Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/09/2024   08:37 Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ «Հրապարակ» 10/09/2024   08:34 ՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է. «Ժողովուրդ» 10/09/2024   08:32 Գերագույն մուրացիկը․ «Հրապարակ» 10/09/2024   08:29 Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ» 10/09/2024   08:27 Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ» 10/09/2024   08:24 Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ» 10/09/2024   08:20 Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն․ «Հրապարակ» 10/09/2024   00:00 Այն գոյության իրավունք չունի․ Ալիևը քննադատել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը 10/08/2024   23:52 Մուսալեռ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 10/08/2024   23:45 Ռուսաստանը Շվեցարիային զգուշացրել է սահմանի խախտման հետևանքների մասին 10/08/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/08/2024   23:18 Հայտնվել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփման կադրերը 10/08/2024   22:59 Բժիշկը նշել է թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ նշանները 10/08/2024   22:47 Հայ բանտարկյալները մասնակցում են Միջմայրցամաքային շախմատային առցանց առաջնությունը 10/08/2024   22:32 Ուղղակի ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ․ Լավրովը բացատրել է, թե ինչու է ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել այդ մասին 10/08/2024   22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց 10/08/2024   22:12 ԱՄՆ - ն այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության նոր միջոցների մասին 10/08/2024   22:02 Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի մայրաքաղաքին․ կան զոհեր և վիրավորներ 10/08/2024   21:50 44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել 10/08/2024   21:32 Զորիկ Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցուն 10/08/2024   21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան 10/08/2024   21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ 10/08/2024   21:00 Փաշինյանի ու Միրզոյանի մոսկովյան այցից սպասելիքներ պետք չէ ունենալ. Ձնհատ պետք չէ կանխատեսել. Կիվիրյան (տեսանյութ) 10/08/2024   20:49 Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ Ամբարյանի կալանավորման որոշման դեմ բողոքներ են ներկայացվել 10/08/2024   20:43 Գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, այլև բավականին ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. Բալասանյան (տեսանյութ) 10/08/2024   20:32 Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունը․ Արամ Ա 10/08/2024   20:30 Երկկողմ հարաբերություններն այլևս Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն իրավունքն է․ Պեսկով 10/08/2024   20:20 Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու է հայկական կողմը շտապում վավերացնել կանոնակարգը, երբ Ադրբեջանում այն ոչ հրապարակվել է, ոչ էլ վավերացման ընթացակարգեր է անցնում. Արթուր Խաչատրյան 10/08/2024   20:02 Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը սպառնացել են վտարել տնից 10/08/2024   19:50 Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում. Պեսկով 10/08/2024   19:31 Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան 10/08/2024   19:19 Պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև. Փաշինյան (տեսանյութ) 10/08/2024   19:07 Կիմ Չեն Ինը Պուտինին անվանել է իր ամենամտերիմ ընկերը 10/08/2024   19:01 ՔՊ-ում պատրաստ են կողմ քվեարկել կանոնակարգին, թեև պատկերացում չունեն, թե Ադրբեջանում այն վավերացման ինչ գործընթաց է անցնում 10/08/2024   18:53 Հայաստանը պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել Խաղաղության պայամանագիրն՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստով. Վահան Կոստանյան 10/08/2024   18:45 Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ 10/08/2024   18:38 Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին 10/08/2024   18:29 Բրնձի հրաշագործ հատկություններով է կիսվել սննդաբանը 10/08/2024   18:11 Հայաստան-Իրան սահմանի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան 10/08/2024   18:08 Մեր կողմից բարձրացված դրոշը պետական եռագույնն է. Ղազարյան 10/08/2024   17:45 Իրանում 2 օրում մահապատժի են ենթարկել 30 դատապարտյալի 10/08/2024   17:44 2024թ.-ին կհեռացվի կենսունակությունը կորցրած 1250 ծառ 10/08/2024   17:34 Պուտինը կարող է Ալիևի և Փաշինյանի հետ քննարկած լինել Զանգեզուրի միջանցքի թեման՝ կարծում է Պեսկովը 10/08/2024   17:26 Աշխարհի 10 երկրի 100 գործարար մեկ հարկի տակ Առաջին անգամ կանցկացվի MANTASHYANTS GLOBAL EXPO 2024 ցուցահանդես 10/08/2024   17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել 10/08/2024   17:07 Լավրովը Միրզոյանից ու Արսենյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն 10/08/2024   16:45 Խմբակային լուսանկար՝ նիստից առաջ. Փաշինյանը՝ Ալիեւի ու Լուկաշենկոյի շրջապատում 10/08/2024   16:31 Տղամարդը, ով 58 տարի սպասում էր մահապատժին, վերջնականապես անմեղ է ճանաչվել 10/08/2024   16:30 Ամբակում Գրիգորյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով 10/08/2024   16:25 ԺԶՀ-ն, Freedom House-ը և International Partnership for Human Rights-ը միջազգային համայնքին են ներկայացրել ԼՂ-ի բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները
10/07/2024   15:52 Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր 10/07/2024   18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը 10/07/2024   23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին 10/08/2024   13:44 Փաշինյանը՝ պատուհանագոգին. վարչապետը հողաթափերով լուսանկար է հրապարակել Մոսկվայում իր հյուրանոցի համարից 10/08/2024   21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ 10/07/2024   23:59 Բժիշկը նախազգուշացրել է գիշերն ի հայտ եկող շաքարային դիաբետի ոչ ակնհայտ ախտանշանների մասին 10/07/2024   14:19 Ողբերգական դեպք՝ Նոր Երզնկա գյուղի դպրոցում. 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել 10/07/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/07/2024   20:05 Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա 10/07/2024   23:18 Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Ford-ին․ վարորդը մահացել է 10/08/2024   18:11 Հայաստան-Իրան սահմանի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան 10/08/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/08/2024   17:07 Լավրովը Միրզոյանից ու Արսենյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն 10/08/2024   11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com 10/07/2024   19:38 Հայի և ազարբայջանցու դեպքում խիստ տարբեր է և՛ պարտվածի հոգեբանությունը, և՛ հաղթողինը․․․ 10/08/2024   19:31 Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան 10/08/2024   18:08 Մեր կողմից բարձրացված դրոշը պետական եռագույնն է. Ղազարյան 10/07/2024   12:37 Դավիթ Հարությունյանին թույլ չտվեցին մուտք գործել ԲԴԽ՝ մասնակցելու իր վերաբերյալ նիստին 10/08/2024   16:15 ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյան 10/07/2024   19:55 Փողոցային պայքարի երկրորդ սեզոնի երկրորդ սերիայից հասարակության մոտ այլևս ոչ մի ակնկալիք չկա. Քաղտեխնոլոգ

Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան 09/18/2024   11:30  |  Հարցազրույց

Զրույցների շարքը, որ ամռանը նախաձեռնեցի՝ «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում, նպատակ ունի մեր այսօրվա իրականությանը բաց աչքերով նայելու։ Զրուցակիցներս հայկական իրականության ազդեցիկ դեմքերն են, լուծումներ փնտրող, իրավիճակ փոխել ձգտող, իրական քայլեր ձեռնարկող մարդիկ, որոնց հետ փորձում ենք բացել հնարավոր բոլոր հարցերը՝ չխուսափելով որևէ ցավոտ թեմայից։  Իրավիճակը իսկապես ծայրահեղ բարդ է, լուծումներ պահանջող։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.

«Բագրատ Սրբազանի հետ զրույցը ծավալուն ստացվեց, քանի որ որոշեցինք չկենտրոնանալ միայն սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքի վրա, այլ փորձել ավելի լայն նայել մեր շուրջը ու նաև մեր ներսում կատարվողին։ Կարծում եմ, որ վերջին տարիներին կատարվողը հետևանքն է նաև այն բանի, որ չենք հասցնում մտածել, հասկանալ մեզ պատահածը, դրա խորքային պատճառները։ Բաց խոսակցությունը կարևոր է, քանի որ դա է մեզ ապագայի շանս տալու։

-      Մեղավորների հասարակությունից վերաճենք արդարների հասարակության

-      Եկեղեցին՝ որպես «վերջին խրամատը պահողը»

-      Մենք կոչված ենք՝ փոխելու այս կրկնվող պատմությունը

1.     Սրբազան, տեսեք, անցավ ամառը, որի ընթացքում Հայաստանը դրսից տարբեր հրահանգներ ու սպառնալիքներ էր ստանում, թե՝ պետք է գնալ ցավոտ զիջումների, իշխանությունները արտգործնախարարության մակարդակով հասարակությանը «տեղեկացնում էին», որ հնարավոր է նոր պատերազմ։ Այդ ամենից հետո քաղաքական բարձրագույն ղեկավարությունն ամբողջ կազմով մեկնում է արձակուրդ՝ խաղաղ ամառային ռիթմի մեջ անցկացնելով օգոստոսը, և հանրությունը նույնպես արձագանքում է անհոգությամբ։ Ի՞նչ է սա նշանակում։

-         Ցավոք, սա պետության չգոյության մեծագույն վկայությունն է։ Իշխող ուժն այսօր փաստորեն չունի ո՛չ օրակարգ և ո՛չ էլ նպատակ, բացի բոլոր հնարավոր տարբերակներով իշխանական աթոռին կառչած մնալուց, այդ ճանապարհով ենթադրյալ սեփական անվտանգության խնդիրները լուծելուց և ֆինանսական միջոցներ ձեռք բերելուց: Հասարակությունն էլ լայն իմաստով ապրում է տեղեկատվական ահաբեկության, ատելության և վախի քարոզչական մեծ արշավի ներքո և, բնականաբար, դադարի ժամանակ չի կարողանում ունենալ՝ սեփական վերքերի ապաքինման և իրավիճակի ամբողջ գնահատականը ճիշտ արձանագրելու համար: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում ահռելի դերակատարություն ունեն ժամանակակից մամուլը և տեղեկատվական դաշտն իր բոլոր դրսևորումներով՝ մարդուն պահելով կախվածության եւ տագնապի մեջ, նրան զրկելով մտածելու և իր իրական կարիքները գնահատելու կարողությունից: Մարդն ըստ էության դառնում է անդեմ սպառող, համարակալված ապրանք:  Այս տրամաբանությամբ տեխնոլոգիաների զարգացումը՝ վիրտուալ աշխարհը և դրա հոգեբանական ազդեցությունը, տեղեկատվական պատերազմը, ապատեղեկատվությունը և ճշմարտության խեղումը պատճառ են դառնում հարաբերությունների փոփոխման, ինքնության կորստի վտանգի, հուսահատության, վախի, անորոշության և անհատապաշտության:  Մարդն իր հանրային կարգավիճակից մղվում է դեպի մեկուսացում, իսկ դրա համար լավագույն հարթակ են սոցիալական ցանցերը, որոնք ստեղծված են մարդու հանրայնացումն ապահովելու շղարշով, բայց իրականում անկասելի կերպով նպաստում են նրա ինքնամեկուսացմանը: Հետևաբար, սա ոչ թե հանրային անհոգություն է, այլ՝ իշխանության մամլիչ քարոզչության և «լավ կյանքի» պատրանքի ստեղծումը, որն էլ իրականում մարդկանց մղում է մեկուսացման:

2.     Իշխանության մասով հասկանալի է։ Սակայն եթե հետևենք դասական իմաստով քաղաքական գործընթացներին, ապա այդ օտարացած վիճակը կարող ենք արձանագրել նաև քաղաքական դաշտի մյուս հատվածի մոտ նույնպես։ Երբեմն տպավորություն է, որ միայն անհատ հոգևորականն է, որ փորձում է արթնացնել հասարակությանը, համախմբել հանրային ակտիվ խմբերին, քաղաքական կեցվածք ունեցող անհատներին։

-         Այն ինչ Դուք հիմա ասում եք, մեծապես կապված է վերը նշվածի հետ, որում ամենակարևոր բանալի բառն ու զգացումը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է: Ես այս պայքարի ուղին եմ ընտրել, որովհետև ցանկացել եմ ստանձնել իմ բաժին պատասխանատվությունը՝ Աստծու առջև, իմ Հայրենիքի առջև, իմ նահատակների, անհայտության մեջ գտնվողների և վիրավորում ստացածների, գերության և պատանդառության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների առջև, պատմության առջև և վերջապես ինքս իմ առջև: Մենք այս հարցում կոչված ենք արթնացնելու մարդկանց պատասխանատվության զգացումը, չէ՞ որ մենք սնվում ենք ուղղակիորեն վերոնշյալ արժեքներից և արժեքներով: Ես հակառակ զգացումը բնութագրել եմ որպես ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ինքդ քեզ համոզում ես՝ լինել պատասխանատու քո անպատասխանատվությամբ՝ ամեն բան պայմանավորելով սեփական շահիդ և սեփական անձիդ պաշտպանությամբ: Գիտե՞ք, Աստվածաշնչում արձանագրված՝ մարդու անկման դրվագը, և այսպիսով նաև մարդկային կյանքի աղետի ծագումը, ճիշտ այս պատճառով է տեղի ունեցել։ Երբ Աստված մարդուն տեր և իշխան, մշակ և պահապան էր կարգել ամբողջ արարչագործության վրա, նա չկարողացավ ամբողջությամբ հասկանալ և գիտակցել իր պատասխանատվությունը և սխալվեց, բայց սխալվելուց հետո էլ չստանձնեց իր գործածի պատասխանատվությունը և չզղջաց, այլ փորձեց այն բարդել բոլորի վրա, բացի իրենից: Արդյոք նո՞ւյնը չենք տեսնում այսօր մեր կյանքում: Պատմությունը նույնն է, իսկ մենք կոչված ենք փոխելու այն։

3.     Դուք շարժումը սկսել եք երեք կարևորագույն ուղերձներով, և իմ համոզմամբ՝ հենց դրանք են ապահովել հանրային արթնացում և համախմբում։ Դրանք էին. Սա ճշմարտության շարժում է (հանրային առողջացման մասին), ներքին հաշտության շարժում է, և շարժումը հետնիկոլական փուլում պետք է ձևավորի բոլոր ունակների իշխանություն։ Այս ուղերձներն ուժի մե՞ջ են և առանցքայի՞ն են լինելու շարժման հետագա փուլերում։

-         Միանշանակ: Մենք պարզապես գաղափարներ չենք որդեգրել՝ հանրային զգացմունքների հետ խաղալու համար, սա կյանքի և մտածողության համոզմունք է՝ հավատամք: Մեզ օդի ու ջրի պես լայն ներքին Հաշտություն է անհրաժեշտ՝ հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, որպեսզի մերժենք ստի և կեղծիքի այս «շքերթը», որը հենց այս իշխանությունն ու նրա ղեկավարը, ցավոք, ցանկանում են դարձնել հանրային մշակույթ։ Մենք պարտավոր ենք վերացնել ահագնության հասած թշնամությունն ու ատելությունը, որովհետև այսպիսի հանրային մթնոլորտն է մեր բոլոր կորուստների ակունքը: Այո, ապավինել մեր ներքին ուժականությանը և ստեղծել բոլոր «ունակների և զոհաբերվողների իշխանությունը», որը կառաջնորդվի առաջին հերթին հանրային ներքին կյանքի առողջացման և ապաքինման գործով և ապա՝ արտաքին հարաբերությունների կարգավորմամբ: Այդ պատճառով ենք դեռ շարժումից շատ առաջ հռչակել՝ ասելով, որ «Հոգին պետք է հաղթի դուխին, Եռագույնը՝ սև ու սպիտակին և վերջապես Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի “նոր Հայաստանին”»:

4.     Դուք ունեք անձնական մեծ հեղինակություն, և շարժման առաջին փուլում Ձեզ հաջողվեց ձևավորել նոր ընտրազանգված (սա, ի դեպ, շատերին դուր չեկավ, որովհետև վտանգ տեսան իրենց անձնական շահերին)։ Շարժման հաջորդ փուլում հաջողության հասնելու համար պետք է էապես մեծացնել այդ ընտրազանգվածը։ Դա հնարավոր է անել բովանդակային հստակությունների և կազմակերպչական համակարգերի ձևավորման պարագայում։ Ինչպե՞ս եք նախատեսում դրան հասնել։

-         Մեզ համար առաջին փուլը դարձավ ԱՐԹՆԱՑՄԱՆ փուլ՝ փորձելով ճեղքել հատկապես տեղեկատվական այս կեղտոտ շրջափակումը, եթե կուզեք՝ կապանքներն ու կալանքը, ձգտելով հասանելի դառնալ լայն հանրության համար, և վերոնշյալ կենսական գաղափարները ոչ միայն հասցնել մարդկանց, այլև նրանց դարձնել այդ բոլորի կրողը, նրանց համոզմունքը և հավատամքը: Երկրորդ փուլը տնետուն և գյուղեգյուղ շրջելով՝ մարդկանց հավաքներից դուրս հանդիպելու և սա փոխանցելու շրջափուլն է։ Այս փուլը, ցավոք և միգուցե բարեբախտաբար, ուղեկցվեց զանազան վերիվայրումներով, հրաժարումներով, ուրացումներով, որոշ մարդկանց անձնական և թերևս քաղաքական շահերի չարդարացմամբ, և մեզ համար դարձավ ամրանալու և ավելի փորձառու դառնալու շրջան: Միևնույն ժամանակ՝ ավելի հստակեցնելու թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ ծրագրերի բովանդակությունը, ինչպես նաև առավելագույն ջանք դնելու կազմակերպչական աշխատանքների վրա: Այս փուլը, որը պայմանականորեն կկոչենք ԱՄՐԱՊՆԴՄԱՆ շրջան, մեզ համար կամփոփվի սեպտեմբեր 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հավաքով, որն էլ կազդարարի և առանցքային կդառնա մեր երրորդ փուլի՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ շրջանի համար:

5.     Դուք առայժմ կարծես թե խուսափում եք խոսել մի խումբ հարցերից, որոնք սակայն մեր հասարակության, մեր քաղաքացիներին մտքերում են և շատերի համար որոշում են իրենց քաղաքական նախընտրությունները։ Օրվա իշխանությունները սա գռեհկորեն շահագործում են իրենց շահերի օգտին։ Խոսքը, մասնավորապես, նախորդ իշխանությունների օրոք անզուսպ և անարդար միջոցներով ահռելի հարստություն կիտած խավի հարցը։ Այս հարցից հնարավոր չէ խուսափել։ Երբ խուսափում ենք, իշխանությունը սա հմտորեն օգտագործում է՝ մարդկանց մոտ թերահավատություն սերմանելու նպատակով։ Ի՞նչ լուծում եք տեսնում, ինչպե՞ս է այս հարցում հնարավոր գնալ հանրային հաշտեցման, իհարկե՝ արդարության սկզբունքի վրա հիմնվելով։

