Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   14:26 «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպով 1 անձի մեղադրանք է ներկայացվել, մյուսներն ազատվել են արգելանքից 04/29/2024   14:17 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ 04/29/2024   14:14 100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիայում 04/29/2024   14:06 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան 04/29/2024   14:01 Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կողաշրջվել է 04/29/2024   13:55 Բագրատ սրբազանին զրպարտել են՝ մեղադրելով «Կրեմլից միլիոնավոր դոլարներ» ստանալու մեջ. պահանջում են քրգործ հարուցել 04/29/2024   13:52 Գյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան 04/29/2024   13:49 «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/29/2024   13:47 «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան 04/29/2024   13:32 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը 04/29/2024   13:28 Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ՝ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների վերաորակման հարցով 04/29/2024   13:15 Ջերմաստիճանը նվազելու է մինչև10 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/29/2024   13:11 Վարդապետյանն ասելիք չուներ արդարադատությանը միջամտելու աղմկահարույց գործի վերաբերյալ 04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ)
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Սյունիքը պետք է ամրացնել օր առաջ, տեղի բնակչությունն ու հայ ազգային ուժերը չպետք է սպասեն երևանյան քաղաքական զարգացումների ավարտին. Այվազյան 04/11/2023   15:26  |  ԼՐԱՀՈՍ

Ինչ-որ կետից ժողովուրդն ինքը պետք է սկսի ինքնակազմակերպվել՝ հույսը չդնելով ՀՀ իշխանությունների, «ընդդիմության» և ուժային կառույցների վրա։ Իմ համոզմամբ, այդ կետը Սյունիքն է, որի պաշտպանունակության ահագնացող ճգնաժամը ստիպում է ևս մեկ անգամ կրկնել տակավին 2020 թ. դեկտեմբերի 6-ին արված առաջարկությունս։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Մինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հոգևարք է ապրում, փաշինյանական խունտան միտումնավոր բարձիթողի վիճակի մեջ է թողել Սյունիքի սահմանների պաշտպանության կենսականորեն կարևոր հարցը։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ընդդիմությունը, զարմանալիորեն, ևս շրջանցում է Սյունիքի օրհասական դրությունը։ Խունտայի և ընդդիմության միջև ներկայումս ընթացող պայքարը կարող է դեռ անորոշ ժամանակով երկարաձգվել, մանավանդ եթե այդպես ցանկանան օտար ուժային կենտրոնները։ Անգամ սպասվող հանգուցալուծումից հետո էլ պարզ չէ, թե նոր իշխանությունն ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Սյունիքի կենսունակությունն ապահովելու հարցում, որովհետև ներկայիս ընդդիմությունն ու վարչապետի նրա թեկնածու Վազգեն Մանուկյանը որևէ կերպ չեն մերժել Փաշինյան-Ալիև-Պուտին չարաբաստիկ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը, որով հիմք ու սկիզբ է դրվում Հայաստանից Սյունիքի բռնազավթման գործընթացին։ Այնինչ Սյունիքի պաշտպանության խնդիրը հրատապ է, իսկ այն հետաձգելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սյունիքը պետք է ամրացնել օր առաջ, ժամ առաջ։

Սյունիքի բնակչությունն ու հայ ազգային ուժերը չպետք է սպասեն երևանյան քաղաքական զարգացումների ավարտին, այլ անմիջապես անցնեն գործի։ Ուստի, առաջարկում եմ մշակել և գործարկել Սյունիքի պաշտպանունակությունն ամրապնդելու մի համաժողովրդական ծրագիր՝ այդ նպատակի համար շտապ հրավիրելով Սյունիքի (ներառյալ Վայոց Ձորի) հայության 1-ին համագումարը, որն էլ՝

1) հանգամանորեն քննության կառնի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկա ռազմաքաղաքական դրությունը.

2) կարտահայտի սյունյաց հայոց միասնական կարծիքը ՀՀ-ում և Սյունիքի շուրջը ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի մասին.

3) կքննարկի և հանրապետական ու մարզային իշխանություններին կառաջարկի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պաշտպանունակությունն ամրապնդող, ինչպես նաև անբարենպաստ նոր պայմաններում նրանց տնտեսական կյանքն աշխուժացնող հրատապ գործողությունների ծրագրեր.

4) կընտրի հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական մշտական մարմին՝ Սյունիքի Ազգային խորհուրդ, որը կհամագործակցի ՀՀ պետական և Սյունիքի ու Վայոց Ձորի մարզային իշխանությունների հետ, իսկ վերջիններիս անգործության և հնարավոր կաթվածահարության դեպքում ժամանակավորապես կփոխարինի դրանց՝ իրականացնելով ճգնաժամային կառավարում, ըստ իրադրության.

5) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը կոչ կանեն աշնանային պատերազմի ժամանակ ՀՀ տարբեր մարզերում ձևավորված կամավորական կարգապահ ու փորձառու խմբերին շտապ գործուղվել Սյունիք՝ ռոտացիոն սկզբունքով ստանձնելու համար սահմանների բաց մնացած հատվածների պաշտպանությունը՝ մինչև այն պահը, երբ այդ գործը դարձյալ կկարողանա ամբողջությամբ իր վրա վերցնել Հայկական բանակը.

6) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը միահամուռ կերպով կմերժեն նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը՝ Մեղրիի շրջանում թուրք-ադրբեջանական ցեղասպան ոսոխի կողմից երկաթգծային ու ավտոմոբիլային ճանապարհների կառուցումն ու անվերահսկելի գործարկումը, ինչպես նաև դրանց երկայնքով ընկած ընդարձակ հողակտորների ՀՀ սուվերեն տնօրինությունից դուրսբերումը՝ դրանք ռուսական սահմանապահ ուժերին հավերժորեն հանձնելու միջոցով։ Այս օրինական մերժումը, լիովին համապատասխանելով ՀՀ սահմանադրությանն ու միջազգային իրավունքի դրույթներին, պետք է պատշաճորեն ձևակերպվի և ուղարկվի ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և Սահմանադրական դատարան։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետի գործարկումը ազդարարելու և նշանակելու է հայկական Սյունիքի (հետևաբար՝ նաև ՀՀ-ի) վերջի սկիզբը։

Բնականաբար, Սյունիքի հայության 1-ին համագումարին պետք է հրավիրվեն սփյուռքում բնակվող ազդեցիկ սյունեցիները, ինչպես նաև հայաստանյան քաղաքական ու մտավորական ընտրանին։ Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որպեսզի այդ համագումարում հաջողվի ընդունել անկախ և հավասարակշռված որոշումներ՝ առավելագույնս խուսափելով օտար կենտրոնների թելադրանքից, մի բան, որ մինչ այսօր չի հաջողվել Երևանում գործող քաղաքական ուժերին և պետական մարմիններին։

Իրականում, ՀՀ ինքնիշխանության գրեթե լիակատար ընթացիկ կործանմամբ բանը նորեն հասել է հայոց ինքնապաշտպանական բնազդին, որին չվստահելու հիմքեր չունենք։ Ուրեմն, հիշելով Դավիթ-բեկին ու Նժդեհին, գործենք և չուշացնենք»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:43 23/02/2023  |  ՔաղաքականԿասկածներ են առաջանում, որ Վարդանյանի թե՛ նշանակումը, թե՛ ազատումն ինչ-որ ծրագրի մաս է՝ մշակված արտաքին ուժերի կողմից, որը ՀՀ և Արցախի իշխանություններն իրականացնում են․ Արմեն Այվազյան
10:39 14/02/2023  |  ՄեկնաբանությունՀայաստանի դեմ մի շարք օտար ուժային կենտրոնների միջև համաձայնեցված համընդհանուր գրոհը շարունակվում է ու մտնում վճռական փուլ․ Այվազյան
13:16 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հարված է նաև Ադրբեջանին. հարմար պահ է ստեղծվել՝ վերականգնելու ռազմական, դիվանագիտական դիրքերը․ Արմեն Այվազյան
11:13 08/02/2023  |  ՄեկնաբանությունԹուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելը ՀՀ իշխանությունների և ԹԱՖԿ-ի միջև վասալական հարաբերությունների գործնական ապացույց է. Այվազյան
10:53 05/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄոսկվան ու Վաշինգտոնը կանաչ լույս են վառել Բաքվի ֆաշիստների առջև՝ Արցախի պաշարումն առայժմ շարունակելու համար․ Արմեն Այվազյան
17:11 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը պատերազմ է մղում Արցախի ժողովրդի դեմ․ պաշարումը պատերազմական արդյունավետ միջոց է, իսկ Փաշինյանը թյուրիմացության մեջ է գցում ողջ ժողովրդին․ ռազմական պատմաբան
15:35 23/01/2023  |  ՄեկնաբանությունՄեր տուն քանդողն ազգային ռեսուրսներն իրենց տակ դրած «վերնախավերի» այս արմատական հարմարվողականությունն ու գափարական լղոզվածությունն էր․ Այվազյան
14:29 08/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱմենայն հայոց կաթողիկոսի այցն Արցախի թեմ մեծ հույս և հավատ կարթնացնի Արցախի մեր բազմաչարչար հայրենակիցների սրտում․ Այվազյան
12:27 07/01/2023  |  ՄեկնաբանությունՄԱԿ-ի և օտարերկրյա դեսպանությունների դռներն ապարդյուն ծեծելուց բացի, անցած 26 օրվա ընթացքում պաշարված Արցախի հայությանը քաջալերելու նպատակով, ի՞նչ գործողություններ են իրականացվել
13:55 30/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄիջազգային համայնքը, փաստորեն, լռելյայն և քողարկված կերպով խրախուսում է Հայաստանի դեմ թուրքերի ցեղասպանական քաղաքականությունը. Արմեն Այվազյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]