ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան 09/19/2024 20:39 | Հարցազրույց
Արցախի հայաթափումից անցել է մեկ տարի եւ ՀՀ իշխանությունների օրակարգում այլեւս չկա արցախահայության վերադարձի հարցը, ավելին՝ արցախահայության դեմ պաշտոնական մակարդակով իրականացվում է հակաքարոզչություն, իսկ ՀՀ-ի անվտանգության համար որպես սպառնալիք է ներկայացվում ոչ թե Ադրբեջանը կամ Թուրքիան, այլ ՀԱՊԿ-ը։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Արտակրգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։
- Տիկին Աղաջանյան, մոտավորապես, 10 օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ սաստեց լրագրողին, ասելով, թե չի կարելի Ռուսաստանի նման պետության մասին քամահրանքով խոսել, սակայն նախօրեին լսեցինք հայտարարությունն այն մասին, թե «ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար»։ Ակնհայտ է, որ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, հասկանում ենք Ռուսաստան և հակառակը։ Ինչով կարելի է բացատրել այս մետամորֆոզը։
- Ես որևէ մետամորֆոզ չեմ տեսնում, իհարկե, մեր որոշ քաղաքագետներ ու վերլուծաբաններ Ձեր մեջբերած նախադասությունը հենց Ռուսաստանին վերագրեցին, բայց փաստացիորեն դա վերաբերում էր գերտերություններին։ Դա ընդամենը ժամանակավոր թատերական բեմականացում էր, և ես կարծում եմ, որ դա ավելի նպատակ ուներ մեղմելու ռուսական հակադարձումը Մեղրիով ճանապարհի վերահսկողությունը արևմտյան կողմին հանձնելու հանգամանքին։ Դրանով էր նաև պայմանավորված, որ նա մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի համաժողովին։ Մենք շատ լավ գիտենք, որ նման համաժողովների պարագայում մեր իշխանությունները սովորություն են դարձրել, որ մինչև վերջին օրը չեն հայտարարում իրենց չմասնակցության մասին, սակայն այս անգամ գրեթե 1,5 ամիս առաջ հայտարարեց, որ մասնակցելու է։ Ընդհանրապես, Ռուսաստանից հնչող սրված հակադարձումները մեղմելուն էր ուղղված, և ինչ-որ առումով ենթադրում եմ Իրան-Ռուսաստան ձևականորեն հրահրվող, իբրև թե, հակադրությունը սնուցելուն էր ուղղված։ Ինչ մնում է երեկվա հայտարարությանը, ապա, կարծում եմ, այն վերջին 2 տարվա ձևակերպումների համատեքստում է և լիովին տեղավորվում է իրենց կողմից հակառուսական ամբողջ քարոզչության, ՀԱՊԿ-ը վարկաբեկելու 6-ամյա գործունեության, իրենց իսկ ձախողումները, իրենց իսկ կողմից փաստացիորեն մեր անվտանգային համակարգերը միտումնավոր քայքայելուն ուղղված քայլերը արդարացնելու թեզերի մեջ, որոնք սփռվում էին մեր սփյուռքահայ բարեկամների շրջանում։
- Տիկին Աղաջանյան, երբ Մեղրիի ճանապարհի մասին էիք խոսում՝ նկատի ունեիք, որ Փաշինյանն իր համար արդեն որոշո՞ւմ ունի հանձնելու դրա վերահսկողությունն արևմուտքին։
- Իհարկե, և արդեն վաղուց։ Նման որոշման մասին անգամ Վահան Քերոբյանն է 2 տարի առաջ իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել։ Այն ժամանակ արդեն որոշում կար, ինչ վերաբերում է Արևմտյան կողմին, թե Արևելյան կողմին վերահսկողությունը հանձնելուն՝ հետպատերազմյան շրջանում արդեն իրենց հռետորաբանությունից էր հայտնի, երբ փորձ արեցին արհեստականորեն Լաչինի միջանցքը «Զանգեզուրի միջանցք» կեղծ թեզի հետ հավասարության նշան դնել ու դրանով փորձել արդարացնել Լաչինը և ապագայում նաև Արցախը հանձնելու իրենց դիրքորոշումները։
- Բայց հիմա գրեթե ամենօրյա ռեժիմով և բոլոր հնարավոր ու անհնարին հարթակներից Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հայաստանով անցնող ճանապարհի անվտանգությունը կարող է միայն Հայաստանն ապահովել։
- Ես միայն ուրախ կլինեմ, եթե դա այդպես լինի, բայց մենք այս իշխանության 6-ամյա վարած քաղաքականության արդյունքում տեսել ենք, որ շատ գեղեցիկ ու ականջահաճո արտահայտությունների ներքո բացարձակապես հակապետական քաղաքականություն է իրականացվել։ Մեկ տարի չի եղել, որ մենք կորուստներ չգրանցենք, ու այդ կորուստները ձևակերպվել են ամենադրական արտահայտությունների ներքո։ Մեծագույն սիրով նրանք միջանցքը շատ ավելի վաղուց իրականացրած կլինեին, դեռ պատերազմից անմիջապես հետո, երբ արագացված կերպով հանձնում էին մեր սահմանները, հայապատկան հողերը, Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխը ևայսպես շարունակաբար... եթե չլիներ հանրային ընդվզումը, հետագայում նաև Իրանի և Ռուսաստանի հակադարձումները։ Այս իշխանությունների պարագայում դա արդեն ձեռագիր է՝ ականջահաճո, ազգային հնչողության ներքո, լոզունգներով հանրության ուշադրությունը շեղել և փաստացիորեն խաբել ու դրա ներքո իրականացնել հակապետական քաղաքականություն։
- Վերադառնալով ՀԱՊԿ-ին, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանի համար սպառնալիք է, ապա ինչո՞ւ Փաշինյանը վերջնականապես որոշում չի կայացնում հեռանալ ՀԱՊԿ-ից, ինչու է պարզապես սառեցնում Հայաստանի անդամակցությունը։
- Գիտեք, մենք երևի մոռանում ենք, որ նա ընդամենը կառավարիչ է ու շատ ավելի արտոնություններ ենք իրենց վերապահում, քան ի պաշտոնե նա կարող է կամ իրավունք ունի իրականացնելու։ Նման ձևավով վերաբերվելը՝ երբ ուզենա, ինչ ուզենա անի՝ թեև փաստացիորեն վերջին տարիներին նրան հաջողվել է էականորեն խաթարել մեր անվտանգության համակարգը, պետականության հիմքերը, վերացնել Արցախի Հանրապետությունը, բայց դա իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա ցանի, երբ ուզենա՝ անի։ Այսինքն, այստեղ խնդիրներ կան։ Եթե իր ցանկություններին մնար, ապա նա դա կաներ 2018 թ-ի մայիսի 3-ին։ Բայց իր ցանկություններով չէ միայն։ Ի վերջո, գոյություն ունի ժողովուրդ, որին որքան էլ փորձում են անկամ հպատակ, հլու-հնազանդ դարձնել, բավական սթափ գնահատում է նման քայլերի դժնդակ հետևանքները իր գոյության համար։
- Այդ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի հետ, ինչու պետք է չհամակերպվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ։
- ՀԱՊԿ-ից հեռանալը, դա պարզապես խոսքեր չեն։ ՀԱՊԿ-ից հեռանալ նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բացարձակ խզում, իսկ մենք շատ լավ գիտենք, որ մեր տնտեսության հսկայական մասը էլ ավելի մեծ կախվածությունը ձեռք է բերվել նաև այս իշխանությունների օրոք։ Այդ պարագայում՝ ճիշտ են ամերիկյան դիվանագետի պնդումները, որ նման քայլերը մեզ համար կարժենան հետընթաց դեպի մութ ու ցուրտ տարիները, որի ժամնանակ հարց է, մենք գոյատևման հենք կունենանք, թե ոչ, որովհետև եթե այն ժամանակ ռուսական ներկայությունը խոչընդոտում էր թուրքերի հարձակումը, ապա ռուսական ներկայության բացակայությունը դա ուղղակի էստի համեցեք կլինի թուրքական և ադրբեջանական զորքերին, որպեսզի Հայաստան պետությունը մի քանի օրվա ընթացքում բռնագրավելու և «Արևմտյան Ադրբեջան» թեզը պատմական իրականություն դարձնելու համար։ Սա շատ լավ հասկանում են մարդիկ։ Չունենալու արևմտյան կողմից բացարձակ երաշխիքներ այդ քայլերին գնալու հետևաքնները կանխելու համար՝ նրանք որոշակիորեն հապաղում են։ Բայց վստահեցնում եմ, որ կտրուկ քայլերի դեպքում և ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակին էական հարված հասցնելու պարագայում ժողովուրդը, այն մարդիկ անգամ, ովքեր փորձում են մի կտոր հացով արդարացնել իրենց այսօրվա լռությունը՝ իրենք անգամ արդեն լռելու տեղ չեն ունենա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/09/2024 08:37 Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:34 ՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:32 Գերագույն մուրացիկը․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:29 Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:27 Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ»
- 10/09/2024 08:24 Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ»
- 10/09/2024 08:20 Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը