ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն հրաժարվում է վերացնել դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսելու արդյունքում կատարված ձայնագրությունները, թեեւ դրանք անթույլատրելի են ճանաչվել 05/20/2022 16:23 | ԼՐԱՀՈՍ
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է, որ ԱԱԾ-ի կողմից Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներով՝ գաղտնալսումներով, անօրինական միջամտություն է կատարվել դատավորի՝ սահմանադրությամբ պաշտպանվող իրավունքներին, ձեռք բերված ապացույցները ճանաչվել են անթույլատրելի, բայց ԱԱԾ-ն չի ոչնչացրել։
Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում դատավորները գաղտնալսվել են, հարուցվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ մայիսի 18-ի որոշումից հետո:
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես «Վանոյի Արտակ», գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից: Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: ԱԱԾ քննչական դեպարտամենտում շուրջ 2.5 տարի քննվող քրեական գործով դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը և Դավիթ Հարությունյանը տուժող են ճանաչվել, Վազգեն Ռշտունին ու Արման Հովհաննիսյանը՝ հարցաքննվել։
Ընդ որում, թեև քրեական գործը հարուցված է դատավորներին զրպարտելու մասին հաղորդման հիման վրա, օպերատիվ միջոցառումներ իրականացվել են դատավորների նկատմամբ։ Գաղտնալսվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արշակ Վարդանյանը, այն ժամանակ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վազգեն Ռշտունին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը: Դատավոր Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը վիճարկել են իրենց նկատմամբ ՕՀՄ-ներ իրականացնելու թույլտվությունները, ինչի արդյունքում արձանագրվել է դատավորների իրավունքների խախտումը, իսկ ՕՀՄ իրականացնելու արդյունքում ձեռք բերված տվյալները ճանաչվել են որպես անթույլատրելի ապացույց, և վարույթն իրականացնող մարմնի հավաստմամբ` հանվել գործից:
Պարզվում է, սակայն, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պայմաններում, ԱԱԾ-ն հրաժարվել է վերացնել ձայնագրությունները, հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ինչն էլ դատավոր Դավիթ Հարությունյանը վիճարկել է դատարանում՝ պնդելով, որ իր վերաբերյալ տեղեկությունները չեն կարող հասանելի դառնալ երրորդ անձանց։ Բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննել է դատավոր Վաչե Մարգարյանը, ընդ որում, դռնփակ ռեժիմով, թեև նման գործերը դռնփակ, սովորաբար, չեն քննվում։
Դատավոր Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է բողոքը, ընդ որում, դատարանի որոշման մասին բողոքաբեր կողմն իմացել է դժվարությամբ, քանի որ տևական ժամանակ դատարանի աշխատակազմի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Դատարանի որոշման մասին իմացել են միայն երեկ, թեեւ որոշումը կայացվել է ավելի վաղ։
Փաստաբանը նշեց, որ դատական ակտի իրավական վերլուծություններին դեռևս ծանոթ չէ, սակայն փաստեց՝ օրինական որևէ հիմք պատկերացնել հնարավոր չէ՝ բողոքը մերժելու համար։
«Բողոքը մերժելու որևէ լեգիտիմ հիմք չկա»,- ընդգծեց փաստաբան Շխիմյանը՝ նշելով, որ միանշանակ դատական ակտը կբողոքարկվի։
Բացի այդ, փաստաբանն արձանագրեց, որ բողոքը դռնփակ ռեժիմով են քննվել՝ անհասկանալի պատճառներով, քանի որ նշված գործերը մշտապես քննվել են դռնբաց, դռնփակ կարող է լինել միայն բացառիկ դեպքերում, սակայն այստեղ որևէ բացառիկության մասին խոսք լինել չի կարող։
Դատավորի փաստաբանի փոխանցմամբ՝ դատախազի կողմից չբողոքարկված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված է համարվել, որ ձայնագրությունները, վերծանումներն անթույլատրելի են, որևէ պարագայում չեն կարող գործում առկա լինել, սակայն առանց որևէ պատճառաբանության, քմահաճույքներից ելնելով՝ ԱԱԾ-ն որոշել է, որ դրանք չպետք է վերացնի և պետք է շարունակի հասու մնալ իքս շրջանակի և, ստացվում է, որ դատարանը համամիտ է անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտման հետ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