ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժին մերժելով Նիկոլ բերեց, վանաձորյան ծագմամբ կլասիկ պատգամավորի ցուցակով ԱԺ, ապա՝ նաև՝ փաշինյանական կառավարության կազմ մտավ, իսկ հիմա դարձել է մոլեռանդ նիկոլամե՞րժ 06/22/2023 21:32 | Վերլուծություններ
Երևանի ավագանու ընտրություններից դեռ երեք ամիս առաջ քաղաքական ուժերի ու դաշինքների ակտիվ դիրքավորման կամայական գործընթաց է սկսվել։ Հետաքրքիր է, որ այսպիսով որոշ քաղաքական միավորներ ժամանակից շուտ, դեռ մի կարգին ճանաչելիություն չունեցած՝ արդեն հիասթափեցնում են։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն, օրինակ՝ «քաղաքականությունը քո մասին է» գրառմամբ իր պաստառներով հեղեղելով Երևանը, արդեն հասցրել է երևանցիներին տեսողական և մտային առումով հիասթափեցնել։
Քանի որ ինքը «դու»-ի է անցել, ուզում ես, ուղղակի ասել՝ չէ, այն «քաղաքականությունը, որ դու ես առաջ տանում՝քո մասին է»։ Չափազանց պրակտիկ և պրագմատիկ այս տիկինն առաջին մասնագիտությամբ պատմաբան է, բայց իր խոստովանությամբ՝ քանի որ ի սկզբանե գիտեր՝ պատմության ուսուցիչ աշխատելով տուն չես պահի, ուստի տուն պահելու, կամ՝ ֆինանսիստի մասնագիտությունն է ընտրում նա։ Իր գործն է, բնականաբար։
Եկեք անկեղծ լինենք՝ ո՞վ էր և ու՞ր էր Թանդիլյան Մանեն այսպես կոչված՝ «հեղափոխությունից» առաջ։ Կենսագրական տվյալները փաստում են, որ նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության ֆինանսական գծով տեղակալը և գլխավոր հաշվապահն է եղել 2009-2018 թվականը։ Այս ընկերությունն, ի դեպ, առաջիններից էր, եթե ոչ՝ առաջինը, որ իր գրասենյակի առջև «Մերժիր Սերժին» ակցիա իրականացրեց։ Հետաքրքիր է՝ պատմաբան-հաշվապահն իր աշխատանքային գործունեության ընթացքում ծանո՞թ էր ընդդիմադիր Փաշինյան-գործչի արժեհամակարգին, նրա մտայնություններին և գաղափարներին, որ Սերժին մերժելով Նիկոլ բերեց։ Պետության և պետական ինստիտուտների, մեր բանակի և զինվորների, ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ ի՞նչ գաղափարների կրող էր, պետության պաշտպանությունը և անվտանգությունն ի՞նչ տեղ էին զբաղեցնում նրա գործունեության մեջ՝ գիտե՞ր։ Թե՞ այս ամենը նրան չէր հետաքրքրում, կարևորը մերժելն էր, իսկ թե՝ ումո՞վ՝ ու՞մ, բացարձակ նշանակություն չունե՞ր հաշվապահական մտածողություն ունեցողի համար։
Ըստ էության, հաշվարկի արդյունք էր նաև իր հայտնվելը ԱԺ-ում վանաձորյան ծագմամբ կլասիկ պատգամավորի ցուցակով, ապա՝ նաև՝ փաշինյանական կառավարության կազմում՝ որպես սոցապ նախարար, ուր ինքը շատ հանգիստ հրաժարվեց իր նախկին՝ ընդդիմադիր գաղափարներից․ հենց թեկուզ՝ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնել-չանցնելը հիշենք։ Անցնելուն մոլի ընդդեմը շատ արագ վերածվեց մոլեռանդ կողմնակցի։ Ճիշտ այնպես, ինչպես՝ առանց մտածելու՝ զուտ անձնական հաշվարկով նիկոլ ընտրողը հիմա դարձել է մոլեռանդ նիկոլամերժ։
Տպավորություն է, թե՝ Թանդիլյանի հիմնական արժանիքը «Всепогодный истребитель» լինելն է՝ ուր գործուղում են, գնում է որպես հերթական հանձնարարություն կատարող։
Ասում է՝ «Իմ նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը, ով չգիտի Մեսրոպին, կարճ ասեմ. սա նշանակում է դատապարտված ենք հաղթանակի»։
Մեսրոպին, իհարկե, չենք ճանաչում, փոխարենը՝ ավելի լավ է մենք մեր դիտարկումն անենք, սոցապնախարարի պաշտոնում Առաքելյանը հաջորդել է Թանդիլյան-Բաթոյան գենդերային հավասարության նշանով նշանակված կանանց։
Իսկ Երևանի քաղաքապետարանի հետ կապված նրա ամենանշանավոր հրապարակային հայտարարությունն էլ կապված էր Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, իր երբեմնի ընկերոջը և կուսակցին նա քաղաքապետի պաշտոնը ստանձնելու օրը հրապարակային վատաբանեց, ինչ-որ զգուշացումներ արեց և․․․ հետո, երևի՝ ասացին՝ լռիր՝ լռեց։ Այս փոքրիկ կադրն, իհարկե, բնորոշում է այս երիտասարդ կադրին։
Բնականաբար, այսօրինակ կադրերի պարագայում շատ դժվար է լինելու ընտրություն կատարել․ մեր դիմաց մարդիկ են, ովքեր ո՛չ պետության, ո՛չ էլ Երևանի առաջնահերթությունները տարբերակելու ունակություն չունեն և անզեն աչքով իսկ տեսանելի է նրանց թեքումներն ու հակումները։
Հուսանք՝ լրջմիտ կադրերի դեռ կհանդիպենք, այլապես արդեն եղած մի շարք անուններ հուշում են, ընտրությունների՝ հատուկ կազմակերպված անլրջության միտումների մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել