ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիայի կառավարության կազմում ազգայնականների ներգրավվածութությունն արդեն համատարած բնույթ կրեց, Թուրքիայի նվաճողական պլանները չեն շրջանցելու նաև Հայաստանը. թուրքագետ 06/06/2023 20:43 | Քաղաքական

«Էրդողանի վերջին նշանակումները ցույց են տալիս, որ նա շատ լուրջ և, միաժամանակ, վտանգավոր ծրագրեր ունի։ Նախարարների նոր կազմված կաբինետը հետաքրքիր է նրանով, որ իր որակով խիստ տարբերվում է նախորդներից։ Այստեղ բոլորն իրենց մասնագիտությունների վարպետներն են, ամենալավ պատրաստված մասնագետները, ընդ որում՝ պատրաստված եվրոպական ամենատարբեր երկրների լավագույն բուհերում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը, վերընտրվելուց հետո, բավականին ուշագրավ մոտեցում է որդեգրել նոր Կառավարության կազմն ընտրելիս՝ այնտեղ ընդգրկվելով, մեծամասնությամբ, ընդգծված ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչների։ Նրանցից ոմանք աչքի են ընկնում նաև հայատյաց հայացքներով։ Օրինակ, էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար է նշանակվել Թուրքիայում որոշումների կայացման հարցում նշանակալից դեր ունեցող Իբրահիմ Քալինը։ Նա առաջիններից մեկն էր, որը 44-օրյա պատերազմից հետո խոսեց Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» մասին։
Նույն անձը 2021թ. փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանն իր արձագանքով փաստացի փորձ կատարեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին տեղեկացրել էր իրանագետ Վարդան Ոսկանյանն՝ իր տելեգրամյան ալիքում։
Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքագիտական առումներով, էրդողանը չափազանց ուժեղ կազմ է հավաքել և պատահական չէր նրա այն հայտարարությունը, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 200- ամյակը (այս տարի, հոկտեմբերի 29-ին լրանում է ԹՀ-ի հիմնադրման 100 ամյակը. հեղ.) կոչվելու է «Թուրքական հարյուրամյակ».«Սրանով նա, ըստ էության, հայտարարեց, որ առաջիկա տարիներին Թուրքիան ավելի հզորանալու և ընդլայնելու է իր սահմանները, և նրա ընտրած երիտասարդ ու պրոֆեսիոնալ կադրային քաղաքականությունը, հենց, դրա մասին է վկայում։ Առաջիկա երկու տարիները, հատկապես, Թուրքիայի համար խիստ էական նշանակություն են ունենալու, իսկ Հայաստանի համար՝ խիստ վտանգավոր, սրան պետք է պատրաստ լինել։ Համենայն դեպս, էրդողանի՝ այս պահին ունեցած առողջությունն այսքանին, հաստատ, կձգի, թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը»,-ասում է թուրքագետը։
Բանախոսն ընդգծում է՝ Էրդողանը երազանք ունի ղեկավարի կարգավիճակում ընդունել Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100 ամյակը։ Հետևաբար չի բացառվում, որ հոկտեմբերին թուրքական կողմն իր ազգային տոնը նշի, ասենք, ռազմական ագրեսիայի կիրառմամբ, որը չի բացառվում գործադրվի, հենց, Հայաստանի Հանրապետության նկատմամբ. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան սիրում է իր ազգային տոները նշել ռազմական ագրեսիաների իրականացման տեսքով՝ համադրելով դրանք պետության համար հիշարժան թվականների կամ իրադարձությունների հետ։ Այդպես էր ընտրվել նաև այնտեղ անցկացվող նախագահական վերջին ընտրությունների օրը, որն Էրդողանը, չնայած ավերիչ երկրաշարժի թողած հետևանքներին, փոփոխության չենթարկեց։ Հետևաբար, անհերքելի է, որ առաջիկա մի քանի տարիները Թուրքիայի համար հատկանշական են լինելու, իսկ վերջինիս հարևանների համար՝ խիստ վտանգավոր՝ հաշվի առնելով թուրքական նվաճողական քաղաքականության միտումը»։
Անդրադառնալով Էրդողանի որդեգրած կադրային քաղաքականության թեմային՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ խիստ հատկանշական է նրա կողմից, հատկապես, արտգործնախարարի նշանակումը։ Երկրի ամենակարևոր մարդկանցից մեկը՝ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության նախկին պետը, որ տիրապետում է այդ երկրի բոլոր գաղտնիքներին և, կարելի է ասել, իր կարևորությամբ՝ էրդողանից հետո երկրորդ մարդն է, դարձել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար։
Ըստ բանախոսի՝ հատկանշական է եղել նաև՝ Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարի՝ Էրդողանի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինի նշանակումը.«Չնայած նա, առավելապես, կրոնական թեքումով պրոֆեսոր է և նրա մասնագիտացումը իսլամական կրոնական ուսմունքի թեքումով է, այնուամենյանիվ, թուրքական ներքաղաքական կյանքում նա հայտնի է որպես ծայրահեղ ազգայնական ջիղ ունեցող քաղաքական գործիչներից մեկը»։
Հաղթահարելով տեղական ինքնակառավարման ընտրությունների բերած դժվարությունները (Թուրքիայում դրանք տեղի կունենան 2024 թվականին.- հեղ.) և այդ պաշտոններում, ևս նշանակելով իրեն հավատարիմ անձանց, Էրդողանին, այլևս, ոչ մի խոչընդոտ չի խանգարի, մեծ թափով անցնելու Թուրանական ծրագրի իրականացմանը, որը, նույնպես, վերջինիս սուլթանական նկրտումները բավարարելուն միտված ձգտումներից մեկն է, ասում է թուրքագետը և հավելում՝ Էրդղանն այս անգամ, ծայրահեղ ազգայնականներից բաղկացած վարչախումբ է հավաքել շուրջը, որտեղ քիչ չեն նաև այդ երկրում գործող «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները։
«Նախագահի թեկնածու Սինան Օհանը, որ հավաքելով, ընդամենը, 5 տոկոս ձայն, դուրս մնաց երկրորդ փուլի ընտրություններից, սակայն, հետագայում միացավ Էրդողանին՝ տալով նրան իր հավաքած ձայները, «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման հայտնի անդամ է, բացի սա, նա ինքն իրեն հայտարարել է որպես քեմալական նացիոնալիստ։ Ընտրությունների անցկացման առաջին փուլի ընթացքում, նա մի քանի անգամ անթաքուց կերպով շեշտել է այդ փաստը, միաժամանակ հայտարարելով՝ լինելով քեմալական նացիոնալիստներ, հենց իրենք են որոշելու նախագահական երկրորդ փուլի ելքը, ինչն, ի դեպ, այդպես էլ եղավ։ Չմոռանանք նաև թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին՝ Դևլեթ Բահչելին, ով «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարն է և Էրդողանի հետ կառավարության կազմում կոալիցիա կազմած կուսակցություններից մեկը։ Այնպես որ, ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության և էրդողանի համագործակցության արմատները շատ հին պատմություն ունեն։ Այլ հարց է, որ այս ընտրությունների արդյունքում կազմավորված թուրքական Կառավարության կազմում ազգայնականների ներգրավվածութությունն, արդեն, անթաքույց և համատարած բնույթ կրեց և սա, մեկ անգամ ևս կրկնեմ, կապված է առաջիկա տարիներին՝ Թուրքիայի որդեգրած ագրեսիվ և նվաճողական պլաններով, որը չի շրջանցելու նաև Հայաստանը»,- մանրամասնում է Տիրան Լոքմագյոզյանը։
«Քաղաքական զարգացումները Թուրքիայում առավել վտանգավոր են դառնում այդ պետության սահմանակից երկրների համար։ Հավանաբար, սա Էրդողանի վերջին նախագահության տարիներն են։ Եթե, անգամ, նրան հաջողվի լիարժեք ղեկավարել նախատեսված 5 տարիները, ինչը խիստ կասկածելի, պայմանավորված վերջինիս առողջական վիճակով, ապա նա առաջիկա երկու տարիների ընթացքում կներդնի իր ուժերի և հնարավորությունների մաքսիմումը՝ կյանքի կոչելու «Մեծ Թուրան»-ի՝ մեզ համար կործանարար նախագիծը։ Էրդողանը լավ է գիտակցումը, որ ժամանակն իր դեմ է աշխատում, այն գնալով նվազում է իր համար, նվազեցնելով նաև այն հնարավորությունները, որին ձգտում է հասնել ինքը՝ որպես Թուրքիայի Հանրապետության նվաճող տիրակալ, որով էլ ցանկանում է պատմության գիրկն անցնել այս մարդը»,- ամփոփելով զրույցն, ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/26/2023 08:34 Պաշտոնական դրամաշնորհները նվազել են. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:31 Դուք մենակ փող աշխատելո՞ւ համար եք․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:27 Արցախը կհանձնեն՝ հանգիստ կապրե՞ն․ «Հրապարակ»
- 09/26/2023 08:24 ՔՊ-ականները սկսել են վերևից հրահանգներ ստանալ. «Ժողովուրդ»
- 09/26/2023 08:22 ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում․«Հրապարակ»
- 09/26/2023 08:15 Նոր մեղավորներ է փորձում «նշանակել». «Փաստ»
- 09/26/2023 08:08 Հովիկ Աղազարյանը կեղծ ցուցմունք է տվել. նա հայհոյել է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/26/2023 12:40 Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ կարդում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց պատմությունները. Հենրիխ Մխիթարյան
- 09/25/2023 17:56 Այսօր բոլոր նրանց փոխարեն, ովքեր փակված են, հրապարակում ձայն են բարձրացնելու հազարավոր այլ գիտակից ու չնահանջող մարդիկ․ Սիրուշո
- 09/25/2023 17:10 Արի հրապարակ, որ Երևանը խրամատ չդառնա.Անդրանիկ Թեւանյան
- 09/25/2023 15:50 Ներում չկա, մինչև ներքին թշնամիները չպատժվեն դաժանագույն եղանակով, մենք ապրելու իրավունք չունենք.Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
- 09/25/2023 23:58 ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
- 09/25/2023 18:33 Շիրակի մարզում տղամարդը էլեկտրասյան վրա աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. shamshyan.com
- 09/24/2023 09:35 Մետրոպոլիտենի դռները փակ են. այսօր չի աշխատելու
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)