-         Ես երբեք էլ չեմ խուսափել որևէ հարցից, ներառյալ՝ այս հարցը, որը մեզ համար առանցքային թեմաներից է: Մի առիթով մեր Տիրոջ բանաձևումով շեշտել եմ. “հին գինին նոր տիկերի և նոր գինին հին տիկերի մեջ չի կարող լցվել”: Սա կյանքի բնական զարգացման օրինաչափությունն է: Մեր հասարակությանը պետք է ազատագրել այս իշխանությունների թեթև ձեռամբ ներմուծված նախկին-ներկա բանավեճից, ընդ որում, այս «ներկաները» ավելի նախկին են, քան որևէ «նախկին»: Միանշանակ է, որ սոցիալական արդարության սկզբունքը խախտված է մեր կյանքում՝ ոչ միայն իրավական, այլև՝ բարոյական տիրույթում: Ինձ համար սկզբունքային է հետևյալը. մենք մեղավորների հասարակությունից պետք է վերաճենք արդարների հասարակության, և բոլորը պետք է հավասար լինեն «օրենքի և մահվան առջև», նժդեհյան բանաձևումով: Սա իրագործելու համար մենք պետք է ստեղծենք և ներդնենք թե՛ իրավական և թե՛ բարոյագիտական բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք, հիմնված արդարության և արդարադատության սկզբունքի վրա, պիտի նպաստեն այս ճանապարհի իրագործմանը։ Չպիտի լինեն կեղեքող և կեղեքված, կաշառող և կաշառված, մարդը պետք է գնահատվի ոչ թե իր հարստությամբ և ում ճանաչելով, այլ՝ իր ով լինելով: Աշխարհն ունի այս փորձը, ուրեմն մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք իրացնել այն: Պետության կամ իշխանության ամենակարևոր գործառույթն այս ցավալի բաժանարար գծերի վերացումն ապահովելն է՝ ո´չ թե ատելությամբ, այլ՝ իր իսկ ստանձնած արդար երաշխավոր լինելու պարտավորությամբ, նախ՝ իրավական կարգավորումներով, և ապա՝ բարոյագիտական՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ բանաձևումով:

6.     Ձեր գրքերից մեկում Դուք ունեք հետևյալ ձևակերպումը. «քաղաքացիական հասարակությունից՝ բարոյական հասարակություն»։ Ընդհանրապես կրիտիկական փուլերում թե´ հասարակության, թե´ անհատների որակներ ու նաև թույլ կողմերն ավելի ցայտուն են ընդգծվում։ 2020-ից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին իր վրա կարևոր առաքելություն է վերցրել, և թե´ Վեհափառը, թե´ բարձրագույն հոգևոր դասը, թե անձնապես Դուք, թե´ բազմաթիվ այլ հոգևորականներ արել են ամեն հնարավորը՝ պատերազմի թողած սարսափելի վերքերն ապաքինելու, մարդկանց մխիթարություն և հոգեբանական կարևորագույն աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ իս, եկեղեցին 2020-ից այս կողմ ավելի մտերիմ ու կարևոր է դարձել շարքային մարդկանց կյանքում, այն հույսի և աջակցության մի կարևոր աղբյուր է դարձել։ Դուք եկեղեցու ներսում զգացե՞լ եք այդ տեղաշարժը՝ եկեղեցու հանդեպ վստահության և մտերմության այդ աճը։

