Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Անկախության հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց քաղաքական մեծամասնությունը պնդում էր, թե ՀՀ-ն չի կարող Արցախի վերամիավորման հարցը լուծել․ դա դարձավ 1992թ․ հուլիսի 8-ի որոշման պատճառը․ Խաչատրյան 05/15/2023   20:51  |  Քաղաքական

1991թ․ դեկտեմբերին, երբ Հայաստանը հրաժարվեց Արցախն իր մասը ճանաչելու որոշումից և դրվեց անկախության ճանաչման խնդիր, թույլ տրվեց քաղաքական կոպիտ սխալ։ Իմ խորին համոզմամբ՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ շատ ավելի կենսունակ թեզ էր, քան անկախացումը, այլապես անկախացման ճանապարհը ճիշտ համարողներն անցած 30 տարվա ընթացքում որևէ հաջողություն կունենային։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հրանտ Խաչատրյանը, որը 1990-95թթ․ եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր։

«1988-ի կեսերից ամբողջ աշխարհը գիտեր՝ որն է խնդիրը, գիտեին, որ Արցախը պատմական հայկական տարածք է՝ հայ ազգաբնակչությամբ, ու տրամադրվածությունն այնպիսին էր, որ խնդիրը պետք է լուծվի հօգուտ հայկական կողմի»,-ասում է ԳԽ նախկին պատգամավորը։

Խաչատրյանը հիշում է՝ 1989 թվականի կեսերից Արցախի կարգավիճակի հետ կապված տարաձայնությունները խորացել էին․ փակ նիստերում քաղաքական մեծամասնությունը խոսում էր այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի՝ ՀՀ-ի հետ վերամիավորման հարցը լուծել։ Բայց կային մարդիկ ԳԽ-ում, որոնք պնդում էին, որ պետք է հավատարիմ մնալ Արցախի՝ ՀՀ-ի հետ վերամիավորման դիմումին և Արցախը հռչակել ՀՀ-ի մաս։

«Անկախության հռչակագիրն ընդունվել է բավականին լուրջ բանավեճերի արդյունքում։ Մինչև հռչակագրի ընդունումը, Արցախի ինքնորոշումը դիտարկվում էր միայն ՀՀ-ին վերամիավորվելու տարբերակով․ այդպես էր մտածում, պատկերացնում ժողովուրդը, մի խումբ պատգամավորներ, բայց ղեկավարության մոտ կար տեսակետ, թե ՀՀ-ն ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրը։ 1990թ․ օգոստոսի 23-ին անկախության հռչակագիրն ընդունվեց այն տեսքով, ինչպես հիմա փաստացի կա, այսինքն՝ ամրագրվեց, որ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ լինելը, Ցեղասպանության հարցում պահանջատեր լինելը և, իհարկե, Արցախը ՀՀ-ի հետ վերամիավորելու որոշումը։ Հռչակագիրն ընդունվեց շնորհիվ նրա, որ ժողովուրդն ուշադիր հետևում էր զարգացումներին, ընթացող գործընթացներին։ Ու երբ հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց զգացինք, որ քաղաքական մեծամասնությունը, այնուամենանիվ, շարունակում է առաջ տանել այն պնդումը, թե Արցախի հարցում չենք կարող հավատարիմ մնալ հռչակագրում արված ամրագրմանը, մի խումբ պատգամավորներով Խորհրդարան բերեցինք ու անցկացրեցինք 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը»,-հիշում է ԳԽ պատգամավորը։

Նշված որոշումով, ըստ էության, անընդունելի է համարվում ՀՀ միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Հրանտ Խաչատրյանը պատմում է, որ այդ որոշմանը հաջողվել է հասնել այդ ժամանակվա Խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժի՝ ՀՀՇ-ի ներսում սկիզբ առած տարաձայնությունների շնորհիվ․

«Մենք օգտագործեցինք ՀՀՇ-ի ներսում սկսված տարաձայնությունները և կարողացանք մի փոքր խմբով՝ այդ թվում Իգոր Մուրադյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, ես, ինչպես նաև կամավորական ջոկատների ներկայացուցիչները, քաղաքական մեծամասնության մի մասին համոզել, որ միանան մեզ ու արդյունքում ընդունվեց 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ․ քանի որ արդեն նաև բաց, հարցազրույցներում քաղաքական դեմքերը՝ այդ թվում Տեր-Պետրոսյանը,փորձում էին խորացնել այն թեզը, թե ՀՀ-ն չի կարող հավատարիմ մնալ Անկախության հռչակագրին և, մասնավորապես, Արցախը՝ ՀՀ-ին վերամիավորելու գաղափարին»։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը ցավով նկատում է՝ 1992-94թթ․, երբ Արցախյան ռազմաճակատում բեկում մտցվեց, Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու գաղափարը երկրորդ պլան մղվեց և միայն Արցախի պաշտպանության, Արցախին տեր կանգնելու և թիկունք լինելու մասին էր խոսվում։ Խաչատրյանը նշում է՝ անցած 30 տարիներին, քանի դեռ Արցախն ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո էր, հնարավորություն ենք ունեցել շոշափելու, փորձարկելու և, վերջապես, իրացնելու վերամիավորման որոշումը, բայց չենք արել․․․

Մեր զրուցակցի համոզմամբ՝ արտաքին ուժերը երբևէ շահագրգռված չեն եղել ու չեն էլ լինի արցախյան հիմնախնդրի լուծմամբ, քանի որ հիմնախնդրի չլուծված, տաք մնալն իրենց հնարավորություն է տալիս տարածաշրջանում գերիշխանություն պահելու։ Այդ առումով թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի մտադրությունները չեն տարբերվում․ խնդիրն այստեղ, ըստ Խաչատրյանի, նրանց քայլերը կանխատեսելու, հաշվարկելու կարողությունն է։

«Տարածաշրջանով հետաքրքրված արտաքին ուժերի նպատակներն այդքան էլ հստակ չեն։ Նրանք մեկ գլխավոր խնդիր ունեն՝ պահել վերահսկողությունը տարածաշրջանում և իրենց համար էական չէ, թե այս փոքր հողակտորը՝ Արցախը, ՀՀ-ին կմնա, թե Ադրբեջանին։ Իրենց խնդիրը թույլ չտալն է, որ վերահսկողությունից դուրս գա տարածաշրջանը։ Հիմա ՌԴ-ն մեկ քայլ առաջ է ընկել՝ պատերազմը կանգնեցնելով և իր խաղաղապահ ուժերին Արցախ բերելով, ու հիմա Արևմուտքը փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել»,-ասում է Խաչատրյանը։

Ուշադրություն հրավիրելով վաղուց սկսված ու շարունակվող հիբրիդային պատերազմի տարրերի ու դրանց միջոցով լուծվող խնդիրների վրա՝ ԳԽ նախկին պատգամավորը նկատում է՝ եթե Արցախը չօտարվեր Հայաստանից, ամեն ինչ այլ կերպ կարող էր գնալ։

«Կարծես ինչ-որ կախարդական փայտիկով մարդկանց մտքերից ջնջած լինեին այն գաղափարը, որը Արցախը ՀՀ անբաժանելի մասն է։ Եթե Արցախը հետևողականորեն ՀՀ-ից առանձին միավոր չդիտարկվեր, իրոք, այլ իրավիճակ կարող է ունենայինք։ Արցախը ՀՀ լեգիտիմ տարածքն է, պատմական հայկական հող, և այդ մասին դեռևս 1988-ին ողջ աշխարհը գիտեր, հասկանում էր դա։ Անգամ ադրբեջանցի պաշտոնյաներն էին իրենց ոչ հրապարակային ելույթներում ընդունում, որ Արցախի հանդեպ որևէ իրավունք չունեն և պնդումներ չէին անում, թե, իբր, պատմական արդարությունն իրենց կողմն է»,-ասում է Հրանտ Խաչատրյանն ու հավելում՝ եթե հասարակությունը հոգեբանորեն պատրաստվեր վերամիավորման գործընթացին, գուցե և ներկա իրավիճակում հիմա չհայտնվեինք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:43 15/05/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը վերազանցում է իր լիազորությունները՝ ապօրինի շրջանցելով Հայաստանի ներպետական օրենսդրության նշված պահանջները . ՀՅԴ ԳՄ
13:26 15/05/2023  |  ԼՐԱՀՈՍԴժվար կլինի ասել,թե ումն է Արցախը.Անդրանիկ Քոչարյան
21:38 13/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավարի հետ
19:08 13/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում բնակչության բնական աճի ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվան
21:11 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱսկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
20:30 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախցի մեր հայրենակիցների մոտ փախուստի տրամադրություն չեմ տեսել․ նրանք ատամները սեղմած դիմակայում են․ Կարինե Նալչաջյան
12:02 12/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը Ծիծեռնավանքն աղվանացնելու և յուրացնելու նպատակ է հետապնդում. ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար
20:30 10/05/2023  |  Կյանքն՝ ԱրցախումՔարվաճառում մնացած տան կարոտն ու շրջափակման դժվարությունները տիկին Արմենուհուն չեն կոտրում․ հավատում է՝ կորցրածը հետ ենք բերելու, ինքն էլ իր տուն է վերադառնալու․․․
20:17 10/05/2023  |  ՔաղաքականՌԴ-ն բանակցային գործընթացից դուրս է մնացել անցյալ տարի՝ հոկտեմբերի 6-ին, երբ Փաշինյանը համաձայնեց՝ Արցախն Ադրբեջանի կազմում բանաձևին. Բոզոյան
13:55 10/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱրդեն 10 օր է՝ Արցախից ՀՀ չեն կարողանում տեղափոխվել շտապ բժշկական միջամտություն պահանջող հիվանդները. ԿԽՄԿ-ն այս պահին երկխոսության մեջ է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]