ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է լծվենք մեր ԲԴԽ անդամների, դատավոր ընկերների պաշտպանությանը. Դավիթ Հարությունյան (տեսանյութ) 02/27/2023 13:45 | ԼՐԱՀՈՍ
Այն դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, երևի պետք է հայտնի Դիլիջանյան հանդիպումների ժամանակ մատուցված մոտեցումներով առաջնորդվեն։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ Դիլիջանում ներկայացվել է, որ դատարաններում պետք է ստեղծվեն ինչ-որ մամուլի պատասխանատուներ, ցանկացած հարցազրույց իրենց միջոցով պետք է լինի կամ ԲԴԽ մամուլի քարտուղարի։
«Օրինակ, զանգեք հարցնեք՝ ինչպես է իմ առողջությունը, ես պետք է զանգեմ հարցնեմ, օրինակ, կարելի է հարցազրույց տալ, եթե թույլտվություն ստանամ, այդ դեպքում նոր միայն հարցազրույց տամ, այդ դեպքում, երևի կբացառվի պատասխանատվությունը կամ գոնե կնվազի հավանականությունը, որ որևէ դատավոր պատասխպանատվության կենթարկվի»,- նշել է դատավորը։
Ըստ նրա՝ դատավոր Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը շատ լավ ուղերձ էր, երևի այդ ժամանակ էլ էր այդ ուղերձը, ուղղակի շատերը չեն հասկացել, բայց հիմա հետևություններ երևի կարվեն։ «Ամեն դեպքում, դա այն դատավորներին կվերաբերի, որոնք կխուսափեն կամ կվախենամ ենթարկվեն կարգապահական պատասխանատվության, կամ ընդհանրապես մտավախություն ունեն, թե կարող է նման վարույթներ լինեն։ Բնականաբար դա նորություն չի, կան արդարադատության նախկին- ներկա նախարարի հարցազրույցները, հայտարարությունները, որ այս կարգապահական վարույթները միտված են, որ մյուս դատավորները զգաստանան։
Կարծում եմ, սա նաև իրենց ցանկություններին կամ անկալիքներին հերթական անգամ հասել են»,-նշեց Հարությունյանը։
Նշենք, որ այսօր ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ հարցազրույցներում՝ դատական համակարգի առջեւ ծառացած խնդիրների մասին բարձրաձայնելու համար։
«Բոլորս էլ ներկա էինք հրապարակմանը, տեսանք ԲԴԽ դատավոր-անդամների դեմքի արտահայտությունը, երբ հրապարակվում էր որոշումը, կարծում եմ բոլորը շատ ծանր վիճակի մեջ են, համոզված եմ՝ բոլորն ինքնուրույն, գիտակցաբար իրենց որոշումն են կայացրել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ Կարծում եմ՝ իրականում բոլորը մեր՝ իմ և մյուս ընկերների օգնության կարիքն ունեն։ Տիկին Նախշքարյանը մեր օգնության կարիքն, օրինակ, չունի, նա դատավոր է, կշարունակի այդպիսին մնալ, համոզված եմ, որ դեռ կաշխատի, եթե նման ցանկություն ունենա, բայց պետք է լծվենք մեր ԲԴԽ անդամների, դատավոր ընկերների պաշտպանությանը, որովհետև, շատ դեպքերում ակնկալում ենք, թե իրենք պետք է մեզ պաշտպանեն, բայց ինձ թվում է, որ իրականում նրանք պաշտպանության կարիք ունեն»,- նշեց Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն