ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ. ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 03/30/2023 15:52 | ԼՐԱՀՈՍ

Մարտի 29-ին Երևանում կայացավ «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային ոստիկանության առանցքային դերն ու նշանակությունը։
«Համայնքային ոստիկանության մասով մենք, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում թիրախային ուշադրություն ենք կենտրոնացրել այդ ոլորտի վրա, որպեսզի հասկանանք առհասարակ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության վերափոխման, լավարկման ուղղությամբ ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել և բարեփոխումների շրջանակներում, ըստ էության, քննարկումները տարանք նրան, որ ոստիկանության ոլորտում չորս հենասյունային ուղղություն ենք պատկերացնում ունենալ՝ իրենց մարզային ստորաբաժանումներով՝ Քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ՀԱԱԳՎ, որի շրջանակներում է հենց համայնքային ոստիկանությունը, և ոստիկանական գվարդիան, որը փոխարինելու է ոստիկանության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակներին»,-իր խոսքում նշեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը հավելեց, որ համայնքային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում այդ ուղղությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ։ Նա նաև ընդգծեց, որ համայնքային ոստիկանության բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը առաջիկայում կդրվի հանրային քննարկման։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել ԵԱՀԿ փորձագետների կողմից պատրաստած «Համայնքային ոստիկանության զարգացումը Հայաստանում. մարտահրավերները և առաջընթացի ուղիները» զեկույցը, որում ամփոփվել են ոլորտում լավագույն միջազգային փորձն ու ներպետական պրակտիկան, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ հետագա բարեփոխումների համար։ Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության ոլորտում ռազմավարական պլանավորման, ռեսուրսների կառավարման, լիազորությունների շրջանակի և գնահատման համակարգի վերանայման, համայնքի հետ համագործակցության ձևաչափի և ուսուցման թեմաներին։
Հանդիպման ընթացքում փորձագետ Սուսաննա Նալթակյանը խոսեց Հայաստանում համայնքային ուղղվածություն ունեցող ոստիկանության կազմակերպման ու զարգացման սկզբունքների մասին՝ շեշտելով ռազմավարական տեսլականի անհրաժեշտությունը։
ԵԱՀԿ փորձագետ Ուիլյամ Բրեյմը ներկայացրեց միջազգայնորեն ընդունված բազմաֆունկցիոնալ ոստիկանների մոդելը։ Նա անդրադարձավ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Կանադայի համապատասխան փորձին՝ համայնքային ոստիկանության կառուցվածքի, գործառույթների և աշխատակիցների վերապատրաստման ոլորտում։
Քննարկման շրջանակներում փորձագետները դրական արձագանքեցին ՆԳՆ կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ համայնքամետ ոստիկանության մոտեցմանը՝ հաշվի առնելով միջազգային տենդենցները։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև համայնքային ոստիկանության կատարելագործման, ծառայողների հմտությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստումները։
Քննարկումը կազմակերպվել էր «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի ,INL-ի և ICITAP-ի ներկայացուցիչներն, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 06/06/2023 07:53 Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»
- 06/06/2023 07:49 Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
- 06/06/2023 07:45 Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»
- 06/06/2023 07:42 Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների հանդիպումը բավականին լարված է անցել. «Ժողովուրդ»
- 06/06/2023 07:39 Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»
- 06/04/2023 23:28 Ադրբեջանի կեղծ տեղեկատվական գրոհները շարունակվում են
- 06/03/2023 11:10 Վահագն Խաչատուրյանը մեկ տարի միայն ստորագրել է ու մեկնել գործուղումների. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
- 05/28/2023 14:30 Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք լինել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Գևորգ Դանիելյան
- 04/29/2023 19:31 Երևանի քաղաքապետարանը չի արտոնել «Գոյ» թատրոնի բեմադրած «Գարեգին Նդժեհ» ներկայացման բեմականացումը. Արթուր Սահակյան (տեսանյութ)
- 04/20/2023 20:37 Բանակցող կողմը նպատակ չունի խաղաղություն հաստատել և իր բոլոր ջանքերն ուղղում է նրան, որ իր կողմից ծրագրվող պատերազմն իրավաչափ ճանաչվի այլ պետությունների կողմից. Մելիքյան
Մեկնաբանություն
- 06/05/2023 18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան
- 06/05/2023 17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ
- 06/05/2023 15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան
- 06/05/2023 12:56 Վարկածի իրավունքով. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/05/2023 23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 06/05/2023 11:35 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
- 06/04/2023 20:39 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը, որի 40 ուղևորներից 20-ը երեխաներ էին
- 06/04/2023 13:20 Հրդեհ՝ Արշակունյացի «ՍԱՍ ֆուդ կորտում». «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 06/05/2023 22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները
- 06/04/2023 19:39 Կինը ամուսնալուծությունից հետո ամուսնուն մեղադրել է տարիքային խտրականության մեջ և սխալվել
- 06/04/2023 19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար
- 06/02/2023 17:54 Վրաստանում մահացել է իրեն Պուտինի մայր անվանող կինը
Հետաքրքիր է իմանալ
- 06/03/2023 20:41 Ծննդաբերության ժամանակ մասնագետի սխալ միջամտությունը կարող է երեխայի անխոսության պատճառ դառնալ. Մասնագետը զգուշացնում է (տեսանյութ)
- 05/19/2023 16:11 Մարգարիտա Սիմոնյանը պայթուցիկի նմանվող ծանրոց է ստացել. պարզվել է՝ սեռական արկածների համար իր է
- 05/19/2023 12:13 9 մլն. եվրոյի կոկաինով ճամպրուկն ինքնաթիռից ընկել է իտալացու տան կտուրին
- 05/16/2023 11:41 Իլոն Մասկի կարծիքով՝ Սորոսը ատում է մարդկությունը