ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլորին պետք է տներից դուրս հանել, բոլորին պետք է հայտարարել, որ Հայաստանը վաճառվում է, այդ փաստաթուղթը հայ ժողովրդի մահախոսականն է. «Արաբո» ջոկատի հրամանատար 06/15/2023 21:04 | Քաղաքական
«Թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը շատ լավ տեղեկացված են, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի ներսում։ Նրանք հստակ գիտակցում են, որ Փաշինյանի դիրքերն այստեղ սարսափելի թուլացած են, նրա հեղինակությունը հավասարվել է զրոյի, հետևաբար, խիստ շահագրգռված են, և անում են ամեն ինչ, որպեսզի ձեռք գցեն ստորագրված մի թղթի կտոր, որով Արցախը, փաստացի, կճանաչվի որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ արհեստածին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «խաղաղության պայմանագրի» ստորագրման վերաբերյալ հերթական նախապայմանն է առաջ քաշել։ Պակիստանի վարչապետի հետ Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է թղթի վրա ամրագրի, որ Ղարաբաղն Ադրբեջան է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հեռանկարներ կան։ Սակայն, դա անելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի»,- մասնավորապես ասել է Ալիևը։
Եղիազարյանը նկատում է՝ ևս 2-3 ամիս և Փաշինյանը, հնարավոր է, այլևս երկրի ղեկավարի պաշտոնում չլինի. «Հետևաբար, թուրք – ադրբեջանական դավադիր տանդեմը սարսափելի շտապողական տրամադրությունների մեջ է հայտնվել։ Սակայն, այստեղ ուզում եմ շեշտել՝ միայն թշնամին չէ, որ շտապում է։ Շտապում ենք նաև մենք։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա՝ ստորագրվի այն, թե՝ ոչ, մենք պետք է դա չճանաչենք։ Դա մեզ համար առ ոչինչ պետք է լինի, որովհետև հոգեկան հիվանդի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, այն էլ՝ միջպետական մակարդակի, չի կարող վավեր ճանաչվել։ Նա իրավունք չունի խոսելու իմ կամ մեր անունից։ Արցախը մեր Հայրենիքին է, և որևէ մեկը չի կարող միանձնյա բախտորոշ որոշումներ կայացնել, հատկապես, եթե այդ մեկը անհավասարակշիռ հոգեկան կերտվածքով հայտնի Փաշինյանն է»,- ասում է հրամանատարը։
Այնուամենայնիվ, այդ փաստաթղթի ստորագրումը պետք է խափանվի, ասում է բանախոսն ու հավելում՝ Սևրի պայմանագիրն էլ, ժամանակին, ստորագրվել է, ուրեմն՝ ինչո՞ւ մեզ չեն վերադրաձնում Վիլսոնի նկարագրած սահմաններով Հայաստանը։
Հարցին՝ ինչպե՞ս և ի՞նչ մեթոդներով կարելի է խափանել, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումը, Մանվել Եղիազարյանը պատասխանում է՝ բոլորին պետք է տներից հանել դուրս, բոլորին պետք է հայտարարել, որ Հայաստանը վաճառվում է.«Մենք պարտավոր էինք ազգովի փողոցներում քնել, մենք պետք է մոռանայինք տուն վերադարձնող ճանապարհը, որովհետև մեր դարավոր թշնամին մեզ անհայրենիք դարձնելու դավադիր ծրագրին է անցել։ Իշխանությունները պետք է գիտակցեն, որ այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո, իրենց կյանքում ամեն ինչ հարթ չի անցնելու, իսկ հասարակությունն, իր հերթին, պետք է գիտակցեր, որ այդ փաստաթղթով ստորգրվում է նաև հայ ժողովրդի մահախոսականը։ Ահա, սրանք են այս պահին մեր առջև ծառացած խնդիրները, որ չեն գիտակցում ո՛չ իշխանությունները, ո՛չ հասարակությունը և սա ողբերգություն է»։
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Բաքվում կատարած հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են Շուշիում թուրքական հյուպատոսություն բացել, Մանվել Եղիազարյանը նկատում է՝ սա հետևանք է այն բարձիթողի վիճակի, որում մեր ամենաթողությամբ հայտնվել են Արցախն ու ինքնիշխան Հայաստանը. «90 ական թվականներին էլ, մեր շուրջ նույն այս իրավիճակն էր հասունացել՝ Ռուսաստանի գլուխը խառն էր, նոր -նոր փլուզված ԽՍՀՄ-ից հետո նրա վիճակը կայուն չէր, ադրբեջանցիներն, ինչպես այսօր, լկտիացել էին, հիշենք Սումգայիթի և նմանօրինակ այլ դրվագներ, բայց նրանց մի լավ ջարդ տալուց հետո՝ խելքներն, անմիջապես, գլուխները հավաքեցին։ Եվ, քանի որ նրանք այսօր՝ շնորհիվ ՀՀ ապաշնորհ իշխանությունների վարած դավաճանական քաղաքականության, նույն պարարտ հողի վրա են հայտնվել, բնական է, որ շտապում են՝ ինչքան հնարավոր է ճանկռելով պոկեն – տանեն մեզանից։ Մենք պարտավոր ենք պայքարել Արցախի հայապահպանության համար՝ մինչև մեր արյան վերջին կաթիլը, այստեղ այլ տարբերակ լինել չի կարող, բացառված է, քանզի միայն Արցախով չեն ավարտվելու հայ ժողովրդի և մեր պետականության լինելիության խնդիրները»,- ասում է բանախոսը։
Հարցին՝ երբ Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Շուշիում պատրաստվում է թուրքական հյուպատոսարան բացել, արդյո՞ք սրանով չի ակնարկում՝ թե այն հետ բերել ցանկացողները ստիպված են լինելու պայքարել ոչ միայն Արդրբեջանի, այլ նաև՝ թուրքական բանակի դեմ, «Արաբո» ջոկատի հրամանատարը պատասխանում է՝Թուրքիան իրավունք չունի Շուշիում պատերազմ մղել մեր դեմ.«Եթե մենք կարգին իշխանություններ ունենայինք, նաև հավատարիմ ռազմական դաշնակիցներ կլինեին մեր կողքին։ Պետք լիներ՝ Հնդկաստանը կլիներ, Չինաստանը, Պարսկաստանը կամ, հենց, ՌԴ-ն մեզ թիկունք կկանգնեին, որովհետև թվարկածս բոլոր պետությունները դեմ են, որպեսզի Թուրքիան այս տարածաշրջանում ընդլայնի իր դիրքերն ու ազդեցությունը։ Մյուս կողմից՝ Թուրքիան բոլորովին էլ այն երկիրը չէ, որով սարսափեցնում են հայ ժողովրդին։ Այդ երկիրն ամբողջությամբ միֆ է։ Նրանք, անգամ, չկարողացան քրդերի դեմ կռիվ տան, մոռացե՞լ եք, թե 6-7 ամիս առաջ մռութները ոնց ջարդեցին։ Նրանք միայն խոսում են և, այն էլ, մեկ նպատակով՝ որպեսզի մեր մեջ վախ ու խուճապ մտնի, որ մենք ինքներս մեզ ներսից թուլացնենք մեր վախերով։ Սա վատ չէ, որովհետև թույլերը սրանից թուլանալու են, իսկ ուժեղներն ավելի ուժեղ են դառնալու, այնպես որ՝ վախենալու ոչինչ չկա»,- ասում է հրամանատարը։
Խոսելով հատկապես վերջին օրերին ադրբեջանական Զինուժի կողմից ՀՀ սահմաններին, պարբերաբար, իրականացվող ռազմական սադրանքների մասին՝ Մանվել Եղիազարյանն ասում է՝ անգամ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ ոչինչ չի կարող անել, նրան չի հաջողվի մեզ ընկճել։ Սա, նույնպես, թուրքական քաղաքականություն է՝ խուճապ հրահրել։ Փոխարենն, ըստ Եղիազարյանի, պետք է շարունակել ամուր կանգնած մնալ մեր դիրքերի վրա և պատրստ լինել՝ ցանկացած ռազմական սադրանքի, այդ ընթացքում, սակայն, չմոռանալով օր առաջ իշխանության ղեկից հեռացնել կամազուրկ և դավաճան օրվա իշխանութուններին, քանզի վերջին տարիների մեր բոլոր պարտությունները, ըստ հրամանատարի, կյանքի են կոչվել, հենց, նրանց կողմից վարած անողնաշար և կործանարար քաղաքականության արդյունքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