ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարվաճառում մնացած տան կարոտն ու շրջափակման դժվարությունները տիկին Արմենուհուն չեն կոտրում․ հավատում է՝ կորցրածը հետ ենք բերելու, ինքն էլ իր տուն է վերադառնալու․․․ 05/10/2023 20:30 | Կյանքն՝ Արցախում
Մեկ տարուց ավել է, ինչ Քարվաճառի շրջանի Վերին Շեն գուղից տեղահանված Արմենուհի Սարգսյանն ամուսնու ու երկու որդիների հետ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում է ապրում։
Տիկին Արմենուհու աչքի առաջ Վերին Շենում թողած տան պատկերն ու այնտեղ ապրած երջանիկ օրերն են։ Ասում է՝ տունը ստացել են պետությունից, բայց ընդամենը մերկ պատերն էին․ հետագայում նորոգել, ընդարձակել ու բոլոր հարմարությունները ստեղծել էին երկուսով՝ ինքն ու ամուսինը։ Որ մի օր Քարվաճառը կհանձնեին, ոչ մեկի մտքով չէր անցնում։ Սեփական քրտինքով դրած տուն ու տեղից մի քանի իր են հանել․ դրանք են անհոգ ու երջանիկ անցյալի եզակի վկաները։
«Երբ իմացա Քարվաճառը հանձնում են, ամուսինս ու որդիս պատերազմում էին, ես՝ Երևանում։ Մենակ չէի կարող տան եղածը հանել, սպասեցի մինչև գան։ Նոյեմբերի 9-ից հետո, որ եկան, էլ համարյա բան չէր մնացել տանը, թալանել էին․․․ Մի երկու բան հանեցինք, տարանք Բյուրեղավան (էնտեղ ենք մնացել մի քանի ամիս), էնտեղից էլ Արցախ բերեցինք»,-«Փաստինֆո»-ին պատմում է տիկին Արմենուհին։
Արցախ վերադառնալու որոշումը ամուսինները կայացրել են առանց վարանելու․ ավագ որդին պաշտպանության բանակում պայմանագրային զինծառայող էր, կրտսերն էլ պիտի զորակոչվեր։ Բնականաբար, որոշեցին՝ որտեղ որդիները, այնտեղ էլ՝ իրենք։
Զինվորական համազգեստը տիկին Արմենուհուն դեռ առաջին պատերազմից է հարազատ․․․ ամուսինը մասնակցել է թե՛ առաջին, թե՛ ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմերին․ հիմա էլ երկու որդիներն են բանակում։
«Ամուսինս չի համակերպվում մեր այս վիճակի հետ, ասում է՝ պետք է ազատագրենք մեր հողերը։ Ես էլ չեմ համակերպվում։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Շուշին թուրքի ոտքի տակ մնա․․․Այստեղ բոլորն այդպես են մտածում։ Համարյա մեկուկես տարի է՝ այս գյուղում եմ ապրում ու տեսնում եմ, թե ժողովուրդը ոնց է կպած հողին։ Գիտակցում են մարդիկ, որ թուրքը մեր գյուղերը, Շուշին չի տալու, պիտի կռվով հետ վերցնենք։ Ու պիտի անենք, այլ տարբերակ չունենք էլ․ էսպես շրջափակված ինչքա՞ն պիտի ապրենք, Ադրբեջանի կազմ մտնելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, դա բացառվում է․ մնում է ազատագրելը, ուրիշ ելք չկա․․․»,-ասում է զրուցակիցս։
Այն, որ թշնամին ամեն ինչ անում է, որ ժողովուրդը հոգնի, հիասթափվի ու դուրս գա Արցախից, մեր զրուցակցի խոսքով, գյուղում բոլորը հասկանում են, բայց և մեկ մարդու պես հաստատակամ են՝ որևէ պարագայում չհեռանալ հայրենի օջախներից։
«Թուրքի ուզածն էն ա, որ թողնենք մեր տները, գնանք, բայց շատ իզուր է։ Դա չլինող բան է։ Թողնենք ո՞ւր գնանք, ինչո՞ւ գնանք, մենք հեռանանք մեր տներից, մեր հողից, որ թուրքը գա մեր հողի վրա ապրի՞։ Ոչ մի դեպքում։ Թուրքն ո՞ւմ շունն է, որ գա մեր հողում, մեր տներում ապրի։ Առաջին պատերազմի ժամանակ ես ուսանող էի ու լավ հիշում եմ, թե մերոնք ոնց էին մի քանի հոգով գյուղեր ազատագրում։ Եթե այն ժամանակ կարողացել ենք՝ սոցիալապես ավելի ծանր վիճակում գտնվելով, զենք համարյա չունենալով, հիմա էլ կարող ենք։ Ի վերջո, էդ մարդիկ կան, մեր մեջ են, նրանց ժառանգները իրենց հորերից ժառանգել են, չէ՞, էդ ոգին։ Այնպես որ, հաճախ որ ասում են քիչ ենք, թույլ ենք և այլն, այդպես չի։ Կարող ենք ու պիտի ազատագրենք մեր գյուղերը»,-վստահեցնում է տիկին Արմենուհին։
Մեր զրուցակիկը նաև ցավով արձանագրում է՝ Արցախում քիչ չեն այն մարդիկ, որ մտածում, թե մենակ են մնացել․ դրա պատճառը ՀՀ իշխանությունների բռնած անընդունելի, առնվազն անտրամաբանական դիրքն է։ Բայց մարդիկ ուզում են հավատալ, որ ժողովուրդը՝ հայաստանաբնակ մեր հայրենակիցները, մտահոգ են ու կանգնած են արցախահայության կողքին, ուզում են հավատալ, որ մենակ չեն, որ իշխանությունները չեն կարող կիսել, միմյանցից հեռացնել հողի արժեքն իմացող ու այն պահող հասարակ ժողովրդի երկու հատվածներին։
«Որ տեսնում ենք մարդիկ անտարբեր չեն, ստորագրահավաքի են մասնակցում, Արցախի ճանապարհը բացելու պահանջով հանրահավաքի են մասնակցում, գոտեպնդվում ենք։ Դա էլ մեծ բան է, շատ կարևոր է մեզ համար զգալ, որ մենակ չենք․․․»,-անկեղծանում է տիկին Արմենուհին ու հավելում՝ դժվար է, բայց դիմանալու ենք։
Տիկին Արմենուհին լիահույս է՝ գերությունն էլ ժամանակավոր է․ մի գեղեցիկ օր նորից ոտք է դնելու իր տան շեմքին․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը