Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ) 04/18/2024   13:33 Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/18/2024   13:33 Սկսվում է ազատագրական պայքար՝ հանուն հայրենիքի. Մխիթարյան 04/18/2024   13:30 Դատախազությունը պահանջում է բեկանել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի արդարացման դատական ակտը 04/18/2024   13:23 Նիկոլի ասածները կոպեկի արժեք չունեն, կարևորը գործողություններն են. իսկ ինչ է անում՝ նպաստում է Հայաստանը խեղդելուն.Վրթանեսյան 04/18/2024   13:17 Սամվելը փաստացի զրկվեց հանրային խոսքից, իսկ միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Աթանեսյան 04/18/2024   13:13 Գոնե մեր ժողովրդի 50 տոկոսը պետք է էստեղ լինի, որ հասկանա՝ մենք դեմ ենք հողերը հանձնելուն. որ չենք գալիս, մտածում են՝ «օքեյա, էլի կհանձնենք». ակցիայի մասնակից 04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին

«Արարատ Միրզոյանը, կարծես, թուրքերենով բարևեց Չավուշօղլուն, ասելով՝ մեհրաբա». Հայկ Դեմոյան 03/21/2022   20:10  |  ԼՐԱՀՈՍ

«Այս իշխանությունները, որի ներկայացուցիչն է Արարատ Միրզոյանը, չունեն հստակ ինքնություն։ Նրանք, բացարձակապես, զուրկ են որևէ ինքնությունից։ Քամին որ կողմից փչի, այդ ուղղությամբ էլ թեքվում են։ Եթե գիտականորեն բացատրենք այս երևույթը, ապա պետք է նկատենք՝ ցանկացած պատերազմի ընթացքում գոյություն ունի երկու ինքնություն՝ յուրային և հակառակորդ կամ թշնամի։ Հիմա սրանք, իրենց ցուցաբերած վարքով և վարած քաղաքականությամբ չեն զանազանում՝ թուրքն իրենց յուրայի՞նն է, թե՞ թշնամին», - «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

Վերջինս նկատում է՝ երբ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե, ադրբեջանական կողմի առաջադրած հինգը կետերի (իսկ իրականում՝ վերջնագրի) մեջ ինքը, մեծ իմաստով, որևէ անընդունելի բան չի տեսնում, ապա կցանկանայի, որ նա պատասխաներ նաև հետևյալ հարցին՝ այն պատերազմ, որ եղավ իրենց մեղքով, որը հենց իրենք հրահրեցին, որի ընթացքում մենք հազարավոր զոհեր և տասնյակ հազարի հասնող հաշմանդամ և անհետ կորածներ ունեցանք, որի պարտության ճարտարապետները կրկին իրենք են, արդյո՞ք սա յուրայինի՞ թե՞ հակառակորդի կամ թշնամու գործողությունների արդյունքում է եղել. «Թող Արարատ Միրզոյանը բարի լինի հստակ ասել՝ արդյո՞ք յուրայի՞ն են մեզ Թուրքիան և Ադրբեջանը, թե՞թշնամի։ Վստահ եմ՝ նա հարցին չի կարող պատասխանել… Ամենահավանական պատասխանը պետք է լինի՝ հարևան։ Այստեղ չմոռանանք նաև այն դրվագը, երբ Արցախում, պատերազմի արդյունքում թափված արյունը դեռ չչորացած, այս իշխանությունները, հանկարծ, հայտարարեցին, թե Թուրքիայի հետ երկխոսության լավ շանսեր կան։ Սրանց, նույնիսկ, դեկոդավորելու կարիք չկա։ Սրանք ինչ մտածում, անմիջապես բաց տեքստով արտասանում են՝ ջրի երես հանելով այն, ինչ իրենց հրահանգված է անել։ Գիտե՞ք, ինձ այլևս ոչինչ չի մնում ավելացնելու, քան այն, որ հանճարեղ հոգեվերլուծաբան Ֆրեյդն, անգամ, այստեղ անելիք չունի, ամեն ինչ շատ պարզ է…»։

Վերլուծելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մանրամասները՝ Հայկ Դեմոյանը նկատում է՝ իշխանության ներկայացուցիչներն իրենց սպառնալիքին հավատարիմ՝ ում հետ ինչ ուզեն և ինչպես ուզեն կբանակցեն, անում են այն, ինչ ուզում են։

«Ես չգիտեմ, թե ի՞նչ է բանակցել Արարատ Միրզոյանն այնտեղ՝ Թուրքիայի իր կոլեգայի հետ։ Փոխարենը, կարող եմ ֆիքսել արարողակարգային որոշ դրվագներ, որոնք, ի դեպ, նույնքան խոսուն կարող են լինել։ Օրինակ, ինձ խիստ զարմացրեց, երբ առաջին փոխադարձ ձեռքսեղման ընթացքում, Արարատ Միրզոյանը, կարծես, թուրքերով բարևեց Չավուշօղլուն։ Եթե ուշադրությամբ հետևեք նրա շուրթերի շարժումներին, կնկատեք, որ նա, կարծես ասում է «մեհրաբա», ինչը թուրքերենից թարգմանաբար նշանակում է՝ բարև։ Համենայն դեպս, առանց փողկապի ներկայացած Չավուշօղլուն, հաստատ, իրեն հայերենով չէր բարևի։ Սա, նույնպես, հստակ ցուցիչ է՝ քեզ ստորադասելու, էլ չխոսեմ դիվանագիտական արարողակարգային այլ ակնհայտ նվաստացուցիչ խախտումների մասին»։

Հայկ Դեմոյանը նկատում է՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ունեն հստակ ընդգծված սահմանազատումներ՝ ո՞վ է մեր պետության թշնամին, ո՞վ է հակառակորդը, ո՞վ է բարեկամը կամ դաշնակիցը. այս իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բոլորովին հակառակ կերպով են ընկալում.«Օրինակ, սրանց համար ակնհայտ սուտն ու կեղծիքը, եթե, անգամ դա պատմական կեղծիք է, շատ հանգիստ կերպով, կարող է դերերով փոխվել ու դառնալ ճշմարտություն։ Երբ վարչապետը ԱԺ ամբիոնից հպարտորեն հոխորտում է, թե՝ ինչ ուզում, այն էլ բանակցում է, այստեղ սուտը կայանում է նրանում, որ նա նույն կերպ՝ դուխով չի բարձրաձայնում, որ իրենց ինչ հանձնարարում են, այն էլ բանակցում են։ Հիմա, ամեն կողմից հարց են տալիս՝ ի՞նչ է Արարատ Միրզոյանը բանակցել մեր թշնամի պետության ներկայացուցիչ՝ Չավուշօղլու հետ, որի մասին, ոչ ոք ոչինչ չգիտի։ Պատասխանեմ՝ բանակցել է այն, ինչ իրեն հանձնարարել են։ Իսկ հանձնարարել են նրանք, ովքեր իրեն ու իր ինդենտիֆիկացիա , դիրքորոշում և պատվախնդրություն չունեցող թիմին իշխանության են բերել՝ անելու այն, ինչ պետք է անեն։ Այլ կերպ ասած՝ այս իշխանությունն, ընդամենը, գործիքակազմ է»։

Անդրադառնալով ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից՝ հարցի առնչությամբ ունեցած դիրքորոշմանն առ այն, որ Հայաստանը պատրաստ է ներողություն խնդրել Թուրքիայից՝ տարածաշրջանում արյունալի բախումների, հատկապես «ԱՍԱԼԱ»-ի համար, Հայկ Դեմոյանը նկատում է՝ սեփական արժանապատվությունից ցածր է համարում մեկնաբանել տվյալ անձի վերոհիշյալ դիրքորոշումը։

Հարցին՝ ի վերջո, ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ անվտանգային և սահմանային իրավիճակով պայմանավորված, իշխանությունների այսօրինակ վարքագծի պայմաններում, Հայկ Դեմոյանը պատասխանում է՝ զիջվելու է այն ամենն, ինչ, հնարավոր է, այն, ինչ պահանջելու է այս իշխանություններից իրենց հարևան Թուրքիան, ընդ որում, ոչ միայն իր, այլ նաև իր ռազմավարական դաշնակից՝ Ադրբեջանի պետական շահի համար նույնպես.«Իշխանությունների այսօրինակ դիրքորոշումը ենթադրում է շարունակական նսեմացուցիչ և մեծ կատաստրոֆայի նախերգանք հանդիսացող զիջումների մի ամբողջ համալիր պատկեր։ Առաջին զիջումից հետո, Թուրքիան ակնկալելու է երկրորդը, հետո երրորդը և այդպես շարունակ՝ մինչև վերջնականորեն ծնկի կբերի Հայաստանը։ Ինչպես արդեն ասվեց՝ այստեղ աշխատելու է թուրք – ադրբեջանական տանդեմը։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին նոր պատերազմի բռնկման վտանգին, ապա, կարծում եմ լայնամասշտաբ պատերազմ, որպես այդպիսին, չի լինի։ Փոխարենը, կլինեն չընդհատվող տեղային ռազմական սադրանքներ և բախումներ՝ իրենց ուզածը վերցնելու և ազգաբնակչության ու բանակին մշտական լարվածության ու տագնապի մեջ պահելու համար։ Սա նրանց ձեռագիրն է, որը, ինչպես տեսնում ենք, փոփոխության չի ենթարկվում»- ամփոփելով զրույցն, ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 21/03/2022  |  ԼՐԱՀՈՍՁեր անթաքույց հրճվանքն օգնե՞ց, որ գոնե 1 գերի վերադառնա. Արեգնազ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին
18:13 21/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱյնպես չէ, որ ձեր ասելով շուտասելուկի պես տարբեր բաներ պետք է կրկնենք . Արարատ Միրզոյանը խուսափեց ասել՝ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»
17:27 21/03/2022Ստոլկհոլմում Ադրբեջանի ԱԳ նախարարը վերջին պահին մերժել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման առաջարկը
16:57 21/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի կողմից մեզ փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա․ Արարատ Միրզոյան
15:41 21/03/2022  |  ԼՐԱՀՈՍՉավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել սահմանների բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ․ Արարատ Միրզոյան
16:00 20/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս տարի տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան
18:06 18/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. ՀՀ ԱԳ նախարար
21:03 17/03/2022Արարատ Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
23:11 16/03/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հարցով Նիկոլի եւ Արարատի վերջին ստերի մասին նոր ապացույցներ․ Աշոտյան
19:58 16/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Արխիվ

[]