ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշումը չկայացնելը Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար. Փաշինյան 11/23/2022 22:38 | ԼՐԱՀՈՍ

2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես նշել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը տևել է գրեթե 14 ամիս ու այդ շրջանն համընկել է լուրջ ցնցումների հետ` ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային առումով:
«Ինչպես գիտեք, այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստների և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։ Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար», - հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։
«Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրի համաձայն՝ ԱՊՀ հիմնադիր երկրները՝ որպես անկախ պետություններ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Սա նշանակում է, որ վերոնշյալ երկրներն անկախացել են այն վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին հանրապետությունների միջև Խորհրդային Միության տարիներին։ Այսինքն՝ նախկին վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, իսկ վերոնշյալ երկրների տարածքները որոշվել են հենց այս սահմաններով։ Հենց այս սահմաններով է, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի անդամ», - հայտարարել է Փաշինյանը` ընդգծելով, որ 2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետր։ Դա տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին:
Այսպիսով, Փաշինյանի արձանագրմամբ, ՄԱԿ-ի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 3314
բանաձևի համաձայն՝ Ադրբեջանի վերոնշյալ գործողությունները համարվում են ագրեսիա։
«Ի՞նչ ենք մենք ակնկալում ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի արձանագրումը՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա չկա և կազմակերպությունը։ Համենայն դեպս՝ այսպես կարելի է դա մեկնաբանել», - նշել է նա ու ավելացրել, որ այս նրբությունները կարևոր են նաև այն պատճառով, քանի որ որոշիչ դեր են խաղում հետագա կոլեկտիվ գործողություններում։
«Այս համատեքստում ցանկանում եմ պատասխանել այն մեկնաբանություններին, ըստ որոնց` Հայաստանը փորձում է ՀԱՊԿ երկրներին ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Սա պարզապես շահարկում է, քանի որ Հայաստանը չի կարող շահագրգռված լինել պատերազմի մեջ, թեկուզ միայն այն պատճառով, որ բավականաչափ տառապել է պատերազմներից, այդ թվում՝ այս տարվա սեպտեմբերին։
Վերոնշյալ իրադարձությունների քաղաքական գնահատականն անհրաժեշտ է առաջին հերթին բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Սա, իհարկե, կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, սակայն այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն։ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։
Հենց այդ պատճառով Հայաստանն առաջարկում է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ։
Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտագության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար։
Իսկ դա հակասում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոչ միայն տառին, այլև ոգուն ու իմաստին։ Ուստի, սրանից ելնելով, հարգելի գործընկերներ, այս պահին կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը», - հայտարարել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/03/2023 10:37 Խախտումներ՝ սելիտրայի բաշխման գործընթացում. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:34 ՔՊ-ականները «կանտրոլնի» մի հատ էլ Մոսկվայում են մերժել ՀԱՊԿ-ին. «Իրավունք»
- 02/03/2023 10:31 9 ամիս անց նախարարի թեկնածուն դարձավ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:29 «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»
- 02/03/2023 10:27 Ներքին թշնամիների բացահայտումը սկսված է. «Հրապարակ»
- 02/03/2023 10:25 Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացակաների հարցը՝ կռվախնձոր. «Ժողովուրդ»
- 02/03/2023 10:21 Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/03/2023 16:46 Թուլացած թվացող Ռուսաստանի դեմ խոսելն անշառ բան է, արևմուտքը դա խրախուսում է, խոսում են․ Էլբակյան
- 02/03/2023 15:01 Անգամ Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորները ամբողջությամբ չեն կարողանում նկարել ակնհայտ հաջողություններ ժողովրդավարության ոլորտում․ Աշոտյան
- 02/03/2023 14:51 Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է․ Մետաքսե Հակոբյան
- 02/03/2023 12:56 Լավրովը չէր կարող չիմանալ, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պատկանում է բացառապես Արցախի ժողովրդին. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը