Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Ոստիկանությունը հատկապես վերջին օրերին խեղաթյուրում և կոպտորեն խախտում է օրենքով ամրագրված՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումները.Դավիթ Հարությունյան.168.am 05/18/2022   19:31  |  ԼՐԱՀՈՍ

Ավելի քան երկու շաբաթ է, առավելապես Երևանում, բայց նաև հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են բացառապես խաղաղ ակցիաները: Ոստիկանությունը ջանք չի խնայում, անգամ ուժ կիրառելով՝ ցրել հավաքներն ու ակցիաները: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ էլ քաջալերում են ոստիկանությանը, շնորհակալություն հայտնում՝ հայտարարելով, թե ամեն ինչ կատարվում է օրենքի շրջանակներում:

Ոստիկանության գործողությունների իրավաչափության և օրենքի պահանջների կիրառման թեմաների շուրջ 168.am–ը զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հետ:

– «Հավաքների ազատության մասին» օրենքով ինչպե՞ս պետք է ոստիկանն ապահովի խաղաղ հավաքների բնականոն ընթացքը, և արդյո՞ք այս օրերին պահպանվում է օրենքի պահանջը:

– «Հավաքների ազատության մասին» օրենքը ոստիկանությանը պարտավորեցնում է աջակցել հավաքին այնքան ժամանակ, քանի դեռ այն խաղաղ է։ Այս թեզը հենց Փաշինյանի դրոշակն էր դեռ 2018 թ․-ին։ Ոստիկանության այս պարտականությունը կախված չէ այն հանգամանքից, թե հավաքը իրականացվում է օրենքով նախատեսված իրազեկման պահանջների պահպանմա՞մբ, թե՞ ոչ։ Անգամ, եթե իրազեկման պահանջը կատարված չէ, ոստիկանությունն ընդամենը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել հավաքի մասնակիցներին։ Հավաքը դադարեցնելու իրավունք օրենքը չի վերապահում ոստիկանությանը, եթե այն խաղաղ է։

Մյուս կարևագույն, ոսկյա կանոնն այն է, որ ապօրինի հավաքի համար պատասխանատվության տեսակն ու ծանրությունը որևէ պարագայում չի կարող կախվածության մեջ դրվել և ավելի խիստ ձևով կիրառվել հավաքի մասնակցի հայացքներից կամ այն հաղորդագրության բովանդակությունից, որը նա ցանկանում է հասցնել հասարակությանը։ Մինչդեռ, այս օրերին, մենք ականատեսն ենք լինում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների կամայական ձերբակալությունների, հավաքը ցրելու սպառնալիքների, անհամաչափ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման` պայմանավորված հավաքի մասնակիցների քաղաքական հայացքներով։

– Ո՞ր դեպքում Ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել հավաքը:

– Սկզբունքային կանոնն այստեղ այն է, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջով հավաքը ցրելը պետք է լինի վերջին միջոց, միաժամանակ պետք է առկա լինի երկու նախապայման՝ այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակում, և երկրորդ՝ հավաքի դադարեցումը պետք է լինի ստեղծված իրավիճակում միակ միջոցը, որը թույլ կտա կանխել այլոց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակումը։

Այսինքն, ժողովրդավարական երկրների համար կիրառելի չափորոշիչն այն է, որ հավաքը պետք է ցրվի միայն, երբ ոստիկանությունը բոլոր ողջամիտ միջոցները ձեռնարկել է պաշտպանելու հավաքի անցկացման բնականոն ընթացքը, այդ թվում՝ օրինակ, բռնության սպառնալիքով հանդես եկող առանձին իրավախախտներին հանդարտեցնելու միջոցով։

Մինչդեռ Ոստիկանությունը հատկապես վերջին օրերին խեղաթյուրում և կոպտորեն խախտում է օրենքով ամրագրված՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումները:

– Որքանո՞վ են բխում օրենքից քաղաքացիներին բերման ենթարկելն ու ձերբակալելը:

– Ծավալվող իրադարձությունները զուգորդվում են ոստիկանության կողմից կատարվող կամայական ձերբակալություններով և ուժի անհամաչափ կիրառմամբ բերման ենթարկելու ցուցադրական գործողություններով։ Նախ, «Հավաքների ազատության մասին» օրենքը պարտավորեցնում է ոստիկանությանը հավաքի վայրից հեռացնել միայն այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն։ Այսինքն, հավաքի մասնակցին կարելի է հեռացնել, եթե նա կոպտորեն խախտել է հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը։ Բայց անգամ այդ դեպքում «Ոստիկանության մասին» օրենքի պահանջով՝ ոստիկանության ծառայողը ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել, բավարար ժամանակ տրամադրել օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ուժի գործադրման հապաղումը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի և առողջության համար:

Մինչդեռ, իրականում ոստիկանությունը ընտրանքային մեթոդներով հավաքի վայրից հեռացնում է առավել ակտիվ կամ ազդեցիկ անձանց, որոնք պարզապես մասնակցում են խաղաղ հավաքին, ապա սահմանված 3 ժամը լրանալուն պես ազատ արձակում՝ առանց որևէ քրեական կամ վարչական իրավախախտման մեղսագրման։ Ընդ որում, բնական է, այս ամենը կատարվում է հավաքի մյուս մասնակիցների վրա «սառը ցնցուղի ազդեցություն» թողնելու նպատակով։ Ավելին` երբեմն բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք, ինչն արձանագրել է նաև մարդու իրավունքների պաշտպանը:

Մեր երկրում միջազգային բոլոր ստանդարտները գլխիվայր շրջված են կիրառվում, արդյունքում՝ կատարվում են ընտրանքային, խտրական ու անհիմն ձերբակալություններ, որոնք առավելապես կրում են ցուցադրական բնույթ, որն ակնհայտորեն երկու նպատակ է հետապնդում. Նախ՝ իրենց գործադրած ջանքերը վերադասին ցուցադրել որպես հավատարմության նշան, և երկրորդ` հավաքների հնարավոր այլ մասնակիցներին «դաս տալ»: Ոստիկանության ծառայողները խտրական մոտեցում են ցուցաբերում ընդդիմության հավաքներին մասնակցող քաղաքացիների գործողությունների նկատմամբ, մինչդեռ իշխանությանը սատարող քաղաքացիների՝ երբեմն բացահայտ օրինախախտումներին համարժեք չեն արձագանքում` ցուցաբերելով ակնհայտ անգործություն:

Օրինակ` Գյումրու դեպքի ժամանակ կանգառում կանգնած տարեց տղամարդիկ՝ 74, 56, 72 և 84 տարեկան, հայհոյանքներ են հնչեցրել դաշնակցական երիտասարդների հասցեին, ձվեր նետել վերջիններիս ուղղությամբ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում, զավեշտալիորեն, հենց այդ տարեց տղամարդիկ տուժող են ճանաչվել: Քաղաքական հայացքներից ելնելով խտրական մոտեցումը խաթարում է հավաքների ազատության հիմնարար սկզբունքները։

– Ո՞ր դեպքում ոստիկանն իրավունք ունի խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել:

– Հավաքների ազատության իրավունքից բխող ոստիկանության գործողությունները՝ ուժի կիրառման առումով պետք է կառուցված լինեն իրավախախտին «նվազ վնաս պատճառելու» սկզբունքի վրա։ ՀՀ օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելը միայն պետք է բացառիկ միջոց լինի, երբ դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար և այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Օրենքը խիստ պահանջներ ու պայմաններ է նախատեսում նաև ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոցներ կիրառելու համար, երբ, օրինակ, անհրաժեշտ է խափանել քաղաքացիների հարձակումը ոստիկանության ծառայողի վրա, կամ իրավախախտման պահին անձը փախուստի փորձ է կատարում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ: Խաղաղ հավաքների ընթացքում այս պայմաններից ոչ մեկը չի եղել, անգամ մասնակից քաղաքացիները բարձրաձայնել են, որ պատրաստ են սեփական կամքով ենթարկվել ոստիկանի հրահանգներին, բայց բռնություն և ոչ իրավաչափ գործողություններ այդուամենայնիվ կիրառվել են, նույնիսկ ծերերի ու անչափահասների նկատմամբ: Այսօր Ազգային ժողովում փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ մինչ այժմ ոստիկանությունը հատուկ միջոցներ չի կիրառել: Մնում է ենթադրել, որ պարոն Ֆիդանյանին չեն զեկուցում հատուկ միջոցների կիրառման դեպքերը, իսկ ես այդ կիրառման դեպքերին անձամբ եմ ականատես եղել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:13 22/04/2022  |  ԼՐԱՀՈՍՔանի դեռ գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը չի գործում, որևէ առաջընթացի մասին խոսել անհնար է. Դավիթ Հարությունյան
14:02 01/03/2022  |  ԼՐԱՀՈՍԴատական համակարգը դժվար կայացող, բայց՝ ոչ այդքան հեշտ հանձնվող համակարգ է. Հարությունյան
13:29 01/03/2022  |  ԼՐԱՀՈՍՊետք է ակտիվացնել հասարակությանը, երիտասարդությանը. Դավիթ Հարությունյան
16:23 25/02/2022  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ում դատավորի թեկնածուին պաշտոնական հարցազրույցի ժամանակ հարցրել են՝ արդյո՞ք ժողով գումարելու 93 ստորագրողներից մեկը դու ես, արդյոք քո կամքով ես ստորագրել. դատավոր
19:41 09/02/2022  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվող փոփոխությունները ԲԴԽ-ի ներկայիս կազմի պայմաններում ինքնին վտանգ են՝ դատական իշխանության անկախության համար. դատավոր Դավիթ Հարությունյան
15:15 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀամոզված եմ՝ Ազարյանն այսօր կընտրվի Դատավորների միության նախագահ, միությունը կսկսի գործել.Դավիթ Հարությունյան
01:12 06/12/2021  |  Ընտրական իրավունքԵղեգնաձորում հաղթել է Դավիթ Հարությունյանը` ստանալով ձայների 62 տոկոսը
14:02 04/12/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանը և Գևորգ Սաքանյանն ազատ են արձակվել
19:19 01/11/2021  |  Դատական ռեպորտաժներԿուրսանտի դաժան սպանության՝ շուրջ վեց տարի քննվող գործով դատաքննությունը չի վերսկսվի. պաշտպանի միջնորդությունը մերժվեց
14:14 25/09/2021  |  ԼՐԱՀՈՍԲազմաթիվ խախտումներ են տեղի ունենում, որոնք աղերս ունեն սահմանադրության հետ. Դավիթ Հարությունյան

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]