՝ միասին որոշելու հետագա անելիքները։

Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր

Արցախի Հանրապետությունը 2020թ. սեպտեմբերի 27-ից լրջագույն փորձությունների մեջ է: Մեր ժողովուրդը ստիպված եղավ որերորդ անգամ ենթարկվել ջարդերի, խոշտանգումների, տարհանման ու տառապանքների: 2022թ. դեկտեմբերի 12-ից այդ ամենին գումարվեց Արցախի շրջափակումը՝ Արցախը Հայաստանին կապող զարկերակի, կյանքի ճանապարհի արգելափակումը:

Այդ օրվանից սկսած՝ Արցախի ժողովուրդն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, պահպանել է իր դեմքն ու արժանապատվությունը: Արցախի ժողովուրդը, ստանձնելով հայրենապահպանության իր բաժին պատասխանատվությունը, աշխարհին և համայն հայությանը վերահաստատել է, որ հայրենիքում արժանապատվորեն ապրելու մեր իրավունքը անսակարկելի է, այդ իրավունքի համար արցախցին վճարել է ամենաթանկով: Կյանքի դժվարին պայմանները, սննդի պակասը, ցուրտն ու մութը չեն կարող պարտադրել մեզ հրաժարվել մեր ինքնությունից, արժանապատվությունից, սեփական ճակատագիրը տնօրինելու, խաղաղ ու անվտանգ միջավայրում ապրելու պարզագույն մարդկային իրավունքներից:

Այս փորձությունները, դառնություններն ու տառապանքները արցախցին կրել ու այսօր էլ կրում է Մայր Հայաստանի, աշխարհասփյուռ հայության ու միջազգային հանրության աչքի առաջ:

2023թ. մարտի 1-ից ես ստանձնել եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը և առաջին օրվանից սկսել ենք երկիրը նախապատրաստել ավելի ծանր ու բարդ մարտահրավերների դիմակայությանը: Թեև Արցախը գտնվում էր շրջափակման մեջ, ունեինք սահմանափակ հնարավորություններ և Արցախի ժողովրդի կարիքներ բավարարվում էին նվազագույն չափով՝ շաբաթական մի քանի անգամ ընդամենը մեկ տասնյակ բեռնատարով կազմակերպվող հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, այդուհանդերձ մենք կարողացանք նախապատրաստվել Ադրբեջանի հերթական սադրանքի դիմակայությանը՝ Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակմանը:

Այսօր 29-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, 29 օր է, ինքնաբավության բավարար մակարդակ չունեցող Արցախը ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին, 7 ամիս է՝ արցախցին ապրում է տարրական կենսապայմանների բացակայության պայմաններում, դադարեցված է Արցախ գազամատակարարումը, էներգամատակարարումը: Ակնհայտ է, որ մեր ռեսուրսներն անսպառ չեն և որքան էլ դրանք օգտագործվեն խնայողաբար, միևնույն է՝ դրանք մի օր սպառվելու են, իսկ այդ ժամանակ մենք ունենալու ենք աղետալի ու անդառնալի կորուստներ ու հետևանքներ: Խոսքը ամենևին հացի մասին չէ. բարեբախտաբար, բազմաչարչար Արցախցին կարողացել է ինքնակազմակերպվել ու իր աշխատանքով ապահովել նվազագույն կարիքները, բայց հանրության տարրական կենսագործունեության համար անհրաժեշտ մյուս պարագաների սահմանափակ քանակն ու Արցախ ներկրելու հանցավոր արգելափակումը արդեն լրջագույն սպառնալիքներ ու խնդիրներ են հարուցում:

Արցախի ժողովուրդը տևական ժամանակ է՝ ապրում է այսպիսի պայմաններում, ոմանք այդ ամենը կոչում են դիմանալ, ոմանք՝ պայքարել: Բայց ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որպես կառավարության առաջնային պատասխանատուներից մեկը, որպես պետական պաշտոնյա, ուզում եմ հարցնել՝ իսկ մինչև ե՞րբ պիտի այսպես դիմանանք ու պայքարենք, երբ այլևս մարդիկ հիվանդանոցներում տարրական բուժօգնության կամ դեղորայքի բացակայության պատճառով սկսեն մահանա՞լ, երբ սովորական առողջական խնդիր ունեցող քաղաքացին զրկվի՞ կյանքից՝ բուժօգնություն ցուցաբերելու անհնարինության պատճառով, երբ մեր երեխաների առողջությունը սկսի քայքայվե՞լ՝ տարրական կալորիականությամբ սննդի բացակայության պատճառով, երբ մեր տարեցները, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները, հղիները ստիպված լինեն սնունդ կամ վիտամիններ մուրա՞լ, երբ չկարողանանք ունեցած սնունդը շրջաններ հասցնե՞լ, երբ չկարողանանք մարդկանց սովորական խմելու ջուր տա՞լ, երբ սկսենք ցրտահարված դիակներ հայտնաբերե՞լ այս կամ այն բնակարանում: Ընդամենը օրեր առաջ հայտնաբերեցինք առանց հսկողության մնացած երկու մանկահասակ երեխայի դիակ, որոնց մայրը նրանց համար սնունդ հայթայթելու նպատակով ստիպված էր երեխաներին թողնել տանը միայնակ: Մեզ, աշխարհասփյուռ հայությանը կամ առայժմ դիտորդ միջազգային հանրությանը նմա՞ն իրավիճակներ կամ տեսարաններ են պետք:

Ո՛չ, սիրելի՛ արցախցիներ, անթույլատրելի է լուռ և պասիվ վարքագծով այդ ամենին ընդառաջ գնալը: Որքան էլ դառը կամ սահմռկեցուցիչ թվա, այդուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության, համայն հայության, եռակողմ հայտարարության երաշխավոր Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության լռության ու գրեթե անգործության ներքո մեզ տանում է նշածս հանգրվանը: Ես վստահաբար համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը այդ ամենին արժանի չէ և չի կարելի նրան նման փորձությունների ենթարկել: Ուստի, պետք է սթափվել ու ոտքի կանգնել:

Հարգելի՛ հայրենակիցներ, գիտեք, ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, քաղաքական մանրախնդրությամբ և շահախնդրությամբ չեմ տառապել և իմ պատկերացրած պաշտոնեական պատասխանատվությունը հենց սա է, պաշտոնատար անձը հանրության հետ պետք է լինի ազնիվ, ստանձնի պատասխանատվություն՝ առաջնորդելու ժողովրդին և ոչ թե մտածի պատասխանատվությունը որևէ մեկի վրա բարդելու կամ կիսելու մասին:

Եվ հիմա, երբ այլևս Արցախի ժողովուրդը կանգնած է ծանրագույն վտանգների առջև, երբ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ոչ միայն երաշխավորված չէ, այլև ունենք ֆիզիկական ոչնչացման օրհասական վտանգ, պետք է ոտքի կանգնել, սկսել համաժողովրդական շարժում:

Նախքան մեր հետագա քայլերի մասին խոսելը, նախ ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից: Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը:

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ:

Կոչով դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը. Հարգելի՛ քույրեր և եղբայրներ, արցախի ժողովուրդը ցեղասպանության վտանգի տակ է, ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն:

Դիմում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դերակատար Ռուսաստանի Դաշնությանը: Արցախի Հանրապետության ժողովուրդը երախտապարտ է Ռուս ժողովրդին 44-օրյա արյունալի պատերազմը կանգնեցնելու և առ այսօր իրականացվող խաղաղապահ առաքելության համար: Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը: Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար:

Դիմում եմ միջազգային հանրությանը, Արցախում իրավիճակը օրհասական է, օրեր անց ունենալու ենք անդառնալի հետևանքներ: Արցախի ժողովուրդը, 30,000 երեխաները չեն կարող լինել արևմուտք-ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը: Սա մի խնդիր է, որի լուծման միակ ճանապարհը Արցախում ապրող ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը գերակա արժեք ճանաչելն է: Եթե Արցախի խաղաղասեր ու ստեղծագործ ժողովրդի համար այս ակնկալիքը նման է հրաշագործության սպասումի, ապա իրականում դա ոչ թե պարզամտություն է, այլ համոզվածություն, որ աշխարհն ու մարդկությունը դեռևս վերջնականապես չեն կորցրել իրենց իրական դեմքն ու դերակատարությունը: Եթե Արցախի ժողովրդին ուշադրություն դարձնելու դիմաց ենթադրվող գինը մարդկային կորուստներն ու տառապանքներն են, ապա մենք հերթական անգամ դրան արդեն շատ մոտ ենք: Մեր ժողովուրդը վերջին երեք տասնամյակում բավականին շատ կորուստներ ու տառապանքներ է տեսել, սթափվե՛ք և միջամտության հիմքեր ունենալու համար մի՛ սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ, ստանձնե՛ք մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը:

Մեզանից առավել՝ ոչ ոք տարածաշրջանում խաղաղություն չի կարող ցանկանալ: Ընդ որում, եթե ոմանց համար խաղաղությունը կամ դրա այլընտրանքային եղանակները քաղաքականություն են, ապա մեզ համար խաղաղությունը սեփական տանը ապրելու, երեխաներ կրթելու և դաստիարակելու պարզ, մարդկային պահանջմունքները բավարարելու հնարավորություն է:

Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք,Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում:

Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»:

Նշենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ բառացիորեն նշել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով միջազգային կառույցների կոչերն արդյունք չեն տվել։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:58 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում ալիք է հասունանում. կոնկրետ գործողությունների ծրագիրը կքննարկեն ու կորոշեն վաղը
20:50 13/07/2023  |  ՄեկնաբանությունԵրևանը պիտի իր հստակ մեսիջն ունենա առ Հայկական Արցախ, Ստեփանակերտ
20:38 13/07/2023  |  ՔաղաքականԱյս ամենը տանում է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը․ պարանն այնքան է ձգվել, որ բարակել է, մի տեղից պետք է կտրվի․ Համլետ Մարտիրոսյան
16:44 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍ«Արթնացի՛ր աշխարհ: Կանխե՛ք Ցեղասպանությունն Արցախում: Դադարեցրե՛ք շրջափակումը»
14:31 13/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչ է կատարվում Ստեփանակերտի խանութներում՝ այս պահին (լուսանկարներ)
14:23 13/07/2023  |  Քրեական խրոնիկոնՀարուցվել է քրեական գործ ավելի քան 74 մլն դրամ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստով
07:54 13/07/2023  |  ՄամուլԱրցախը հանձնելու շրջանակներում. «Փաստ»
20:21 12/07/2023  |  Միջազգային լրահոսՌԴ խաղաղապահները կլքեն Արցախը՝ մինչեւ 2025թ. Էրդողան
16:24 12/07/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՎերջին պարապմունքին երեխաներից մեկը վերև նայեց ու վախեցած հայացքով ասաց՝ անօդաչու է․․․ Մարտունիում երեխաները ֆուտբոլ են խաղում՝ Արցախը ռմբակոծած զենքերի անուններն անգիր արած
14:11 12/07/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊԲ-ն կրակ չի բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ապատեղեկատվություն է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/24/2024   15:54 Հայաստանի բոլոր դպրոցների շրջանավարտների համար հնչեց Վերջին զանգը

Մամուլ

Արխիվ

[]