Թեմաներ
Հինգշաբթի 12 / 07 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/07/2023   11:51 Սոթքի բաց հանքի աշխատողներն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ 12/07/2023   11:40 Կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ 12/07/2023   11:35 Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր. Թադեւոս Ավետիսյան 12/07/2023   11:31 Հաճախ տրվող հարցեր՝ Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ 12/07/2023   11:18 Ինչ է քննարկում կառավարությունը այսօրվա նիստում. ուղիղ 12/07/2023   11:18 Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան 12/07/2023   11:11 Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում 12/07/2023   11:02 Բաքվում մեկնարկել է գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանի գործով հերթական դատական նիստը 12/07/2023   10:59 Հրազդանի կիրճում վնասվել է կոյուղագիծ, հողաքարային զանգվածը ծածկել է փողոցը 12/07/2023   10:49 Քրիստինեն վնասված է պատճառել հարևան Նունեին. ծեծկռտուքի պատճառը եղել են ավելները.shamshyan.com 12/07/2023   10:40 ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը 12/07/2023   10:19 1988 թ. դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, դրա համար մարդկանց մոտ մտավախություն կա, որ եթե ձմռանը տաք է, երկրաշարժ է լինելու. Սուրենյան 12/07/2023   09:13 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի տարբեր բնակավայրերում 12/07/2023   08:32 Ալավերդուց անցան Գյումրուն․ «Հրապարակ» 12/07/2023   08:30 ՔՊ-ական զանգվածը Հայկուհի Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացնում․«Հրապարակ» 12/07/2023   08:26 Փաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ» 12/07/2023   08:23 Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին․«Հրապարակ» 12/07/2023   08:05 Ինչու էին ՔՊ-ականներն ագրեսիվ. հանձնաժողովի անդամի ընտրությունը՝ այսօր. «Ժողովուրդ» 12/07/2023   07:59 «Ապօրինի մոտեցում է, ինչն էլ համեմվում է քրեական դատավարության նորմերի կոպիտ ոտնահարմամբ»․ «Փաստ» 12/07/2023   07:53 Իրավապահ մարմինները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ» 12/07/2023   07:50 Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել․ «Փաստ» 12/07/2023   07:47 Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ» 12/07/2023   07:43 Ով այնպիսի սուտ ասի, որ...․ «Փաստ» 12/06/2023   23:53 Վրաերթ՝ Խանջյան փողոցում 12/06/2023   23:38 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/06/2023   23:21 Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը 12/06/2023   23:02 G7-ի երկրները Իրանին կոչ են արել դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը 12/06/2023   22:45 Բախվել են «BMW» և «KamAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կա մեկ զոհ և մեկ տուժած 12/06/2023   22:34 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/06/2023   22:15 Բայդենը Կոնգրեսին կոչ է արել շտապ հաստատել Ուկրաինայի համար միջոցների մասին հարցումը 12/06/2023   21:54 Ոչ ոք չի կարող մեզ հաղթել, եթե մենք մեզ չպարտվենք. Բագրատ Սրբազան 12/06/2023   21:36 Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը բանակցություններ են սկսել 12/06/2023   21:21 Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 12/06/2023   21:07 Ավտոկայանատեղիների 2023թ. տարեկան վճարները կգործեն մինչև դեկտեմբերի 31-ը․ Երևանի քաղաքապետարան 12/06/2023   20:55 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 12/06/2023   20:46 Երեխաները գիշերները չէին քնում, ասում էին՝ բա որ քնենք, ադրբեջանցիները մտնեն ու բոլորիս կոտորե՞ն․ բռնի տեղահանված բազմազավակ մայր 12/06/2023   20:33 Ադրբեջանցու կողմից սպանված ԶՊՄԿ պահնորդի ընտանիքը պնդում է՝ Ախունդովը ոչ թե գերի է, այլ՝ հանցագործ, նրան չի կարելի գերիների հետ փոխանակել և փոխանցել Ադրբեջանին 12/06/2023   20:25 ՔՊ-ն գիտակցում է, որ կորցրել է իր վարկանիշը եւ փորձում է համայնքներում վերահսկողությունը պահպանել, բայց 2024-ի ընտրություններում դա էլ չի փրկի. Քաղտեխնոլոգ 12/06/2023   20:17 Բաքվի վարչախմբի պարագլխի քաղաքականության բնույթը՝ արևելյան չարչու «մարտավարությունն» է․ Ոսկանյան 12/06/2023   20:05 Մհեր Գրիգորյանը խուսափեց պատասխանել՝ Հայաստանը պահանջում է արդյոք, որ Ադրբեջանը հետ քաշի իր զորքն օկուպացրած տարածքներից. ասելիք չուներ (տեսանյութ) 12/06/2023   19:50 «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է 12/06/2023   19:34 28-ամյա կինը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 29-ամյա տղամարդուն 12/06/2023   19:18 Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել (տեսանյութ) 12/06/2023   19:08 Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են հուղարկավորել գործող աշխարհակարգը՝ ուժի կիրառումը դարձնելով խնդիրների լուծման ճանապարհ․Արա Պողոսյան 12/06/2023   18:55 Չեմ հավատում, որ տեղեկատվություն չեք փորձել ստանալ 1 տոննա կոկաինի գործով. Խամոյանը Փաշինյանին 12/06/2023   18:28 Դատախազի հետ ամեն ինչ նորմալ ա՞. երբ, երեկ 20 րոպե ընթերցում էր երկորրդ նախագահի որդու ապօրինի գույքը, նրա առողջականը վատացավ.Վահագն Ալեքսանյան 12/06/2023   18:25 Դասագրքերում սխալների և անճշտությունների վերաբերյալ ստացված արձագանքների հիման վրա տեխնիկական և բովանդակային լրամշակումներ կարվեն. ԿԳՄՍ նախարար 12/06/2023   18:09 Արցախում տեղի ուենցած վերջին ողբերգության հետևանքով քանի հոգի է զոհվել, աշխատանք տարվու՞մ էդա ճշտելու համար. Գեղամ Նազարյան 12/06/2023   18:09 ՔՊ-ական 25 պատգամավորի վերաբերյալ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել․ ինչու են ՔՊ-ականները կանխատրամադրված Հարությունյանի նկատմամբ 12/06/2023   17:59 Հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
12/05/2023   23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս 12/05/2023   22:01 Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել 12/05/2023   14:55 Արեն Մկրտչյանին կտամ էդ իմ ստացած 36 հազար դրամը, եթե իհարկե ինքը կարողա ապրի դրանով. ալավերդցի 12/07/2023   09:13 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշի տարբեր բնակավայրերում 12/05/2023   14:01 Սպասվում են տեղումներ, մառախուղ, առանձին վայերում՝ քամու ուժգնացում 12/05/2023   20:14 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոսը Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն փողերի լվացման հոտ է գալիս, այլև՝ ազգային անվտանգության խնդիրներ կան․ Ֆանյան 12/06/2023   13:01 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման 12/06/2023   10:29 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հնդիկ է հանկարծամահ եղել. shamshyan.com 12/06/2023   17:59 Հարց եմ տալիս, կոնկրետ պատասխանեք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 12/05/2023   19:10 Միայն հիշում եմ, որ վատ էի զգում, հետոն չեմ հիշում․ ուշքի եմ եկել հիվանդանոցում՝ երրորդ օրը․ բռնի տեղահանվածը մեքենայով գլորվել է ձորը 12/06/2023   12:53 Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում ուժ չէին գործադրի Արցախում և որոնք են արցախցիների բնակվելու պայմանները 12/06/2023   08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ» 12/06/2023   10:54 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ 12/05/2023   23:36 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/05/2023   21:20 38-ամյա տղամարդը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 12/06/2023   16:14 Երեխան շան կծոցներից չի մահացել․ ՔԿ 12/06/2023   15:36 Բաքուն պատրաստակամ է, Երևանը՝ ոչ. Զախարովայի գնահատականը 12/06/2023   08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ» 12/06/2023   14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն 12/06/2023   12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է

