ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստյոպա Սաֆարյանը պնդում է՝ Իգոր Խաչատուրովից պետք է բռնագանձվի 500.000 դրամ, միայն ներողությամբ չի վերացվի իր հոգեկան տառապանքը, որ շարունակվում է առ այսօր 04/06/2023 19:47 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի գործով դատաքննությունը։
Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը պահանջում է, որ կրտսեր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի «զրպարտչական, վիրավորական մեղադրանքներին, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում հայցվոր կողմը պնդեց հայցապահանջը՝ հայտարարելով, որ այն հիմնավոր է։ Նշենք, որ հայցվոր կողմի վրա դրված էր պարտավորություն՝ ապացուցելու, որ Իգոր Խաչատուրովը հայտարարությունն արել է հրապարակային, այն արատավորել է Սաֆարյանին, եղել է դիտավորություն՝ նրան արատավորելու, ինչպես նաև՝ պահանջվող գումարի իրավաչափության հարցը։ Որպես հրապարակայնության հիմնավորում հայցվոր կողմը մատնանշեց հայցադիմումի պատասխանում տեղ գտած ձևակերպումները՝ նշելով, որ պատասխանողն ինքն ընդունել է, որ հայտարարությունն արվել է հրապարակային, ինչպես նաև, նշեց, որ նշված հայտարարությունը տեղադրված է եղել ոչ միայն «168 Ժամ» լրատվականում, այլև՝ մի քանի այլ լրատվամիջոցներով՝ առանց հղման, ինչից հայցվոր կողմը ենթադրել է, որ Իգոր Խաչատուրովն այդ արտահայտություններն արել է մի քանի ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ՝ հրապարակային։ Ինչ վերաբերում է դիտավորությանը, ապա հայցվորը կրկին մատնանշեց պատասխանողի այն պնդումը, որ այդ հայտարարությունն արվել է Յուրի Խաչատուրովի վերաբերյալ իր հայտարարությունից հետո։ Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Դիանա Վարդանյանը, անդրադառնալով գումարային պահանջին, նշեց, որ եթե դատարանը միայն պարտավորեցնի կողմին ներողություն խնդրել՝ չեն վերացվի հայցվորի՝ հոգեկան տառապանքները, որը նա կրել է մինչ օրս, ըստ այդմ, հայցվորը գտնում է, որ պատասխանողից պետք է բռնագանձվի 500.000 դրամ՝ որպես վիրավորանքի փոխհատուցում։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը խնդրեց հաշվի չառնել պատասխանողի ներկայացրած փաստաթուղթը՝ Իգոր Խաչատուրովի գույքային կարգավիճակի վերաբերյալ, համաձայն որի՝ Իգոր Խաչատուրովը 120.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Հ
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ստյոպա Սաֆարյանը։ «Հանրային շահ մեկը ներկայացնում է, բայց այդ մեկը Իգոր Խաչատուրովը չէ, Ստյոպա Սաֆարյանն է»,- կարծում է Սաֆարյանը՝ պարզաբանելով, թե Հանրային խորհրդի մասին օրենքը միայն այս գործով ամրագրում է, թե ով կարող է ներկայացնել հանրային շահը, ում հայտարարություններն են հանրային շահից բխող, ով կարող է նման գնահատողական դատողություն անել, Հանրային խորհրդի նախագահն ունի որոշակի անձեռնմխելիություն։ Ինչ վերաբերում է «Բաղանիս Այրումի հարբած թուրք» արտահայտությանը, ապա Սաֆարյանը նշեց, որ ինքը որևէ կապ չունի թուրքաբնակ գյուղի հետ, ինքը ծնունդով Նոյեմբերյանից է, ինչի մասին էլ տեղեկացված է նաև պատասխանող կողմը։ Ավելին, հայցվորը նաև ազգային ատելություն է տեսնում այդ հայտարարություններում։
Պատասխանող կողմն առարկեց հայցապահանջի դեմ ամբողջությամբ՝ գտնելով, որ հայցն ամբողջությամբ ենթակա է մերժման։ Ըստ պատասխանող կողմի՝ Խաչատուրովի հայտարարությունները ոչ թե վիրավորանք են, այլ՝ գնահատողական դատողություններ, որը պայմանավորված էր հայ-թուրքական զգայուն հարաբերությունների պայմաններում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի անգործությամբ։ Ավելին, Սաֆարյանը, լինելով պաշտոնատար անձ, չի պահպանել քաղաքական չեզոքությունը՝ հանդես գալով բացառապես քաղաքական իշխանությունների դիրքերից, ինչպես նաև, իր հայտարարություններով սադրել է Իգոր Խաչատուրովին՝ իր հոր՝ Յուրի Խաչատուրովի, վերաբերյալ։
Նիստի ավարտին հայցվորը ներկայացրեց լրագրողի ֆեյսբուքյան գրառման սքրինշոթ՝ ներկայացնելով այն որպես լրացուցիչ ապացույց, ընդ որում, գրառումն արվել էր նախորդ դատական նիստից առաջ, երբ արդեն ապացույցների բաշխման գործընթացն ավարտված էր, կողմերը ներկայացրել էին դրանք, սակայն իրենց պնդմամբ՝ դրանք իրենց հասանելի են դարձել ավելի ուշ, ըստ այդմ, դրանց թույլատրելիության հարցին դատարանը կանդրադառնա գործով ապացույցներին ծանոթանալուց հետո։ Դատական նիստը հետաձգվեց։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել