Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ

Կասկածում եմ, որ քննիչն ու Փաշինյանը հանդիպել են․ «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված փաստաբանը 11/19/2022   18:39  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշիյանը հարցաքննվել է իրավահաջորդի ներկայացրած միջնորդության շրջանակում, բայց գործով փաստաբանը կասկածներ ունի, որ իրականում դա ոչ թե հարցաքննություն է եղել, այլ նախապես մշակված հարցուպատասխան, ինչպես անցնում են Փաշինյանի ասուլիսները։ Ի դեպ, ՔԿ-ն Փաշինյանի՝ հարցաքննվելու մասին տեղեկությունը չի տրամադրել փաստաբանին, փոխարենը, բավարարել է «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած հարցումը։

«Փաստինֆո»-ի հետ զրուցում այս մասին ասաց գործով՝ ներգրավված փաստաբան, 44 օրյա պատերազմի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ համարելով սա ուղղակի աբսուրդ։

«Մենք դեռեւս մայիս ամսին Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու եւ դրանից հետո դատավարական կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն էինք ներկայացրել, որովհետեւ դեռեւս այն ժամանակ մենք ասում էինք, որ փաստերը բավարար են, որպեսզի նա որպես մեղադրյալ ներգրավվի։ Մենք նշել էինք, որ եթե մեր կողմից ներկայացված փաստերի հավաստիությանը կասկածում են, որոնք, ի դեպ, մամուլից վերցված տեղեկություններ են, օբյեկտիվ իրականությունն է, Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, կարող եք այդ հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանին հարցաքննել եւ, ըստ իր կողմից տրված պատասխանների, որոշել՝ իրեն պե՞տք է ներգրավել որպես մեղադրյալ, թե՞՝ ոչ»- ասաց Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շուրջ 50 հարց էին առաջադրել։

Փաստաբանի փոխանցմամբ, դեռ այն ժամանակ միջոնորդությունը բավարարվել էր, վարչապետը պետք է հարցաքննվեր այդ հարցերի շուրջ, բայց տեւական ժամանակ չէր հարցաքննվում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ իրենք հանդիպել էին ՔԿ նախագահ Քյարամյանի հետ, որը հավաստիացրել էր, թե Փաշինյանը կհարցաքննվի, բայց ժամկետներ չէր նշել։

Ավելին, հուլիսի 21-ին Վահան Հովհաննիսյանը փաստաբանական հարցում է ուղարկել ՔԿ՝ տեղեկանալու, թե ի կատարումն իրենց ներկայացրած եւ բավարարված միջնորդության, արդյո՞ք Փաշինյանը, ի վերջո, հարցաքննվել է, թե ոչ։ ՔԿ-ից փաստաբանին պատասխանել են, թե նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող եւ հղում են արել Տեղեկատվության գաղտնիության մասին օրենքին։

Հիշեցնենք, որ տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է՝ պատերազմի հանգամանքներին առնչվող գործով, նախ հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Քննչական կոմիտեից ստացված՝ գրավոր հարցման պատասխանին։ Ապա «Ժողովուրդ»-ը գրեց, որ Փաշինյանը չի գնացել Քննչական կոմիտե, քննիչներն են գնացել նրան հարցաքննելու։ Նոյեմբերի սկզբին ուղարկված «Ազատության» հարցմանը պատասխանել է զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հարցեր են տվել ու ինչ է պատասխանել Փաշինյանը։

«Ես երեկ տեղեկանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը հարցում է ուղարկել եւ այդ հարցմանը իրենք պատասխանել են, որ այո՛, Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է։ Հասկանու՞մ եք, «Ազատություն» ռադիոկայանը քրեական գործով ավելի շատ լիազորություններ ունի, քան գործով ներգրավված տուժողի ներկայացուցիչների իրավահաջորդը։ Սա աբսուրդի ժանրից է, ես պատրաստվում եմ երկուշաբթի հարցում իրականացնել, թե ինչով է պայմանավորված օրենքի խտրական կիրառումը, որ ինձ չի տրամադրվում տեղեկատվություն, այն դեպքում, երբ ես եմ այդ տեղեկատվության շահառուն եւ տնօրինողը, բայց ինչ-որ մի լրատվամիջոցի տրամադրվում է։ Ես կասկածում եմ, որ եթե չլիներ «Ազատություն» ռադիոկայանըմ տեղեկատվությունը կտրամադրվեր մեկ այլ լրատվամիջոցի»,-ընդգծեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ կրկին մամուլից է տեղեկացել, որ Փաշինյանը հարցաքննվել է ոչ թե քննչական ստորաբաժանման շենքում, այլ իր գտնվելու վայրում։ Փաստաբանը մանրամասնեց, որ վկան կարող է հարցաքննվել նաեւ իր գտնվելու վայրում, բայց, եթե առկա է հարգելի պատճառ եւ առկա է անհնարինություն՝ վկայի կողմից քննչական ստորաբաժանում ներկայանալու։

«Ես չեմ հասկանում, ո՞րն է դրա անհնարինությունը, որ Փաշինյանը վարչապե՞տ է , հետեւաբար անհնա՞ր է, որ նա ներկայանա քննչական ստորաբաժանում, ի՞նչ հարգելի պատճառ կարող է լինել։ Ինչ վերաբերում է բուն հարցաքննությունն իրականացնող սուբյեկտին, նա ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության պետ Վարդանյան Ռաֆայելն է, ով ամիսներ առաջ պարգեւատրվել է Փաշինյանի կողմից «Մխիթար Գոշ» շքանշանով, ով Փաշինյանի ներս մտնելուց ոտքի է կանգնում, պատիվ է անում։ Ես չեմ կասկածում, որ իր աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Այդ սուբյեկտից մենք ի՞նչ կարող ենք ակնկալել, որ հարցաքննությունն ինչպես է իրականացվել։ Ես անգամ խիստ կասկածում եմ, որ իրենք հանդիպել են»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այսօր հայտարարվում է, թե Փաշինյանը մամուլի ասուլիս է տալու ԶԼՄ-ներին, բայց միացնում ես հեռուստացույցը եւ տեսնում՝ նստած է մի աղջիկ եւ նախապես ստացած հարցերը տալիս է Նիկոլ Փաշինյանին, որն էլ պատասխանում է։

«Ես ողջամտորեն ենթադրում եմ, որ այդ հարցաքննությունը հենց այդ ֆորմատով է իրականացվել, այսինքն, նախապես հարցերը ուղարկվել են Նիկոլ Փաշինյանին կամ նրա իրավաբան խորհրդականներին, պատասխանները նրանց կողմից օրեր շարունակ մշակվելուց հետո ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Ես կասկածում եմ, որ բուն հարցաքննություն է տեղի ունեցել »,-ասում է փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ նման տեղեկության տարածումը նպատակ ունի կեղծ օրինականության պատրանք ստեղծել, թե Հայաստանն այնքան օրինական պետություն է, որ հարցաքննվում է իր իշխանության պայմաններում։ Հովհաննիսյանը հիշեցրերց Փաշինյանի՝ Կապանում արած հայտարարությունն այն մասին, թե միակ վարչապետն է, ով ՀՔԾ է գնացել ու հարցաքննվել։

«Սա երեւի այդ նույն շարքից է, որ տպավորություն ստեղծվի, թե անպատժելի մարդ չկա, բոլորն են օրենքին ենթակա եւ անգամ Փաշինյանն է հարցաքննվում ։ Ես խիստ կասկածում եմ, որ իրականում հարցաքննություն է տեղի ունեցել, միգուցե արձանագրության վերնագիրը հարցաքննություն է, բայց դա մշակված, պլանավորված գործողություն է՝ հասարակության աչքին թոզ փչելու նպատակով»,-շեշտում է փաստաբանը՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքների բացահայտման եւ օբյեկտիվ քննության պատրանքներ այս իշխանության պայմաններում իրենք չունեն։

Հովհաննիսյանը շեշտում է, որ ներկայացված բոլոր միջնորդությունները հետաձգված են, ոչ թե մերժված։«Եվ ՆԻկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով եւ հետագա խափանման միջոցի ընտրության մասով , բոլոր միջնորդությունները հետաձգված են։ Անգամ այսօր՝ իրենց իսկ իշխանության պայմաններում, դրանք մերժելու հիմքեր չունեն, այլապես վաղուց կմերժեին»,-ասաց փաստաբանը՝ կարեւորելով, որ միջնորդությունները ժամանակային սահմանափակումներ չունեն եւ ապագային են միտված։

Փաստաբանը վստահ է՝ ով ուզում է լինի, անգամ երկրի վարչապետը, չի կարողանալու սպրդել եւ դուրս պրծնել ներկայացված փաստերի պտտանիվի տակից։ Եթե չլինի հիմա, լինելու է որոշ ժամանակ անց։ «Դա անխուսափելի է»,-վստահ է Վահան Հովհաննիսյանը։

Նշենք, որ 44-օրյա պատերազմին առնչվող հաղորդումներվ հարուցված քրեական գործերը միավորվել են մեկ քրեական գործում։ Զոհված զինծառայողների մի շարք ծնողներ տուժողի իրավահաջորդ են ճանաչվել, որոնց շահերի ներկայացուցիչը փաստաբան Վահան Հովհաննիսյանն է։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:41 19/10/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող դատավարական գործընթացը էլ ավելի է խստացնելու կալանքի դատավորների գործելաոճը՝ նույն ճակատագրին չարժանանալու համար. Հովհաննիսյան
18:30 11/10/2022  |  ԼՐԱՀՈՍՔննիչն ընդունեց, որ չկա ապացույց առ այն, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունը, սակայն դատարանը որոշել է կալանքի տակ թողնել անձին. փաստաբանն ահազանգում է
12:31 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍԵռաբլուրն այս մարդկանց տունն է, իրենք ունեն լիարժեք իրավունք, իրենց կարծիքով, որդիների մահվան մեջ մեղավոր անձին թույլ չտալ մտնել իրենց տուն.փաստաբան (տեսանյութ)
10:56 21/09/2022  |  ԼՐԱՀՈՍՁեր հմտությունները սահմանին է պետք օգտագործել, ոչ թե՝ Եռաբլուրում. փաստաբանը՝ ոստիկաններին
13:57 25/08/2022  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ի մեղադրանքը ջուր էր. Սիսիանի ոստիկանապետի տեղակալն արդարացվել է. նա կվերականգնվի պաշտոնում
14:46 02/08/2022  |  ՎերլուծություններԱյսօր Վահան Հովհաննիսյանի խոսքերը մեկին մեկ կրկնվում են
19:19 28/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆերպետական մարմինները իրականացնում են անօրինական գործունեություն՝ ՌԴ իրավասու մարմինների՝ արտահանձնման պահանջը անհապաղ կատարելու համար. Վահան Հովհաննիսյան
12:39 17/07/2022  |  ԼՐԱՀՈՍԼավ մնացեք ու կուտ մի կերեք. Հովհաննիսյան
12:01 20/05/2022  |  ՄեկնաբանությունԴատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն.փաստաբան
19:53 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին չձերբակալելը հղի է անգամ պետականության կորստով.փաստաբան

Արխիվ

[]