Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Le spectacle du monde պարբերականին 02/21/2023   16:39  |  ԼՐԱՀՈՍ

Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի  ծավալուն հարցազրույցը:  «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը թարգմանաբար ներկայացվում է ստորև: 

Le spectacle du monde – Արցախն այս տարի ստիպված եղավ Սուրբ Ծնունդը նշել շրջափակման մեջ։ Դուք այնտեղ էիք: Ձեզ չճանաչողների համար պետք է ընդգծել, որ Դուք միշտ ցանկացել եք հեռու մնալ քաղաքականությունից՝ գերադասելով Ձեր ֆինանսական ռեսուրսների մի մասը ծառայեցնել հայությանն օգնելու գործին՝ կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի միջոցով։ Եվ միայն անցյալ տարվա նոյեմբերին՝ Արցախի պատմության ամենավտանգավոր ժամանակահատվածներից մեկում Դուք համաձայնեցիք դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար։ Ինչու՞:

 
Ռուբեն Վարդանյան- Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի և ոչ միայն այնտեղ ծնվածների համար: Այն եզակի, պատմական վայր է, մեր ազգի բնօրրաններից մեկը։ 2020 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանը Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ: Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել:

Le spectacle du monde – Դեկտեմբերի կեսերից սկսած՝ Բաքուն շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, սակայն չի համարձակվում դա անել ուղղակիորեն՝ այդ աշխատանքի համար օգտագործելով բնապահպանական «հասարակական կազմակերպությունների»։ Ո՞րն է այդ խորամանկության պատճառը:

Ռուբեն Վարդանյան- Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե այդպիսով կկարողանա մոլորեցնել արևմտյան հասարակական կարծիքը, որը մտահոգված է բնապահպանությամբ: Բացի դրանից, Բաքուն չի կարող խախտել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած համաձայնագիրը, որը երաշխավորում է ազատ տեղաշարժն այդ միջանցքով։ Սա, իրոք, մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, քանի որ Ադրբեջանում բնապահպանական գեթ մեկ ցույցի հետք հնարավոր չէ գտել այն դեպքում, երբ հիմնական արդյունաբերությունը գազի և նավթի շահագործումն է, ինչն իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Ադրբեջանում բողոքի նման դրսևորումների որևէ նախադեպ չկա: Իրականում չկա նաև կազմակերպված քաղաքացիական հասարակություն։ Կա միայն մեկ ընտանիք՝ Ալիևների ընտանիքը, որը վերահսկում է այդ երկիրը, և բնակչությունը, չնայած այն հանգամանքին, որ իրենց երկիրը հարուստ է  բնական ռեսուրսներով, բավականին աղքատ են ապրում։ Դրա համար էլ նրանց արտաքին թշնամի է պետք։ Դժբախտաբար, ադրբեջանցիներին սովորեցնում են, որ հայերը վատն են։ Դա թույլ է տալիս երկիրը համախմբել մեր դեմ և մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը։ Սա է նրանց ռազմավարությունը...

Le spectacle du monde – Մոտ տասը տարի առաջ Դուք, Ձեր գործընկերների հետ,  ստեղծեցիք «Ավրորա» հիմնադրամը և մրցանակը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իրադարձություն, որը, այնուամենայնիվ, չի անդրադառնում ցեղասպանության անցյալին, այլ խրախուսում է ամբողջ աշխարհի անհատներին, որոնք պայքարի են դուրս գալիս մեր օրերում շարունակվող արյունահեղությունների դեմ: Քաղե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքի պտուղները՝ հաշվի առնելով բոլոր այն ընկերներին, որոնք այժմ ունեք ամբողջ աշխարհում:

Ռուբեն Վարդանյան- Այո, իհարկե, ես հնարավորություն ունեցա հանդիպելու այդ մարդկանց ամբողջ աշխարհում, տեսնելու նրանց քաջությունը, նրանց անձնուրացությունը, նրանց հավատը, նրանք մարդիկ են, ովքեր չեն վարանում իրենց վրա պարտավորություններ վերցնել՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով: Պետք է ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում դրա շնորհիվ ձևավորվել է նաև իմ անձնական ներգրավվածությունը։ Ես մտածեցի, որ եթե նրանք պարտավորություններ են ստանձնել, ապա ես էլ կարող եմ նույնն անել իմ ժողովրդի համար։

Le spectacle du monde – Եվ այնուամենայնիվ, Արցախի խնդիրը կարծես թե առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար։ ԹեևՎաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց։ Ինչու՞:

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։ Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների։

Le spectacle du monde – Դուք հավատու՞մ եք, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից։

Ռուբեն Վարդանյան- Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է:

Le spectacle du monde – Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա։

Ռուբեն Վարդանյան- Իհարկե: Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից։

Le spectacle du monde – Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը։

Ռուբեն Վարդանյան- Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։ Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:19 21/02/2023  |  ՄամուլՎարդանյանին կփոխարինի Ներսիսյանը․ «Հրապարակ»
07:40 21/02/2023  |  ՄամուլԱրայիկ Հարությունյանը պատրաստվում է հայտարարել Ռուբեն Վարդանյանին պաշտոնից ազատելու մասին. մանրամասներ ուղերձից. «Ժողովուրդ»
10:43 20/02/2023  |  ԼՐԱՀՈՍԵթե չլիներ շարժումը, մենք կորցրած կլինեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը. Ռուբեն Վարդանյան
18:32 19/02/2023  |  ԼՐԱՀՈՍԺողովուրդը չի ցանկանում հանձնվել և հրաժարվել Արցախից, պատրաստ է հանդուրժել ամեն դժվարություն, պետք է արժանի լինենք այս ժողովրդին առաջնորդելուն.Վարդանյան (տեսանյութ)
14:35 18/02/2023  |  ՄեկնաբանությունՍտեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել․ Ռուբեն Վարդանյան
16:47 17/02/2023  |  ԼՐԱՀՈՍՊայքարել նշանակում է բոլոր ուղղություններով կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք. Ռուբեն Վարդանյան
16:37 16/02/2023  |  ՄեկնաբանությունՀիմա էլ հորինել են նոր կեղծ օրակարգ՝ կա՛մ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա, կա՛մ Արցախը մնալու է շրջափակման մեջ․ Հակոբյան
13:07 16/02/2023Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ ստեղծելու վախ, անբնակելի պայմաններ․ Վարդանյան
14:43 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԲարեգործական եղանակով Արցախում ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար. խորհրդակցություն օպերատիվ շտաբում
15:26 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են. Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]