Թեմաներ
Կիրակի 05 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/28/2023   10:27 Պետք է թարմ պահենք մեր պատմական հիշողությունը, հպարտանանք անցյալի մեր հաղթանակներով, ձգտենք անխախտ սահմաններով հայրենիք ժառանգել մեր երեխաներին. Ծառուկյան 05/28/2023   10:22 ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիրում է, լրագրողներին և քաղաքացիներին թույլ չեն տալիս մոտենալ 05/28/2023   10:18 Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության ապագայի համար․ Արայիկ Հարությունյան 05/28/2023   10:13 Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը․ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ 05/28/2023   10:02 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով 05/27/2023   22:03 Մենք պարտվում և կորցնում ենք՝ խայտառակվելով, այլ ոչ թե գոնե պատվով. բանակում գրեթե ամենօրյա ռեժիմով արձանագրվող մահվան, վիրավորման, գերավարման դեպքեր․ Սենոր Հասրաթյան 05/27/2023   21:45 Ստեփանակերտում  գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը. փլատակների տակից հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին 05/27/2023   21:40 «Իմ հասցեին հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ». Արցախի պետնախարարն առաջիկա օրերին ասուլիս կհրավիրի 05/27/2023   21:25 Ուշադրություն. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են 05/27/2023   21:04 Մասնատված դրոշ՝ ի նշան մասնատված գյուղի. Թաղավարդում խորհրդանշական Վերջին զանգ է եղել. գյուղը մի օր նորից կմիավորվի 05/27/2023   21:02 Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   20:50 Այրվող թղթերը դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն էին․ Ցեղասպանության թանգարան 05/27/2023   20:33 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հնարավոր են համարել պետական պարտքի առաստաղի մոտալուտ բարձրացումը 05/27/2023   20:15 Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ Երևանի Աճառյան փողոցում 05/27/2023   20:08 Կոտայքում վթարի տուժածներից չորսը վերակենդանացման բաժանմունքում են․ 3-ի վիճակը գնահատվում է շատ ծանր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր․ ԲԿ 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/27/2023   19:40 Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով՝ շուրջ 15-20 հոգու ներկայությամբ․ Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել (տեսանյութ) 05/27/2023   19:28 «Եվ նման․․․բառադի երկրում գոյություն ունի պաշտպանության նախարա՞ր»․ Ավետիք Իշխանյան 05/27/2023   19:12 Երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումն Ադրբեջանի կողմից՝ պարտավորություններից շեղվելու հերթական փորձ է. ԱԳՆ 05/27/2023   18:58 Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից․ Աբրահամյան 05/27/2023   18:42 Ինքնապաշտպանության համար զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում. Սյունիքի մարզպետ 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   18:17 Ո՞րն է Ադրբեջանի շահերի ոտնահարման իմաստը․ Հայաստանին հաճոյանալը, թե՞ Արևմուտքի երկրներին․Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին 05/27/2023   17:57 Փհուկետ կղզու մոտ ծովում կնոջ աչքի առաջ ռուսաստանցի տղամարդ է խեղդվել 05/27/2023   17:44 Արցախցու համար ամենամեծ կոչումը իր երկրում ապրելն է․ Արցախի թեմի առաջնորդը՝ շրջանավարտներին 05/27/2023   17:33 Ինչո՞վ են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում․ Աշոտյան 05/27/2023   17:17 Արտաշատ - Գառնի ճանապարհին վթարում տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ 05/27/2023   16:19 Ստեփանակերտում եռյակ տղաներ են ծնվել 05/27/2023   16:01 Ադրբեջանցիներն առևանգել են երկու հայ զինծառայողի (տեսանյութ) 05/27/2023   15:45 Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ ՀՀ ՔԿ 05/27/2023   15:34 Դանակահարություն Շերամի փոցողում. 26-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց 05/27/2023   15:14 Բաքվի բռնապետն այցելել է օկուպացված Քարվաճառ 05/27/2023   14:58 ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը 05/27/2023   14:40 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 05/27/2023   14:23 Ողբերգական վթար Կոտայքում․ կա 1 զոհ, 7 վիրավոր, մահացածն ու վիրավորներից մի քանիսը մրցումների մեկնող ըմբշամարտիկներ են 05/27/2023   14:09 Մոսկվան անպատասխան չի թողնի Ճապոնական պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ 05/27/2023   13:51 ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից առևանգված զինծառայողների անունները 05/27/2023   13:42 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լոնդոն 05/27/2023   13:23 Ադրբեջանը քրեական գործ է հարուցել երկու հայ զինծառայողների դեմ 05/27/2023   13:16 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 05/27/2023   12:54 Ալիեւը Մոսկվայում երկու ասպեկտով ընկավ անհարմար վիճակի մեջ. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/27/2023   12:44 ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին Բաքուն դեռ թույլ չի տվել տեսակցել մայիսի 26-ին գերեվարված հայ զինվորներին 05/27/2023   12:28 Երևանի Սբ. Աննա եկեղեցու բակից մեկնարկել է դարձի ու ապաշխարհության ուխտերթը․ ուղիղ 05/27/2023   12:13 «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 05/27/2023   11:58 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել 05/27/2023   11:43 Վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն էր (տեսանյութ) 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/27/2023   11:21 Փաշինյանն ամեն ինչ կարող էր ասել` բացի այդ հիմարությունից. Պարույր Հայրիկյան (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/27/2023   08:30 «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»
05/26/2023   18:41 Մեծ հավանականություն կա, որ սա Հայաստանի ՎԵՐՋԻՆ վերջին զանգը լինի. Վահե Հովհաննիսյան 05/26/2023   10:38 Կրասնոդարի վրա ԱԹՍ-ներով հարձակում է եղել. ԶԼՄ-ներ 05/26/2023   12:40 194 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի դուռը բացվել է հենց թռիչքի ընթացքում (տեսանյութ) 05/27/2023   08:35 Որդեկորույս ծնողներին էլ պառակտեցին․ «Հրապարակ» 05/26/2023   11:30 33-ամյա տղամարդն ու ընկերը որսորդական ողորկափող հրացաններով կրակոցներ են արձակել, երեք անձ զոհվել է, չորսը՝ վիրավորվել. հետախուզվողը ձերբակալվել է 05/26/2023   10:59 Երևի Փաշինյանն ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ». Իոաննիսյան 05/26/2023   23:50 Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ նրա վերջույթները կտրվել են․ Մանրամասներ՝ Ափնագյուղի պայթյունից 05/27/2023   19:46 Հրատապ. Ծիծեռնակաբերդում անհայտ անձինք հրկիզել են Ցեղասպանության մեծ թվով վկայություններ Newspress.am (տեսանյութ) 05/26/2023   11:30 Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամվ. վիրավորի վիճակը ծանր է. shamshyan.com 05/27/2023   00:58 Ադրբեջանցիների կողմից բռնազավթված Կովսականում գերևարվել են հայ զինվորականներ 05/27/2023   08:16 Արսեն Թորոսյանը՝ թիմակիցների թիրախում. «Ժողովուրդ» 05/26/2023   23:29 Ազգային արժանապատվության արթնացում․․․ Միայն այդպիսով է հնարավոր անպատվությունն ու խարանն ազգի և պետության վրայից մաքրել, սրբել, հեռացնել․․․ 05/26/2023   12:38 «Հերոսի համար 800 հոգի զոհում են, որ հանեն մարտի դաշտի՞ց». հարցվածների 62 տոկոսը Աննա Հակոբյանին «հերոսածին» կին չի համարում 05/26/2023   14:08 Ալիևին կերակրում են, որ տոներին մորթեն, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կմտնի վճռական և վերջնական մարտի մեջ՝ հետ բերելու կորցրածը. ազատամարտիկ 05/26/2023   18:08 «Գլորիա»-ի տնօրենի դստեր սպանության մեջ մեղադրվող Լևոն Ավետիսյանը ցանկանում է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել. բողոք է ներկայացվել 05/27/2023   08:01 Սեփական կադրեր չե՞ն եղել. «Փաստ» 05/26/2023   20:34 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 05/27/2023   18:29 Անահիտ Մանասյանը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարվածների հարազատների հետ 05/27/2023   11:32 Միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան 05/26/2023   21:48 Ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչնդոտ.Լեւոն Զուրաբյան 05/24/2023   22:42  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանին Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում գործածել է եւս մի հնարք։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: 

«ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՀԱՄԱՐ 3

Ադրբեջանին Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում գործածել է եւս մի հնարք։

Բան այն է, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչնդոտ.

1. ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա֊Աթյան հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետեւում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։

2.  1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Այդ երկու իրավական նորմերը գործում են մինչ այսօր, եւ Արցախը Ադրբեջանին հանձնող որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ պարտավոր է հասնել նրան, որ Ազգային Ժողովն ուժը կորցրած ճանաչի այս իրավական նորմերը (հռչակագրի դեպքում խոսքը վերապահումները ուժը կորցրած ճանաչելու մասին է)։ Առանց դա անելու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու ակտի տակ կլինի Սահամանադրության խախտում, քանի որ կհակասի ժողովրդավարական իշխանության բարձրագույն մարմնի որոշմանը։
Նիկոլ Փաշինյանը նաեւ գիտակցում է, որ, չնայած բացարձակ մեծամասնություն ունի Ազգային Ժողովում, նա չի կարողանալու Ազգային Ժողովի քննարկման դնել այդ որոշումները, քանի որ դա առիթ կդառնա երկրում հեղափոխական ընդվզման համար։ Հետեւաբար նա պատրաստվում է Սահամանադրություն խախտել, բայց Սահամանադրության խախտման մեղքը, համաձայն սովորության, բարդել նախկին իշխանությունների վրա։

Եւ ահա ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարում է.

«1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը»։ Այնուհետեւ Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են ե՜ւ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման վրա, ե՜ւ Սահամանդրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։

Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ֊որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված։

1. 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը  հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք  որեւէ կերպ չեն առնցհվում վերամիավորման մասին որոշման հետ։ Իսկ վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետեւյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր  մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից` պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ, եւ նախկին իշխանությունները ղարաբաղյան քաղաքականության իրենց արտահայտած դիրքորոշումներով Սահմանադրությունը չեն խախտել:

2. Կա եւս մեկ կարեւոր հանգամանք։ Պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման եւ հռչակագրի ընդունման ժամանակ մենք դեռ գործում էինք Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ֊ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց ե՜ւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, ե՜ւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Այսինքն, զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը եւ անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ։

3. Ինչ վերաբերվում է Փաշինյանի տվայտանքներին առ այն, թե ումի´ց է անկախացել Լեռնային Ղարաբաղից, ապա պարզվում է, որ Փաշինյանը ինքը անգամ չգիտի, թե ի՜նչ է նկատի ունեցել, երբ 2021 թվականի ընտրությունների ժամանակ որպես նախընտրական կարգախոս ընտրել է «անջատում հանուն փրկության» կարգախոսը։ Երբ դրա մասին նրան հիշեցնում է լրագրողը, Փաշինյանը հարցնում է. «Անջատում՝ ումի՞ց» (Այդ հարցից հետո մտքովս անգամ անցնում է, որ նա իրականում նկատի է ունեցել Ղարաբաղի անջատումը Հայաստանից եւ վերադարձը Ադրբեջանին)։ Քանի որ այդ հարցը նա առնվազն մի քանի անգամ կրկնում է ասուլիսի ընթացքում, եւ պարզվում է, որ Հայաստանի գործող վարչապետը այդ հարցի պատասխանը մինչեւ հիմա չգիտի, բացատրում եմ.
Լեռնային Ղարաբաղի նպատակը միշտ էլ եղել է անկախացումը Ադրբեջանից։ ԽՍՀՄ֊ի ներսում այդ պայքարը ձեւակերպվել է որպես Հայաստանի հետ միավորման պահանջ, քանի որ ԽՍՀՄ սահամանադրությունը նախատեսում էր որեւէ ինքնավար միավորի փոխանցման մեխանիզմ խորհրդային մեկ հանրապետությունից մյուսին, եւ դա՝ անջատման միակ  իրավական մեխանիզմն էր։

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհը որպես անկախ պետություն ճանաչեց 15 նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանից անջատվելու՝ միջազգային իրավունքի տեսակետից միակ ընդունելի ճանապարհը դարձավ անկախության հռչակումը ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նախատեսում է 1975 թվականի ԵԱՀԿ/Խ Հելսինկյան Եզրափակիչ Ակտը։

Եթե պահպանվեր վերամիավորման մոտեցումը, միջազգային հանրության ընկալման մեջ Հայաստանը կդառնար հարեւան երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող երկիր, որն իր այդ ձգտմամբ ոտնձգություն է կատարում տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ։
Նուրբ դիվանագիտության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել նման վտանգավոր զարգացումներից եւ 1997 թվականին ստանալ կարգավորման այնպիսի միջազգային ծրագիրը, որն ստացել էր նաեւ Ադրբեջանի համաձայնությունը եւ  դուռ էր բացում դեպի Լեռնային Ղարաբաղի անխախության միջազգային ճանաչում։ Այդ դուռ փակվեց միայն արկածախնդրական եւ առավելապաշտական ոչմիթիզական քաղաքականության հետեւանքով, ինչի գագաթնակետը դարձավ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումը։

Նիկոլ Փաշինյանի ստերի եւ մանիպուլյացիաների բացահայտումը այսօր պետք է դառնա ամենակարեւոր գործը, քանի որ այդ ստերի եւ մանիպուլյացիաների շնորհիվ է, որ նա դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը»,- գրել է նա։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:59 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՈւխտերթ՝ Երևանում․ մայիսի 27
21:24 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍԵկել է նոր իրականություն կառուցելու ժամանակը․ որևէ մեկը չի գալու մեզ փրկի, անհապաղ միավորվել է պետք․ Տեր Ներսես
21:13 24/05/2023  |  ՔաղաքականԼինելով հմուտ և պրոֆեսիոնալ դիվանագետ՝ Լավրովն առաջին անգամ Փաշինյանի հետ խոսեց ուղիղ և բաց տեքստով՝ առանց դիվանագիտական որևէ ենթատեքստի. Նահապետյան
20:28 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
19:56 24/05/2023  |  Կյանքն՝ ԱրցախումԱրցախում կրկին կարկուտ է տեղացել․ ծառերին՝ բողբոջ, հողում սածիլ չի մնացել․ տիկին Նունեն որոշել է՝ ջարդված սածիլների տեղում նորերը կաճեցնի
19:45 24/05/2023  |  ՏնտեսությունՄեր կառավարության օրոք արձանագրվել է աշխատատեղերի աճ՝ գրանցելով նոր պատմական ռեկորդ․ Փաշինյան
19:02 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍԻնչպես Մեղրին կկապվի Երասխին, նույնկերպ Հորադիզը կկապվի Օրդուբադին. Փաշինյան (տեսանյութ)
18:38 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍՀենց նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով մենք այսօր առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան
18:32 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱկտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում. Փաշինյան
18:24 24/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն ասում է` եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձեր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում.Փաշինյան

Արխիվ

[]