Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   23:14 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com 05/03/2024   22:00 Դավիթ Վարդանյանը հաղթել է ադրբեջանցուն, դուրս եկել ԵԱ կիսաեզրափակիչ 05/03/2024   21:56 ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը 05/03/2024   21:44 «Ո՞նց վարվեմ, որ Yerevan City Supermarkets-ը այլևս փտած ու բորբոսնած մթերք չփորձի առաքումով նաղդել մեր վրա»․ Իոաննիսյան 05/03/2024   21:38 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք 05/03/2024   21:24 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքողները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում 05/03/2024   21:06 AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին 05/03/2024   20:58 Մամուլի ազատության միջազգային օրը՝ Հայաստանում մամուլի և խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ 05/03/2024   20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ 05/03/2024   20:40 Ստրատեգիական նշանակության տարածքներ հանձնելով Ադրբեջանին՝ Հայաստանը կանգնելու է փաստի առաջ. Միրզոյանը հայտարարել է՝ Բաքուն հակված չէ հիմնվել Ալմաթիի հռչակագրի վրա. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 05/03/2024   20:33 Աննա Վարդապետյանի համար Արշակյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնությունը միջանձնային խնդիր է, իշխանական լրագրողի նկատմամբ բռնությունը՝ ոչ 05/03/2024   20:30 Կիրանց տանող ճանապարհը բացվել է՝ երկու օրվա պաշարումից հետո 05/03/2024   20:11 Արժեհամակարգի պայքար է եւ պետք է հաղթի հոգեւոր Հայաստանը. սյունեցի (տեսանյութ) 05/03/2024   20:06 300 մարդու բողոքը ճնշելու համար 3.000 ոստիկան ու ԱԱԾ աշխատակից են բերել, ինչ համազգեստավոր ասես, որ չկա. Կիրանցի բնակչուհի 05/03/2024   19:55 Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է Տավուշում տեղի ունեցող ապօրինության մասին մարդկաց իրազեկելու համար․ Սուրեն Պետրոսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին 05/03/2024   19:48 ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին 05/03/2024   19:36 Քննարկվել են Սևանա լճին, Արարատյան արտեզյան ավազանին առնչվող հարցերը, ջրային ռեսուրսների պաշտպանությունը 05/03/2024   19:26 Մարիա Զախարովային հարցրել են՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ-ից 05/03/2024   19:20 Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   19:00 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարարի հետ 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/03/2024   18:29 Օկուպացված Քարվաճառում ավտովթարից ադրբեջանցի զինծառայող է մահացել 05/03/2024   18:21 Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը 05/03/2024   18:18 Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   18:05 Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը 05/03/2024   17:59 Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 05/03/2024   17:56 Անկախ դատական համակարգի երաշխավոր է դառնում բացասական վարկանիշով առաջամարտիկ Արմեն Դանիելյանը. նա ընտրվեց ԲԴԽ անդամ 05/03/2024   17:41 Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը 05/03/2024   17:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները 05/03/2024   17:34 ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը. Սահմանադրական կարգը տապալված է 05/03/2024   17:30 Ումի՞ց են էդ քարտեզները գաղտնի՝ թուրքերն ու ռուսները ունեն, իրենցից գաղտնի չէ, ուրեմն ումի՞ց է գաղտնիք՝ ՀՀ քաղաքացո՞ւց. Արթուր Խաչատրյան 05/03/2024   17:24 Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության գործունեության մասին 2023 թվականի հաղորդումը 05/03/2024   17:18 Հայի համար ադրբեջանցին թշնամի է և սպառնալիք, բայց պայքարի մոտիվացիան ցածր է. քաղաքագետ 05/03/2024   17:14 Երևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ 05/03/2024   17:05 Կոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը 05/03/2024   16:57 Հարցվածների 54%-ը կարծում է, որ Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության զոհերին իդենտիֆիկացնելու առաջարկը թուրքական ծրագիր է 05/03/2024   16:54 ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/03/2024   16:41 Կալանքը շարունակում է մնալ պատժիչ գործիք․ Խամոյանը՝ դատախազին 05/03/2024   16:34 Վրաստանում 3 դեռահասներով ավտոմեքենան ընկել է գետը 05/03/2024   16:26 Հարցվածների 25,5% դրական է գնահատում ՀՀ-ի և ՌԴ-ի՝ ԽՍՀՄ կազմում ընդհանուր պատմական անցյալ ունենալը 05/03/2024   16:22 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ 05/03/2024   16:18 ՀՀ ԱԺ նիստում կրքերը պարբերաբար բորբոքվում են
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»

Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ․ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել 12/19/2022   11:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է․

«Հարգելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ ինձ ներկայացված է մեղադրանք` խմբի կազմում մարդ առևանգելու և շորթում կատարելու կասկածանքով, որոնք իրենցից ներկայացնում են ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանով պայմանավորված՝ քրեական գործի շրջանակներում իմ նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանք, այն արդեն երկարացվել է երրորդ անգամ և մինչև 2023թ-ի փետրվարի 11-ը ես պետք է մնամ կալանքի տակ: Քանի որ շատ շատերի համար անհասկանալի է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, իմ անձով հետաքրքրված քաղաքացիների և հանրության շրջանակի համար ցանկանում եմ տալ մեկնաբանություններ և պարզաբանումներ որոշ անհասկանալի և իրարամերժ տեղեկությունների վերաբերյալ: Նախ ցանկանում եմ հիշեցնել, որ դեռևս 7 (յոթ) ամիս առաջ ոստիկանության դիմակավորված մի խումբ ծառայողներ ներխուժեցին իմ բնակության վայր և կատարեցին խուզարկություն, իսկ խուզարկություն կատարելու համար հիմք էր հանդիսացել Արմավիր քաղաքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, թե իբր մեկ տարի առաջ ընտրություններին ընտրակաշառք են բաժանել: Նշեմ, որ ես այդ մարդկանց, ովքեր տվյալ գործով ներգրավված են եղել որպես մեղադրյալ, չեմ էլ ճանաչում, բայց խուզարկության նպատակը և հիմքը այն էր, թե իբր ես էլ առնչություն և դերակատարություն ունեի այդ գործում: Իհարկե, մինչև այսօր էլ չիմացա, թե ես ինչպես կարող էի առնչություն ունենալ մի գործում, երբ մեղադրյալների հետ ոչ մի կապ չեմ ունեցել, բայց ըստ իրավապահների՝ խուզարկությամբ փնտրում էին ինչ-որ փաստաթղթեր։ Սա ևս մեկ ապացույց էր այն բանի, որ իրավապահներն ընդամենը հանձնարարություն ունեին ինչ-որ գործի շրջանակներում ինձ տալ մեղադրյալի կարգավիճակ։ Բացի այդ, մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն՝ ոստիկանության Իջևանի բաժնի ինչ-որ աշխատակից կեղծ ցուցմունք է տվել այն մասին, որ իբր տեսել է, թե ինչպես են տարբեր դիրքերում և միմյանցից հեռու գտնվող ինը ցուցարարներ շշեր և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանի այդ ցուցմունքի հիման վրա էլ այդ ցուցարարները ավելի ուշ կալանավորվել էին: Դրանից որոշ ժամանակ անց ինձ հայտնի դարձավ, թե իբր ես սպառնացել եմ այդ ոստիկանին՝ ասելով՝ կվերացնեմ ծնողներիդ, եթե դու չփոխես քո կողմից տրված կեղծ ցուցմունքը: Այս ամենը, իհարկե, ինձ հայտնի է դարձել ավելի ուշ, երբ որ ինձ նույնպես հարցաքննել են տվյալ քրեական գործի շրջանակներում: Այս փաստերը նշում եմ նրա համար, որպեսզի բոլորիս համար պարզ դառնա, որ հնարավոր էր ես կալանավորվեի նաև այս գործերով: Հիմա անցնենք այն գործին, որի համար մինչ այս պահը ես գտնվում եմ կալանքի տակ։ Առաջ անցնելով պետք է նշեմ, որ մինչ այս պահը ինձ չի ներկայացվել և ես չեմ տեսել գոնե մեկ խելամիտ ապացույց այն մասին, որի հիման վրա ես կարող եմ կասկածվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հանցանքներում:

Հիշեցնեմ, որ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Մխիթար Աբդոյանի կողմից տրված ծանուցագրի համաձայն, ծանուցագրում նշված օրը և ժամին, ես, 2022թ-ի օգոստոսի 11-ին իմ ընկերների հետ Իջևան քաղաքից ուղևորվում էի քաղաք Երևան և պատրաստվում էի ներկայանալ քննիչ Մխիթար Աբդոյանի աշխատասենյակ՝ ցույցերի ընթացքում ստացած կոտրվածքներով պայմանավորված որպես տուժող հարցաքննվելու համար: Քննչական կոմիտեի շենք չհասած՝ Երևան քաղաքի մատույցներում, ոստիկանության դիմակավորված մի խումբ աշխատակիցներ ինձ և ընկերներիս ձերբակալում են, պառկեցնում գետնին, և մի շարք օպերատորների ներկայությամբ մեզ ներկայացնում են քննչական կոմիտեի շենք: Հետագայում այս ամենը մատուցում են հասարակությանը, թե իբր ես ինչ-որ անձ առևանգելու և շորթում կատարելու դեպքի հետ կապված պատրաստվել եմ փախուստի, իսկ իրենք, օպերատիվ ճանապարհով պարզել են դա և այդ ձերբակալությամբ կանխել են իմ փախուստը:

Նախ պետք է հիշեցնեմ, որ իբրև առևանգված անձ՝ Գրիշա Քոքոբելյանը հայտնաբերվել է 2022թ-ի օգոստոսի 2-ին, իսկ ինձ ձերբակալել են հայտնաբերվելուց 9 (ինը) օր հետո։ Մինչ այդ, 2022թ-ի օգոստոսի 5-ին ես պատրաստվել եմ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից և մեկնել ՌԴ։

Այսպիսով, օգոստոսի 5-ին ինձ թույլ չի տրվում մեկնել Հայաստանից, Զվարթնոց օդանավակայանից ինձ արգելանքի են վերցնում և ներկայացնում ոստիկանություն, որտեղ մի քանի ժամ պահելուց հետո ազատ են արձակում և հայտնում, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պետք է ներկայանամ քննչական կոմիտե: Օգոստոսի 8-ին՝ քննիչի կողմից նշված օրը, ներկայացել եմ քննչական կոմիտե, որտեղ քննիչը ինձ տվել է ծանուցում օգոստոսի 11-ին ներկայանալու համար: Ինչպես արդեն հասկացաք, դա այն նույն օրն էր, երբ ինձ քննչական կոմիտե ժամանելու ճանապարհին կանգնացնում են և ձերբակալում։ Ավելի քան ակնհայտ է, որ եթե ես որևէ հանցավոր արարք կատարած լինեի, որի համար ենթադրաբար պետք է ձերբակալվեի կամ կալանավորվեի, իսկ դրանով պայմանավորված էլ փախչելու մտադրություն ունենայի, ապա օգոստոսի 5-ին կանեի, կամ օգոստոսի 8-ին և 11-ին ինքնակամ չէի ներկայանա քննչական կոմիտե։ Ինչպես արդեն կարելի է պատկերացնել, առևանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջին անգամ իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու դատական նիստի ժամանակ որոշում կայացվեց ինձ կալանավորելու մասին այն հիմքով, թե իբր ես բերման եմ ենթարկվել փախուստի դիմելիս և անհրաժեշտ է ինձ կալանավորել, որպեսզի հետագայում ևս չփախչեմ և խոչընդոտ չհանդիսանամ քրեական գործի ընթացքի համար։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ քննիչը, վերջին դատական նիստին, որի ժամանակ քննարկվում էր կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, քննիչը որպես հիմնավորումներ, ներկայացնում է այն հանգամանքը, որ երբ ես օգոստոսի 11-ին ուղևորվելիս եմ եղել քննչական կոմիտեի շենք, միտումնավոր ինձ հետ չեմ վերցրել իմ բջջային հեռախոսը, որպեսզի դրանով հնարավորություն չտամ քննիչին այն վերցնելու և ուսումնասիրելու: Սրանով պայմանավորված՝ քննիչը ևս երկու ամիս ժամանակ էր հայցում դատարանից կալանքը երկարացնելու համար, որպեսզի հնարավորություն ունենան հեռախոսս գտնելու և ուսումնասիրելու համար։ Ինչպես նկատեցիք, դրանով իսկ քննիչն անձամբ հիմնավորեց և ապացուցեց, որ իրենք լավ էլ տեղյակ են եղել, որ օգոստոսի 11-ին ես ուղևորվելիս եմ եղել ոչ թե այլ տեղ, այլ հենց քննչական կոմիտե և որևէ փախուստի նպատակ չեմ ունեցել:

Փաստորեն ստացվում է այնպես, որ ինձ ձերբակալել են իմ հնարավոր փախուստը կանխելու հիմքով, մինչդեռ պարզվում է, որ իրենք տեղյակ են եղել, որ ես փախչելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ պատրաստվել եմ ներկայանալ քննչական կոմիտե: Դրանով իսկ քննիչը անձամբ հիմնավորեց, որ իրենց կողմից իմ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ: Բացի այդ, տեղեկացել եմ նաև, որ քրեական գործ է հարուցվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր քննչական կոմիտեի ճանապարհին ինձ և իմ ընկերներին կանգնեցրել էին, պառկեցրել գետնին և մի քանի օպերատորների ուղեկցությամբ տեղափոխել քննչական կոմիտեի շենք: Սա նույնպես ապացույց է այն բանի, որ իրավապահները հասկացել են, որ իրենք գործել են ոչ իրավաչափ, իսկ հիմա իբր թե փորձ է կատարվում այդ ոստիկանների ինքնությունը պարզելու և այդ մասով քննություն կատարելու համար:

Իմ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի դատական նիստերից ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ նախաքննական մարմինը ավելի շատ ցանկանում է ապացուցել, որ այդ մարդուն իսկապես առևանգել են, քան այն, որ ես որևիցե կերպով առնչություն ունեմ այդ մարդու առևանգման հետ։ Այս առումով նախ պետք է նշեմ, որ առևանգված անձ Գրիշա Քոքոբելյանը, չորս ամսվա ընթացքում, որքան ինձ հայտնի է, տվել է թվով երեք ցուցմունքներ, որոնցից երեք անգամն էլ հայտնել է իրարամերժ տվյալներ՝ երբեմն նաև լրացումներ կատարելով իր որդի Վաչիկ Քոքոբելյանի կողմից տված ցուցմունքներին: Վերջինս էլ իր ցուցմունքով նշել է, թե իբր իր հայրը առանձնազրույցների ժամանակ իր հետ անկեղծացել է և նոր հանգամանքներ է հիշել: Ինչևէ, ժամանակը ցույց կտա՝ այս ցուցմունքները կլինեն վերջնակա՞ն, թե՞ նոր ցուցմունքների ականատես կլինենք, և քանի որ համոզված չեմ, որ այդ ցուցմունքները վերջնական են, այդ իսկ պատճառով չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ այդ ցուցմունքներին, որովհետև բազմաթիվ են դեպքերը, երբ դատարանում ես նշել եմ մի հանգամանք, բացահայտել եմ մինչ այժմ ստացված ցուցմունքների իրարամերժ լինելը, իսկ հաջորդ դատական նիստին ականատես եմ եղել նոր ցուցմունքի, որը, այսպես ասած, շտկել է նախկին ցուցմունքներով արձանագրված թերությունները և բացթողումները: Վերջին դատական նիստին քննիչի կողմից ներկայացվեց մի նոր ցուցմունք, որը հիմնովին տարբերվում էր նախորդ ցուցմունքից և այլ բովանդակությամբ էր: Այնպիսի տպավորություն է, որ այդ ցուցմունքները ոչ թե գրված է իբր տուժող Գրիշա Քոքոբելյանի կողմից, այլ ինչ-որ մեկ այլ անձի կողմից… …Կրկնում եմ, այս շինծու քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է կասկած հարուցել այն մասին, որ հնարավոր է իմ մասնակցությունը այս գործում։ Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ ինձ քննող քննիչից և կալանավորման որոշում կայացնող դատավորներից, քանի որ իմ կարծիքով ակնհայտ ցույց են տալիս, որ ինձ ազատություն տալով վտանգ կա, որ իրենք կհայտնվեն անազատության մեջ։ Այսքանից հետո, եթե ինձ նույնիսկ որևէ հոդվածով դատեն, ցանկանում եմ նշել, որ դա ինձ համար կարևոր չէ, քանի որ դրանք ինձ համար արտաքին և փոքր վտանգներ են, մեծ վտանգներն իմ ներսում են և ես մտածում եմ միայն նրա մասին, թե ինչ է սպառնում իմ հոգուն։ Այս գործում իմ ոգին մաքուր է, խիղճս էլ՝ հանգիստ։ Հ. Գ. Ես չեմ կարող զարմանալ ինձ առաջադրված մեղադրանքի համար, քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոստիկանները կարող են Եռաբլուրից քարշ տալով շպրտել զոհվածների ծնողներին և այդքանից հետո վարչական ակտ կազմել զոհվածների ծնողների նկատմամբ, իսկ ոստիկանները մնան անպատիժ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 04/11/2022  |  Դատական ռեպորտաժներՍուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը կքննի Անդրանիկ Մնացականյանը
10:54 23/10/2022  |  Քրեական խրոնիկոնՍուրեն Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
12:30 12/10/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի մեղադրանքը լրացվել է. կալանավորման ժամկետը երկարացվել ևս երկու ամսով
15:35 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱմեն ինչ առևանգում շոուի մասին. Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից
18:15 23/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի. Քոքոբելյանի հոր և Մանուկյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել
17:00 14/08/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանը կալանավորվեց
12:07 13/08/2022  |  Քրեական խրոնիկոնՔոքոբելյանի հոր առևանգման գործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել
10:59 13/08/2022  |  ԼՐԱՀՈՍՔԿ ուղևորվող Սուրեն Մանուկյանի ավտոմեքենան կանգնեցրել են, դիմակավորված աշխատակիցները իջեցրել են մեքենայից, պառկեցրել գետնին և ձերբակալել՝ հիմքում նշելով փախուստի հավանականությունը
23:37 11/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄերժելի ենք համարում անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը. ՀՅԴ հայտարարությունը
19:13 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Մանուկյանի բնակարանում իրականացված խուզարկության արդյունքում իրավապահները ոչինչ չեն գտել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]