ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որեւէ պաշտոնից եւ որեւէ դիրքից. Արթուր Դավթյան․ «Արմենպրես» 03/31/2023 23:12 | ԼՐԱՀՈՍ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այս օրերին Արցախում է, դրան զուգահեռ մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա նշանակվելու է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դավթյանն անդրադարձել է Արցախի դատախազի պաշտոնում նշանակվելու լուրերին, իր՝ Արցախ այցի նպատակներին։
Պարոն Դավթյան, արդեն տեւական ժամանակ գտնվում եք Արցախում։ Մամուլը գրում է, որ Դուք նշանակվելու եք Արցախի դատախազ, ճի՞շտ է տեղեկությունը։
Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ այդ հարցին պատասխանեմ ես: Անհրաժեշտության դեպքում դրան կանդրադառնան Արցախի պատկան մարմինները:
Այդ դեպքում, ո՞րն է Ձեր՝ Արցախ այցելելու նպատակը։ Այցը մամուլի ուշադրության կենտրոնում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախն արդեն 100 օրից ավել է, ինչ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, ինչպես նաեւ այն, որ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է պետնախարար, իսկ դատախազի պաշտոնը թափուր է։
Ափսոսում եմ խորապես ոչ միայն իմ, այլ Հայաստանից ցանկացած մեկի Արցախ այցի նկատմամբ նման ուշադրության համար: Իմ այցը Արցախ նվազագույնն է, որ կարող եմ այս պահին անել, շատերը պետք է գան: Պաշտոնավարման ավարտից հետո սա ամենեւին էլ իմ առաջին այցը չէ Արցախ: Նախորդ տարվա դեկտեմբերից, չնայած դժվարացել է Արցախ այցը, բայց մեծ ցանկության դեպքում անհնար ոչինչ չկա: Նախորդ տարի սեպտեմբերի երկուսին՝ Արցախի անկախության տոնին, գտնվելով Ստեփանակերտում՝ պատրաստակամություն եմ հայտնել իմ համեստ ներդրմամբ աջակցել խնդիրների լուծմանը, ընդ որում՝ հնարավոր ցանկացած եղանակով եւ ըստ անհրաժեշտության: Նպատակս մեկն է՝ պարզապես այս դժվար պահերին գտնվել Արցախի, Արցախի ժողովրդի կողքին:
Ինչպե՞ս են վերաբերվում Ձեր այցին Արցախի եւ Հայաստանի իշխանությունները։
Իմ բոլոր այցերի վերաբերյալ որեւէ բացասական արձագանք չեմ նկատել որեւէ շրջանակից: Արցախի իշխանությունները մշտապես գրկաբաց ու մեծ ոգեւորությամբ են ընդունել, ընդ որում՝ եւ պաշտոնավարման ժամանակ, եւ հիմա:
Ի՞նչ իրավիճակ է Արցախում, պաշտոնատար շրջանակների հետ հանդիպումներ ունենում ե՞ք։
Իրադրությունը, անկասկած, բարդ է։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով խախտված են մարդկանց բոլոր իրավունքները՝ սկսած սննդի, առողջապահական, նվազագույն կենցաղի կազմակերպման հարցերից, մինչեւ ազատ տեղաշարժ։ Անկախ դրանից, Արցախի իշխանությունների, պատկան մարմինների ջանքերն ուղղված են իրենց առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, կյանքի բոլոր ոլորտներում բարդագույն խնդիրների լուծմանը։ Հոգիս փառավորվում է Արցախի հերոսական ժողովրդի դիմադրողականությամբ ու ազնիվ պայքարի պատրաստակամությամբ: Անգնահատելի է ռուսական խաղաղապահ ուժերի դերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Ինչ վերաբերում է իմ շփումներին, դրանք բազմազան են ու երկուստեք անկաշկանդ: Վստահեցնում եմ՝ Արցախը հավաքական իմաստով բարի գալուստով է դիմավորում յուրաքանչյուրին:
Ինչպե՞ս կարձագանքեք Արցախում գլխավոր դատախազի պաշտոնի համար մրցակցության մասին տարածվող լուրերին, ինչի համատեքստում նաեւ Ձեր անունն է շրջանառվում։
Այդ քննարկումները, իմ կարծիքով, զավեշտալի են առնվազն իմ հասցեականությամբ: Անձամբ ես պատրաստ եմ Արցախում ծառայել՝ անկախ որեւէ պաշտոնից եւ որեւէ դիրքից։ Պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ իմ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արդյունավետություն կապահովեն: Ինձ համար կարեւոր չէ ծառայողական կարգավիճակը ընդհանրապես, դա, իհարկե, հարթակն է կոնկրետ պատասխանատվության ու անելիքի, բայց առանց դրա էլ կարելի է օգտակար լինել: Բացարձակ անընդունելի է այսօր Արցախում ծառայողական որեւէ դիրքում մրցակցության միտք գեներացնելը:
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարման ավարտից հետո Ձեզ այլ աշխատանք ՀՀ իշխանությունն առաջարկե՞լ է։
Չեմ կարծում, թե այս հարցը հանրությանը հետաքրքրող օրակարգային հարց է:
Եթե այդտեղ եք արցախցիների կողքին լինելու համար, այդ դեպքում, ե՞րբ եք վերադառնում Հայաստան։
Կոնկրետ գրաֆիկ չունեմ, ոչ գալուց, ոչ գնալուց, Աստված կառաջնորդի:
Դժվար չէ՞ գլխավոր դատախազի պաշտոնում ակտիվ գործունեությունից հետո զբաղվել միայն դասախոսությամբ։
Ոչինչ դժվար չէ կյանքում, երբ ներդաշնակ ես ապրում: Հաստատ ձանձրանալու հնարավորություն դեռ չեմ ունեցել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
- 06/03/2023 11:04 Նե վինավատայա յա. «Հրապարակ»
- 06/03/2023 10:59 Պետբյուջեի հաշվին շրջագայողը. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:53 Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների». «Փաստ»
- 06/03/2023 10:51 Արայիկ Հարությունյանը սկսել է տեղից տեղ շարժվել. «Հրապարակ»
- 06/03/2023 10:47 Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում. «Ժողովուրդ»
- 06/03/2023 10:42 Փաշինյանը նոր ապաստան ունի. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
- 04/07/2023 21:11 «Նիկոլ Փաշինյանն ինձ համար առաջնորդ չէ». Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 06/03/2023 21:48 Նիկոլը, որն, ըստ օդում կախված լուրերի, մի կլորիկ գումարի դիմաց «հղիացել» է մեր ավանդական թշնամուց, այլևս ակնհայտ է․ Հասրաթյան
- 06/03/2023 21:38 Ազգային խայտառակությունն հենց այս տեսքն ունի.Աշոտյան
- 06/03/2023 21:06 Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մաս․ Թաթոյան
- 06/03/2023 20:47 ՄԻՊ-ը հրապարակել է ապրիլ-մայիս ամիսներին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/03/2023 17:19 Նոր Հաճնի կամրջի տակ՝ ճահճուտի մեջ, բերանքսիվայր, հայտնաբերվել է տղամարդու դի, կամրջի վրա էլ նրա կողմից կայանված ավտոմեքենան. shamshyan.com
- 06/03/2023 16:33 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
- 06/03/2023 15:49 Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
- 06/03/2023 12:40 ՈՒժգին քամու և տեղումների հետևանքով Ասկերանի շրջանում պտղատու ծառեր ու ջերմոցներ են վնասվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
- 06/01/2023 18:42 Շվեդիայում սեքսի առաջնությունը չեղարկվել է
- 06/01/2023 17:55 Ալեն Սիմոնյանը կնոջ ու երեխաների հետ՝ ԱԺ այգում. (լուսանկար)
- 06/01/2023 13:02 83-ամյա Ալ Պաչինոն հայր է դառնալու. 29-ամյա սիրելիի հղիության լուրը նրան ցնցել է
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը