Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2024   15:36 Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան. Ալիև 04/26/2024   15:30 ՀՀ ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը. պարզաբանում են ակնկալում հակառուսական հայտարարությունների վերաբերյալ 04/26/2024   15:26 Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 04/26/2024   15:21 «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց են կատարել Սեւանի հոգեկան առողջության կենտրոն 04/26/2024   15:01 Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարի կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց 04/26/2024   14:56 Մեր երկրում փաստորեն հեղինակություն չունենալն ավելի լավ է, քան՝ ունենալը․ Մելիքյան 04/26/2024   14:54 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/26/2024   14:45 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով 04/26/2024   14:33 Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում ահաբեկչության հեղինակը դատապարտվել է 1794 տարվա ազատազրկման 04/26/2024   14:23 Ալիևն ու Շոլցը բանակցություններ են սկսել Բեռլինում 04/26/2024   14:18 Ուկրաինային աջակցող իրանցի ռեփերը դատապարտվել է մահապատժի 04/26/2024   14:06 Էներգառեսուրս պետք է գնել այնտեղից, որտեղ ամենաէժանն է. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին 04/26/2024   13:47 Ակցիաները նոր երանգ են ստանում. 1930-ականների հագուստով ցուցարարները՝ իրենց ճամպրուկներով, կամրջի տակ 04/26/2024   13:40 Աղդամում հանդիսավորությամբ փակվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը 04/26/2024   13:38 Պայքարեք,որ ձեր տուն եռագույնով պարուրված, փայտից, մեխերով զմռսված դագաղ չբերեն. Զոհված զինծառայողի մայր 04/26/2024   13:32 Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան 04/26/2024   13:29 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը 04/26/2024   13:25 Մերժում ենք համակերպվելն այնպիսի կացությունների, երբ դատելին դառնում է դատավոր, ամբաստանյալը՝ պահանջատեր, ցեղասպանը իրավատեր. Արամ Ա. Կաթողիկոս (տեսանյութ) 04/26/2024   13:24 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանից պահանջել է «չխառնվել» Բաքվի ներքին գործերին 04/26/2024   13:16 Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր 04/26/2024   13:07 «Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին 04/26/2024   13:04 Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 04/26/2024   12:56 ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   12:47 Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել. նա այսօր դուրս կգա ՁՊՎ-ից 04/26/2024   12:34 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 04/26/2024   12:31 Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա. Շոյգու 04/26/2024   12:28 Երևանում երթեւեկությունը կաթվածահար է. Ինքնաբուխ ակցիաները շարունակվում են 04/26/2024   12:14 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   12:06 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը 04/26/2024   11:58 Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   11:38 Փակել են դեպի Էջմիածին տանող ճանապարհը 04/26/2024   11:33 Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը 04/26/2024   11:30 Ինչ շարժում է սկսվում. Վահե Հովհաննիսյան 04/26/2024   11:20 Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո.Թաթոյան (տեսանյութ) 04/26/2024   10:54 Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ 04/26/2024   10:53 2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com 04/26/2024   10:45 Սևան մայրուղում պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան 04/26/2024   10:35 Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում 04/26/2024   10:33 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/26/2024   10:26 Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում 04/26/2024   10:23 Հրդեհ Գառնի գյուղում 04/26/2024   10:21 Ադրբեջանը իր նախընտրած քարտեզներով ու սկզբունքներով փորձում է «սահմանը ծռել». Աբրահամյան 04/26/2024   10:13 Երեւանում անհնազանդության ակցիաներ են. կաթվածահար է արվել երթեւեկությունը` տարբեր հատվածներում (տեսանյութ) 04/26/2024   09:54 Իշխանությունները դեռ զգուշանում են Մամիկոն Ասլանյանից. ՔՊ-ին Վանաձորում հաղթած Ասլանյանը կմնա կալանքի տակ 04/26/2024   08:28 Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» 04/26/2024   08:23 Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» 04/26/2024   08:20 Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին

Մեզ հետ կտանենք լավաշ, հոլ և դրական հույզեր. «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները սիրել են Հայաստանը 12/10/2022   21:16  |  Անցուդարձ

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի տասնվեց մասնակիցները տպավորված են Հայաստանի ջերմ հյուրընկալությամբ, տեսարժան վայրերով ու եվրատեսիլյան շքեղ բեմով: Նրանք նշում են, որ Հայաստանից կտանեն հայկական լավաշ, հայկական հոլ խաղալիքն ու անմոռանալի հիշողություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պատվիրակ 14-ամյա Նարեն նշեց՝ շատ ուրախ է, որ մրցույթն անցկացվում է իր հայրենիքում: «Մալենայի շնորհիվ մենք հյուրընկալում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ը, և ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել»,-ասաց երգչուհին:

Մրցույթում Ալբանիան ներկայացնում է 11-ամյա Քեյթլին Ջաթան, որը մեծ բավականություն է ստանում եվրատեսիլյան անցուդարձից: Ասում է, որ  շատ է սիրում իր լեզուն, սակայն  նախընտրում է անգլերեն երգել, որպեսզի բոլորին հասանելի լինի իր երգի ուղերձը: Նրա երգը  խաղաղության մասին է: Քեյթլինը ցանկություն ունի ապագայում որևէ մյուզիքլում երգել:

Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն էլ կարծում է՝ արտիստի հաջողության գաղտնիքը սեփական «ես»-ին հավատարիմ մնալն է: Դրա շնորհիվ հնարավոր կլինի նաև երազանքներն իրականացնել: Լիսանդրոյի եվրատեսիլյան երգն անգլերեն է, սակայն շատ է սիրում երգել ու խոսել իր լեզվով, որովհետև լեզուն երկրի կարևոր մասն է համարում: Թե ի՞նչ կտանի իր հետ Հայաստանից՝ նա շեշտեց. «Ես այստեղից լավաշ եմ տանելու, քանի որ այն անհավանական համեղ է: Կուզեմ նաև հաղթանակ տանել»:

Վրաստանի պատվիրակ Մարիամ Բիգվավան շատ փոքր է եղել, երբ սկսել է դիտել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: «Եվրատեսիլ»-ը միշտ իմ սրտում է, ու այս տարի այն լավագույններից է լինելու, և մենք կանենք ամեն բան, որ և՛ մենք վայելենք, և՛ հանդիսատեսին դրական լիցքեր փոխանցենք»,-նշեց Մարիամը:

Մրցույթում Իռլանդիայի ներկայացուցիչը Սոֆի Լենոնն է, որը խոստովանում է՝ սիրով կերգեր հայերեն կամ իտալերեն, քանի որ իր երկրում անգլերեն շատ են խոսում, իսկ հայերենն ու իտալերենը յուրահատուկ են հնչում: Նա կարծում է, որ «Մանկական Երվատեսիլ»-ը կախարդական մրցույթ է, և այն բոլորին հրաշքի շուրջ է համախմբում:

Ըստ Իտալիայի ներկայացուցիչ Շանել Դիլեկտայի՝ լավագույն զգացողությունը բեմ բարձրանալն ու ելույթ ունենալն է լինելու, քանի որ «Մանկական Եվրատեսիլ»-ում ամեն ինչ կախարդական է:

«Ինչպես ասում են՝ պտտի՛ր հրաշքը»,-մրցույթի կարգախոսը մեջբերեց երգչուհին:

Ղազախստանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում ներկայացնում է Baqytty Bala երաժշտական մրցույթի հաղթող Դեյվիդ Չարլինը, որի մայրը հայուհի է: Նա իր առաջիկա ծրագրերի մասին դեռ չի մտածել, սակայն ուզում է երաժշտությամբ զբաղվել ու «վեր» բարձրանալ: «Հայաստանից լիքը հոլ եմ տանելու, հուշանվերներ ու այլ նվերներ, որոնք ստացել եմ կազմակերպիչներից»,-ասաց Չարլինը:

Մալթայի ներկայացուցիչ 13-ամյա Գայա Գամբուզան վստահեցնում է, որ յուրաքանչյուր մասնակցի համար «Եվրատեսիլ»-ը հրաշալի հարթակ է և բազմաթիվ դռներ կբացի: Նա շարունակելու է երգարվեստով զբաղվել, սակայն հետաքրքրված է լոգոպեդի աշխատանքով: Ուզում է աշխատել երեխաների հետ:

12-ամյա Լունան ներկայացնում է Նիդերլանդները։  «Ես շատ լավ եմ ինձ այստեղ  զգում և շատ կցանկանայի ապագայում ևս բեմի հետ կապված որևէ բանով զբաղվել. սիրում եմ երաժշտությունը, երգը, պարը, բայց դժվարանում եմ ընտրություն կատարել: Ինձ հետ գեղեցիկ ապրումներ եմ տանելու և լավ ընկերներ»,-նշեց երգչուհին:

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնում են Լարան, Ջովան և Իրինան։ Նրանք ուրախ են, որ «Մանկական Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներն իրենց հոլեր են նվիրել, որոնք սիրով են տանելու իրենց երկիր: Նշում են, որ բոլոր լեզուներն են գեղեցիկ ու յուրահատուկ, սակայն, եթե ստիպված լինեին ընդամենը մեկ լեզվով երգել, կընտրեին իսպաներենը կամ իտալերենը, որովհետև այդ լեզուները գեղեցիկ են հնչում:   Նրանք «Մանկական Եվրատեսիլ»-ը պայծառ միջոցառում են համարում, որը միավորում է շնորհալի երգիչների՝ ամբողջ Եվրոպայից: Մրցույթի շնորհիվ փորձ են ձեռք բերում և լավ ընկերներ:

Լեհաստանի պատվիրակ Լաուրային մրցույթում ամեն բան դուր է գալիս: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից է հաճույքով ելույթ ունենալը:  Ասում է, որ Հայաստանից իր հետ դրական լիցքեր է տանելու, ընկերներ ու վառ հիշողություններ:

Պորտուգալիայի ներկայացուցիչ Նիկոլաս Ալվեսը սիրում է իտալերենն ու ֆրանսերենը, որոնք երգեցիկ են:

Նա կարծում է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը բացահայտում է երիտասարդ ու տաղանդավոր արտիստների, որոնք իրենց երգով բարին են փոխանցում հանդիսատեսին:

Կատարինա Սավիչը ներկայացնում է Սերբիան։ Երգչուհին սիրում է այն երգը, որը կատարում է: Ասում է, որ սիրով հայերեն կերգեր, քանի որ սիրել է մեր երկիրը ու լեզուն:

11-ամյա Կառլոսը ներկայացնում է Իսպանիան։ Ասում է՝ մրցույթում հետաքրքիր փորձառություն է ձեռք բերել, որը երբեք չի մոռանա, ու հենց դա է տանելու իր հետ:  Նա արդեն հայերեն երգել է մրցույթներից մեկում և շատ կցանկանա կրկին հայերեն երգել, քանի որ սիրում է մեր լեզուն, սիրում է նաև ֆրանսերենը, որը ռոմանտիկ լեզու է համարում:

Ուկրաինան մրցույթում ներկայացնում է 14-ամյա Զլատա Ձյունկան: Նա սիրով է մասնակցում մրցույթին և կարծում է՝ հետաքրքիր է տեսնել  տարբեր մարդկանց, տարբեր ազգերի, առնչվել տարբեր մշակույթների հետ ու լավ ընկերներ գտնել: Նա նշեց, որ իր երգն աղոթք է՝ առ Աստված:

«Այն իմ ժողովրդի՝ պատերազմում կրած տառապանքների մասին է ու նվիրվում է բոլոր ուկրաինացիներին, որոնք չեն կոտրվում՝  չնայած դժվարություններին»,-շեշտեց երգչուհին:

Միացյալ Թագավորության պատվիրակ Ֆրեյա Սքայը շատ տպավորված է Հայաստանով, հատկապես՝ Երևանի ամանորյա զարդարանքներով: «Մարդիկ ջերմ են, հյուրընկալ: Ուզում եմ ապագայում անպայման վերադառնալ ձեր երկիր»,- նշեց նա:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Այն տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:35 09/12/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԴեկտեմբերի 10-ին և 11-ին կայանալիք Եվրատեսիլյան համերգներին մարզահամերգային համալիր ժամանելիս խուսափել անձնական մեքենաներից, քանի որ տարածքում կայանատեղի նախատեսված չէ.Քաղաքապետարան
18:30 24/11/2022  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
10:56 05/11/2022  |  ՄամուլՀանրային հեռուստաընկերությանը 4,5 միլիարդ դրամ գումար է փոխանցվել.«Հրապարակ»
23:58 26/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին
16:22 25/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Եվրատեսիլ» մրցույթը 2023 թվականին կանցկացվի Մեծ Բրիտանիայում
17:39 15/05/2022  |  ԼՐԱՀՈՍ«Եթե այդ տարի Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, ապա կհաղթի նա, ով պետք է, այլ ոչ թե նա՝ ով լավն է»․ Ռուբեն Մխիթարյան
15:27 15/05/2022  |  ԱնցուդարձՇուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
10:27 15/05/2022  |  Անցուդարձ«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
17:12 14/05/2022  |  Անցուդարձ«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը
00:10 14/05/2022  |  Անցուդարձ«Եվրատեսիլ-2022»-ի Հայաստանի և Էստոնիայի պատվիրակները միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» երգը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]