Թեմաներ
Երեքշաբթի 03 / 28 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/27/2023   23:57 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/27/2023   23:42 ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել «Հյուսիսային հոսքերում» հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը․ Չինաստանն ափսոսանք է հայտնել 03/27/2023   23:28 Իսրայելում հետաձգել են դատական բարեփոխումների ընդունումը, որը զանգվածային բողոքի ալիք էր բարձրացրել․ Նեթանյահուն հաստատեց 03/27/2023   23:10 Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր 03/27/2023   22:50 ԱՄՆ-ում երկաթուղային վթար է տեղի ունեցել՝ վտանգավոր նյութերի արտահոսքով 03/27/2023   22:30 Հոնդուրասը Թայվանին հանձնարարել է 30 օրվա ընթացքում դուրս բերել դեսպանատունը 03/27/2023   22:15 Էկվադորում սողանքի հետեւանքով 16 մարդ Է զոհվել 03/27/2023   21:59 ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել 03/27/2023   21:42 Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան 03/27/2023   21:22 Արցախի շրջափակման հետ կապված հաշվարկներում ալիևյան ռեժիմը սխալվել է. սկսել են թիրախավորել գերազանցապես շարքային քաղաքացիներին (տեսանյութ) 03/27/2023   21:02 Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ 03/27/2023   20:49 Կրակելու նպատակը վախեցնելն է, որ մարդիկ հողերն անմշակ թողնեն, ձմռան պաշար չունենան, եթե ուզենային բնակիչներին վնասել, ապա հնարավոր չէր, որ 250-300 մետրից չկպնեին. թաղավարդցի 03/27/2023   20:43 Ամերիկյան դպրոցում հրաձգության հետեւանքով չորս մարդ Է զոհվել 03/27/2023   20:29 Մեքենան գլորվել է ձորը. 36-ամյա վարորդը մահացել է 03/27/2023   20:13 «Վնգստացող դատավորներից» դեպի վնգստացող պետություն․ Վահե Հովհաննիսյան 03/27/2023   19:59 Ռուսաստանում վաճառքում կհայտնվեն իրանական մեքենաներ 03/27/2023   19:44 Իսկ ո՞վ է ասել, որ միայն առաջին տեղակալը պետք է վարի գործակարգավարական նիստերը. Գևորգյան 03/27/2023   19:38 Հրամանատարը վարորդ զինծառայողին ասել է՝ «քշի, տղերքը հետո կգան», իսկ հետո ասել՝ «ով ոնց կարող է, թող փախչի». «Ցորի» զորամասի գործով հարցաքննվեց վկան 03/27/2023   19:35 Ադրբեջանը շտապում է, հասկացել է, որ կարճ ժամանակ անց այլեւս անհետեւանք չի մնալու իր կողմից իրականացվող ագրեսիան. Դավիթ Բաբայան 03/27/2023   19:21 Մոսկվայում անընդունելի են համարում Հաագայի դատարանի վերաբերյալ Երեւանի ծրագիրը․ ՀՀ-ն զգուշացվել է «ծայրահեղ բացասական հետևանքների մասին»․ ՌԴ ԱԳՆ 03/27/2023   19:08 ՌԴ արտգործնախարարի տեղակալը ը ՀՀ դեսպանը քննարկել են միջգերատեսչական խորհրդակցությունների ծրագրերը 03/27/2023   18:54 Մեկին ծեծելով են սպանել, մյուսին՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակի օգնությամբ. երկու դիակները թաղել են տան բակում 03/27/2023   18:50 Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր 03/27/2023   18:48 Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին 03/27/2023   18:29 Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել 03/27/2023   17:46 Ամեն բան պետք է անենք, որ Արցախի ճանապարհները բացվեն. Մարտիրոսյան 03/27/2023   17:31 «Հաց բերող»-ի գործով փորձագետներից երկուսի խափանման միջոցը փոխվել է. նրանց պաշտոնավարման կասեցումը դատարանը վերացրել է 03/27/2023   17:27 Ամբողջությամբ պետք է վերացվի քաղաքացիական պաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիներին ներգրավելու անհրաժեշտությունը. Ներսիսյան 03/27/2023   17:24 Հրդեհ չգործող մանկապարտեզում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 03/27/2023   17:20 Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Քիշնևի քաղաքապետին 03/27/2023   17:19 Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև 03/27/2023   17:15 1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ 03/27/2023   17:12 Մարդիկ աշխատում են, իրենց հողը մշակում, բայց ադրբեջանցիները կրակում են, ամեն ինչ անում են, որ խանգարեն. Մարտակերտի քաղաքապետ 03/27/2023   17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը 03/27/2023   17:02 Քաղաքապետարանի գործակարգավարական նիստերը Տիգրան Ավինյանի կողմից վարելը վիճահարույց է. Ոլորտները ղեկավարվում են տարբեր տեղակալների կողմից 03/27/2023   16:46 Գեղարքունիքի մարզում պարեկի՝ հանկարծամահ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 03/27/2023   16:41 Վրաստանում 2022-ին բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս 03/27/2023   16:23 Թուրքիայում ոստիկանները 14-ամյա պատանու են խոշտանգել՝ ծեծել են, հետո կապկպել ու ճահիճը նետել 03/27/2023   15:54 Պռոշյան գյուղում բռնկված հրդեհը մարվել է 03/27/2023   15:52 Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականը 03/27/2023   15:50 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի դեսպանին 03/27/2023   15:37 Արթուր Խաչատրյանը և Գեղամ Ստեփանյանը Արգենտինայում մասնակցել են Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին 03/27/2023   15:31 Վաշինգտոնում նախատեսված է Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ. ՀՀ ԱԳՆ-ն ոչ հերքում է, ոչ մեկնաբանում 03/27/2023   15:30 Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու 03/27/2023   15:07 «Բարով վայելեն և՛ իշխանությունները, և՛ ընտրողները». Քոչարյանը՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի մասին 03/27/2023   14:56 Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ 03/27/2023   14:50 Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին 03/27/2023   14:35 15-19 աստիճանով ցրտելու է. որոշ շրջաններում քամու ուժգնացում ու ձյուն է սպասվում 03/27/2023   14:28 Մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երրորդ փուլը 03/27/2023   14:25 Գործադուլների պատճառով Լուվրը փակ է
03/26/2023   16:32 Մահացել է դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը 03/27/2023   18:54 Մեկին ծեծելով են սպանել, մյուսին՝ խեղդել պոլիէթիլենային տոպրակի օգնությամբ. երկու դիակները թաղել են տան բակում 03/27/2023   12:19 Քաշքշել ու հարվածել է պարեկներին, պոկել՝ նրանցից մեկին ամրակցված տեսախցիկը. 2 անձ կալանավորվել է 03/26/2023   15:56 Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է․ Դանիելյան 03/26/2023   20:20 Աննա Հակոբյանը Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել 03/27/2023   19:35 Ադրբեջանը շտապում է, հասկացել է, որ կարճ ժամանակ անց այլեւս անհետեւանք չի մնալու իր կողմից իրականացվող ագրեսիան. Դավիթ Բաբայան 03/26/2023   17:22 ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը 03/26/2023   13:07 Մտահոգիչ տեղեկություններ Արցախից. Հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել 03/27/2023   13:50 Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել 03/26/2023   07:31 Ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն 03/27/2023   17:12 Մարդիկ աշխատում են, իրենց հողը մշակում, բայց ադրբեջանցիները կրակում են, ամեն ինչ անում են, որ խանգարեն. Մարտակերտի քաղաքապետ 03/27/2023   20:49 Կրակելու նպատակը վախեցնելն է, որ մարդիկ հողերն անմշակ թողնեն, ձմռան պաշար չունենան, եթե ուզենային բնակիչներին վնասել, ապա հնարավոր չէր, որ 250-300 մետրից չկպնեին. թաղավարդցի 03/26/2023   18:05 Ննջիր խաղաղությամբ, տիկին Նարինե ջան. Աշոտյան 03/26/2023   18:26 Ամենահամեստ հաշվարկներով,պետական բյուջեից կիրակի օրով մսխվեց 1-1,5 մլն դրամ․ Արտակ Զաքարյան 03/27/2023   13:32 Կասկադի սակուրաների աղմուկից հետո Ավինյանը ճապոներենով ողջունեց Բեգոյանին 03/27/2023   14:35 15-19 աստիճանով ցրտելու է. որոշ շրջաններում քամու ուժգնացում ու ձյուն է սպասվում 03/26/2023   19:57 Անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ․ ԱՀ պետնախարար 03/26/2023   08:14 Քանի՞ զոհ է անհրաժեշտ. 100 տարի առաջ 1,5 միլիոն հայերը քիչ էին... ե՞րբ միջազգային կառույցներն ու ռուս խաղաղապահները կանցնեն կոնկրետ գործողությունների. Սերգեեւ 03/27/2023   15:07 «Բարով վայելեն և՛ իշխանությունները, և՛ ընտրողները». Քոչարյանը՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի մասին 03/26/2023   11:32 Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի հավաքականներին` էմոցիաներով լի խաղի համար

Ստյոպա Սաֆարյանը դատարանում իրեն նույնականացրեց պետության հետ՝ հայտարարելով, թե Իգոր Խաչատուրովի կողմից իրեն ուղղված արտահայտություններով վնաս է պատճառվել նաեւ Հայաստանի հեղինակությանը 02/03/2023   20:59  |  Դատական ռեպորտաժներ

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը գտնում է՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարություններով վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ ընդդեմ Իգոր Խաչատուրովի ներկայացված հայցադիմումի քննության ժամանակ։

Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը ներկայացած հայցադիմումով պահանջում է, որ կրտսեր Խաչատուրովը ներողություն խնդրի իր կողմից վիրավորանք գնահատված արտահայտությունների համար, ինչպես նաեւ փոխհատուցել ենթադրյալ պատճառված բարոյական վնասը՝ 500.000 դրամի չափով։ Հայցադիմում ներկայացնելու հիմք է հանդիսացել «Իգոր Խաչատուրովի պատասխանը՝ Ստյոպա Սաֆարյանին» վերտառությամբ հրապարակումը։ Խաչատուրովը, պատասխանելով իր հոր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված Սաֆարյանի «զրպարտչական, վիրավորական մեղադրանքներին, մասնավորապես նշել էր. «Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու»։ Նշված արտահայտություններն` ըստ Սաֆարյանի, վիրավորանք է, ինչի համար վերջինս պահանջել է ներողություն խնդրել, ինչպես նաև՝ դրամական փոխհատուցում տալ։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մուրադ Հովակիմյանի նախագահությամբ, այսօր կայացել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի գործով 4-րդ դատական նիստը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացույցների բաշխման և ներկայացված ապացույցների վերաբերյալ։

Հայցվոր կողմի վրա դրված էր պարտավորություն՝ ապացուցելու, որ Իգոր Խաչատուրովը հայտարարությունն արել է հրապարակային, այն արատավորել է Սաֆարյանին, եղել է դիտավորություն՝ նրան արատավորելու, ինչպես նաև՝ պահանջվող գումարի իրավաչափության հարցը։ Որպես հրապարակայնության հիմնավորում հայցվոր կողմը մատնանշեց հայցադիմումի պատասխանում տեղ գտած ձևակերպումները՝ նշելով, որ պատասխանողն ինքն ընդունել է, որ հայտարարությունն արվել է հրապարակային, ինչպես նաև, նշեց, որ նշված հայտարարությունը տեղադրված է եղել ոչ միայն «168 Ժամ» լրատվականում, այլև՝ մի քանի այլ լրատվամիջոցներով՝ առանց հղման, ինչից հայցվոր կողմը ենթադրել է, որ Իգոր Խաչատուրովն այդ արտահայտություններն արել է մի քանի ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ՝ հրապարակային։ Բացի այդ, նշված արտահայտությունները, ըստ հայցվորի, արատավորել են Սաֆարյանի բարի համբավը՝ որպես մարդու և հանրային գործչի։

Փաստաբան Դիանա Վարդանյանը, անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի հեղինակությանը, պատճառված վնասի փոխհատուցման պահանջի իրավաչափությանը, նշեց, որ փաստերն ուղղակիորեն խոսում են այն մասին, թե որքան մեծ է հայցվորի հեղինակությունը՝ ոչ միայն ՀՀ տարածքում, այլև՝ միջազային կառույցնեում, այնքան մեծ վնաս է պատճառվել նրա պատվին ու արժանապատվությանը։ Բացի այդ, ՀՀ իշխանությունները Ստյոպա Սաֆարյանին բազմիցս գործուղել են՝ տարբեր միջազգային կառույցներ, հարթակներ, ինչը, ևս ըստ հայցվոր կողմի վկայում է նրա հեղինակության մասին։ Շարունակելով փաստաբանի միտքը՝ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց,թե իր մասին արված հայտարարություններով նաեւ պետությանն է պատճառվել վնաս և, որ պահանջվող գումարն իրականում դեռ քիչ է։ Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ ինքը հանդիսանում է միջազգային խորհրդատվական խոշորագույն ընկերության փորձագետ, որը նաև Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչն է, առանցքը։

«Այդ նույն ժամանակահատվածում, երբ իմ հասցեին հնչեցվում և տարածբվում էին վիրավորական արտահայտություններ, ես զբաղված էի պատերազմի թատերաբեմի ընդլայման վերաբերյալ աշխարհաքաղաքական ռիսկի գնահատման զեկույցի պատրաստմամբ, որովհետև ես եմ հանդիսանում այդ կազմակերպության միակ փորձագետը, որը պատասխանատու է Բալկաններից մինչև Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական ռիսկի գնահատման համար և, թերևս այդ գործունեության շնորհիվ է, որ Հայաստանում պատերազմի ընթացքում մնացել են մի շարք խոշորագույն ընկերություններ, որոնք պատրաստվում էին ռիսկի մեծացման դեպքում դուրս գալ Հայաստանից։ Հյուրընկալվել են խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչները, տնօրենները ՀՀ-ում, որ նրանք չհեռանան Հայաստանից, չհանեն կազմակերպությունները ՀՀ-ից և որ ՀՀ-ն տնտեսական ահռելի վնասներ չկրեն։ Ահա, թե ինչու, սահմանված գումարը, եթե անկեղծ լինենք, շատ ավելի փոքր է, քան պատճառված վնասը, որը հասցվել է պատասխանողի կողմից այս անպարկեշտ, վիրավորական արտահայտությունները թույլ տալով՝ նսեմացնելով իմ հանրային հեղինակությունը, իմ գործունեությունն այլ ճակատներում թուլացնելու և այսպիսի դատական քաշքշուկներում ներգրավելու պատճառով։ Կարծում եմ՝ սա Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մասին է խոսքը, բայց եկեք այդքան չծավալվենք»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը նախ ներկայացրեց փաստաթուղթ՝ Իգոր Խաչատուրովի գույքային դրության վերաբերյալ, ապա հիշեցրեց, որ Իգոր Խաչատուրովի՝ վիճարկվող այդ արտահայտությունը եղել է քաղաքական լարված իրավիճակում՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերի քննարկումների ֆոնին և, որ նշված գրառումը պայմանավորված է եղել հանրային գերակա շահով։ Ինչ վերաբերում է գրառմամբ արատավորման վերաբերյալ պնդումներին, Անահիտ Սարգսյանը նշեց, որ այդ արտահայտությունները գնահատողական դատողություններ են եղել՝ «այսինքն թուրքերի հետ բարեկամություն անող և ինչ-որ մեկի հովանու ներքո լինել»։ Սարգսյանի խոսքով՝ Իգոր Խաչատուրովը որևէ նպատակ չի ունեցել վիրավորելու Ստյոպա Սաֆարյանին, ունեցել է մի շարք շարժառիթներ՝ Ստյոպա Սաֆարյանին արձագանքելու, որը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ Իգոր Խաչատուրովի հոր՝ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ, թույլ տվել զրպարտչական և վիրավորական հայտարարություններ, մեղադրել ինչ-ինչ հանցանքների մեջ՝ իմանալով, որ դա անպատասխան չի մնալու, ինչով սադրել է Իգոր Խաչատուրովին։ Բացի այդ, փաստաբանն արձանագրեց նաև այն փաստը, որ Հանրային խորհրդի նախագահը համերաշխության քննարկումներ կազմակերպելու իր գործառույթն իրականացնելու փոխարեն էլ ավելի է լարել իրավիճակը։ Ինչ վերաբերում է հրապարակայնությանը, փաստաբանը հիշեցրեց, որ որևէ հրապարակման մեջ հղում չի արվել աղբյուրին, որևէ ասուլիս, հայտարարություն չի եղել։

Հայցվորի ներկայացուցիչը միջնորդեց՝ պատասխանողի ներկայացրած բանավոր դիրքորոշումը, ինչպես նաև, գույքային դրության վերաբերյալ ներկայացված ապացույցն անընդունելի ճանաչել։ Դատարանը պարզաբանեց, որ ներկայացված փաստերին կանդրադառնա վերջնական դատական ակտում։

Դատարանն անցավ դատաքննության փուլին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 6-ին, ժամը՝ 15.00-ին։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Մանրամասները՝ տեսանյութերում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:15 26/11/2022  |  ՄամուլՆորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել.«Ժողովուրդ»
21:47 11/07/2022  |  ԼՐԱՀՈՍԻգոր Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
20:59 03/07/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամությունն էլ պիտի պատվով լինի․ իրավապահները փնտրում ու չեն գտնում Իգորի հանցանքը հիմնավորող գոնե մեկ փաստ․ Մելիք-Շահնազարյան
12:06 01/07/2022  |  ԼՐԱՀՈՍԻգոր Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը
13:23 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Սիմոնյանի գործողություններում կենդանական վախ եմ զգում. Միհրան Պողոսյան
12:39 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍԻգոր Խաչատուրովի կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը ոչ դատախազն է եկել, ոչ՝ դատավորը
12:55 09/06/2022  |  ԼՐԱՀՈՍԻգոր Խաչատուրովի գործով վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստը կկայանա վաղը
19:46 08/06/2022  |  ԼՐԱՀՈՍԶրկված եմ պաշտպանությանը նախապատրաստվելու իրավունքից․ Իգոր Խաչատուրովի պաշտպան
10:02 26/05/2022  |  ՄեկնաբանությունԱյն, ինչի համար Խաչատուրովը կալանավորվեց, Ջհանգիրյանը արդարացվել է. Թագուհի Թովմասյան
18:33 21/05/2022  |  ԼՐԱՀՈՍՈվ զադնի դնի Նիկոլ է, թշնամին ծնկի է գալու. Իգոր Խաչատուրովը կալանավայրից փաստաբանի միջոցով ուղերձ է հղել պայքարի իր ընկերներին

Արխիվ

[]