Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/19/2024   10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի»
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին

Ահա և վերջ. Դեմոյանի բաց նամակը Ժաննա Անդրեասյանին 06/14/2023   11:40  |  Մեկնաբանություն

ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը  բաց նամակ է հղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանին.

«Հարգելի տիկին Անդրեասյան,

Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ կոռուպցիոն բնույթ ունեցող մի քանի գործարքների ու գործողությունների մասին, որոնք արձանագրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի 2018 թ․ սեպտեմբերին 19-ին կայացած ընտրությունների ժամանակ և դրանից հետո։

2018 թ․ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կազմվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում ես չընդգրկվեցի, այն դեպքում, երբ դրանից երկու շաբաթ առաջ վերադարձել էի երկարաժամկետ գործուղումից և փորձում էի հանդիպել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատարի կարգավիճակից ազատվելու օրինական ճանապարհները քննարկելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը ստանալու համար։

Շուրջ մեկ ամիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվում էր հանդիպել ինձ հետ, հենց նախարարության շահերից բխող այդ հարցը համատեղ քննարկելու և լուծում գտնելու համար։ Հուլիսի 2-ին, օգտվելով իմ կարճաժամկետ գործուղում մեկնելու հանգամանքից, Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը (ներկայիս ԵՊՀ ռեկտոր) անօրինական ու վայրագ կերպով ներխուժում են ՀՑԹԻ տնօրենի առանձնասենյակ, ուր այդ պահին գտնվում էր իմ անձնական գույքն ու Միացյալ Նահանգներից թանգարանի ֆոնդերի համար բերված ու մշակման փուլում գտնվող տասնյակ արժեքավոր թանգարանային առարկաներ։ Այս հրահրիչ ու խուլիգանական գործելաոճն արժանացավ իմ կոշտ արձագանքին, որի մասին տեղյակ են շատերը։ Մինչ այդ պահը, որևէ առիթ կամ պատճառ չի եղել կոնֆլիկտ հրահրելու համար, այլ ընդամենը իմ ցանկությունն էր հանդիպել և քննարկել զբաղեցրած պաշտոնից օրինական ճանապարհով ազատվելու և չօգտագործված արձակուրդների դիմաց հասանելիք գումարը, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, ստանալու ուղիները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ․ հունիսի 15-ի ՀՑԹԻ հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդ կազմելու որոշումն անօրինական էր հետևյալ պատճառներով․

ա․ Հոգաբարձուների խորհուրդ կազմելու և նոր տնօրենի ընտրություններ կազմակերպելու որոշումից առաջ ես պատշաճ և օրինական կարգով չէի ազատվել իմ զբաղեցրած պաշտոնից և համարվում էի գործուղումից վերադարձած անձ՝ համաձայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանի։

բ․ Նոր տնօրեն ընտրելու պահին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջով, չէր իրականացվել չօգտագործված արձակուրդների դիմաց տրվող գումարների հատուցման օրինական որևէ ձևակերպում։ Այս վճարումը տեղի կունենա մեկ տարի անց՝ նախարարության կողմից կազմված անօրինական փաստաթղթի հիման վրա։

գ․ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկվել էր անձ, ով, եթե հավատանք ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանին, ՀՑԹԻ ֆոնդի մաս կազմող արժեքավոր գրականության գողություն մեջ կասկածվող անձերից մեկն է և վկայի կարգավիճակով մի քանի անգամ հարցաքննվել է 2007 թ․ իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մասին է, ով 2005թ․ տեղի ունեցած գողության պահին հանդիսացել է ՀՑԹԻ ասպիրանտներից մեկը։ Վերոնշյալ գործը կարճվել էր, իսկ գողոնը չէր հայտնաբերվել։ Այս գողության փաստով հարցաքննվել է նաև նույն տարում ՀՑԹԻ ասպիրանտ հանդիսացած Արարատ Միրզոյանը։

դ․ ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի կողմից ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանին ընտրելը նույնպես խայտառակ մի դրվագ է, քանզի վերջինս կասկածվում է 2015 թ․ Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի արժեքավոր միավորի գողության մեջ։

Վերոնշյալ բոլոր դրվագները ներկայումս քննվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում։ Իմ կողմից նախաքննությանը տրամադրվել են համապատասխան փաստեր ու վկայություններ։

Այսպիսով, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից ինձ լիովին մեկուսացնելու նպատակադրությունը պայմանավորված էր երեք հիմնական հանգամանքներով՝

Ա․ 2016 թ․ ԱՄՆ փաստաբանական գրասենյակներից մեկի հետ անձնական նամակագրության արդյունքում պարզ դարձավ, որ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության կազմակերպման անվան տակ իբր խոշոր գումար է փոխանցվել թանգարանին, մի բան, որը տեղի չէր ունեցել։ Հետագա նամակագրությունը կասկած առաջացրեց փողերի լվացման հնարավոր գործարքի մասին, որտեղ շահագործվում էր իմ և ՀՑԹԻ անունը։ Հետագա վարկաբեկիչ գործողություններից խուսափելու և անհարկի միջադեպերի մեջ չներքաշվելու համար, 2016 թ․ գարնանը վերոնշյալ նամակագրությունը ներկայացրել եմ ԱՄՆ դեսպանատուն և հայտնել եմ իմ մտավախությունը՝ ՀՑԹԻ անվան տակ փողերի լվացման գործողություն իրականացնելու հավանականության մասին։

Բ․ ԱՄՆ-ում գործուղման մեջ գտնվելու ժամանակ վաղաժամկետ փակվել էր ՀՑԹԻ-ին կցված բանկային մի հաշվեհամար, որը ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրով, հինգ տարի ժամկետով ծառայելու էր թանգարանի կարիքների համար։ Խոսքը գնում է ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարի մասին։ Այս գումարը տնտեսվել էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների ժամանակ՝ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը առանց որևէ հավելյալ գումարի իրագործելու իմ որոշման արդյունքում։

Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ նման խայտառակ քայլերի միջոցով թերևս ցանկացել են վրեժխնդիր լինել՝ իրենց անօրինական գործողություններին իրավական հնչեղություն տալու և հարցաքննվելու համար։

Ըստ ամենայնի, 2017 և 2018 թթ․ Հարություն Մարությանին ամեն գնով ՀՑԹԻ տնօրեն խցկելու փորձերը պայմանավորված էին նաև այդ գումարի անաղմուկ յուրացնելու ձգտումով։ Հիշեցնեմ, որ Հարություն Մարությանը հրաժարվեց համատեղ մամուլի ասուլիս անցկացնել, գումարների անհայտացման ուղին և իմ ստորագրությամբ «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի բնօրինակի անհայտացման փաստը պարզելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների, ոչնչացվել է նաև «ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամի գործադիր տնօրենի ստորագրությամբ պայմանագրի երկրորդ օրինակը ևս։ Այս պնդումը կհերքվի այն պահին, երբ հիմնադրամը մանրամասն տեղեկություններ կներկայացնի 2016թ․ ստորագրված պայմանագրի օրինակի առկայության, բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու և այս գումարի անհայտացման ուղիների մասին։

Ի դեպ, 2018 թ․ մայիսին, ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց երկու շաբաթ առաջ, անանուն էլեկտրոնային նամակներ էի ստանում՝ Հայաստան վերադառնալու դեպքում ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներով։ Հասկանալի է, որ այս գումարը յուրացրած և դրա հետքերը մաքրած ուժերը վախենում էին, որ շատ արագ կտեղեկանամ ու կբարձրաձայնեմ այդ մասին, ուստի իմ Հայաստան վերադառնալը դիտվում էր, մեղմ ասած, խիստ անցանկալի։

Բոլորի համար այժմ պարզ պետք է լինի Արայիկ Հարությունյանի և իր տեղակալի արատավոր գործելաոճի իրական շարժառիթները։

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Ծիծեռնակաբերդում իմ գտնվելը խիստ անցանկալի էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նսեմացուցիչ գործընթացի պարագայում և այդ փուլում թանգարան-ինստիտուտը լռեցնելու լավագույն թեկնածուն դարձավ ազգագրագետ Հարություն Մարությանը, ում երկրորդ փորձից խայտառակ ու ստոր եղանակներով իրականացված ընտրություններով կարգեցին ՀՑԹԻ տնօրեն։ Այս գործում մեծ ջանքեր գործադրեց հանրությանը ոչ անհայտ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որի որդին այդ պահին հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Սա կոռուպցիայի ու թայֆայականության աղաղակող դրսևորում է։

Հարություն Մարությանի առաջ դրվել էր երկու խնդիր․ հնարավորինս քիչ խոսել ցեղասպանության մասին, հանդես չգալ հանրային հայտարարություններով և լռել ու չբարձրաձայնել ՀՑԹԻ-ի հետ առնչություն ունեցող գումարների անհայտացման ու իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման մասին։ Վերջինիս հինգ տարի տևած անփառունակ աշխատաոճի արդյունքում ՀՑԹԻ հեղինկությանն ու վարկանիշին շարունակաբար հասցվեցին լուրջ հարվածներ։ Սրանում մեղքի իր բաժինն ու պատասխանատվությունն ունի նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհուրդը։

Պահանջում եմ ծառայողական հետաքննություն սկսել 2018 թ․ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՑԹԻ տնօրենի և Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունների օրինականության շուրջ՝ հաշվի առնելով վերոնշյալ կոռուպցիոն երևույթներն ու փաստերը։

Նախարարության կողմից նման հետաքննություն չսկսելու պարագայում, հանդես կգամ հայտարարությամբ՝ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, ըստ այդմ, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությանը մեղադրելով հետևյալ անօրինականություններ թույլ տալու մեջ․

Ա․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում և ՀՀ քաղաքացուն չօգտագործված արձակուրդի դիմաց վճարվելիք գումարի երկարաժամկետ անօրինական տնօրինում և շրջանառում։

Բ․ Առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստի կոծկում և հանցակցություն։
Գ․ ՀՑԹԻ և «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի միջև կնքված երկկողմ պայմանագրի բնօրինակի ոչնչացման փաստի կոծկում և հանցակցություն։

Դ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներով և կոռուպցիոն ակնհայտ դրսևորումներով իրականացված ՀՑԹԻ տնօրենի ընտրությունների կազմակերպում։

Ե․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ կասկածելի անցյալ ունեցող և հաստատությանը նյութական վնաս հասցնելու մեջ կասկածվող անձանց ներգրավում, ՀՑԹԻ-ում գողություն կատարելու մեջ կասկածվող անձին «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու համար»։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:46 13/06/2023  |  ՄեկնաբանությունՔրեական գործի շրջանակում հանկարծակի ու անժամանակ «անհայտացած» իմ ձեռագիր ցուցմունքները երեկ հրաշքով հայտնաբերվել են. Հայկ Դեմոյան
13:28 10/06/2023  |  ՄեկնաբանությունՔրեորեն հետապնդելի առնվազն երեք արարք՝ ԿԳՄՍ-ի կատարմամբ. Հայկ Դեմոյան
12:01 31/05/2023  |  ՄեկնաբանությունՈւ՞մ է ապուշի տեղ դնում Հարություն Մարությանը. Հայկ Դեմոյան
12:30 29/05/2023  |  ՄեկնաբանությունԾիծեռնակաբերդի հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վարկաբեկելու գործելաոճը վաղուց քրոնիկ և շարունակական բնույթ է կրում.Հայկ Դեմոյան
11:52 23/04/2023  |  Մեկնաբանություն2018 թ․ դավադրությունը «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» որակելը պետք է լինի քրեորեն պատժելի. Հայկ Դեմոյան
20:10 21/03/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արարատ Միրզոյանը, կարծես, թուրքերենով բարևեց Չավուշօղլուն, ասելով՝ մեհրաբա». Հայկ Դեմոյան
13:21 21/09/2021  |  ՄեկնաբանությունԹույլ մի' տվեք, որ ձեր զավակները մասնակիցը դառնան հայ ժողովրդի պատմության մեջ երբևէ կազմակերպված ամենաամոթալի ու խայտառակ համերգին. Դեմոյան
21:02 03/05/2021  |  ՔաղաքականԹուրքական թունավոր ուժերը մեր նավ են հորդում, այդ անցքերն արագ պետք է փակենք. Հայկ Դեմոյան
15:09 27/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄարդիկ են եկել իշխանության, որոնք փորձում են պայքարել այն ամենի դեմ, ինչն ազգային է. Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրենը կուսակցություն է ստեղծում
09:42 22/01/2021  |  ՄամուլԻնչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]