Շրջափակված Արցախում տիկնիկավար Արմենի ու հայրենադարձված Շանթի ջանքերով «Բարեկենդանը» շունչ առել ու գյուղեգյուղ շրջում է 06/09/2023   20:18  |  Կյանքն՝ Արցախում

Թումանյանի Բարեկենդանը, բայց արցախյան բարբառով, արդեն հինգերորդ օրն է ՝ «շրջում է» արցախյան գյուղերով։ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված «Ծիլ» տիկնիկային ստուդիայի սաներն օրական երկու գյուղի փոքրիկների ուրախություն ու ժպիտներ են պարգևում։ Մարտունու շրջանի ութ գյուղում արդեն հյուրընկալվել են ներկայացման հերոսները։

Տիկնիկային ստուդիայի հիմնադիր Արմեն Գաբրիելյանը շեշտում է՝ պատերազմի հիշողություններից, շրջափակման ծանր զգացողությունից երեխաներին թեկուզ կես ժամով կտրելու հարցում տիկնիկները շատ են օգնում։ Փոքրիկ հանդիսատեսների հիացած աչուկներն ու զրնգուն ծիծաղն են լավագույնս վկայում դրա մասին։

Շուշիիում ծնված ու մեծացած Արմենը տիկնիկավար է, 6 տարեկանից բեմում է։ Ասում է՝ սեփական ստուդիան ունենալու մասին վաղուց է երազում․ երազանքը կյանքի կոչելու որոշումը կայացրել է պատերազմից կարճ ժամանակ անց։

«Պատերազմից հետո կարիք կար մարդկանց միջից հանել այն սթրեսը, ապրումները, որոնք ունեցել են, հիմա էլ ունեն։ Հեքիաթը, տիկնիկային թերապիան օգնում են դրան։ Իհարկե, առաջին հերթին փոքրիկներն ունեն դրա կարիքը, բայց հասուն մարդիկ էլ այս անվերջանալի անորոշության, սթրեսի մեջ ապրելով՝ կարիք ունեն թեկուզ մի քանի րոպեով լիցքաթափվելու, ծիծաղելու․․․ Ես սա ասում եմ, նախ և առաջ, որպես տունս, միջավայրս կորցրած մարդ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անկեղծանում է Արմենն ու հավելում՝ ժպիտներն ու վճռականությունը, որ տեսնում է հանդիսատեսի աչքերում, լավագույն նվերն է իր համար։

«Բերակենդանը» գյուղեր հասցնել, մարդկանց անկեղծ ժպիտներ պարգևել «Ծիլ»-ի սաներին հաջողվում է ԱՄՆ-ից Արցախ տեղափոխված Շանթ Չարշաֆճեանի ու Սփյուռքի մեր այն հայրենակիցների շնորհիվ, ովքեր գումար են փոխանցում Շանթի բացած «Լորիկ» հիմնադրամին։

«Գաղափարը կար, բայց գումար չկար։ Ու քանի որ գիտեի Շանթի հայրենանվեր գործերի մասին, դիմեցի նրան, ինքն էլ ողջունեց մտահղացումս ու աջակցեց, որպեսզի հնարավորություն ունենանք շրջել Արցախի գյուղերով և ժպիտներ պարգևել գյուղացիներին։ Ստուդիան 50 սան ունի, ու նրանց մի մասը մեզ հետ հիմա շրջում են գյուղեգյուղ․ մեկը լուսանկարում է, մյուսը երաժշտական մասն է ապահովում․․․»,-ասում է Արմենը։

Արցախի ամեն մի գյուղ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանա․ դա Շանթի համոզմունքն է։ Ասում է՝ ցանկացած նախաձեռնություն պետք է հասնի նաև գյուղեր, որպեսզի չանտեսվի գյուղացին, միշտ պահվի առաջնագիծը՝ նաև այնտեղ ապրելով։

«Ես խիստ դեմ եմ նրան, որ ամեն ինչ կենտրոնացվի Ստեփանակերտում․ տներ են կառուցում հիմնականում այնտեղ։ Առաջնահերթ գյուղերում պետք է բնակարանաշինական ծրագրեր իրականացվեն։ Շատ կարևոր է, որ տեղում գան ծրագրեր անեն։ Այս շրջագայությունների ընթացքում նաև շփվում ենք միմյանց հետ, մարդիկ կարողանում են կիսվել։ Բացի այդ, տեսնում ենք, ցույց ենք տալիս, որ այսինչ գյուղն առաջնագծում է, ազերին երևացող դիմացի բլուրին է և այլն։ Արցախն այստեղ ապրող մարդիկ ենք՝ նախ և առաջ։ Միայն քարտեզի վրա ու բառերով չպիտի ճանաչենք Արցախը, այլ այստեղ ապրող մարդկանցով։ Նաև աշխարհին պետք է ցույց տալ, որ մարդիկ այստեղ ապրում են, ժպտում են, ու պիտի շարունակեն ապրել ու ժպտալ․․․»,-շեշտում է Շանթը։

Տիկնիկային ներկայացումներով ուրախություն ու լիաթոք ծիծաղ են պարգևում ոչ միայն երեխաներին։ Շանթը նշում է՝ սպիտակաշենցի 80 տարեկան մի տատիկ ներկայացման ամբողջ ընթացքում ժպտում էր․․․

«Սպիտակաշենում մի տատիկ անդադար կժպտար ու կխնդար․․․ Բոլորը՝ մեծ, թե փոքր, համակ ուշադրությամբ նայում էին ամբողջ ներկայացումը, ու այդպես բոլոր գյուղերում էր, որտեղ եղել ենք։ Նաև կարևոր է, որ արցախյան բարբառով է բեմադրությունը, իսկ գորգը, որ բերվել է թանգարանից, 14-15-րդ դարերի գորգ է․․․»,-նշում է Շանթը և հավելում՝ ներկայացման վերջում երեխաներն ավանդական խաղեր են խաղում՝ թույլ չտալով, որ մոռացվեն դրանք։

Արմենն ու թատրոնի սաներն առայժմ Մարտունու գյուղերով կշրջագայեն։ Ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ գտնվելու դեպքում՝ նաև Արցախի մնացած գյուղերում կլինեն։ Շանթն ասում է՝ ցանկությունը շատ մեծ է ամբողջ Արցախով մեկ բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու, բայց ծրագրերը հասցնում են իրականացնել դեռևս Մարտունու շրջանում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:07 09/06/2023  |  ԼՐԱՀՈՍ«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հայտարարություն է տարածել ի սատարումն Արցախի Հանրապետության
12:41 09/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում մեկնարկել են միասնական քննությունները
11:48 09/06/2023  |  ՄեկնաբանությունԱրցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Առաջին
21:39 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍՌուս խաղաղապահների ավտոշարասյունով Ստեփանակերտ Է հասցվել 289,6 տոննա մարդասիրական օգնություն
21:11 08/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ԱՀ ՊԲ
10:45 08/06/2023  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱդրբեջանի ԶՈՒ-ն Արցախի ուղղությամբ հրաձգային զինատեսակներ է կիրառել. ՊԲ
08:13 08/06/2023  |  ՄամուլՀակաարցախյան հերթական «օպերացիան»․ «Փաստ»
22:27 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՊԲ
21:02 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում. Միխայել Ռոթ
20:47 07/06/2023  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]