ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը փորձում է գնալ Սաակաշվիլիի ճանապարհով, նրան թվում է՝ իր այդ խորամանկությունը Մոսկվայում և Թեհրանում չեն նկատում. Բոզոյան 02/09/2023 19:19 | Քաղաքական
ԵՄ առաքելության ժամանման և ՀԱՊԿ խաղաղապահներից հրաժարվելու Փաշինյանի հիմնավորումները չնայած ծիծաղելի էին, բայց նախատեսված են հայ հանրության, այսինքն՝ ներքին սպառման համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Փաստորեն ինքը խոստովանում է, որ Ադրբեջանը հաջողության է հասել միջազգային հարթակներում և ռուսներին համոզել է, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքի մարդն է, իսկ Արևմուտքում էլ՝ հիմնավորում են, որ Փաշինյանը ռուսների մարդն է։Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականությունը պրավալի մեջ է և ինքը ստիպված ԵՄ դիտորդներին կանչում է Հայաստան, որ հերքի ադրբեջանցիների վարկածը»,- նշեց Բոզոյանը։
Մինչդեռ իրականում ԵՄ դիտորդների հրավերքը բոլորովին այլ նպատակ է հետապնդում, ինչը Փաշինյանը վարպետորեն թաքցնում է հայ հասարակությունից ու փորձում է աշխարհաքաղաքական փոփոխություն իրականացնել Հայաստանում, թեպետ ԱԺ ամբիոնից հերքեց այդ մասին։
ԵՄ դիտորդների հրավերքը և՛ Ռուսաստանում, և՛ Իրանում խիստ բացասական են գնահատել։ Քաղաքագետի խոսքով՝ այդ քայլը, հիմնահատակ կազմաքանդում է հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունները, անվստահության մթնոլորտ ստեղծում դաշնակից և բարեկամ պետությունների շրջանում։ Սա էլ իր հերթին մեծացնում է ադրբեջանցիների հարձակման վտանգը։
«Ադրբեջանցիները լկտիանում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ հայ-ռուսական հարաբերություննները անվստահելի վիճակում են։ Իսկ Փաշինյանը 4 տարի կազմաքանդել է հայ-ռուսական հարաբերությունները, սկզբում բանակցային գործընթացը, հետո Խաչատուրովին ձերբակալելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կազմաքանդեց, որտեղ ինքը կազմաքանդել է, թույլ օղակ է ստեղծել և Ադրբեջանը հարվածել է այդ թույլ օղակին»,- ընդգծեց Բոզոյանը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը ԵՄ դիտորդներին կանչում է, որ հետագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացը տեղափոխի Արևմտյան դաշտ, փորձում է գնալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ճանապարհով ու Փաշինյանին թվում է՝ իր այդ խորամանկությունը չեն նկատում Մոսկվայում և Թեհրանում, բայց ՌԴ-ում և Իրանում այդ ամենին շատ ուշադիր են հետևում։ Փաշինյանի բերած հիմնավորումների փուչիկը կպայթի, երբ Ադրբեջանը ճիշտ պահը որսա և մի նոր հարված հասցնի Հայաստանին։
«Այդ խորամանկությունը շատ թանկ է նստելու հայ ժողովրդի վրա, բայց քանի դեռ հայ ժողովուրդը դա չի տեսնում ֆիզիկապես, վիզուալ, ինքը այդ ամեն ինչի կողքով անցնում է, իր համար դա աղմուկի պես բան է, որոշ մարդիկ նույնիսկ ասում են՝ ինչ խնդիր կա, եթե գալիս են լրացուցիչ անվտանգություն ապահովելու՝ չհասկանալով տարրական քաղաքական դրվագները։ Ժողովուրդը դա զգաց, երբ մենք կորցրինք Արցախի մեծ մասը, կանգնեցինք Արցախի պետականության փլուզման առաջ, եւ վաղը մյուս օրը նույն բանը սպասվում է Հայաստանին»,- հավելեց քաղաքագետը։
Բոզոյանի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքական դաշտը նույնպես «լղոզված» է, որովհետև նրանց խնդիրն ու գործառույթը հասարակ մարդկանց այդ ամենը և դրանից բխող վտանգները ներկայացնելն է։ Այդ բացատրական աշխատանքների բացակայության պայմաններում մարդիկ հայտնվել են անորոշ վիճակում և չեն հասկանում՝ ինչ է կատարվում; Արդյունքում՝ Հայաստանը հայտնվում է ծանր վիճակում, իսկ հայ ժողովուրդը ոչինչ չի շահում, բացի կորստից։
«Փաշինյանը կարողանում է իր բոլոր ծրագրերն իրականացնել և մեղքը գցում է կամ նախկին իշխանությունների, կամ Ռուսաստանի վրա, վաղը մյուս օրն էլ կարող է ԵՄ-ի վրա գցի, շատ սպասելի է, իսկ ժողովրդին կմատուցեն, որ դրա մեղավորները դրսում են՝ ռուսներն են, եվրոպացիներն են կամ նախկին իշխանություններն են»,- եզրափակեց Բոզոյանը։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ինչպես է ստացվել, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելության փոխարեն Հայաստան է ժամանում ԵՄ առաքելությունը, նշեց, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում էր նրանով, որ Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում ու տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին ու պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանը հարձակումներով պարզապես փորձում է հավասարակշռել իրավիճակը:
Փաշինյանի խոսքով՝ Արեւմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում՝ որպես Արեւմտյան դավադրության մասնակից, իրենք էլ ասել են՝ շատ լավ, եկե՛ք, դուք տեղում դիտարկեք՝ այդ ամենն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 22:52 Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ
- 05/07/2024 21:24 Երկրաշարժ հայ-ադրբեջանական սահմանին՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն