ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա․ ՀՀ ՄԻՊ 06/07/2023 19:13 | ԼՐԱՀՈՍ

ՄԻՊ գրասենյակը ներկայացնում է Անահիտ Մանասյանի անդրադարձն ադրբեջանական ԶԼՄ-ներով հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածման վերաբերյալ․
«Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։
Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։
Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:
Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։
Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/30/2023 18:07 Արցախից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում
- 09/30/2023 17:41 Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում․ Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել
- 09/30/2023 16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան
- 09/30/2023 14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/30/2023 00:23 ՃՏՊ՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
- 09/29/2023 23:59 Սյունիքում վարորդը մեքենայով բախվել է ավտոբուսին. վիրավոր երեխաները հիվանդանոցում են. shamshyan.com
- 09/29/2023 22:18 Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
- 09/29/2023 17:03 15-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)