Թեմաներ
Շաբաթ 09 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   23:49 Իսրայելը հրաժարվել Է ընդունել Լիբանանում փեյջերների պայթեցման մեղքը 09/20/2024   23:32 Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան 09/20/2024   23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը 09/20/2024   23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը 09/20/2024   23:05 Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին 09/20/2024   22:49 Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գեղամյանների ընտանիքին՝ Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ 09/20/2024   22:35 Ութժամյա քնի օգտակարությունը հերքվել է 09/20/2024   22:22 Կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը 09/20/2024   22:12 «Հայրենիքը հարազատ մարդու է նման՝ ամեն պատկեր ունի դեմք, բնավորություն և ճակատագիր». Վիգեն Անանյան 09/20/2024   21:51 Լիբանանում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 9-ի 09/20/2024   21:31 ««Ազգային կոմիտե»-ի տարին՝ առանց յոթի ու քառսունքի. Էդգար Ղազարյան 09/20/2024   21:15 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 09/20/2024   21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր 09/20/2024   20:47 Մեր նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Փաշինյան 09/20/2024   20:31 Լավատեսորեն են նայում Հայաստանի ֆինանսական շուկային․ Bank of Georgia-ի խորհրդի նախագահ 09/20/2024   20:28 Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել 09/20/2024   20:25 ՌԴ-ի եւ Արեւմուտքի հակամարտությունը սպառնում է հատել կարմիր գծերը. 3-րդ համաշխարհայինի վտանգը ռեալ է․ Գրիգոր Բալասանյան 09/20/2024   20:16 Երիտասարդական ԱԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր 09/20/2024   20:08 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 20 օրով փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   20:01 Փաշինյանը քնեց արթնացավ ու նոր հիշե՞ց, որ ՀԱՊԿ-ը վտանգավոր է. Նահապետյան 09/20/2024   19:57 Լիբանանից մեկ ժամում Իսրայելի ուղղությամբ 130 ռեակտիվ արկ է արձակվել 09/20/2024   19:39 Կութի բնակիչները ադրբեջանցիների կողմից հափշտակված անասունների դիմաց փոխհատուցումը ստացել են 70 տոկոսի չափով. Շատերն արդեն խուսափել են նորից անասուն ձեռք բերելուց 09/20/2024   19:28 Ռուսաստանը գրեթե կրկնակի ավելացրել է հացահատիկի մատակարարումը Չինաստան 09/20/2024   19:10 Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   19:04 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը փակ է լինելու Թամրուչի փողոցը 09/20/2024   19:01 ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության անդամները Ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են քրեակատարողական հիմնարկներ 09/20/2024   18:55 ՀՀ-ում ՌԴ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ 09/20/2024   18:52 Բեյրութում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի 09/20/2024   18:52 Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ 09/20/2024   18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել 09/20/2024   18:32 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվեց ԼՂ ժողովրդի վրա․Արցախի ՄԻՊ-ի փաստարկված ելույթը՝ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում 09/20/2024   18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան 09/20/2024   18:25 Շուրջ հարյուր մասնակից՝ Արցախից և Հայաստանից․ խաղային լիգան թեժ է լինելու 09/20/2024   18:10 Ամերիկահայ կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանը ցանկանում է Հայաստանում ևս մեկ ֆիլմ նկարել 09/20/2024   18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ 09/20/2024   18:03 ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից կբռնագանձվի 200 մլն դրամ 09/20/2024   17:57 ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   17:54 Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է 09/20/2024   17:48 Տղամարդը ծեծել է կնոջն ու իրենց երեխայի աչքի առաջ հինգերորդ հարկի պատուհանից դուրս նետել նրան. դաժան դեպք Ուֆայում 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   17:34 Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 09/20/2024   17:28 Իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութին 09/20/2024   17:23 Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով 09/20/2024   17:21 Ահաբեկիչները Ուկրաինայում կարող էին հայտնվել Թուրքիայի միջոցով. ՌԴ-ն դա քննարկո՞ւմ է Անկարայի հետ. հարց՝ Զախարովային 09/20/2024   17:19 Հայաստանն ԱՄՆ-ում ռազմական կցորդ կունենա 09/20/2024   17:16 Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության Հիմնադրամի խորհրդի անդամ 09/20/2024   17:13 Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից 09/20/2024   17:05 Զախարովային դուր չեկավ Ադրբեջանի կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մասին հարցը 09/20/2024   17:05 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/20/2024   17:42 Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալին Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   19:05 «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ» 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է

«Փաստինֆո»-ն ճիշտ էր, ԱՆԻՖ-ն ու Ավինյանը՝ սխալ. Մարտահրավերն ընդունեցինք եւ հաղթեցինք 07/07/2023   20:03  |  ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ԱՆԻՖ և Ավինյան տևական ժամանակ ընթացող դատը, վերջապես, ավարտվեց։ Ավարտվեց մեր լրատվամիջոցի հաղթանակով, եւ արձանագրումով, որ գործել ենք բարեխիղճ, իսկ Ավինյանի գլխավորած հիմնարկի սանձազերծած արշավն ընդամենը լրատվամիջոցին լռեցնելու անհաջող փորձ էր։

Փոքր ինչ մանրամասնենք։ ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն, կարճ ասած՝ «ԱՆԻՖ»-ը դատի էր տվել «Փաստինֆո» լրատվական գործակալությանը՝ գնահատողական վերաբերմունքի համար։ Այսինքն՝ ի սկզբանե ընդունել էր, որ մենք չենք զրպարտել, չենք խեղաթյուրել, այլ համամիտ չէր եղել փաստերին տրված մեր գնահատականների հետ ու պահանջել ոչ ավել ոչ պակաս 5 մլն դրամի փոխհատուցում։

Վեճի առարկան ԶՄՊԿ-ի կոռուպցիոն համարում ունեցող գործարքն էր, ավելի ճիշտ դրա արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերի կառավարումը, որը կառավարությունը նախնական փուլում վերապահել էր ԱՆԻՖ-ին՝ օժտելով բացառիկ լիազորություններով։

«Փաստինֆոն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող՝ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր էր ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ի խորհրդի օտարերկրացի անդամներին՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ։

Ի թիվս այլ հարցերի՝ խնդրել էինք տեղեկացնել արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն մերժել է դրա անցկացումը, ուսումնասիրել են արդյո՞ք կառավարվող բաժնետոմսերի՝ ՀՀ սեփականություն, իսկ հետո ԱՆԻՖ-ի կառավարման հանձնելու գործընթացի օրինականությունը, կամ առնվազն պահանջել են մասով պարզաբանումներ։ Ինչու՞ են հավատարմագրային կառավարման ընդունել ԶՊՄԿ բաժնետոմս, եթե դրանց նկատմամբ կա վեճ (բաժնետերերից մեկը դատի է տվել՝ պահանջելով չեղարկել բաժնետոմսերի վաճառքը-խմբ)․ Արդյո՞ք գտնում են, որ դատարանը չի ընդունի մի որոշում, որով Հայաստանի Հանրապետության անցած բաժնետոմսերը կարող են վերադարձվել ԶՊՄԿ կամ անցնել այլ բաժնետիրոջ: Եթե այո, հարց է առաջանում, արդյո՞ք մոտեցման հիմքում այն համոզմունք է, որ Կառավարությունը թույլ չի տալու դատարանին կայացնել Կառավարության դեմ որոշում:

Բացի այդ՝ խնդրել էինք նաեւ տնօրենների խորհրդի անդամներին, ներդրումային կոմիտեի նախագահին ու օտարերկրացի անդամին պատասխանել՝ անձամբ մասնակցե՞լ են ԶՊՄԿ բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը,

Հարցեր, որոնք ոչ միայն հանրության հետաքրքրությունների տիրույթում էին, այլ պետք է, որ ԱՆԻՖ-ի խորհրդի օտարերկրացի անդամներին եւս հետաքրքրեին, թե ինչ վիճակ է տիրում այն ընկերությունում, որի բաժնետոմսերի կառավարության մասնաբաժանի կառավարումը վստահվել է իրենց։ Բայց, ի զարմանս, հարցումներին ի պատասխան ստացվեց մեկ անստորագիր գրություն՝ նշելով, թե հարցերի մեծ մասը, կարծում են, ուղղված է ընկերությանը, ինչն էլ մեզ հիմք էր տվել ենթադրելու, որ հարցումները հասցեատերերին չեն հասել, ԱՆԻՖ-ի տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի եւ Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց, ինչի մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ՝ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունիսի 25-ին՝ «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ։

ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից

Եվ ահա՝ հիշյալ հոդվածից շուրջ 1,5 ամիս անց տեղեկացանք, որ մեր հարցմանը չպատասխանած այս կառույցը դատական հայց է ներկայացրել՝ իրենց գործողությունների վերաբերյալ մեր գնահատակողական կարծիքի համար։

ՈՒղղակի աբսուրդ․ փաստորեն, ԱՆԻՖ-ը ոչ պատասխան էր ուղարկել խմբագրություն, ոչ էլ հերքում եւ միայն դատարանից ենք իմանում, որ դժգոհ են մնացել մեր նյութից ու կա դատական վիճ։ ԱՆԻՖ-ը պարզվում է, վիճարկել էր մեր՝ գնահատականն առ այն, որ հարցումները հասցեատերերին չհասնելը դիտարկել ենք որպես նրանց՝ ԶՊՄԿ-ի՝ մութ, կոռուցպիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց զերծ պահել։

ԶՊՄԿ-ի մութ ու կոռուպցիոն գործարքի մասին հրապարակումը դուր չի եկել ԱՆԻՖ-ին. Տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին՝ գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից

Ըստ ԱՆԻՖ-ի, ԶԼՄ-ն, լրագրողը իրավունք չունի իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ հանդես գալ գնահատողական վերաբերմունքով։ Ի դեպ, տարածված մտայնությունը, թե՝ լրատվամիջոցները զուտ տեղեկատվություն փոխանցող են, խորապես սխալ է, քանի որ հետաքննական, վերլուծական, հրապարակախոսական լրագրությունը լրատվամիջոցներից անբաժանելի է։

Բնականաբար, «Փաստինֆո»-ն պատասխանատու լինելով իր հայտնած յուրաքանչյուր մտքի համար՝ ընդունեց մարտահրավերը եւ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության փաստաբանների հետ գնացինք դատարանում հիմնավորելու գնահատողական դատողություններով հանդես գալու մեր իրավունքը, նաեւ՝ հիմքերը։ Արդյունքում հաղթեցինք՝ ապացուցելով, որ «Փաստինֆոն» ճիշտ էր, ԱՆԻՖ-ն ու Ավինյանը՝ սխալ»։ Ավելին, դատարանը նաեւ պարտավորեցրել է ԱՆԻՖ-ին փոխհատուցելու փաստաբանի վարձատրության գումարը։

Իրականում, սա միայն մեր լրատվամիջոցի հաղթանակը չէ, սա նշանակում է, որ պաշտոնական դիրքով պայմանավորված՝ իրավապահների վրա ներազդելու ճանապարհը նիկոլի թվին էլ կարող է փակուղի տանել։ Եվ նշանակում է, որ մենք իսկապես ունենք բացառապես օրենքով առաջնորդվող դատավորներ։

Եվ հիմա հաճելի է կետ առ կետ արձանագրել դատարանի որոշումը, որով մերժվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջները։

«Դատարանն եզրահանգում է, որ 25.06.2022 թվականին ժամը 19:58-ին www.pastinfo.am կայքում հրապարակված «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավորումից» վերտառությամբ հոդվածում արտահայտությունները գնահատողական դատողություններ են, որի պարագայում չի կարող գնահատվել որպես զրպարտություն, հետևաբար հայցապահանջներն անհիմն են և ենթակա են մերժման:

.....Դատարանը, հաշվի առնելով լրատվական գործակալության լրագրողական ազատության սահմաններում որոշակի աստիճանի չափազանցության և նույնիսկ սադրանքի դիմելու հնարավորությունը, քննարկվող հոդվածի համատեքստում ներկայացված արտահայտությունները գնահատում է որպես գնահատողական դատողություն, որովհետև հիմնված է հայցվորի կողմից կատարված հարցումների և դրանց ի պատասխան հայցվոր ընկերության անստորագիր նամակի վրա»։

Ավելին, դատարանի որոշմամբ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ «Փաստինֆո» ՍՊԸ-ի կգանձվի 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

ԱՆԻՖ-ն ու տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, որը միաժամանակ նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ է աշխատում, եւս մեկ հայց է ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի՝ Ավինյանի միաժամանակ երկու պաշտոնում աշխատելու մեր բացահայտումից հետո, մինչդեռ դրանք, մեր կարծիքով, անհամատեղելի են։ Ու կրկին հերքում կամ պատասխան չենք ստացել, այլ միանգամից հայցադիմում, որտեղ չեն վիճարկում մեր կողմից նշված փաստերը, այլ՝ համաձայն չեն գնահատողական վերաբերմունքի հետ։ Դե ինչ, այդ մարտահրավերը եւս ընդունված է։

Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն

Հ.Գ. Ի դեպ նշենք, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին ու ներդրումային կոմիտեի օտարեկրացի նախագահին ուղղված հարցումների մասին հոդվածաշարից հետո ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումը փոխանցվեց պետական գույքի կառավարման վարչությանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:52 07/07/2023  |  ՔաղաքականՔՊ-ի թեկնածուն հաղթելու շանս չունի. սոցհարցման արդյունքներով ովքեր են առաջին եռյակում
13:35 05/07/2023  |  ՄեկնաբանությունՍահմանադրությունը հաստատվեց մեր ժողովրդի պատմության վերելքի պահին, ինչի շնորհիվ այն այսօր կարող է ցույց տալ մարտահրավերներին դիմակայելու ուղին. Ավինյան
12:41 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆերկրված տրոլեյբուսները կշահագործվեն հուլիսի 8-ից
12:08 03/07/2023  |  ՔաղաքականԱյստեղ խրոնիկ բացականեր ունենք. եթե իրապես ամեն ինչ էդքան լավ ա, իրանց էս ցուցակից առհասարակ ջնջենք, թող էլ չգան. Ավինյան
11:20 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍՊլանավորված ու երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսի շեմը. Ավինյան
20:54 01/07/2023  |  ՄեկնաբանությունԵրևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն
08:03 28/06/2023  |  ՄամուլՔՊ-ն Ավինյանին «բերման է ենթարկել». փակ հանդիպում է տեղի ունեցել․«Հրապարակ»
13:08 26/06/2023  |  ՔաղաքականԵթե բակն ընկալենք մեր տան մի մաս, ավտոտնակի տիրոջ մոտ հարց չի առաջանա՝ ինչու ենք ավտոտնակը հեռացնում և տեղը կանաչապատում. Ավինյան
11:48 26/06/2023  |  ՔաղաքականՊլանայինից 11 տոկոսով պակաս երթուղի դուրս գալը շատ վատ ցուցանիշ է. Ավինյան
15:50 23/06/2023  |  ԼՐԱՀՈՍՏԿԵՆ Երևանի քաղաքապետարանին սուբվենցիա է տրամադրել՝ առանց համապատասխան պայմանագրի առկայության

Արխիվ

[]