-         Ես ոչ թե դեմ եմ «քաղաքացիական հասարակությանը», այլ այդ երևույթը բացահայտեց իր արժեքային սնանկությունը, և հատկապես այս վերջին տարիները փաստեցին դա, երբ ամենածայրաստիճան վայրագություններ են տեղի ունենում իշխանության կողմից, և գրեթե քար լռություն է այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» շերտերում՝ սկսած Արցախի հանձնումից մինչև քաղկալանավորներ, մարդկային իրավունքի բացարձակ խախտումներ և փտախտի (կոռուպցիոն) ռիսկեր: Ընկալումն էլ իր տերմինաբանությամբ՝ «քաղաքացիական հասարակություն» անվանմամբ, պարզապես հասարակության մեջ մի շերտ է, և ոչ թե լայն հասարակությունը: Մենք «քաղաքացիական հասարակություն» կոչվածից պետք է դառնանք «բարոյական հասարակություն», այսինքն՝ ամբողջ հասարակության արժեհամակարգի հիմքը պիտի դառնա բարոյագիտությունը, ճշմարտությունը և արդարությունը, և ոչ թե նպատակահարմարությունը: Ժամանակակից աշխարհի գեղեցիկ գաղափարները՝ ժողովրդավարության, ազատականության, մարդու իրավունքների անվան ներքո, միտված են նոր տեսակի և որակի մարդ ստեղծելուն, և ըստ էության սպասարկում են տնտեսական և նյութական շահերին ու մեծարմանը: Այսպիսի մտածողությունը ծառայում է համահարթեցման (գլոբալիզացիայի) գաղափարին, որտեղ նյութը վերջնանպատակ է, և ոչ թե միջոց՝ ծառայելու մարդկության երջանկությանը: Այս վերջնանպատակի գործիքներն են սպառողականությունը, աշխարհիկությունը, մեղքի ժխտողականությունը (externalization), բարոյականության հարաբերականությունը (relativism) եւ այլն՝ մղելով քաղաքակրթական մինիմալիզմի և համահարթեցման: Իրական բացարձակ հեղինակությունները փոխարինվում են մարդու կողմից ստեղծվածներով, ինչի վտանգավոր արտահայտությունն է նոր կրոնի՝ «իրավունքի կրոնի» տենչը՝ ի հակադրություն պարտավորությունների և պատասխանատվության: Այդ միտումը տարածվում է տարբեր ձևերով՝ լիբերալիզմ, տեխնոլոգիաների զարգացում, ազատականություն ամեն ինչում առանց սահմանի։ Սրա բուն թիրախը համայնքն է և համայնքային գիտակցությունը, որը փորձում են փոխարինել անհատապաշտության գաղափարով։ Որպես հետևանք՝ մարդու իրական կարիքները և զգացումներն աննկատ կերպով տեղատվություն են ապրում և պտտվում սպառողականության շուրջ: Մարդու արժեքի պաշպանության միակ և իրական օջախը եկեղեցին է՝ իր հաղորդութենական համայնքային շնորհով: Այսօր, սակայն, եկեղեցին կարիքն ունի վերադառնալու իր համայնքային նկարագրին և էությանը՝ ստեղծելու այն միջավայրը, որտեղ մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը և արդարությունն իրականություն են դառնում՝ միտված լինելով «քաղաքացիական հասարակություն» ստեղծելուց ավելի «բարոյական հասարակություն» ունենալու ձգտումին: Չմոռանանք, որ այս իշխանությունները որպես իրենց առաջին իսկ թիրախը ընտրել էին Եկեղեցին, թերևս փորձելով ի սկզբանե կոտրել այն պատվարը, որը կարող էր դառնալ հայության համահավաքը, մխիթարության և ապաքինման ու վերականգնման կարևորագույն միավորը, միևնույն ժամանակ ընդվզելով այն բոլոր երևույթների նկատմամբ, որոնք քայքայում են մեր հասարակությունը: Այն ահռելի առաքելությունը, որ իրականացրել և շարունակում է իրականացնել Հայ Եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, հատկապես այս համատարած աղետի մեջ, եղավ «վերջին խրամատը» պահողը, որի գնահատականը, կարծում եմ պատմությունն ըստ արժանվույնս կտա:

7.     Տարիներ առաջ մի աշխատության մեջ կարդացել եմ, որ անմարդկային պայմաններում, օրինակ՝ ստալինյան գուլագներում, ամենահեշտը որպես մարդ կոտրվում էին կուսակցական գործիչները և գեներալները։ Փոխարենը՝ մինչև վերջ ամուր էին մնում հոգևորականները և ազգայնականները։ Սա բացատրվում էր գաղափարի, հավատքի և գաղափարի հանդեպ հավատի ուժով։ Այսօր մենք թերևս մի ամբողջ պետության մասշտաբով ենք տեսնում այս դիտարկումը։ Ո՞րն է հանձնված հասարակությունից դեպի ապրելու կամքով հասարակություն անցում կատարելու Ձեր բանաձևը։

-         Նախ պետք է հստակ արձանագրենք, որ մենք ապրում ենք գողացված պատվի և գողացված ուրախության ժամանակներում, երբ կորցրել ենք մեր Հայրենիքը՝ Արցախ աշխարհն իր բոլոր ծանր հետևանքներով, ընդհուպ մինչև՝ մեծ հարված հասցնելով մեր ինքնության գնահատմանը: Հատկապես ժամանակակից աշխարհում, որի շոշափելի ներկայությունը ոչ վերացականորեն, այլ առարկայորեն իրացվում է մեր իսկ կյանքում, երբ տեղի է ունենում արժեքների համատարած տեղատվություն եւ նվազում, երբ մարդը ենթարկվում է շուկայական հարաբերությունների օրենքների անխուսափելի անարդարություններին, երբ զանգվածային լրատվամիջոցների և զվարճանքի հսկայական ալիքը փորձում է մարդու արժեքը նվազեցնել և հասցնել սոսկ ֆիզիկական գոյության՝ թիրախ դարձնելով մարդկային արժանապատվությունն ու պատասխանատվության զգացումը, երբ պատասխանատվության գիտակցությունն ու զգացումը ստորադասվում են իրավունքի գերիշխանությանը, երբ մարդու բարեկեցության և արժեհամակարգի ձևավորման հիմնական ազդակները նկատվում են սոցիալ- տնտեսական պայմանները և ոչ՝ բարոյական եւ հոգևոր արժեքները, իմ կարծիքով միակ բանալին ճշմարտության ճանաչողությունն է, ինքնամաքրվելու և ապաշխարության ճանապարհը, մեղքի առկայության գիտակցությունը և, վերջապես, մահկանացու լինելը, որից էլ բխում է անմահության ձգտումը: Մեր Տերը շեշտում է. «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»: Հիմնական խնդիրը ճիշտ ախտորոշում կատարելն է և այդ ախտորոշմանը համապատասխան պետական քաղաքականություն որդեգրելը, հատկապես՝ կրթության ճանապարհով՝ կրթություն, որը լայն իմաստով դաստիարակություն է և առաքինի մարդ կերտելու արվեստ: Այդ պատճառով եմ անընդհատ շեշտում, որ իշխանափոխությունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, բայց դրա բացակայությունը մեծ խոչընդոտ է այս արժեքային հիմնավոր փոփոխության համար: Երկրի առողջության և վերականգնման հիմնական կրողը կառավարիչներն են, նրանց վարքագիծը և արժեքային դավանանքը:

Ես չեմ դադարելու հռչակել, որ «Մեր իղձերն ու երազանքներն ավելի մեծ են, քան՝ մեր կյանքի սահմանափակ օրերը», և հետևաբար ապագայից, որտեղ մեր իղձերն ու երազանքներն են, պիտի գանք մեր ներկան, որտեղ կոչված ենք նրանք իրականացնելու և որտեղ մեր ստեղծելիք իրականությունն է»:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 17/09/2024  |  ՔաղաքականՄեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է, Հովհաննիսյան
10:18 16/09/2024  |  ՔաղաքականԴժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Բաքվում սկսվեն դատավարությունները. Վահե Հովհաննիսյան
10:33 13/09/2024  |  ՔաղաքականԱդրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է. Վահե Հովհաննիսյան
10:16 06/09/2024  |  Սոցիալական ցանցերՀայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները. Վահե Հովհաննիսյան
10:42 04/09/2024  |  ՔաղաքականՄենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան. քաղաքագետ
17:07 01/09/2024  |  ՔաղաքականՆիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր, Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է. քաղաքագետ
10:57 27/08/2024  |  ՔաղաքականԱնմիտ պետությունները պատժվում են դաժանորեն. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է. Վահե Հովհաննիսյան
20:57 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍԵկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն թաքնվում իրենց ապահով ծառայության հետևում․ Վահե Հովհաննիսյանը՝ Վեհափառի ծննդյան տարեդարձի առթիվ
11:41 16/08/2024  |  ՎերլուծություններԻնչ ստվերային պայմանավորվածություններ կան Ադրբեջանի հետ. Վահե Հովհաննիսյան
13:19 07/08/2024  |  ՄեկնաբանությունԱնել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]