ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՏԿԵ փոխնախարարը հովանավորել է «Կիլիկիայի Բոգո» քրեական հեղինակությանը պատկանող ուղևորափոխադրող ընկերությանը՝ մրցույթում հաղթելու համար 11/30/2022 20:37 | ԼՐԱՀՈՍ

Կառավարության քաղաքական կոռուպցիայի հերթական դեպքն է բացահայտվել, այս անգամ հիմնական գործող անձը փոխնախարար է, որը հովանավորի դեր է ստանձնել քրեական հեղինակության համար՝ նպատակ ունենալով ապահովել մրցույթում նրա հաղթանակը։
Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։
Իսկ գործը վերաբերում է ուղեւորափոխադրման ոլորտին։ 2014թ.-ից սկսած Երևան-Արմավիր-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացրել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, որը , ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի, միակ լիցենզավորված ՍՊԸ-ն է, սակայն 2018թ սկսած «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը պատկանում է քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը, սկսել է անօրինաբար ուղևորափոխադրումներ իրականացնել՝ առանց լիցենզիայի, առանց համապատասխան տրանսպորտային միջոցների, առանց հարկեր վճարելու։ Նշենք, որ նա բավական մտերիմ հարաբերություններ ունի Սամվել Ալեքսանյանի հետ ու անցնում է մի շարք աղմկահարույց գործերով։
«2018թ.-ից հետո օրական մոտ 1 մլն դրամի վնաս է պատճառվում այդ ապօրինի փոխադրումների հետևանքով՝ իմ վստահորդին՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին։ 2021թ անցկացվում է հերթական մրցույթը, թե ով պետք է «գիծը շահի», որին մասնակցում է միայն իմ վստահորդը, սակայն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար Արմեն Սիմոնյանի կողմից մրցույթի կանոնները՝ արդեն հրապարակումից հետո՝ ենթարկվում են փոփոխության, ինչը օրենքի կոպտագույն խախտում է։ Մասնավորապես, «Ընկերներ տրանս»-ին մրցույթի մասնակցելը թույլատրելու համար, մրցույթի կանոնները փոխում են՝ նշելով, որ միջքաղաքային ուղևորափոխադրումները կարող են իրականացվել 15 տեղանոց ավտոմեքենաներով՝ նախապես նշված 30 տեղանոց ավտոբուսների փոխարեն, քանի որ նշված միջոցներ «Ընկերներ տրանս»-ը չունի »,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ փոփոխություններից հետո նշված ՍՊԸ-ն մասնակցում է մրցույթին, թեև, նույնիսկ Արմեն Սիմոնյանի հովանավորության պայմաններում էր ակնհայտ, որ նշված ընկերությունը չի կարող մասնակցել և ըստ այդմ հայտը մերժվել է։
«Հաղթում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն, բայց դրանից հետո էլ ՍՊԸ-ի տնօրենին Արմեն Սիմոնյանը կանչում է իր աշխատասենյակ, ասում, որ անկախ այն հանգամանքից, որ մրցույթում հաղթել է, թույլ չի տալու՝ ուղևորափոխադրումներ իրականացնեն»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հայցադիմում է ներկայացվել, որը բավարարվել է. «Պարզվել է, որ իրականում մրցույթի կանոնները խախտվել են ՏԿԵ նախարարության կողմից, մեր վստահորդը կրկին շահել է մրցույթը՝ 10 տարի ժամկետով հանդիսանալով միակ ուղևորափոխադրողը»։
Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդի կողմից բազմաթիվ հարցումներ են արվել ՏԿԵ նախարարությանը, սակայն որևէ արձագանք չի եղել, գրություններին չեն պատասխանում։ Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ ամեն ինչ արվում է, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դուրս մղվի ոլորտից և ոլորտ մտնի, ուղևորափոխադրումներ սկսի իրականացնել «Բոգո»-ի ղեկավարած կազմակերպությունը։
«Օրերս հանձնարարվել է և «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, Արմավիր-Երևան ուղևորափոխադրում չի իրականացվում, քանի որ միակ ուղևորափոխադրողի բոլոր ավտոմեքենաները տարվել են տուգանային հրապարակ, որպեսզի ուղևորափոխադրումներ իրականացնի «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն»,- ասաց Հովհաննիսյանը։
Փաստաբանի խոսքով՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել նաեւ նշված ՍՊԸ-ի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, ինչի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն նույնիսկ վարույթի պայմաններում նույն ՍՊԸ-ն շարունակում է ուղևորափոխադրումներ իրականացնել։
«Այսինքն՝ «Բոգո» կոչված քրեական հեղինակությունը փաստորեն այնքան հեղինակություն ունի, փոխնախարարն այնքան կշիռ ունի, որ կարող է նույնիսկ քրեական վարույթի պայմաններում թույլ տալ՝ ուղևորափոխադրումներ իրականացնել»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ արձանագրելով, որ պետք է քայլեր ձեռնարկվեն՝ կանխարգելելու համար, սակայն ոչինչ չի արվում։ Ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն տուժող է ճանաչվել, պարզվել է, որ պատճառվել է ավելի քան 1 մլրդ դրամի չափով վնաս։
Բացի այդ, այժմ, ՏԿԵ փոխնախարարի կողմից հովանավորչության, սակարկության կանոնները խախտելու համար Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ երկու դրվագով սակարկության կանոնները խախտելու համար, մեկ դրվագով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Այս վարույթի շրջանակներում ընկերությունը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբանը հայտնեց, որ միջնորդել են՝ նաև այդ վարույթի շրջանակներում ընկերությանը տուժող ճանաչել, ինչպես նաև՝ միացնել ապօրինի ձեռնարկատիրության և փոխնախարարի գործողությունների վերաբերյալ նախաձեռնված վարույթները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/31/2023 10:41 Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. իշխանության նոր նպատակը. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:39 Տարոն Մարգարյանն ու նախկին թաղապետը խնամիներ կդառնան. «Հրապարակ»
- 01/31/2023 10:16 Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:14 Հայաստանում սպասվում է կապիտալի տոտալ վերաբաշխում. ովքե՞ր են առաջնային հարվածի տակ. «Փաստ»
- 01/31/2023 10:12 Պայմանագիր «ՍԻԼ ինշուրանսի» հետ. «Հրապարակ»
- 01/31/2023 10:11 Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. բացառիկ մանրամասներ նրա այցից. «Ժողովուրդ»
- 01/31/2023 10:08 Ռուբեն Վարդանյանի այցը համայնքներ հակասական տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/31/2023 11:35 Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով դեգրադացված բանակը վերածվում է չարիքի իշխանությունը պահելու մանրադրամի. Զաքարյան
- 01/31/2023 11:31 Հայաստանը և Արցախը գտնվում են ֆիզիկական ուղիղ սպառնալիքի տակ և մենք միայն մեկ ճանապարհ ունենք՝ պայքարե՛լ․ Հակոբյան
- 01/31/2023 11:12 Տեխասի հայկական եկեղեցին՝ 2022թ. ԱՄՆ լավագույն շինություն
- 01/31/2023 10:18 Արցախն իր գոյության ամենադժվար ժամանակներն է ապրում, որի պայմաններում առաջին պլան պետք է գա պայքարը, համառությունը, համերաշխությունը․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/31/2023 13:16 Գազալցակայանում պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
- 01/31/2023 10:23 Պայթյուն՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում․ 3 հոգի տուժել է
- 01/30/2023 21:53 43-ամյա վարորդը մահացել է
- 01/30/2023 21:00 56-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը