ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր կան․ ազգային-պետական մտածողության ռազմաքաղաքական ընտրանու միջոցով վերականգնել տարածաշրջանում մարտունակ բանակի երբեմնի համբավը․ Աբրահամ Գասպարյան 01/28/2023 18:07 | ԼՐԱՀՈՍ

Սա այն բանակն է, որը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին՝ 1992-94 թթ. և 2016 թ. չորսօրյա պատերազմներն ու մարտական բարձր ոգով 2020 թ. 44 օր դիմադրել է թշնամական մի քանի պետության զորքի ու ահաբեկիչների՝ ռազմի դաշտի վերածված Արցախում և ՀՀ սահմաններին: Այդ մասին հիշեցրել է Genesis Armenia-ի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։
«Չնվաստացնե՛լ Բանակի ինստիտուտը, անկախ նրա ու երկրի ղեկին գտնվող վախկոտ, անհեռատես անձանց
Հայկական բանակի ծննդյան տարեդարձն առաջին հերթին ռազմաքաղաքական օբյեկտիվ հաշվետվության, զգոնությունը չթուլացնելու, խաղաղության կեղծ օրակարգին մարտունակության բարձրացմամբ պատրաստվելու, պատասխանատու առաքելության գիտակցման, վիճակի ճշգրիտ գնահատման օր է:
Իր ռազմականացմամբ, քաղաքական խոսույթով, տեղեկատվական ու հոգեբանական ահաբեկությամբ, դիվանագիտական քայլերով՝ թշնամին շարունակում է սպառնալ հայկական զույգ պետություններին և հայ ժողովրդին, ֆաշիստական ձեռագրով փակ է պահում Հայաստանի և Արցախի տարածքային միակ՝ Բերձորի միջանցքը, գերության մեջ պահում 120 հազար հայի, պահանջում հայկական բանակների լուծարում:
Այսուհանդերձ, իր կերտած հաղթանակներով ու պարտությամբ, հաջողություններով ու թերություններով, մեր բանակը շարունակում է մնալ Հայաստանի, առաջիկայում, վստահաբար, նորից Արցախի, ինչպես նաև հայ ժողովրդի անվտանգության ու ազգային-պետական գերագույն շահերի գլխավոր պաշտպանը:
Սա այն բանակն է, որը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին՝ 1992-94 թթ. և 2016 թ. չորսօրյա պատերազմներն ու մարտական բարձր ոգով 2020 թ. 44 օր դիմադրել է թշնամական մի քանի պետության զորքի ու ահաբեկիչների՝ ռազմի դաշտի վերածված Արցախում և ՀՀ սահմաններին:
Մարդկային ու տեխնիկական ծանր կորուստներից բացի, այս պատերազմից ուժասպառ դուրս եկած մեր բանակն այսօր ունի գաղափարական, կարգապահական, հոգեբանական և ռազմատեխնիկական ամրապնդման կարիք. դրա գլխավոր պատասխանատուն քաղաքացիական վախկոտ ու անատամ իշխանությունն է, որն անգամ 44-օրյա պատերազմից հետո միտումնավոր կերպով, անհեռատեսորեն չի գնահատում աշխարհում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային ու ռազմաքաղաքական ռիսկերը, հապաղում է վճռական բարեփոխումներ իրականացնել:
Բանակը մենք ենք, որտեղ ծառայում են մեր որդիները. պարտավոր ենք այն պահել աչքի լույսի պես, աջակցել նրան, չհարվածել մեր անվտանգության պահպանման միակ կայացած ինստիտուտը, որքան էլ վիճարկելի լինեն նրա ու երկրի ղեկին թյուրիմացաբար հայտնված ղեկավարները:
Հավատում ենք, որ ստեղծված վիճակից դուրս գալու ելքեր կան և ազգային-պետական մտածողության ռազմաքաղաքական ընտրանու միջոցով՝ վերականգնել տարածաշրջանում մարտունակ բանակի երբեմնի համբավը:
Կեցցե՛ հայկական բանակը, խունկ և աղոթք հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:
Պի՛նդ եղեք»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/01/2023 10:41 ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին. «Ժողովուրդ»
- 04/01/2023 10:40 Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»
- 04/01/2023 10:38 ՔՈ-ն բողոքարկել է Սիսիանի ընտրությունները. «Հրապարակ»
- 04/01/2023 10:35 Դատական համակարգը սպասում է ապրիլի 7-ին. «Ժողովուրդ»
- 04/01/2023 10:30 Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»
- 04/01/2023 10:28 7 մլն 700 հազար դրամ՝ երկու համերգի համար. «Հրապարակ»
- 04/01/2023 10:26 Օնիկ Գասպարյանին կրկին կկանչվեն քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/30/2023 23:41 «Կլուբնիկա» ուտելով բանակ չեն սարքում, բանակը սարքում են մարտի դաշտում, հրաձգարաններում և այլ վայրերում. Հակոբյան
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
Մեկնաբանություն
- 04/01/2023 11:51 Սոցցանցերում Մհեր Սահակյանի դեմ կռիվ տվողները լավ կլիներ նույն ակտիվությունը ցուցաբերեին ադրբեջանցիների կողմից Տեղ ներխուժելու, գյուղացիների դաշտերը զավթելու վերաբերյալ. Վարդանյան
- 04/01/2023 11:18 Իրանի և Բաքվի հարաբերություններում աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ. Ոսկանյան
- 03/31/2023 18:52 Նրանցից ոմանք լավագույն դեպքում կհայտնվեին հիվանդանոցներում, իսկ ես՝ ազատազրկման վայրերում, գուցե ցմահ դատավճռով. Իշխանյան
- 03/31/2023 18:09 Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է. փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/01/2023 10:51 Վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ
- 03/31/2023 22:24 «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում․ Կան տուժածներ
- 03/31/2023 21:55 Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները և մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
- 03/31/2023 18:11 Այրվել է անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի մարզադահլիճը. կրակը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/29/2023 13:41 Արհեստական ինտելեկտի հետ շփվելուց հետո բելգիացին ինքնասպան է եղել
- 03/27/2023 17:10 Թուրքիայում երկրաշարժից հետո աճել է թութակների պահանջարկը
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