Թեմաներ
Երկուշաբթի 12 / 11 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/11/2023   19:59 Թեհրանն առաջարկել է Պաղեստինի ճակատագրի ինքնորոշման հանրաքվե անցկացնել 12/11/2023   19:50 2 բնակարան, 21 մլն 273 հազար դրամի եկամուտ. նախկին նախարար, Երևանի քաղաքապետի նոր տեղակալը ոչ միայն նոր բնակարան է ձեռք բերել, այլ նաեւ կրիպտոարժույթ է կուտակել 12/11/2023   19:41 COP 29-ը հաջորդ տարի կանցկացվի Ադրբեջանում 12/11/2023   19:36 Գագիկ Խաչատրյանը ներկա չի լինի իրեն կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը. նա շտապօգնությամբ տեղափոխվեց ԲԿ 12/11/2023   19:25 Աննա Հակոբյանն իր ակտիվությամբ վնասում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին. Հարցում 12/11/2023   19:08 Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել շտապօգնության ուղեկցությամբ․ կալանավորման միջնորդության քննարկմանն անվասայլակով էր 12/11/2023   18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը 12/11/2023   18:38 Մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ 12/11/2023   18:35 Մարդուն ուժասպառ անող մթերքները 12/11/2023   18:27 Ռևանշի չգնալու պահանջը ենթադրում է, որ պայմանագրում ամրագրվելու է Հայաստանի զինված ուժերի սահմանափակումը. Քաղաքագետ 12/11/2023   18:14 Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Կատարի Գրան Պրիում 12/11/2023   18:11 Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները զրուցել են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ 12/11/2023   18:09 Ինչպես դուրս գալ «ֆրենդզոնայից» կամ «ուղղակի ընկերոջ» կարգավիճակից, երբ սիրում եք աղջկան. մի քանի խորհուրդ տղաներին մասնագետից 12/11/2023   18:06 Մանասյանը ԵԽ Ֆրանսիայի պատվիրակության նախագահի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր 12/11/2023   17:45 ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել 12/11/2023   17:39 Չկա խաղաղության պայմանագիր. կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով 12/11/2023   17:27 Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 12/11/2023   17:19 Դատախազը պահանջում է կրկին կալանավորել Գագիկ Խաչատրյանին 12/11/2023   17:07 Հայաստանում իրավիճակը պահանջում է ԵՄ-ի ուժեղ աջակցությունը․ Բորել 12/11/2023   16:59 Փաշինյանը սարսափում է Վանեցյանից եւ ցույց դնում իր իսկ անձի նկատմամբ արհամարհանքը 12/11/2023   16:53 «Մենք կանք». Արցախի հանդեպ կարոտն ու կանչը արցախցի արտիստներին բերել էին բեմ 12/11/2023   16:53 Հայրը որդու օժանդակությամբ իրացրել է շուրջ 1 կգ սինթետիկ թմրամիջոցի մի մասը 12/11/2023   16:37 Հայտարարությունը տարածեցին, իսկ թե 32 գերին, ի վերջո, երբ կտեղափոխվեն հայրենիք՝ լռում են 12/11/2023   16:28 Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները 12/11/2023   16:26 Ադրբեջանում ՌԴ քաղաքացի է ինքնասպան եղել 12/11/2023   16:22 Ջեյհուն Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը 12/11/2023   16:15 Միրզոյանը Բրյուսելում խոսել է է ՀՀ-ում ժողովրդավարական ձեռքբերումների մասին 12/11/2023   16:09 Ռուսաստանի ԿԸՀ-ն ծանուցում է ստացել նախագահական ընտրություններում Պուտինի առաջադրման մասին 12/11/2023   15:53 Փաշինյանին 57 տարեկան կնոջի՞ց են պաշտպանում, ինչի են սև բերետավորների բերել. ժողովրդի վրա քթած ունեն. ակցիայի մասնակից (տեսանյութ) 12/11/2023   15:52 Թուրքական լիրայի անկումը հասել է պատմական մինիմումի 12/11/2023   15:49 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարին 12/11/2023   15:35 Ապօրինի 700 հոր կա, որոնց ջրերը կորում են, այս հարցը լուծելու փոխարեն տնտեսավարողի ջուրն են կտրում 12/11/2023   15:33 Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում 12/11/2023   15:29 Ստամբուլում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել 12/11/2023   15:29 Նոր երկրաշարժ՝ Կասպից ծովում 12/11/2023   15:19 Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան 12/11/2023   15:09 Իրանը արձագանքել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ 12/11/2023   14:54 ՌԴ-ն հետաքննում է Ղրիմում և Սևաստոպոլում պաշտոնյաների սպանության փորձերը 12/11/2023   14:49 Գործընթացի վերջում 32 գերիները չեն, մնացածն էլ են գալու, բայց խաղաղության վերջնակետը լինելու է դեմարկացիան, դելիմիտացան․ ՔՊ-ական պատգամավոր 12/11/2023   14:33 Ռուսական հետախուզությունը հայտնել է Զելենսկուն փոխարինելու Արևմուտքի ծրագրերի մասին. ո՞վ կարող է փոխարինել նրան 12/11/2023   14:13 Արկադյա Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած 12/11/2023   13:58 Բայդենը Զելենսկուն վաղը հրավիրել է Սպիտակ տուն 12/11/2023   13:57 Խաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու. Պապոյան 12/11/2023   13:50 Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում 12/11/2023   13:40 Արցախցիների իրավունքներն ապահովելու պահանջով նամակ՝ ՄԱԿ գրասենյակին 12/11/2023   13:30 Դեկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն, կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի հրապարակ հատվածի երթևեկությունը 12/11/2023   13:19 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 12/11/2023   13:19 Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան 12/11/2023   13:09 Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը 12/11/2023   13:04 16-ամյա պատանին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացուն
12/09/2023   21:12 Թմրամիջոցի ազդեցության տակ գտնվող վարորդը հարվածել է Վանեցյանի որդու մեքենային. Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 12/09/2023   21:06 «Տղայական ռազբորկաներ», որոնք կյանք են արժենում. ով է պատասխանատու դեռահասների վարքի համար․ Sputnik Արմենիա 12/10/2023   01:20 Ստիպված եմ հերքել նիկոլյան ժամանակների տխմարությունները. Սոս Հակոբյան 12/10/2023   21:16 Բժիշկները նախազգուշացրել են սրտի համար Օմեգա -3 հավելումների վտանգների մասին 12/11/2023   15:29 Նոր երկրաշարժ՝ Կասպից ծովում 12/11/2023   11:06 Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կարաս» թոնրատան հետնամասում գտնվող զբոսայգում հայտնաբերվել են պարկուճներ.shamshyan.com 12/11/2023   13:19 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 12/11/2023   11:13 Առցանց տաքսիների վարորդները ամեն պատվերից 2-3% տուրք են վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Թունյան 12/11/2023   10:53 Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան․ Անդրեասյան 12/10/2023   19:55 Նոր վարակը գրոհել է Բաքուն. կան մահվան դեպքեր. Թշնամու մասին պետք է իմանալ ամեն ինչ, բաց մի թողեք հետաքրքիր լուրերը (տեսանյութ) 12/11/2023   12:10 49-ամյա տղամարդը 1 օր անց հիվանդանոցում մահացել է 12/09/2023   20:29 «Բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո․ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը»․ Արցախի քաղաքական և քաղաքացիական ուժերի ուղերձը 12/11/2023   14:33 Ռուսական հետախուզությունը հայտնել է Զելենսկուն փոխարինելու Արևմուտքի ծրագրերի մասին. ո՞վ կարող է փոխարինել նրան 12/11/2023   15:52 Թուրքական լիրայի անկումը հասել է պատմական մինիմումի 12/09/2023   22:34 Ադրբեջանն Արցախի դիմաց գին ունի վճարելու, դա Ռուսաստան-Իրան երկաթգիծն է, որը Ռուսաստանի ու Իրանի համար կենսական է, սակայն դրան դեմ է Միացյալ Նահանգները. քաղաքագետ 12/10/2023   12:19 13-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել 12/11/2023   18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը 12/09/2023   23:34 ԱՄՆ նախագահի որդին հայտարարել է, թե իրեն ցանկանում են սպանել 12/10/2023   11:13 Գեղարքունիքի մարզում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն. shamshyan.com 12/10/2023   21:27 Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց. Նիկոլ Փաշինյան 06/09/2023   16:25  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Արդի հարցերի շուրջ բարձր մակարդակով մտքերի փոխանակումը հնարավորություն է տալիս ոչ միայն «ձեռքը զարկերակին պահել» և բացահայտել մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, այլև համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ մեր երկրների կայուն զարգացման։

Վերադառնալով քննարկման անմիջական թեմային՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ։

Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը։

Այս համատեքստում քննարկման հետաքրքիր թեմա եմ համարում նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Գործընկերներ,

Նշեմ, որ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը ։

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ,

Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից:

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

07:54 09/06/2023  |  ՄամուլՀանձնաժողով են ստեղծել, բայց չի գործում. «Ժողովուրդ»
07:50 09/06/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան խորհրդարան. «Ժողովուրդ»
15:42 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
08:26 08/06/2023  |  ՄամուլՎարչապետի աշխատակազմը՝ մեկ անձից գնումների մեծ սիրահար. «Ժողովուրդ»
18:35 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՀամակարգային աշխատանք ենք տանում Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ, դա բոլորի շահերից է բխում. Միշուստին
18:12 07/06/2023  |  ԱնցուդարձԱննա Հակոբյանը Բրյուսելում էր, Փաշինյանը Սոչի է գնացել Արփիի հետ (լուսանկար)
16:51 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. դա շատ է օգնում տնտեսությանը (տեսանյութ)
18:49 06/06/2023  |  ՎերլուծություններԱսպարեզը պետության բացառիկ կարևորությունը գիտակցող ուժերինն ու անհատներինն է
17:38 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am
16:29 06/06/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]