Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

ԶՊՄԿ-ի մութ ու կոռուպցիոն գործարքի մասին հրապարակումը դուր չի եկել ԱՆԻՖ-ին. Տեղեկատվություն տրամադրելու փոխարեն փորձում է դատական կարգով զրկել «Փաստինֆո»-ին՝ գնահատողական կարծիք հայտնելու իրավունքից 09/09/2022   19:19  |  Մեկնաբանություն

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն, կարճ ասած՝ «ԱՆԻՖ»-ը դատի է տվել «Փաստինֆո» լրատվական գործակալությանը։ Հարցին, թե ինչու՞ է դատի տվել՝ օրենքի տառին համահունչ կդժվարանա պատասխանել նույնիսկ «ԱՆԻՖ»-ը, որին ՀՀ կառավարությունն օժտել է բացառիկ լիազորություններով՝ վերջինիս հավատարմագրային կառավարմանը հանձնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և օժտելով նրան պետական ներկայացուցչության մանդատով։ Ինչը նշանակում է՝ տվյալ ֆոնդի պաշտոնական կայքէջի ամենաերևացող մասում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն պիտի հանրության հետ հետադարձ կապի իրականացման ապահովմանն ուղղված տեղեկատվություն լիներ։ Ընդ որում, դա պիտի նրա համար առաջնահերթություն համարվեր։

Մինչդեռ «ԱՆԻՖ»-ը որդեգրել է օրենքը կոպտորեն խախտելու ու ԶԼՄ-ների՝ տեղեկություն ստանալու իրավունքը սահմանափակելու, խոչընդոտելու քաղաքականությունը։ Ըստ օրենքի տեղեկատվություն ստանալու իրավունքն այստեղ ի սկզբանե բախվում է պատի։ Ֆոնդի ներկայացրած ներդրումային ծրագրերը բացելու, թեման զարգացնելու, այն հանրության համար թափանցիկ դարձնելու հնարավորություն ընձեռնված չէ լրատվամիջոցներին։

Իսկ ցանկացած լրատվամիջոցի գործունեության կարևոր գործառույթը պետական մարմինների, այդ թվում՝ պետական ֆոնդերի գործունեության, ծրագրերի վերաբերյալ հասարակությանը իրազեկելն է։ Եվ այս համատեքստում էլ «Փաստինֆոն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող՝ հանրությանը հետաքրքրող մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ին՝ ակնկալելով ստանալ հստակ պատասխաններ։ Նկատենք, որ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի արդեն ավելի քան 21 տոկոսը կասկածելի եւ մութ գործարքի պայմաններում նոր գնորդները նվիրել են կառավարությանը, որն էլ դրանց կառավարումը, ինչպես նշեցինք, հանձնել է ԱՆԻՖ-ին։

 «ԱՆԻՖ»-ի տնօրենների խորհրդի նախագահը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, ով տևական ժամանակ արդեն հանդես է գալիս որպես Երևանի քաղաքապետի՝ իշխանության թեկնածու, ինչը նշանակում է նա ակնկալում է դառնալ Հայաստանի ամենահանրային դեմքերից մեկը՝ մշտապես լրատվամիջոցների և հասարակության ուշադրության կենտրոնում, նրանց հարցերին ականջալուր։ ՈՒրեմն, պատրաստ պիտի լինի հանրության հետ բաց և թափանցիկ, մշտական փոխշփման մեջ գտնվելուն։

Բայց դառնանք «ԱՆԻՖ»-ին. կայքում մենք չկարողացանք գտնել որևէ տեղեկատվություն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի մասին։ Ավելին, տեղեկություն չկա նաեւ տնօրենների խորհրդի անդամների, այդ թվում միջազգային անդամների կոնտակտների մասին։ Լրատվամիջոցին մնում էր պատկան մարմնին գրավոր հարցեր ուղղելը և պատասխաններ ստանալը, ինչն էլ արել է «Փաստինֆոն»՝ իրականացնելով իր բուն գործառույթը։ Ընդ որում՝ այս կառույցից հավաստել էին, որ թեեւ Էլեկտրտոնային փոստերի հասցեները հրապարակված չեն, բայց իրենց միջոցով կարող ենք հարցումները ուղարկել։

Իսկ ինչ հարցեր էինք խնդրել տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին՝ պատասխանել։ Դրանք են՝ Ինչու՞ է ԶՊՄԿ-ն մերժում բաժնետիրոջը, որպեսզի վերջինս իրականացնի ընկերությունում ստուգում: Արդյո՞ք սա պայմանավորված է տվյալ տեղեկատվություն պահանջող բաժնետիրոջ անձով (նրա կողմից բերված հայցերով) թե ոչ, կամ արդյո՞ք իրենք դիմել և/կամ նախաձեռնել են ստուգման կամ աուդիտի անցկացում և ԶՊՄԿ-ն Հայաստանի Հանրապետության էլ է մերժել ստուգման կամ աուդիտի անցկացումը, թե Հայաստանի Հանրապետությունը ունեցել է հնարավորություն ԶՊՄԿ-ում ստուգում կամ աուդիտ իրականացնել: Եթե նման դիմում չեք ներկայացրել, հաշվի առնելով վերջին ժամանակների բացահայտումները (մոտ 15 մլրդ դրամի վնասի փոխհատուցում ԶՄՊԿ-ի կառավարման մարմինների կողմից) արդյո՞ք նման անհրաժեշտություն չեք տեսնում, իսկ եթե իրականացրել եք ստուգում՝ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել:

Հարցերը, որոնք, ըստ էության, հանրության հետաքրքրությունների տիրույթում են, տևական ժամանակ անպատասխան մնալուց հետո կարելի է ասել առկախվել են, քանի որ խմբագրության ստացած անստորագիր նամակը ոչ մի պատասխան չի պարունակել, ինչն էլ արձանագրվել է «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» վերտառությամբ հունիսի 25-ին հրապարակված նյութում։

Դրանից շուրջ 1,5 ամիս անց տեղեկանում ենք, որ մեր հարցմանը չպատասխանած այս կառույցը դատական հայց է ներկայացրել՝ իրենց գործողությունների վերաբերյալ մեր գնահատակողական կարծիքի համար։

Նկատենք՝ ԱՆԻՖ-ից պատասխան կամ հերքում խմբագրությունը չէր ստացել ու միայն դատարանից է տեղեկացել վեճի մասին, իսկ ինչն է վիճարկում ԱՆԻՖ-ը։ Պարզվում է այն, որ մեր հարցումը հասցեատերերին չհասնելը դիտարկել ենք որ նրանց զերծ են պահում ԶՊՄԿ-ի՝ մութ, կոռուցպիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց։ ԱՆԻՖ-ը չի ասում, որ մեր հարցումներն ուղարկել են հասցեատերերին, ինչի մասին մեզ տեղյակ են պահել։ Չի ասում, որովհետեւ 5 տարբեր անձանց ուղարկված հարցումներին ի պատասխան ստացված անստորագիր գրության մեջ նման խոսք չկա։ Բայց պարզվում է, ըստ ԱՆԻՖ-ի, ԶԼՄ-ն, լրագրողը իրավունք չունի իրենց գործողությունների կամ անգործության վերաբերյալ հանդես գալ գնահատողական վերաբերմունքով։ Իրենք կարող են խախտել օրենքը, իսկ մենք էլ պետք է ասենք կեցցե ԱՆԻՖ-ը։

Մտայնությունը, թե՝ լրատվամիջոցները զուտ տեղեկատվություն փոխանցող են, խորապես սխալ է, քանի որ հետաքննական, վերլուծական, հրապարակախոսական լրագրությունը լրատվամիջոցներից անբաժանելի են։

Ի վերջո, մենք ժողովրդավարական երկրում չենք ապրու՞մ, Փաշինյանն էր կարծես հայտարարել, թե ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է։ Իսկ ժողովրդավարական երկրում թիվ 1 նախապայմանը հրապարակայնությունն ու հաշվետվողականությունն է։ Ախ, հա, այդ հայտարարությունը միայն միջազգայինների ականջների համար է, իսկ մենք Հայաստանում գիտենք, թե ինչն է իրականում այս իշխանությունների բրենդը՝ մարտնչող տգիտությունն ու մանիպուլյացիան, ճնշումները։

ժողովրդավարական պետության մեջ ինչպե՞ս կարող է կառավարությունը գործարք կնքել բոլոր ժամանակներում պետության թիվ 1 հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և այդ գործարքի մանրամասները թաքուն պահել հասարակությունից։ Լրատվամիջոցին էլ , որը հանրությանն իրազեկելու համար հարցեր է ուղղում, անպատասխան թողնել, դեռ մի բան էլ դատի տալ՝ 5 միլիոն գումար պահանջել։ Ասենք ինչու այդքան քիչ՝ գուցե միանգամից 50 մլն միանգամից պահանջեիք։ Այս գրաքննությունը և այս ճնշիչ մեքենան ու՞ր է տանում Հայաստանը։

Բնականաբար, «Փաստինֆո»-ն պատասխանատու է իր հայտնած յուրաքանչյուր մտքի համար՝ ինչպես իր ամենօրյա գործառույթներն իրականացնելիս, այնպես էլ՝ խնդրո առարկա դեպքում։

Կհանդիպենք դատարանում, որտեղ կհիմնավորենք գնահատողական դատողություններով հանդես գալու իրավունքը, նաեւ՝ հիմքերը։

Իսկ եթե, ցանկանում են զրկել մեր կարծիքն ու տեսակետը հայտնելու, մեր գնահատականն ունենալու իրավունքից, ներողություն, թույլ չենք տա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:55 08/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱվինյանը մտադիր է Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել նախ որպես քաղաքապետի տեղակալ. Խաժակյանը մանրամասներ է հայտնել Տիգրան Ավինյանի հետ հանդիպման մասին
21:21 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱնվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում. ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքը մութ է, կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան
09:03 02/09/2022  |  ՄամուլՏիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում.«Հրապարակ»
09:39 30/08/2022  |  ՄամուլԻնչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկերը. «Ժողովուրդ»
10:21 27/08/2022  |  ՄամուլՏիգրան Ավինյանը որոշել է՝ ով է ցուցակում երկրորդը. «Հրապարակ»
18:52 22/08/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ավինյանի հայտարարությունն անհաջող PR էր, այն նրա վարկանիշի վրա բացասաբար է ազդել. Չհայտարարված ընտրություններում Ավինյանի մրցակիցը Ռոտենբերգն է
10:07 19/08/2022  |  ՄամուլԻնքնահռչակ քաղաքապետը.Տիգրան Ավինյանը «Սուրմալու» էր գնացել վարչական շրջանների ղեկավարների հետ.«Ժողովուրդ»
20:10 18/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱվինյանի սկանդալային հայտարարությունը. Փաստորեն իշխանությունը քաղաքական որոշում ունի՝ անցկացնել Երևանի արտահերթ ընտրություններ, այնպես, որ որևէ մեկը պատրաստ չլինի դրան
12:40 17/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱյստեղ եմ որպես «ՔՊ»-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու. Ավինյանը «Սուրմալու»-ի դեպքի վայրում էր
10:55 16/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի.Ավինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]