ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց. Փաշինյան 11/23/2022 22:59 | ԼՐԱՀՈՍ

Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը` Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց։ ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով ընդունվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որին հաջորդեցին բազմաթիվ փաստաթղթեր, հայտարարություններ, մեկնաբանություններ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։
Սա ակնհայտորեն նշանակում է, որ եռակողմ հայտարարության ոչ բոլոր կետերն են պահպանվում, բայց, ինչպես նշել է Փաշինայնը, այդպես էլ չի ասվում, թե ով և որ կողմը չի կատարում այդ կետերն ու պայմանավորվածությունները։
«Այսօր ես կփորձեմ ամփոփել այս հարցը, քանի որ պետք է փաստեմ, որ այս մասին, ինչպես ասում են, փաթեթային ձևով խոսելու առիթ երբեք չի եղել։
Եռակողմ հայտարարության 1-ին կետում ասվում է. «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Նույն հայտարարության 3-րդ կետում ասվում է. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ թվով 1960 զինծառայող՝ հրաձգային զենքով, 90 զրահավոր փոխադրիչ մեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»։
Այս կետերը հստակ սահմանում են, որ կա, գոյություն ունի Լեռնային Ղարաբաղ, գոյություն ունի ԼՂ-ում շփման գիծ, գոյություն ունի Լաչինի միջանցք։ Շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է խաղաղապահ զորախումբ՝ ձևավորելով խաղաղապահների պատասխանատվության գոտի, և կողմերը մնում են իրենց դիրքերում, բացառությամբ Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանների՝ համաձայն հայտարարության 2-րդ և 6-րդ կետերի», - հայտարարել է Փաշինյանը` ընդգծելով, որ խախտելով այս կետերը՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի՝ ի հեճուկս փաստաթղթի, որը ստորագրել է այդ թվում` Ադրբեջանի նախագահը։
Բացւ այդ` խախտելով հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, ինչպես նաև կողմերի՝ իրենց զբաղեցրած դիրքերում կանգ առնելու մասին վերոնշյալ պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն 2020 թ. դեկտեմբերին ապօրինի օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքները։
«Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա է իրականացրել նաև 2022 թ. մարտին՝ խախտելով շփման գիծը և ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղի ուղղությամբ։ Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ շփման գծում», - ասել է Նիկոլ Փաշինյանն` ավելացնելով, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Խծաբերդ գյուղի օկուպացիայի ժամանակ Ադրբեջանը գերի է վերցրել 66 հայ զինվորի, նույնպես ռուս խաղաղապահների ներկայությամբ։
«Այսինքն՝ այս երկու գործողություններն էլ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ։
Խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որտեղ ասվում է. «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», Ադրբեջանը մինչ օրս Հայաստանին չի վերադարձրել առնվազն 33 ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց»,- նշել է նա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը